Ճարտասանական գործունեություն

Image_3448Ճարտասանությունը իր ստեղծման վաղ շրջանում ընդամենը հռետորի ճառերի արվեստն էր, սակայն այժմյան իրականության մեջ այն ավելին է,քան արվեստը, Ճարտասանությունը և´ արվեստ է, և´ գիտություն:
Քաղաքական գործիչները, հեռուստահաղորդավարները, ռադիոհաղորդավարները և այլ հասարակության հետ առնչվող անձինք (կազմակերպություններ) անցնում են հատուկ նշանակության կուրսեր, որտեղ սովորում են ճարտասանության արվեստը, ինչպես խուսափել մեքենայություններից, ինչպես խոսքը ավելի ազդեցիկ դարձնել կամ ինչպես ավելի արդյունավետ կերպով վաճառել, կամ տրամադրել ինչ-որ ծառայություն:
Քանի որ Հայաստանի Հանրապետությունում ուշադրություն հատկացված չէ այս ոլորտին, մենք կարող ենք բազմաթիվ սխալներ նկատել քաղաքական գործիչներիև, հաղորդավարներիմոտ, սակայն անհատի դերը մեր երկրում մեծ նշանակություն ունի և 8-9-րդ դասարանում աշակերտի մեջ անհատի ձևավորումը շատ կարևոր է, իսկ խանգարող հանգամանք կարող է դառնալ այլոց ազդեցությունը, որից խուսափելու համար անհրաժեշտ են որոշ հստակ գիտելիքներ, օրինակ`ինչպես պաշտպանվել ներազդեցությունից (մանիպուլացիա) կամ տարբերակել ճշմարտությունը կեղծիքից, ինչը այս տարիքում բավական կարևոր դեր կարող է ունենալ հետագա կյանքի համար:
Առարկայի դասավանդման մեթոդները տարբերվելու են մյուս առարկաներից, քանի որ այս առարկան ավելի լուրջ ուշադրության կարիք ունի, իսկ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները մի որոշ ժամանակ անց պետք է վերածվեն քննադատ և անհատ հարաբերությունների, այսինքն` ուսուցիչը կսկսի խաղ-բանավեճեր անցկացնել, որում աշակերտները կլինեն պաշտպանվող կամ հարձակվող ուսուցչի դեմ, և այնուհետև իրար դեմ, որպեսզի ավելի պրակտիկ յուրացնեն իրենց դասերը:
Առարկայի դասավանդման պրոցեսը կսկսվի Վալերի Միրզոյանի «Ճարտասանություն» գրքից, քանի որ այն հայերեն լեզվով է, գրված է չափազանց մատչելի և աշակերտներն արագ կկարողանան յուրացնել իրենց դասերը:

09.08.2013                                    ©                                  Վահե Ղարիբյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s