Աշնանային արձակուրդ

(հոկտեմբերի 25-29)

  1. Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի առցանց պարապմունք. հոկտեմբերի 25, 27, ժամը 12:00-13:00;
  2. Մասնակցություն Հունիսի 14-ին նվիրված գրախոսությունների մրցույթի մրցանակների հանձնման արարողությանը. հոկտեմբերի 26, ժամը 16:00-ից;
  3. Մասնակցություն մանկավարժական աշխատողների ժողովին. հոկտեմբերի 27;
  4. Աշխատանքային հանդիպումներ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի և ՈւԳԸ ղեկավարության հետ համագործակցության օրացույցը կազմելու նպատակով, սվորողների երեք խմբերի հետ` սովորողների համահեղինակությամբ գրված առարկայական ծրագրերի կատարման շրջանակներում, 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագրին համապատասխան, տարատարիք սովորողներին հետաքրքրող թեմաներով քննարկումներ. շաբաթվա ընթացքում;
  5. Նախագծային հեռավար աշխատանքշաբաթվա ընթացքում;
  6. Հեռավար քննարկումներ «Աշխատանք հրավիրյալ մասնագետների հետ» թեմայով. հոկտեմբերի 28;
  7. Հանդիպումներ առարկայական ծրագրերի համահեղինակ, ուսուցչի օգնական սովորողների խմբերի հետ նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում ծավալելիք գործունեության համակարգման նպատակով. հոկտեմբերի 27, ժամը 10:00-11:00 (11-րդ դասարան), հոկտեմբերի 28, ժամը 14:30-15:00 (10-րդ դասարան), հոկտեմբերի 29, ժամը 11:55-12:35 (9-րդ դասարան);
  8. Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ամփոփում, հոկտեմբերի 28, ժամը 11:15-12:00:

19.10.2021                     ©                    Աշոտ Տիգրանյան