Համաշխարհային պատմությունն անհատականությունների գործունեության համատեքստում (8-րդ դասարան)

xustup_040509 Համաշխարհային պատմությունն անհատականությունների գործունեության համատեքստում (8-րդ դասարան)
Գլխավոր նպատակը` հասնել նրան, որ յուրաքանչյուր սովորող ամենօրյա աշխատանք կատարի իր անհատականության ձևավորման վրա, զերծ մնալով եսակենտրոնությունից:
Հիմնական խնդիրները` 1. Յուրաքանչյուր սովորող ըմբռնի անհատի դերը պատմության մեջ; 2. Կազմակերպել սովորողների կողմից սոցիալականացման հմտությունների և կարողությունների ձեռքբերման գործընթացը; 3. Սեփական քայլերի ինքնաքննադատական վերլուծության կամքի, հմտությունների և կարողությունների ձևավորում սովորողների մոտ; 4. Ձևավորել սովորողների ցանկությունները և հմտությունները «Կենդանի պատմության» արձանագրման ոլորտում; 5. Ամրակայել սովորողների նախագծային աշխատանքներ կատարելու հմտությունները:
Ուսումնական միջավայր` Հայաստանի Հանրապետություն
Անհրաժեշտ տեխնիկական միջոցներ` տեսախցիկ, ֆոտոապարատ, ձայնագրիչ (բոլորը` թվային), նոթբուք. նեթբուք:
Տեսական ժամաքանակ` 17 ժամ:
Նախագծային աշխատանք ուսուցչի անմիջական աջակցությամբ` նվազագույնը` 51 ժամ:
Բովանդակությունը` 1. «Մարդ», «Անձ», «Անձնավորություն», «Անհատ», «Անհատականություն» հասկացությունների սահմանումները; 2. Անհատականության ձևավորման և զարգացման ուղիները; 3. Նախագծային աշխատանքի մեթոդները; 4. Անհատը նախնադարում; 5. Անհատի դերը տարբեր քաղաքակրթություններում; 6. Համաշխարհային մասշտաբի անհատներ; 7. Էթնիկական մասշտաբի անհատներ; 8. Մոռացված անհատներ:
Ուսումնական ճամփորդություններ — ամիսը մեկ անգամ հանդիպում մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտների անհատականություների հետ Երևանում և մարզերում:
Նախագծեր` 1. «Ես անհատականություն եմ»; 2. «Տոհմածառ»; 3. «Արխիվ»; 4.«Համաշխարհային պատմության կերտողները»; 5. «Նշանավոր հայեր»:

30.07.2013                                                   ©                                     Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s