Պատմություն 8-9-րդ դասարանների համար

. Նպատակը. անցյալի իմացության գործնականության ըմբռնում, իսկ միջինից բարձր ներուժ ունեցող սովորողների կողմից դրա կիրառում:
2. Խնդիրներ`
1.1     Պատմական ժամանակագրության իմացություն
1.2     Կարևորագույն հասկացությունների սահմանում
1.3    Պատմական օրինաչափությունների յուրացում


1.4    Հայոց պատմական անցյալի առանձնահատկությունների ձևակերպում
1.5    Անհատականություն – ժողովուրդ համակարգի բաղկացուցիչների պատմական կշռի ըմբռնում:
3. Բովանդակություն. պետական ծրագրով նախատեսված թեմաները (այլընտրանք` յուրաքանչյուր դասաժամում քննարկվող հիմնախնդիրների պարզաբանման և մեկնաբանման բազայի ընդլայնում):
4. Դասընթացի ժամաքանակը` 68:
5. Ուսումնական գրականություն (դեպի անհատականացում միտված ուսուցման պայմաններում հնարավոր է նշել միայն նվազագույն և առավելագույն նշաձողերը` պետական հովանավորությամբ հրապարակված ձեռնարկ և գիտական գրականություն, օր. Ղևոնդ Ալիշան.«Սիսական»)
6. Մեդիամիջոցների գործածություն
1.1     Դասագործընթացում` համակարգիչ, պրոյեկտոր
1.2     Տնային աշխատանքի կատարման ժամանակ` համակարգիչ, էլեկտրոնային կրիչ
1.3     Հետազոտական աշխատանքի ընթացքում` բոլոր անհատական թվային միջոցները
1.4     Ուսումնական ճամփորդությունների ժամանակ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
7. Կրթահամալիրի կայքի գործածություն`
1.1     Տեղադրված համապատասխան նյութերի բովանդակության քննարկում բոլոր հնարավոր միջոցներով
1.2     Ուսումնասիրվող թեմաների վերաբերյալ փոքրածավալ հետազոտական աշխատանքների հեղինակում
8. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը (պետական ծրագրով նախատեսված բոլոր տեսակները, հավելած հետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակային պաշտպանությունը և ստեղծագործական գործնեության հանրայնացումը)
9. Ստուգման և գնահատման կարգը
1.1    Բանավոր ստուգում` 2 կրեդիտ
1.2    Գրավոր ստուգում` 2 կրեդիտ
1.3    Առցանց քննարկում` 2 կրեդիտ
1.4     Հետազոտական կամ ստեղծագործական աշխատանք` 4 կրեդիտ
10. Այլընտրանք`
11. Թվանշանը փոխելու հնարավորություն ուսումնական տարվա ողջ ընթացքում
12. Նշաձողային գնահատման փոխարինում առաջընթացային գնահատմամբ (սովորողի գնահատումն իրականացվում է միայն իր ուսումնական մակարդակի փոփոխությունների հաշվառմամբ):
13. Սովորողների հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայկական պետականության հանրապետական փուլը», «Գարեգին Նժդեհ. անհատականություն, էթնոս և պատմություն», «Աշխարհամարտերի պատմության ուրվագծեր»,«Դրամատիրություն և ընկերվարություն. փոխբացառում, թե՞ փոխթափանցում», «Մխիթար Սեբաստացի»:
14. Ուսումնական Ճամփորդություններ (առաջին կիսամյակպատմական վերակառուցման մեթոդի կիրառմամբ` 1. Երևան – Անգեղակոթ – Երևան (09 – 11.11.2012), 2. Երևան – Կապան – Երևան (21 – 23.12.2012), 3. Երևան – Գյումրի – Երևան (19 – 20.01.2013):
15. Ուսումնա – հասարակական նախագիծ` «Ճանաչենք Նժդեհին»:

21.10.2012                         ©                              Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s