11-րդ դասարան

Սեպտեմբեր

I մակարդակ
1. Ի՞նչ է հեղափոխությունը: (13 միավոր)
2. Նշեք պատմության մեջ ամենանշանավոր հեղափոխությունները (13 միավոր)
3. Բերեք չհաջողված հեղափոխության օրինակներ (13 միավոր)

II մակարդակ
1. Ի՞նչ է հարկավոր հաջողված հեղափոխության համար (15 միավոր)
2. Ո՞ր դեպքում է հեղափոխությունը համարվում հաջողված (15 միավոր)
3. Բերեք երեք օրինակ, երբ հեղափոխությունը առաջանում է տնտեսական խնդիրներից կամ առաջացնում է տնտեսական խնդիրներ (15 միավոր)

III մակարդակ
1. Որո՞նք են արդյունաբերական հեղափոխության մոդելի հիմնական բնութագրիչները (21 միավոր)
2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հեղափոխությունն անխուսափելի է։ (21 միավոր)
3. Թվարկել XX դարի կարևորագույն քաղաքական և արդյունաբերական հեղափոխությունները։ (21 միավոր)

Առաջադրանքները կազմեցին 11-րդ դասարանի սովորողներ Մարկ Միկաիլը, Հայկ Մկրտչյանը և Յուրի Հարությունյանը

Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների 

                                     համար 

  1. Համեմատեք հեղափոխության տեսակները;
  2. Վերլուծեք անհատի դերը հեղափոխության սաղմնավորումից մինչև հաղթական ավարտ կամ արյունոտ ձախողում;
  3. Կատարեք սոցիոլոգիական հարցում «Քանի հեղափոխություն է տեղի ունեցել հայոց պատմության ողջ ընթացքում» թեմայով:  

Առաջադրանքները կազմեց 10-րդ դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը