10-րդ դասարան

 ՍԵՊՏԵՄԲԵՐ

Բ. «Սասնա ծռեր» էպոսը հայկական պետության էության, կառուցման սկզբունքների և կառավարման համակարգի մասին (6 ժամ)

Առաջին մակարդակ(1հարց-10 միավոր)

1. Մեջբերել էպոսի այն հատվածները, որտեղ երևում է հայկական պետության կառավարման համակարգը;

 2. Նկարագրել կռապաշտությունը, որը գործում էր էպոսում;

 3. Ըստ էպոսի ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պետությունը:

Երկրորդ մակարդակ(1հարց-20 միավոր)

1. Համաձայն ե՞ք այն մտքի հետ, որ «Սասնա ծռեր» էպոսը մեր պետության արժեհամակարգային կարևոր հիմքն է (Հիմնավորել տեսակետը);

 2. Ապացուցել, կամ հերքել այն տեսակետը, որ էպոսում ներկայացված հայկական պետությունը ժողովրդավարական էր;

 3. Թվարկել ըստ «Սասնա ծռեր» էպոսի հայկական պետության ստեղծման նախադրյալները:

Երրորդ մակարդակ (1հարց-30 միավոր)

1. Համեմատել էպոսի մեջ ներկայացված հայկական պետության ստեղծման և զարգացման ընթացքը, ձեր ընտրությամբ այլ քաղաքակրթության տերության ստեղծման և զարգացման ընթացքի հետ;

 2. Ինչպե՞ս է ազդում կրոնը հայկական պետության կառավարման համակարգի և կառուցման սկզբունքների վրա;

 3. Համեմատել «Սասնա ծռեր» էպոսի կառավարման համակարգի մեջ գործածվող դիվանագիտական հմտությունները, մերօրյա դիվանագիտական հմտությունների և դրանց գործածման հետ:

Առաջադրանքները կազմեցին 10-րդ դասարանի սովորողներ Կարինե Գոմցյանը և Շուշան Փաշինյանը

Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների 

                                     համար 

  1. Թվարկեք «Սասնա ծռեր» էպոսի ստեղծման և տարածման շրջաններն ու վերլուծեք այդ իրողության պատճառները;
  2. Համեմատեք «Սասնա ծռեր» էպոսը հարևան որևէ ժողովրդի էպոսի հետ;
  3. Կատարեք սոցիոլոգիական հարցում «Էպոսի և մեր իրականության կապը» թեմայով:  

Առաջադրանքները կազմեց 10-րդ դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ա; Գ. Պետություն. գաղափարներ և ուսմունքներ: Պետության սաղմերը նախնադարում (6 ժամ)

Առաջին մակարդակ(1հարց-10 միավոր)

1. Սահմանել «Պետություն» հասկացությունը: Սահմանումը հիմնավորել;

 2. Թվարկել պետության ստեղծման այն նախադրյալները, որոնք դրսևորվել են նախնադարում;

 3. Թվարկել պետության տեսակները, տալ վերջիններիս սահմանումները:

Երկրորդ մակարդակ(1հարց-20 միավոր)

1. Համեմատել պետության գաղափարի ընկալումը 19-21-րդ դարերում և նախնադարի մայրամուտին;

 2. Ներկայացնել ցանկացած ժամանակաշրջանի որևէ պետության գաղափարախոսություն;

 3. Ներկայացնել «Պետություն» հասկացությունը միջնադարյան մարդու տեսանկյունից:

Երրորդ մակարդակ (1հարց-30 միավոր)

1. Արդյո՞ք նախնադարում առկա սաղմնային պետության դրսևորումները համապատասխանում են մեր օրերի պետությունների հիմքերին;

 2. Ինչպիսի՞ պետություն է կառուցվում արդի Հայաստանում;

 3. Ինչպե՞ս կարող է լինել պետության վախճանը: Ներկայացրեք և հիմնավորեք Ձեր տեսակետը:

Առաջադրանքները կազմեցին 10-րդ դասարանի սովորողներ Կարինե Գոմցյանը և Շուշան Փաշինյանը

Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների 

                                     համար 

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ նախնադարում կային պետության սաղմեր;
  2. Համեմատեք Պլատոնի և Արիստոտելի ուսմունքները պետության մասին;
  3. Շարադրեք Ձեր տեսակետը մարդկության պատմության մեջ պետության խաղացած դերի մասին: 

Առաջադրանքները կազմեց 10-րդ դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը

  ՆՈՅԵՄԲԵՐ

Դ. Հայկական առաջին պետությունները հին քաղաքակրթությունների համատեքստում (6 ժամ)

Առաջին մակարդակ(1հարց-10 միավոր)

1. Գտնել մերօրյա հոդվածներ հայկական առաջին պետությունների մասին;

 2. Ի՞նչ գեղարվեստական ստեղծագործություններ գիտեք, որոնք ներկայացնում են հայկական առաջին պետությունները;

 3. Ներկայացնել Արատտայի վարած քաղաքականությունը:

Երկրորդ մակարդակ(1հարց-20 միավոր)

1. Ընտրել հետևյալ հայկական պետություններից` Արատտա, Հայկյաններ, Հիքսոսներ, Հայասա, Նաիրի, Արմենիա-Շուպրիա, նվազագույնը երեքը և համեմատել դրանց էությունները;

 2. Ներկայացնել աշխարհակալության գաղափարը հայոց միջնադարում;

 3. Համեմատել Արատտայի քաղաքականությունը ՀՀ երրորդ հանրապետության քաղաքականության հետ:

Երրորդ մակարդակ (1հարց-30 միավոր)

1. Արդյո՞ք հայկական առաջին պետությունների ձևավորվող քաղաքակրթւոթյան մեջ տեսնում եք հետագա քաղաքակրթության հիմքերը: Հիմնավորել պատասխանը;

 2. Թվարկել հայկական առաջին պետությունները հին քաղաքակրթությունների համատեքստում ըստ հետագայում ստեղծվող պետությունների նմանության;

 3. Կատարել հետազոտական աշխատանք «Հայկական հնագույն պետությունները և նրանց պետականաստեղծ դասերը» թեմայով:

Առաջադրանքները կազմեցին 10-րդ դասարանի սովորողներ Կարինե Գոմցյանը և Շուշան Փաշինյանը

Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների 

                                     համար 

  1. Բերեք փաստարկներ հիքսոսների հայկականության օգտին;
  2. Թվարկեք Արմենիա-Շուպրիայի առաձնահատկությունները: Պատասխանը հիմնավորեք;
  3. Շարադրեք Ձեր տեսակետը մարդկության պատմության մեջ հայկական հնագույն պետությունների խաղացած դերի մասին: 

Առաջադրանքները կազմեց 10-րդ դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը

  ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ե. Արարատյան թագավորությունն աշխարհակալության ճանապարհին (4 ժամ)

Առաջին մակարդակ (1հարց-10 միավոր)

1. Ներկայացնել Վանի թագավորության 

  • ստեղծումը 
  • քաղաքականությունը 
  • հակամարտությունները 
  • անկումը

2. Թվարկել Վանի թագավորության կարևորագույն իրադարձութունները;
3. Գտնել և նշել Վանի թագավորության պատմության տեղեկատվական աղբյուրներ:

Երկրորդ մակարդակ (1հարց-20 միավոր)

1. Գրել շարադրություն <<Վանի թագավորության կարևորությունը հայոց պատմության մեջ>> վերնագրով: (Ներկայացնել և հիմնավորել ձեր կարծիքը);
2. Ներկայացնել Վանի թագավորության պետականաստեղծ դասերը;
3. Թվարկել Վանի թագավորության ստղծման նախադրյալները:

Երրորդ մակարդակ (1հարց-30 միավոր)

1. Ի՞նչ տեսակի քաղաքականություն է վարել Վանի թագավորությունը և արդյո՞ք այնարդյունավետ է եղել;
2. Ինչպիսի՞ ներպետական խնդիրներ և հակամարտություններ են եղել թագավորությունում: Ներկայացնել և թվարկել պատճառները;
3. Թվարկել Վանի թագավորության անկման նախադրյալները ձեր տեսակետից:

Առաջադրանքները կազմեց 10-րդ դասարանի սովորող Շուշան Փաշինյանը

Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների 

                                     համար 

  1. Բերեք փաստարկներ Արարատյան թագավորության աշխարհակալ լինելու օգտին;
  2. Թվարկեք Ուրարտուի առաձնահատկությունները: Պատասխանը հիմնավորեք;
  3. Շարադրեք Ձեր տեսակետը սրկատիրության պատմության մեջ Բիաինիլիի խաղացած դերի մասին: 

Առաջադրանքները կազմեց 10-րդ դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը