Հանրակրթական առարկայի այլընտրանքային ծրագիր
Պատմություն
(8-9-րդ դասարանների համար)
- Նպատակը. անցյալի իմացության գործնականության ըմբռնում, իսկ միջինից բարձր ներուժ ունեցող սովորողների կողմից դրա կիրառում:
- Խնդիրներ`
2.1. Պատմական ժամանակագրության իմացություն
2.2. Կարևորագույն հասկացությունների սահմանում
2.3. Պատմական օրինաչափությունների յուրացում
2.4. Հայոց պատմական անցյալի առանձնահատկությունների ձևակերպում
2.5. Անհատականություն – ժողովուրդ համակարգի բաղկացուցիչների պատմական կշռի ըմբռնում:
- Բովանդակություն. պետական ծրագրով նախատեսված թեմաները (այլընտրանք` յուրաքանչյուր դասաժամում քննարկվող հիմնախնդիրների պարզաբանման և մեկնաբանման բազայի ընդլայնում):
- Դասընթացի ժամաքանակը` 68:
- Ուսումնական գրականություն (դեպի անհատականացում միտված ուսուցման պայմաններում հնարավոր է նշել միայն նվազագույն և առավելագույն նշաձողերը` պետական հովանավորությամբ հրապարակված ձեռնարկ և գիտական գրականություն, օր. Ղևոնդ Ալիշան.«Սիսական»)
- Մեդիամիջոցների գործածություն
6.1. Դասագործընթացում` համակարգիչ, պրոյեկտոր
6.2. Տնային աշխատանքի կատարման ժամանակ` համակարգիչ, էլեկտրոնային կրիչ
6.3. Հետազոտական աշխատանքի ընթացքում` բոլոր անհատական թվային միջոցները
6.4. Ուսումնական ճամփորդությունների ժամանակ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
- 7. Կրթահամալիրի կայքի գործածություն`
7.1. Տեղադրված համապատասխան նյութերի բովանդակության քննարկում բոլոր հնարավոր միջոցներով
7.2. Ուսումնասիրվող թեմաների վերաբերյալ փոքրածավալ հետազոտական աշխատանքների հեղինակում
- 8. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը (պետական ծրագրով նախատեսված բոլոր տեսակները, հավելած հետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակային պաշտպանությունը և ստեղծագործական գործնեության հանրայնացումը)
- 9. Ստուգման և գնահատման կարգը
9.1. Բանավոր ստուգում` 2 կրեդիտ
9.2. Գրավոր ստուգում` 2 կրեդիտ
9.3. Առցանց քննարկում` 2 կրեդիտ
9.4. Հետազոտական կամ ստեղծագործական աշխատանք` 4 կրեդիտ
Այլընտրանք`
- 1. Թվանշանը փոխելու հնարավորություն ուսումնական տարվա ողջ ընթացքում
- 2. Նշաձողային գնահատման փոխարինում առաջընթացային գնահատմամբ (սովորողի գնահատումն իրականացվում է միայն իր ուսումնական մակարդակի փոփոխությունների հաշվառմամբ):
- 10. Սովորողների հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայկական պետականության հանրապետական փուլը», «Գարեգին Նժդեհ», «Աշխարհամարտերի պատմության ուրվագծեր»:
11. Ուսումնական Ճամփորդություններ (երկրորդ կիսամյակ) 1. Երևան – Սյունիքի մարզի Կապանի շրջան – Երևան (25 – 29.03.2013), 2. Երևան – Եղեգնաձոր – Մարտունի – Դիլիջան – Վանաձոր – Գյումրի – Թալին – Ապարան – Աշտարակ – Երևան (03 – 13.06.2013)
12. Ուսումնա – հասարակական նախագիծ` «Ճանաչենք Նժդեհին»:
13.03.2013 © Աշոտ Տիգրանյան