Ցեղն արիականության սնուցիչ աղբյուրն է, իսկ Ուխտագիրքը` հիմնասյունը: Հայացք Ուխտագրքին

…արդեն մոտենում է Տիեզերական Գարունը, որը Երկրի վրա արտահայտում է Տիեզերական հուրի` Էներգիայի առավել կուտակումով:…

Տիեզերական Գարունը, միևնույն է, գալու է, Վահագնը, միևնույն է, ծնվելու է. և Արի Ազգս Հայոց, Վահագնի Զորությամբ օծված, միևնույն է, ծաղկելու է Արարատում…

Առաջնորդվենք ՈՒԽՏԱԳՐՔՈՎ, սնվենք Կենաց Խորհրդով, զորանանք և պատրաստվենք դիմավորելու ՎԱՀԱԳՆԻՆ…

Ուխտագիրք (արիական ավետարան)

Բնական և բանական է, որ Ուխտագիրքը սկսվում է Հայոց լեզվի արժեվորմամբ. «Հայոց լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ` այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:

Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:»

Եվ, քանի որ Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խրհուրդների համակարգ է, և Աստվածների հետ միայն լեզվով կարող ենք խոսել, Մայրենիի աղավաղումը հանցագործություն է Ցեղի Էության հանդեպ: Մայրենիի պաշտպանությունը մեր հզոր վահանն է համաշխարայնացման արարչամերժ հորձանքի առջև:

Ուխտագիրքն արձանագրում է. «Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, և ամեն անուն իր խորհուրդն ունի: Եվ պատահական անուն չի լինում երբեք»:

Մայրենիի պահպանումը և պաշտպանությունը բնավ չեն նշանակում օտար լեզուների իմացության մերժում, պարզապես. «Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ»:

Բոլոր նրանք, ովքեր իրենց Հայ Արի են համարում, մշտական խոնարհում են բերում Աստվածաշունչ Լեզվին:

Մշտապես ուղեցույց պետք է ունենալ Ուխտագրքի հետևյալ հանձնարարականը.

«Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով միայն, որ հնարավոր է արարել:

Սակակն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: Եվ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է և վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի, ստանալով օտար լեզուներին հավասար արժեք:»

Եվ որպեսզի կասեցնենք Հոգևոր Եղեռնը և վերացնենք նրա չարագույժ հետևանքները հարկ է որ ունկնդիր լինենք մեր ազգային խորհուրդներին, որոնք արտահայտվում են բառարմատների և հունչարմատների միջոցով:

Եվ ինչպես վկայում է Ուխտագիրքը .

«Եվ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջև որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալը ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանք բովանդակությունը: Եվ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում և չեն մուրում:»

Ուխտագրքի Արաչագործության Համակարգը սովորական մահկանացույիս մեկնաբանության և վերլուծության համար անմատչելի է, ուստի բավարարվում ենք միայն կարևորագույն հատվածների մեջբերմամբ համոզված, որ շահագռգիռ ընթերցողը բաց թողումն ինքը կլրացնի:

«Ա — Բացարձակ Ձայն, որ արտահայտում է ամեն գոյություն, լինելություն:

Լեզվական համակարգում Ա- Ձայնի հարազատ արտահայտիչն է Ա-հնչյունը: Իսկ մյուս ձայնավոր հնչյունները Ա-հնչյուննի տարբեր երանգներն են և շատ դեպքերում իրենց մեջ պահպանում են Ա- հնչյունի արմատական իմաստները:

Օրինակ` Էրման/Արման/Իրան/Արիան/Հէք/Հայք/ուշ/աշ/ուտ/ատ/ և այլն:

Ար- Կենսակերտ բառարմատ, որ նշաանակում է ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ: Համապատասխանում է ԱԶ արմատին:

Ար- կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է: Այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ արտահայտող խորհուրդներ:

Օրինակ` արյուն, արգանդ, արմատ, արև, մարդ, արքա, դար, գարուն, բարի, չարի, Արա, արտ, արու…»

ԱՐԱՐ-կանոնավոր արմատ ԱՐ-ԱՐ, որ արտահայտում է Բացարձակ Զորության, Բացարձակ Սերումի իմաստ:

Ըստ այդմ ԱՐԱՐ կրկնավոր արմատը գործածվում է միայն Արարչագործության համակարգի խորհուրդների մեջ՝

Արար-իչ, Արար-ատ, Արարած,  Արար-ել:

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-նորոգումի խորհուրդն է:

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐԻՉ և ԳՈՐԾ/իրագործել/ բառով:

Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում եմ իրենց նորոգման մշտական ընթացքում: Եվ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ….

Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրը՝ Ծնողը:

ԱՐԱՐԻՉ-Արարչագործությանխորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ- կրկնավոր արմատով և ԻՉ/ մի բան անող/ արմատով:

Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ խորհուրդները:

ԱՍՏՎԱԾ-ը նշանակում է Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: Եվ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Բնության Արարող Զորությունն է՝ ԱՐԱ-ն:

Անհրաժեշտ է տարբերակել նաև ԱՐԱՐԻՉ և ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: Եվ Ստեղծողին և Ստեղծվածի միջև չի կարող լինել որևէ արյունացական, հոգևոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, և Արարողի ու Արարածի միջև կա ժառանգական արյունակցական, որակական կապ:

Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները:

Ըստ այդմ, իՄ Արարիչը իմ Հայրն է, նրա հայրը, նրա հոր հայրը…. և այդպես խորանալով մինչև Բացարձակ, կհասնեմ ԱՐԱ-ին՝ բնության Արարող Զորությանը: Եվ փաստորեն ԱՐԱ-ն է իմ Բացարձակ նախահայրը՝ իմ ԱՐԱՐԻՉ-ը:

Ըստ այդմ էլ՝ Արիները իրենց ճանաչում են որպես, Արևորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է Արայի որդի, Արարչածին:

Ի դեպ, Տիտանները ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն, նրանց զգացողությունը հասնում է մինչև ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչև Հողածին Ադամը:

 ԱՐԱՐՈՒՄ-Արարչագործության խորհուրդ է:

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ-կրկնավոր արմատով և ՈՒՄ-բայակերտ ածանցով:

ԱՐԱՐԵԼ՝ չի նշամակում նոր բան ստեղծել: ԵՎ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ-ուն: Արարում է միայն հայրը:

Այսպես՝ Արան Արարատում Արարել է Արիին: Այսինքն՝ Արան Արիի Հայրն է. Նա Արիին Արարել է իրենից և նրան ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները: Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից: Այսինքն՝ Յահվան Ադամի Հայրը չէ. Նրա Ստեղծողն է: ԵՎ Ադամը ոչ մի որակական հատկություններով կապված չէ իր Ստեղծողի հետ:

ԱՐԱՐԱԾ-Արարչագործության խորհուրդ է:

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ-կրկնավոր արմատով և ԱԾ/բռնել, պահել/ բառարմատով:

ԱՐԱՐԱԾ-ը փաստորեն արարումի և ծնումի համատեղ արարչագոծության պտուղն է: Ըստ այդմ՝ ԱՐԱՐԱԾ-ը Արարչի Որդին է՝ Արորդի, և ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր բնական որակները:

ԱՐԱՐԱՏ-Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով և ԱՏ/տեղ/ բառարմատով՝ ԱՐԱՐ-ԱՏ:

………..ԱՐԱՐԱՏ-ը Հայկական Բարձրավանդակում է:

Ըստ հայկական ավանդության/տես՝,, Արարատյան Դիցաբանություն,,/ սա հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ-ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս և տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատաում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի/Արմեն/անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է և հոմանիշ է Արմենին/տես՝ Արմեն, Հայ/: Իսկ հայաստանը հոմանիշ է Արարատին:

ԱՐԱՐԱՏ-ը, որպես Արիների Բնական՝ Արարման Վայր, ճանաչված է նաև այլ ազգերի կողմից: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիները՝ Ուրարտոի, շումերները՝ Արատտա:

բ. ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

            Ամբողջ Տիեզերքը կառավարում է չորս բնական Զորությունների միջոցով` Արարող Զորություն, Ծնող Զորություն, Դրական/Տիեղերական/ Էներգի, Բացասական/ Հողի/ էներգի:

ԱՐԱ-Արարող Զորություն, Արարիչ:

Լեզվաբանորեն կազմված է` ԱՐ/սերում, արարում/ և ԱՀ/հզոր/ բառարմատներով` ԱՐ-ԱՀ:

Սակայն հոգևոր զգացական արտահայտությամբ Ա-Բացարձակ Ձայնը չեզոքացնում է Հ-հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության, Արարիչ էությունը` ԱՐԱ:

………………………………………………………………………………………………………………..

Ի դեպ, պարսիկները ԱՐԱ-ի հետ սովորաբար գործածում են ՄԱԶԴԱ/պաշտելի/ մակդիրը` ԱՐԱ ՄԱԶԴԱ: Իսկ հայերը ասում են ՀԱՅՐ ԱՐԱ կամ պարզապես ԱՐԱ:

Ուստի կոպիտ սխալ է ԱՐԱ-ին ԱՐԱՄԱԶԴ ասելը:

ԱՀԱրմատ, որ նշանակում է ՄԵԾ, ՀԶՈՐ:

Օրինակ` ահագին, ահռելի, ահավոր…

ԱՀ արմատով կազմվում են ՄԵԾ, ՀԶՈՐ իմաստ արտահայտող խորհուրդներ.

Օրինակ`մահ, ջահ, գահ, նահապետ, Անահիտ, Վահագն…

Բ-արմատը ավելանալով ԱՀ-արմատին, նրան տալիս է գերագույն իմաստ` ՎԱՀ-գերհզոր, աստված:

Օրինակ`Վահագն-Հուր, Աստված, Յահվայ-Սարսափի Աստված, Վահան-Աստծո տված:

 

ԱՆ-1. Կենսակերտ արմատ, որ նշանակում է ԾՆՈՒՆԴ, ՊՏՈՒՂ, ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՍՆՈՒՄ:

ԱՆ-արմատով կազմվում են բազմաթիվ կենսական խորհուրդներ:

Օրինակ` նան-ծնող, սան-որդի, ծիրան-ծիրի/տիեզերական/ պտուղ, Սիրան-սիրո պտուղ, Միհրան-Միհրի որդի, Վրդան-վարդի ծնունդ, Վահան-Վահի/աստծո/ տված, Անուշ-հոգուց ծնված:’

ԱՆ կենսակերտ արմատը կարևոր դեր է կատարում հայոց զագանունների/տոհմանունների/ կազմության մեջ.

………………

ԱՆՔ-ը ԱՆ արմատի հոգնակի ձևն է.

…………………..

ԱՆ արմատը գործածվում է նաև ՈՒՆ հնչյունափոխված ձևով. Օրինակ` գարուն, սիրուն, մածուն, բուն, տուն:

-2. Ժխտական ածանց` անտուն, անհաս, անհուն, անտեր:

ԱՆԱՀԻՏ-Ծնող Զորություն, Աստվածամայր:

Լեզվաբանորեն կազմված է` ԱՆ/ծնում/, ԱՀ /հզոր, մեծ/ և ԻՏ արմատներով` ԱՆ-ԱՀ-ԻՏ:

ԻՏ-արմատը գործածվում է միայն հայերեն և պարսկերեն լեզուներում` ԱՆԱՀԻՏ/հայերեն/, ԱՆԱՀԻՏ/պարսկերեն/ և առայժմ դժվար է պարզել նրա վերջնական իմաստը:

Արիական մյուս լեզուներում ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ խորհուրդը արտահայտվում է ԱՆ-ԱՀ բաղադրությամբ` ԱՆԱՀ-ԱՆՆԱ, որտեղ Ա-Ձայնի ուժգնության շնորհիվ Հ-ն սղվում է:

Հետագայում ԱՆԱՀԻՏ/ԱՆՆԱ/-խորհուրդը վերածվել է հատուկ անունի: Ուստի հաճախ նրա հետ գործածվում է նաև ՄԱՅՐ/ՄԵՐԻ, ՄԱՐԻԱ/ բառը:

Օրինակ` Աստվածամայր Անահիտ կամ Մայր Անահիտ, Մարի-Աննա, Աննա Մարիա:

Այդ օրինաչափությամբ հայերենում որպես հատուկ անուն են ձևավորվել ՄԱՅՐԱՆ և ՄԱՅՐԱՆՈՒՇ անձնանունները: Իսկ ՄԱՐԻԱՄ ձևը ՄԱՅՐԱՆ-ի աղավաղումն է, որպես այլ լեզուների նմանությանարդյունք:

Ըստ այդմ, բոլոր Արի Ազգերի զգացողության մեջ, թեև անգիտակցաբար, բայց իրականում այդ անունների մեջ արտահայտվում է ԱՆԱՀԻՏ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի հովանավորի պաշտամունքի արտահայտություն են: Իսկ ընտանիքի հովանավորող միակ Աստվածուհին ԱՆԱՀԻՏՆ `:

Ըստ հայկական ավանդության/տես` ,, Արարատյան Դիցաբանություն,,/

Անահիտը Մայրն է բոլոր Աստվածների և Արիների: Եվ Անահիտն է մշտապես հովանավորում ամեն մի բեղմանավորում, ամեն մի պտղաբերում: Եվ ավանդաբար, հայերը մինևչ հիմա ամեն տարի տոնում են բնության բեղմավորումն ու պտղաբերումը: Գարնանը կատարում են բեղմավորումի տոնը` Զատիկը: Փառաբանում են Անահիտին և խնդրում նրանից` հովանավորել հողի բեղմնավորումը: Եվ ապա սկսում են գարնանացանը: Իսկ աշնանը կատարում են պտղաբերումի` բերքահավաքի տոնը` Խաղողօրհներգը, փառաբանելով Անահիտին և խնդրելով նրան` օրհնել տված պտուղները:

Ըստ այդմ, Անահիտին անվանում ենք նաև Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի:

ԱԳ — Արմատ, որ արտահայտում է ՀՈՒՐ իմաստ:
Օրինակ` Վահագն, Արեգ, Արագած, Բագ, թագ…

ՎԱՀԱԳՆ — Գերագույն Հրե Զորություն, Հուր — Աստված:
Լեզվաբանորեն կազմված է` ՎԱՀ /գերագույն զորություն, Աստված/ բառով և ԱԳ /հուր/ արմատով` ՎԱՀ — ԱԳՆ:
ՎԱՀԱԳՆ — ը որպես Գերագույն Հրե Զորություն` ՀՈՒՐ — ԱՍՏՎԱԾ, համաարիական ճանաչում ունի:
Օրինակ` ՎԱՀԱԳՆ — ին հնդիկներն անվանում են ԱԳՆԻ, ռուսները` ԱԳՈՆՅ, պարսիկները` ՎԵՐԱՏՐԱԳՆԱ:
Ի դեպ, պարսկական ՎԵՐԱՏՐԱԳՆԱ -ն բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով` ՎԵՐ — ԱՏՐ, որ նշանակում է Գերագույն զորության կրակ և ԱԳՆ — ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երևույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱԳՆԱ /Հ/: Իսկ ՎԵՐԱՏՐ — ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը` Ատրուշանը:
ՎԱՀԱԳՆ Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ հուրը շատ է: Հուրը — Էներգիա է: ԵՎ ՎԱՀԱԳՆ Տիեզերական /դրական/ Էներգիայի Խորհուրդն է, հակառակ ՅԱՀՎԱՀ — ի, որը Հողի /բացասական/ Էներգիայի Խորհուրդն է: ՈՒստի ՎԱՀԱԳՆ — ի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որոնք դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն ՅԱՀՎԱՀ -ի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:
Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ միայն Արիների Աստվածն է. նա Արիների Զորության, ՈՒժի հովանավորն է :
Ըստ հայկական ավանդության /տես` Արարատյան Դիցաբանություն/, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱԳՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով և Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի` Արիների Ցեղը: Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ — ին անվանում են նաև Վիշապաքաղ:
Գարուն է բերում ՎԱՀԱԳՆ աշխարհին, Երկրի վրա` նոր պատմություն, իսկ Արարատում` նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը:
ՎԱՀԱԳՆ ծնվում է Գարնան առաջին օրը` Արեգի 1 -ին: ԵՎ ավանդաբար գարնան առաջին օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության` նոր տարվա սկիզբ` Ամանոր: ԵՎ կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ այդ սպասումով զորանում են:
Միայն զորավորները կարող են դիմավորել ՎԱՀԱԳՆ — ին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում ՎԱՀԱԳՆ: Տկարները չեն կարող դիմավորել ՎԱՀԱԳՆ — ին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: ՎԱՀԱԳՆ տկարներին չի հովանավորի, քանզի ՎԱՀԱԳՆ պահպանելու է Արի Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:
Վահագնին են նվիրված Տրնդեզը և Ամանորը:

ՅԱՀՎԱՀ — Ստորգետնյա Աստված:
Լեզվաբանորեն կազմված է Յ — չգիտակցված հունչարմատով, ԱՀ /հզոր/ արմատով և ՎԱՀ /աստված/ բառով:
Դեռ չպարզաբանված Յ — հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ — ը Ստորգետնյա Աստված է և իր մեջ կրում է Հողի /բացասական էներգիայի/ խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱԳՆ -ի, որը Տիեզերական /դրական էներգիայի/ խորհուրդն է:
Այսօր` Տիեզերական Ձմռանը [որին արդեն հերթագայում է Տիեզերական Գարունը-Ա.Տ.], երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն` ՅԱՀՎԱՀ — ը /Եհովան/: ԵՎ այսօրվա համաշխարհային Կրոնները` Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, փաստորեն Յահվահականություն են:

ԱՍ — Բառարմատ, որ արտահայտում է ԽՈՐՀՈՒՐԴ իմաստ:
Օրինակ` ասել, Ասողիկ, վասն, դաս:

ԱՍՏ /ՈՒՍՏ/ — Գերագույն խորհուրդ, խորհրդի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված է ԱՍ — բառարմատով և Տ , հաստատում արտահայտող հունչարմատով:
Օրինակ` իմաստ, աստված, աստըղ, հարուստ, դուստըր:

ԱՍՏՎԱԾ — Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, Վ — կրավորական մասնիկով և ԱԾ /բերել, պահել/ արմատով:
Նույն օրինաչափությամբ` սերված, ծնված, արարված…
Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ հասկացությունները: Արարիչը մեկն է` ԱՐԱ — ն /Արարող Զորություն/: Իսկ Աստվածները Արայի տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Խորհուրդներ են: ԵՎ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որևէ Գերագույն Խորհուրդ` Սիրո, Զորության, Իմաստության, Պտղաբերումի և այլն:
ՈՒստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական Գերագույն Խորհուրդ է զգում: ԵՎ Ազգի հոգևոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն` բնական Գերագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:
Ըստ այդմ, Բազմաստվածությունը Ազգի հոգևոր հարստության արտահայտություն է, իսկ Միաստվածությունը` Ազգի հոգևոր սնանկության արտահայտություն:

ԱՂ — Արմատ, որ արտահայտում է ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստները:
Օրինակ` աստըղ, աղջիկ, տըղա, աղբյուր, հաղթ, աղի, չաղ, մաղթանք…

ԱՍՏՂԻԿ — Սիրո Գերագույն Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, ԱՂ /սեր, հաճելի/ բառարմատով և ԻԿ քնքշացուցիչ մասնիկով` ԱՍՏ — ԸՂ /աղ/ — ԻԿ:
Ըստ հայկական ավանդության /տես` ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/, ԱՍՏՂԻԿ — ը, որպես Սիրո Գերագույն Խորհուրդ, ճանաչված է Սիրո Աստվածուհի: ԵՎ Աստղիկն է մշտապես հովանավորում Արիների սիրո զգացողությունը:
ԱՍՏՂԻԿ — ին` Սիրո Գերագույն Խորհրդին է նվիրված Վարդավառը: Վարդավառի տոնակատարությամբ Արիները փառաբանում են ԱՍՏՂԻԿ — ին, նրան վարդ ծաղիկներ նվիրում, վարդաջրով օծում են իրար և իրենց մեջ նորոգում են Աստվածային Սիրո զգացողությունը: Ըստ այդմ, ԱՍՏՂԻԿ — ին անվանում ենք նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Գերագույն Խորհուրդը Պահպանող:

ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ — Ոգու ՈՒխտի, Հոգևոր ՈՒխտի, Դաշինքի Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է` ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՐ /ուխտ/ արմատով` ՄԱՀ — ԱՐ` ՄԻՀ — ԸՐ` ՄԸՀ — ԷՐ:
Ի դեպ, հնդկական ԹԱՃ — ՄԱՀԱԼ դամբարանը հենց նույն բառակազմությունն ունի և արտահայտում է նույն խորհուրդը` ԹԱՃ /մեծ, բարձր/ — ՄԱՀ /ոգի/ — ԱՐ /ուխտ/, որ նույնանում է ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ խորհրդին:
Որպես Ոգու ՈՒխտի խորհուրդ, հայերի մեջ ՄԻՀՐ — ը /ՄՀԵՐ/ հաճախ նույնանում է ԱՐՏԱՎԱԶԴ — ին, որ նշանակում է Արտի Աստված: ԱՐՏ — ը` արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է /Օրենքը/: ԵՎ շատ հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասին` Արտավազդ Միհր /Արտի Աստված Միհր/: Երբեմն էլ գործածվում է միայն ԱՐՏԱՎԱԶԴ խորհուրդը:
ՏԻՐ – Իմաստության Աստված: Լեզվաբանորեն դեռ չպարզված:

գ. ՀԱՎԱՏՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՎ- Բառարմատ, որ նշանակում է ԿՅԱՆՔ, ՀՈԳԻ, ՈՒԺ, ԷՈՒԹՅՈՒՆ, ԽՈՐՀՈՒՐԴ:
Օրինակ` հավատ, ավյուն, հավ, արյավ /արև/, բարյավ /բարև/, բավ, ցավ, հարյավ, Նավասարդ:

ԱՐԵՎ — Կենաց Զորություն, Կենաց Արարում:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՐ /արարում, զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով` ԱՐ — ԱՎ` ԱՐՅԱՎ /ԱՐԵՎ/:
Ըստ այդմ, ԱՐԵՎ — ը չի նույնանում ԱՐԵԳ — ին: ԱՐԵԳ -ը, որպես Հրե Զորություն, Վահագնի խորհրդանիշն է /բայց ոչ` նույնությունը/: Իսկ ԱՐԵՎ — ը, որպես Կենաց Զորություն կամ Կենաց Արարում, նույնանում է Արարչին: Այսինքն` Արևը Արարչից բխող Կենաց Ջերմությունն է, Լույսը, Զորությունը:

ԱՐԵԳ — Հրե Զորություն:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՐ /զորություն/ և ԱԳ /հուր/ արմատներով` ԱՐ — ԷԳ /ԱԳ/:
ԱՐԵԳԱԿ — ը կազմված է ԱՐԵԳ բառով և ԱԿ արմատով և նշանակում է Հրե Զորության Ակ:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ — Արարչի Որդի, Արարչածին:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
ԱՐԵՎՈՐԴԻՆ կամ ԱՐՈՐԴԻՆ, որպես Հավատքային Խորհուրդ, փաստորեն Արիների հոգևոր էության որակական արտահայտությունն է և նրանց Տեսակի ծագումի ամենաբնական զգացողությունը: Որպես այդպիսին, Արորդյաց Հավատքը գենետիկական որակ է և մշտապես առկա է Ազգի մեջ, գիտակցված կամ չգիտակցված: Բոլոր Հայերը իրենց ծագումով Արորդի են: ԵՎ նրանք, ովքեր գիտակցում են դա, հավատում են. իսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, կրոնական մոլուցքով ժխտում են իրենց իսկ ծագումը:

ԱՎԵՏ — Գիտելիք, իմաստավորված խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՎ /խորհուրդ/ և ԱՏ/ամփոփում/ արմատներով` ԱՎ — ԵՏ /ԱՏ/:
ԱՎԵՏ — խորհրդով են կազմված ԱՎԵՏԵԼ, ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏԱՐԱՆ խորհուրդները: ԱՎԵՏ խորհրդի հնչյունափոխված ձևերն են ռուսերեն Վեդատյ, պարսկերեն Ավեստա, հնդկերեն Վեդա խորհուրդները:
Ավետարան — նշանակում է Իմաստավորված Խորհուրդների համակարգ:

ՀԱՎԱՏ — Հաստատուն հոգևոր ընկալում:
Լեզվաբանորեն կազմված է` Հ — հունչարմատով, ԱՎ /հոգի/ և ԱՏ /տեղ, տեղադրում/ բառարմատներով` Հ — ԱՎ — ԱՏ:

ՀԱՎԱՏՔ — Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է` ՀԱՎԱՏ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ — ը բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ է:
ՀԱՎԱՏՔ — ը խիստ տարբեր է ԿՐՈՆ — ից: ՀԱՎԱՏՔ — ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է: Իսկ ԿՐՈՆ — ը` արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ — ը անպայման Ազգային /Ցեղային/ է, իսկ ԿՐՈՆ — ը անպայման անհատական է: Ազգային Հավատքը Ազգի հոգևոր էության արտահայտությունն է և անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսևորումն է:
Ներկայումս Արիական Ազգերի մեջ կան և՛ Հավատքներ, և՛ Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ են` Բրահմայական Հավատքը Հնդկաստանում, Սինտոյական Հավատքը Ճապոնիայում, Արորդյաց Հավատքը Հայաստանում:
ԿՐՈՆ են Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը, Քրիստոնեությունը:

ՀԵԹԱՆՈՍ — Հունարեն ԷԹՆՈՍ խորհուրդն է, որ նշանակում է ԱԶԳ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ — ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ /ԱԶԳԱՅԻՆ/ ՀԱՎԱՏՔ իմաստով:
Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ — ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես նշանակում է ԱԶԳ: Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրել` իր մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը:
Ըստ այդմ, փաստորեն, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ — ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ, Ազգի /Ցեղի/ հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ — ը հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ /Ցեղ/ ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ — ը, որի հիմքում ընկած է Ազգի /Ցեղի/ ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: ԵՎ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ — ը իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ — ը կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդի` Արարչածին:
ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ -ը որպես որոշակի Ցեղի հոգևոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս… կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունի` ԱՐՈՐԴԻ:

ՑԵՂԱԿՐՈՆ — Ցեղը իր մեջ կրել:
Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ և ԿՐՈՆ /կրել/ բառերով:
ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է Գարեգին Նժդեհը: Այն համապատասխանում է հունական Հեթանոսին:
ՑԵՂԱԿՐՈՆ — ը ընդհանրական խորհուրդ է: ԵՎ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ — ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձևի… զգացողությունը որպես Հավատք: ԵՎ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ — ը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արայի որդի` Արարչածին:
Ըստ այդմ, Հայը որպես Ցեղակրոն անպայման Արորդի է և իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք:

ԲՈԳ /ԲԱԳ/ — Հուրի հաստատում, Աստված:
Լեզվաբանորեն կազմված է` Բ հաստատական հունչարմատով և ԱԳ /ՕԳ/ բառարմատով:
Հայոց լեզվի մեջ գործածվում է ԲԱԳ ձևը և այն էլ` բաղադրություններում` Բագին, Բագրատ, Բագավան, Բագրևանդ:

ՏԱՃԱՐ — Մեծ զորություն, մեծ ուխտ` ՈՒխտատեղի:
Լեզվաբանորեն կազմված է` Տ — հաստատական հունչարմատով, ԱՃ /մեծ, բարձր/ և ԱՐ /զորություն, ուխտ/ բառարմատներով` Տ — ԱՃ — ԱՐ:
Ըստ այդմ` ՏԱՃԱՐ հենց նշանակում է ՈՒխտատեղի: ԵՎ հենց ՈՒխտատեղերում էին մեր նախնիները հարաբերվել իրենց նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ ՈՒխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ:
ՈՒստի ՏԱՃԱՐ են միայն ՈՒխտատեղերում կառուցված և Գերագույն Խորհուրդներին նվիրված շինությունները:
Աշխարհի յոթ հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդ` Գերագույն Ոգու ՈՒխտ` ՏԱՃ /բարձր, մեծ/ — ՄԱՀ /ոգի/ — ԱՐ /ուխտ/:

ՄԵՀՅԱՆ — Ոգու պահպանում, Ոգու Օթևան:
Լեզվաբանորեն կազմված է` ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՆ /պահպանում/ արմատով:
ՄԵՀՅԱՆ — ը որպես Ոգիների Օթևան, նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր է: ՄԵՀՅԱՆ — ներում են հավաքվում մեր նախնյաց ոգիները, և նրանց հետ էլ մենք հարաբերվում ենք այդտեղ և նորոգում, զորացնում ենք մեր հոգիները: Ըստ երևույթին, մեր նախնյաց ոգիներն ավելի մոտ են Աստվածներին, և Աստվածների հետ մենք հարաբերվում ենք մեր նախնյաց ոգիների միջոցով: ԵՎ պատահական չէ, որ օրինակ` ճապոնացիների մոտ Նախնիների պաշտամունքը գերազանցում է նույնիսկ Աստվածների պաշտամունքին:
Ըստ այդմ, մենք Տաճար ենք շինում որպես ՄԵՀՅԱՆ` մեր նախնյաց ոգիների Օթևան: ԵՎ ամեն Տաճար Մեհյան չի կարող լինել, և ամեն տեղ ՄԵՀՅԱՆ կառուցել չի լինի: ՄԵՀՅԱՆ կառուցվում է միայն այն վայրերում, ուր հավաքվում են մեր նախնյաց ոգիները:
Մի Ազգ հոգեպես տկարացնելու, կործանելու համար բավական է նրան կտրել իր նախնյաց ոգիներից: Ահա թե ինչու ամբողջ Հայաստանում կործանել են բոլոր ՄԵՀՅԱՆՆԵՐ — ը և հենց նրանց տեղում կառուցել են օտար ոգիների հետ հարաբերվելու Տաճարներ` Եկեղեցիներ: Բայց ազգային ոգիները երբեք չեն հեռանում իրենց Հայրենիքից: ՈՒստի օտարազգի ոգիները երբեք չեն գալիս Հայաստան և չեն մտնում այդ Տաճարները: Հարազատ ոգիներն էլ արտաքսված են այդտեղից: ՈՒստի Հայաստանում կառուցված Քրիստոնեական կամ այլ կրոնական Շինություններում ոչ մի ոգի չկա: ԵՎ այդ անոգի Տաճարներում ամբողջ ծիսակատարությունը զուտ անբովանդակ թատերական ներկայացում է, որտեղից մարդը դուրս է գալիս առավել դատարկված ու ընկճված:
Հայաստանում միակ պահպանված ՄԵՀՅԱՆ — ը վերականգնված ԳԱՌՆԻ Տաճարն է, որտեղ մեր նվիրումի շնորհիվ պիտի հավաքենք մեր նախնիների ցրված ոգիներին:

ՔՈՒՐՄ — Հուրը, զորությունը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված է` Ք — չգիտակցված հունչարմատով, ԱՐ /զորություն/ բառարմատով և Մ /պահել/ հունչարմատով` Ք — ՈՒՐ /ԱՐ/ — Մ:
ՔՈՒՐՄ — ը Արիների հոգևոր առաջնորդ է` Արիների մեջ Հուրը, Զորությունը պահպանող:
Համեմատած մյուս` Չարի Ցեղերի, Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը: Ըստ այդմ, Արի սերունդները մշտապես իրենց ներքին Հուրի տարրը սնում են տիեզերական Հուրի արտահայտություններով: ԵՎ սերունդների այդ Հուրի սնումը և պահպանումը իրագործում են ու առաջնորդում ՔՈՒՐՄԵՐ -ը:
ՔՈՒՐՄ — ի հոմանիշն է ՄՈԳ խորհուրդը, որ գործածվում է Արիական շատ լեզուներում: Երկու զուգահեռ խորհուրդներն էլ ունեն նույն իմաստը` Հուրը պահպանող:
Քրմությունը /Մոգությունը/ իմաստության խորհուրդ է, որ ժառանգաբար պահպանվում է Քրմական Տոհմերի մեջ: Ըստ այդմ, Քրմական Տոհմերից ընտրվում և Գերագույն Քրմապետի կողմից օծվում է հոգևոր առաջնորդ` ՔՈՒՐՄ:

դ. ԿԵՆԱՑ ՀԱՄԱԿԱՐԳ

ՈԳԻ — Բացարձակ հուրի տեսակային /անհատական/ ամբողջություն:
Լեզվաբանորեն կազմված է` Վ /գերագույն, բացարձակ/ հունչարմատով, ԱԳ /ՕԳ/ բառարմատով և Ի — տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով` Վ — ՕԳ /ԱԳ/ — Ի:
Ըստ այդմ, ՈԳԻ — նշանակում է տեսակային /անհատական/ բացարձակ հուր:
Փաստորեն ՈԳԻՆ — աննյութ, հրե մարմնով ՀՈԳԻՆ է, իսկ ՀՈԳԻՆ — նյութականացված մարմնով ՈԳԻՆ է: /տես` ՀՈԳԻ/:

ՀՈԳԻ — Տեսակային /անհատական/ ամբողջության հուրի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված է` Հ /հաստատում/ հունչարմատով, ԱԳ /ՕԳ/ բառարմատով և Ի — տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով` Հ — ՕԳ /ԱԳ/ — Ի:
Ըստ այդմ, ՀՈԳԻ — նշանակում է տեսակային /անհատական/ մարմնավորված հուր: Փաստորեն ՀՈԳԻ — ն նյութականացված մարմնով ՈԳԻՆ է, իսկ ՈԳԻ — ն աննյութ, հրե մարմնով ՀՈԳԻՆ է: /տես` ՈԳԻ/:

ԳԵՆ — Կյանք /Գյանք/ խորհրդի եզակի արտահայտությունն է:
Լեզվաբանորեն կազմված է`Գ /արտահայտություն/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով` Գ — ԷՆ /ԱՆ/:

ԳԻՆԻ — Կենաց հեղուկ:
Լեզվաբանորեն կազմված է` ԳԵՆ /կյանք/ բառով և Ի — տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով` ԳԵՆ -Ի:
ԳԻՆԻ — ն արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին` Կենաց Հեղուկ:
Ըստ այդմ, ԳԻՆԻ — ն միշտ էլ համարվել է սուրբ ըմպելիք: ԳԻՆԻ — ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաև Արիական այլ Լեզուներում` վինո, վայն…
Ըստ երևույթին, մեր հեքիաթներում արտահայտված անմահական ջուրը հենց ինքը` Կենաց Հեղուկն է` գինին:

ԿՅԱՆՔ — Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիություն:
Լեզվաբանորեն կազմված է` ԳԵՆ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով` ԳԵՆ — Ք` ԳՅԱՆ — Ք` ԿՅԱՆ — Ք:
ԵՎ հենց այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է և ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:

ԿՆՈՒՆՔ — Կյանքի հաստատում, օծում:
Լեզվաբանորեն կազմված է` ԳԵՆ /կյանք/ և ՈՒՆՔ /օծում, հաստատում/ բառերով` ԳԵՆ — ՈՒՆՔ:
Կնունքը որպես կյանքի հաստատում կամ կյանքի օծում, բնական օրինաչափության ընկալման որոշակի արտահայտություն է, որ ավանդաբար հասել է մեզ /տես` Արարատյան Դիցաբանություն/:
Ըստ բնական օրինաչափության, ծնված երեխան մտնում է իր կյանքի մի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական` մայրական ներքին միջավայրից: ԵՎ երեխան նախքան իրական կյանքի մեջ մտնելը, պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին` օդին, լույսին, ձայնին… Մեր նախնյաց իմաստությունը հաստատել է, որ երեխան նոր միջավայրին հարմարվում է քառասուն օրում: Այդ ընթացքում երեխային պահպանում են արտաքին այլևայլ շփումներից ու ազդեցություններից: Այդպես մտել է նաև ՔԱՌԱՍՈՒՆՔ խորհուրդը:
ԵՎ երեխային Քառասունքից հանելիս, կնքում են` հաստատում են նրա ծագումը, օծում են նրա մարմինը պահպանիչ ծաղկայուղով և հանձնում են Կյանքին ու Աստվածների հովանավորությանը: Հենց սա է ԿՆՈՒՆՔ — ի իրական և նախնական խորհուրդը:
Չափահասների Կնունքը տարբեր Կրոնների ազդեցության արդյունք է, որպես այս կամ այն Կրոնին անհատի նվիրումի հաստատում:
Ի դեպ, որպես Քրիստոնեական Կրոնին հայ անհատի նվիրումի արտահայտություն, Եկեղեցին Կնունքը նույնացրել է Մկրտությանը:
Սակայն Մկրտությունը իր խորհրդով խիստ տարբեր է Կնունքից: Մկրտությունը իր հիմքում ունի Մկրատ բառը և նշանակում է` Մը — կրտել: Ըստ այդմ, Մկրտությունը նույնանում է Թլպատումին, որ կատարում են Հրեաներն ու Մահմեդականները: Բայց նրանք կատարում են մարմնական Մը-կրտություն: Իսկ Հայ Քրիստոնեական Եկեղեցին, փաստորեն, Մ-կրտում է Հոգին:

ԱՆՀԱՏ — Ամբողջական:
Լեզվաբանորեն կազմված է ԱՆ — ժխտական ածանցով և ՀԱՏ /հատել/ բառով:
Մարդը Անհատ է, այսինքն` ամբողջական է, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկ պահանջմունքներին: Հաճախ մարդը բաժանված է լինում ինքն իր մեջ, երբ նրա գենը մի բան է պահանջում, իսկ գաղափարը` ուրիշ բան: Այդ մարդը երկվության մեջ է, և մշտական ներքին պայքար է գնում նրա մեջ. այդ մարդը ամբողջական չէ` նա Անհատ չէ:

ՄԱՀ — Պարփակված զորություն, ոգի /հոմանիշ է ՄԵՌ խորհրդին/:
Լեզվաբանորեն կազմված է` Մ /պահպանել/ հունչարմատով և ԱՀ /հզոր/ բառարմատով:
Ըստ այդմ` ՄԱՀԱՆԱԼ նշանակում է ոգիանալ: ՄԱՀ — ից են առաջացել Մեհեկան ամսանունը, Մեհյանը և Միհր /Մհեր/աստվածային խորհուրդը:

ՄԵՌ — Պարփակված զորություն /հոմանիշ է ՄԱՀ խորհրդին/:
Լեզվաբանորեն կազմված է Մ /պահել/ հունչարմատով և ԱՐ /ԵՌ/ բառարմատով` Մ — ԵՌ /ԱՐ/:
Ըստ այդմ` մեռնել — մահանալ, մեռած — մահացած, Ձմեռ — Հարաբերական մահ:

Բ — Հունչարմատ, որ հաստատական իմաստ ունի:

ԲԱՆ — Էություն, որակ:
Լեզվաբանորեն կազմված է` Բ — հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, ծագում/ բառարմատով:

ԲԱՆԱԿԱՆ — Էության ակունքից բխող հոգեմտային որակ:
Լեզվաբանորեն կազմված է` ԲԱՆ /էություն/ բառով և ԱԿ /ակունք/, ԱՆ /ծնունդ/ արմատներով` ԲԱՆ — ԱԿ — ԱՆ:
Ըստ այդմ, Բանականությունը անհատական որակ չէ. այն Ազգ — Տեսակի ակունքից բխող հոգեմտային որակ է:

ԲԱՐԵՎ — Ողջույնի խորհուրդ, որ նշանակում է` ԱՐԵՎԴ ՀԱՍՏԱՏ ԼԻՆԻ /Կյանքիդ Զորությունը հաստատ լինի/:
Լեզվաբանորեն կազմված է` Բ — հաստատական հունչարմատով, ԱՐ /զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով` Բ — ԱՐ — ԱՎ` ԲԱՐՅԱՎ` ԲԱՐԵՎ:
Ի դեպ, նույն ԱՐ և ԱՎ արմատներով է կազմված նաև ռուս-արիական լեզվով Զդրավստվույ — ողջույնի խորհուրդը` զդ — ԱՐ — ԱՎ — ստվույ, որ նույնպես նշանակում է Կյանքիդ զորությունը հաստատ լինի:

ԲՈՒՆ — Ծագումի հիմք, արմատ:
Լեզվաբանորեն կազմված է Բ — հաստատական հունչարմատով և ՈՒՆ /ԱՆ/ բառարմատով:

ԲՆՈՒԹՅՈՒՆ — Հիմքային ամբողջական համակարգ:

ԲՆԱԿԱՆ — Հիմքի ակունքից բխող օրինաչափություն:
Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆբառով և ԱԿ /ակունք/,
ԱՆ /ծնունդ/ բառարմատներով:

ԲՆԱԶԴ — Բնական ազդակ, բնականի արտահայտություն:
Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ /արմատ, համք/ և ԱԶԴ /հաստատում/ բառերով:
Ըստ այդմ, Բնազդը անհատական հոգեմտային որակ է: ԵՎ անհատական բնազդը զարգանալով ազգային Բանականության մեջ, վերաճում է իմաստության: Իսկ եթե անհատական բնազդը զարգանում է ազգային Բանականությունց դուրս, արտաքին իմացական հիմքի վրա, վերաճում է դատողության:

ԲՈՒԺ — ՈՒժը հաստատել, ուժը վերականգնել:
Լեզվաբանորեն կազմված է Բ — հաստատական հունչարմատով և ՈՒԺ բառարմատով` Ս — ՈՒԺ:

ԱՌԱՋ — Աճի ընթացք:
Լեզվաբանորեն կազմված է ԱՌ /դեպի/ — ԱՃ արմատներով:
Ըստ այդմ, ԱՌԱՋ — ը ընդունված է որպես Աճի ընթացք դեպի ապագա: ԱՌԱՋ — ի հակադրությունն է համարվում ՀԵՏ — խորհուրդը, որպես ընթացք դեպի անցյալ:
Օրինակ` Գնալ առաջ /ընթացք դեպի ապագա/,
Գնալ հետ /ընթացք դեպի անցյալ/:
Սակայն, Հայոց Լեզվի մեջ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները հաճախ փոխարինում են իրար.
Օրինակ` Մի տարի առաջ / սա ընթացք է դեպի անցյալ/,
Մի տարի հետո /սա ընթացք է դեպի ապագա/:
Այստեղից բխում է, որ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները նույնանում են իրար: ԵՎ փաստորեն Աճի ընթացքը պայմանավորում է ոչ միայն ապագան, այլև` անցյալը: Այսինքն` ապագան ունի իր ապագան, անցյալն էլ իր անցյալն ունի: ԵՎ դրանք նույնանում են իրար: Եթե մենք գնանք ԱՌԱՋդեպի ապագա, կհասնենք ապագայի ապագային, որը հենց անցյալի անցյալն է. եթե մենք գնանք ՀԵՏ դեպի անցյալ, կհասնենք անցյալի անցյալին, որը հենց ապագայի ապագան է:
Այս երկու խորհուրդների նույնության զգացողությունը կարևոր հիմք է հանդիսանում մեր աշխարհընկալման համար:

ԾԻՐԱՆ — Ծիրի /տիեզերական/ պտուղ:
Լեզվաբանորեն կազմված է` ԾԻՐ և ԱՆ բառարմատներով: Ըստ այդմ, ԾԻՐԱՆ — ը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂ: Կենաց Պտուղը Սիրո հավերժական Ծիրն է, որի սերմը հենց ինքը` Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ: ԵՎ դա միակ պտուղն է, որ ձեռքով բաժանվում է երկու հավասար մասի:
Ըստ հայկական ավանդության /տես` Արարատյան Դիցաբանություն/, երջանիկ էին Արարատում երկրային աստված Արին ու գեղեցկուհի Արփին: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար: Հովի պես քնքուշ էր նրանց սերը, արեգի պես ջերմ, երկնքի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք:
Հիանում էին Աստվածները նրանց սիրով: Բայց Աստվածամայր Անահիտը մի օր զգուշացրեց. ,, Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, կենաց գարունքի հրաշալիքն է դա: Բայց գարունքի հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Սիրո հավերժումը սերնդատվության մեջ է,,:
ԵՎ Աստվածամայր Անահիտի կամքով Արին ու Արփին Ճաշակեցին Կենաց Պտուղը: Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական: Ամաչեցին իրենց մերկությունից, ծածկեցին իրենց մերկությունը և ապա ցանկացան իրար: ԵՎ նրանց սիրո հավերժումը հաստատվեց սերնդատվությամբ:
Իսկ Կենաց Պտուղը կոչվեց Ծիրան:
Ծիրանը, որպես Կենաց Պտուղ, միայն Արարատում է աճում: Արարատից դուրս այն գենախեղվում է, կորցնում է Ծիրանի շատ հատկանիշներ, ուստի և չի կարող կոչվել Ծիրան. և պատահական չէ, որ այն կոչվում է Հայկական Պտուղ կամ Հայկական Խնձոր:

 

ե. ԾԱԳՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐՄԱՏ — Զորությունը, կենսունակությունը պահպանող:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն, սերում/ արմատով և ՄԱՏ /պահպանել/ բառով:

ԱՐՅՈՒՆ — Զորությունը սնող, պահպանող:
Լեզվաբանորենո կազմված է ԱՐ /զորություն/ և ԱՆ /ծնող, սնող, պահպանող/ արմատներով՝ ԱՐ — ՈՒՆ /ԱՆ/՝ ԱՐՅՈՒՆ:

ՑԵՂ — Ծագումնային նախահիմք, Տեսակ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Ց — հունչարմատով և ԱՂ /զարմ/ բառարմատով՝ Ց — ԵՂ /ԱՂ/:
Ըստ այդմ, ՑԵՂ — ը մարդկային բնական Տեսակ է, որպես ազգերի ծագումնային նախահիմք: ԵՎ վերացական Ազգ գոյություն չունի: Բոլոր Ազգերը իրենց ծագումով պատկանում են այս կամ այն բնական Տեսակին՝ ՑԵՂ — ին: ՑԵՂ — ը մի բնական օրգանիզմ է, որն ունի իր օրգանական մասերը՝ իր Ազգերը:
Միաժամանակ ՑԵՂ — ն էլ օրգանական մաս է ավելի մեծ բնական օրգանիզմի՝ Մարդկային Սեռի մեջ: ԵՎ որքան ՑԵՂ — ի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ Ազգերի կենսունակությունից, նույնքան էլ Մարդկային Սեռի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ ՑԵՂԵՐ — ի կենսունակությունից:
Ըստ այդմ, որքան վտանգավոր է ազգային ու ցեղային անհանդուրժողականությունը, նույնքան էլ վտանգավոր է ազգայինի ու ցեղայինի ժխտումը:

ԱԶ — Կենսակերտ արմատ, որ արտահայտում է ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՀՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԱԿ իմաստներ:
Օրինակ՝ ազգ, ազնվ ական, Արազ, Հայկազ, ազատ, ազդ…
Որպես կենսակերտ արմատ, ԱԶ — ը կարող է որոշ բաղադրություններում համապատասխանել ԱՐ և ԱՆ կենսակերտ արմատներին:
Օրինակ՝ ազնիվ — բարի, Հայկազ — Միհրան:

ԱԶԴ — Զորության, Ծագումի, Խորհրդի ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍՏՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ:
Լեզվաբանորեն կազմված է կենսակերտ ԱԶ բառարմատով և Դ /Տ/ հաստատում արտահայտող հունչարմատով:
ԱԶԴ — ը բաղադրություններում արտահայտում է կենսունակությունը հաստատող, որոշակի խորհուրդներ:
Օրինակ՝ մազդ — պաշտամունք, պաշտելի: Արտավազդ — ոգու զորության ուխտ:

ԱԶ — Արյունակցական Որակական Ամբողջություն:
Լեզվաբանորեն բաղադրյալ բառ է՝ կազմված է ԱԶ /ծագում/ բառարմատով և հունչարմատով, որն ունի արտահայտության, մարմնավորումի իմաստ:
Նույն ԱԶ — արիական արմատով են կազմված նաև ռուսերեն Յազիցա և լատիներեն Նացիա խորհուրդները:
Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է և ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը: Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝Ցեղի մեջ:
Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: ԵՎ վերացական Ազգ գոյություն չունի. կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական, Սեմական, Նեգրական, Մոնղոլական և այլ ծագում ունեցող Ազգեր: Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում:
Ըստ Արարատյան Ավանդության, Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից: Արեշից առաջացել են Իրանական Ազգերը: Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը: Զևսից առաջացել են Հույն և Լատինական Ազգերը: Հավանաբար Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ //էրման կամ Ալեման: Ավելին՝ ՙԱնգլո-Սաքսոն Տարեգրության՚ մեջ գրված է. ՙ Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից՚: ՙThe Anglo-Sakson Chronikle ՚, London, 1861. Գերմանների և Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը:

ՏՈՀՄ — Կենսունակությունը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված է՝ Տ — հաստատական հունչարմատով, ԱՀ /հզոր/ բառարմատով և Մ /պահպանել/ հունչարմատով՝ Տ — ԱՀ /ՕՀ/ — Մ:
ՏՈՀՄ — երը ազգի օրգանիզմում բնական, օրգանական մասեր են, որոնք իրենց սերնդատվությամբ ապահովում են ազգի կենսունակությունը: Ըստ այդմ, չկա ՏՈՀՄ Ազգից դուրս և չկա Ազգ առանց ՏՈՀՄ — ի: ԵՎ ՏՈՀՄ — երի քայքայումը հանգեցնում է ազգային օրգանիզմի քայքայմանը: Ազգը զորավոր է այնքանով, որքանով զորավոր են նրա ՏՈՀՄ — երը:
Որպես Ազգի սերնդատվության օջախ, ՏՈՀՄ -ը ունի իր ընտանիքները: Իր ընտանիքների միջոցով է ՏՈՀՄ -ը ապահովում Ազգի սերնդատվությունը: Ըստ այդմ, ընտանիք չի ստեղծվում. ընտանիքները ճյուղավորվում են Տոհմի մեջ: Ընտանիքը անպայման Տոհմական է: ԵՎ ՏՈՀՄ — ից դուրս կազմված ընտանիքը օրինաչափության խախտում է, ուստի և ինքնին ազգային չարիք է:

ԼԵԶՈՒ — Ազգային խորհուրդների համակարգ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Լ և ՈՒ չգիտակցված հունչարմատներով և ԱԶ /ծագում/ բառարմատով՝ Լ — ԷԶ /ԱԶ/ — ՈՒ:
Լեզուն ազգային ներքին ծագումնային որակ է: Ազգը իսկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… յուրովի ընկալում է դրանց խորհուրդները: ԵՎ Ազգային Լեզուն — ազգային խորհուրդների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Լեզուն իր Ազգի մեջ ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ ուրիշ Ազգերի մեջ՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:
Ի դեպ, ինչպես չկա վերացական Ազգ, այնպես էլ չկա վերացական Ազգային Լեզու: Եթե Ազգը Ցեղի օրգանական մաս է, ուրեմն Ազգային Լեզուն էլ Ցեղի Լեզվի օրգանական մաս է: ԵՎ պատահական չէ, որ աշխարհի բոլոր Լեզուները խմբավորվում են ըստ իրենց ծագումնաբանական ընդհանրության՝ Արիական /Հնդեվրոպական/ Լեզուներ, Չինական, Սեմական, Թուրքական և այլ ծագում ունեցող Լեզուներ: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Լեզուները իրենց Ցեղային Լեզվի մասնավոր դրսևորումներն են՝ բարբառները:
Արիական Ցեղալեզուն ձևավորվել է Արարատում և հենց Արարատից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն բոլոր Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետև զարգացել են ինքնուրույնաբար և տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ Արիական այլ Լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են Հայերեն /գուցե և միայն Հայերեն/:
Օրինակ՝
Յազիկ՝ /ԱԶ /ծագում/ — ԻԿ / — Լեզու.
Յազիցա՝ /ԱԶ — ԻՑԱ / — Ազգ.
Կնյազ՝ / ԿԸՆ — ԱԶ / — Ազնվական.
Բրավո՝ / ԲԱՐ — ԱՎ — Օ / — Բարյավ.
Բարին, Բարոն՝ /ԲԱՐԻ/ — Արիական ծագում ունեցող.
Ագնի, Ագոն՝ /ԱՆ/ — Հուր.
Աննա՝ / ԱՆ — ԱՀ / — Աստվածամայր.
Ատրուշան՝ / ԱՏՐ — ՈՒՇ — ԱՆ / — Սուրբ կրակի պահպանում:
Որպես ազգային խորհուրդների համակարգ, Ազգային Լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: ԵՎ եթե որոշ օտար բառերպարտադրվում են, ապա Ազգային Լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: ՈՒստի փոխառությունները ժամանակավոր երևույթ են Ազգային Լեզվի մեջ:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ — Արարչի Որդի, Արարչածին:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
ԱՐԵՎՈՐԴԻ կամ ԱՐՈՐԴԻ խորհուրդը, որպես Արարչածին, մեր նախնիների ծագումնաբանական որոշակի ըմբռնումների արտահայտություն է:
Բնագիտությանը արդեն հայտնի բնական չորս տարրերի` Հուրի, Օդի, Ջրի, Հողի տարբեր հարաբերակցություններն են բնորոշում տարբեր Տեսակների բազմազանությունը: Հենց այդ բնական օրինաչափությունն է արտահայտված մարդկային տարբեր Տեսակների`Ցեղերի, ծագումնաբանական ըմբռնումների մեջ:
Ըստ երևույթին, Տիտանների մեջ գերազանցում է Հողի տարրը, և նրանք իրենց ծագումնաբանությունը կապում են Հողի հետ: Դա է վկայում հենց Տիտանների Բիբլիան, որտեղ նրանց նախահայրը` Ադամը, հողածին է:
Իսկ Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը, որի շնորհիվ էլ Արիները իրենց ծագումը կապում են Հուրի հետ և իրենց համարում են Հրածին կամ Արարչածին: ԵՎ ծագումնաբանական այդ ըմբռնումը արտահայտվում է բոլոր Արի Ազգերի ավանդությունների մեջ: Այդ ըմբռնումի արտահայտություն են նաև մեր Ազգի անունները` ՀԱՅՔ /ՀԵԳ/, որ նշանակում է Բացարձակ Հուր, Հրածին /աստված/ և ԱՐՄԵՆ, որ նշանակում է Աստվածամարդիկ:
Ըստ ավանդության /տես` Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային ՀԵԳ /աստված/ Արիին, որի սերունդներն էլ կոչվում են ԱՐՄԵՆ /ԱՐԻ/ կամ ՀԱՅ:

ԱՐԻ — Որոշակի ծագումնային — տեսակային ամբողջության` Ցեղի անուն, նաև Աստված:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՐ /ծագում, սերում/ կենսակերտ արմատով և Ի — տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով:
Ըստ ավանդության /տես` Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային աստված Արիին: ԵՎ Արիից առաջացած սերունդները կոչվում են Արիներ կամ Արմեն /Աստվածամարդիկ/:
Փաստորեն` ԱՐԻ նշանակում է աստված /երկրային/, որից էլ առաջացել է աստվածամարդերի` Արի կամ Արմեն Ցեղը, որպես որոշակի բնական Տեսակ: Ըստ այդմ, Արի Ցեղը միջանկյալ մի Տեսակ է Աստվածների ու Մարդկանց միջև, իր մեջ կրելով և՛ մարդկային, և՛ աստվածային որակներ: ԵՎ ԱՐԻ — ն հոմանիշ է ՀԱՅ -ին:
Ի դեպ, բոլոր Արի Ազգերի մեջ պահպանվում է իրենց Արիական ծագումի զգացողությունը: Իսկ որոշ Ազգեր նույնիսկ իրենց անվան մեջ պահպանում են Արի Ցեղային անունը.
Օրինակ` ԱՐՄԵՆ, որ նշանակում է Արի մարդիկ, Արիներ. ԻՐԱՆ` Արիան, ԱԼԱՆ` Արիան, ԻՐԼԱՆԴ`Այրիշ, ՀԵԼԵՆ`
/Արիան/: Իսկ Գերմանացիները ճանաչված են ԱԼԵՄԱՆ /Արիման/ և ՀԷՐՄԱՆ /Էրման/ անուններով:
Այդ տարբեր Ազգերի անվանական նույնությունը արդեն հաստատում է նրանց ծագումնային նույնությունը, որպես մարդկային մի Տեսակի` Արի Ցեղային Ամբողջություն:
Ի դեպ, ԱՐԻԱՑԻ արտահայտությունը հայերեն սխալ է: Հայերեն ԱՐԻ է:

ԱՐՄԵՆ — Արի մարդիկ` Աստվածամարդիկ:
Լեզվաբանորեն կազմված է` ԱՐԻ /աստված/ և ՄԱՆ, ՄԵՆ /մարդ, մարդիկ/ բառերով` ԱՐԻ — ՄԱՆ /ՄԵՆ/:
Փաստորեն, նույնանում են Ազգի և Ցեղի անունները` ԱՐԻՆԵՐ կամ ԱՐՄԵՆ: Ըստ այդմ, ԱՐՄԵՆ -ին / ՀԱՅ -ին/ Ազգ անվանելը որոշ չափով պայմանական է: ԵՎ այն, որ բոլորը Հայերին ճանաչում են ԱՐՄԵՆ անունով, հաստատում է, որ Արմենը /Հայը/ Արի Ցեղի Արմատն է, և նրանից են ածանցվել բոլոր Արի Ազգերը: Այսինքն` Արմեն /Հայ/ Ազգը հենց ինքը Արի Ցեղն է: Նախ, որ Ցեղանունի ուղիղ ձևը պահպանվում է միայն Արմեն անվան մեջ, իսկ մյուս Ազգերը կրում են Ցեղանվան հնչյունափոխված ձևերը: ԵՎ ապա` հենց Արմենները /Հայերն/ են իսկզբանե բնակվում Արի Ցեղի բնօրրանում` Արարատում, որտեղից էլ Արիները տարածվել են և տարբեր ազգային ամբողջություններ կազմել:

ԲԱՐԻ — Արիական ծագում ունեցող: Համապատասխանում է ԱԶՆիՎ խորհրդին:
Լեզվաբանորեն կազմված է ` Բ — հաստատական հունչարմատով և ԱՐԻ խորհրդով:
Ըստ այդմ, ԲԱՐԻ — ն չի նշանակում լավ, իսկ ՉԱՐԻ — ն`
վատ: Իրականում ԲԱՐԻ նշանակում է Արիական ծագում ունեցող, իսկ ՉԱՐԻ` ՈՉ ԱՐԻ — Արիական ծագում չունեցող:
ԲԱՐԻ խորհրդի արտահայտություն են նաև ռուսերեն ԲԱՐԻՆ — ը ու ֆրանսերեն ԲԱՐՈՆ — ը, որոնք Ազնվականության /ծագում ունեցողի/ միևնույն խորհուրդն են: Ի դեպ, հենց հայերեն ԲԱՐԻ խորհրդի ֆրանսիական ԲԱՐՈՆ արտահայտությունն է, որ ՊԱՐՈՆ չգիտակցված ու աղավաղված ձևով այսօր գործածվում է հայերի մեջ:

ՀԱՅԳ /ՀԵԳ/ — Բացարձակ Հուր, Հրածին, Աստված:
Լեզվաբանորեն կազմված է` Հ բացարձակություն արտահայտող հունչարմատով և ԱԳ /ԷԳ/ բառարմատով` Հ — ԷԳ` Հ — ԱՅԳ:
ՀԱՅ — ը և ՀԱՅԿ — ը ՀԱՅԳ — ի արտահայտություններն են:
Ըստ հայկական ավանդության /տես` Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է երկրային աստծուն` ՀԱՅԳ — ին և իր անունով անվանել ԱՐԻ: ԵՎ նրանից առաջացած սերունդները կոչվում են ԱՐՄԵՆ` Աստվածամարդիկ կամ պարզապես Արիներ և ՀԱՅ/Գ/ԱՄԱՐԴ` Աստվածամարդ կամ պարզապես Հայ:
Ըստ պարսկական ավանդության /տես`Ավեստա/, Արարիչը արարել է ՀԱՅԱՄԱՐԴՈՒՆ` Աստվածամարդուն, որից էլ սերվել են մարդիկ:
Ըստ այդմ, ՀԱՅ — ը հոմանիշ է ԱՐԻ — ին. Երկուսն էլ նշանակում են Աստված: ՀԱՅԱՄԱՐԴ — ը հոմանիշ է ԱՐՄԵՆ — ին. երկուսն էլ նշանակում են Աստվածամարդ: ՈՒստի հոմանիշ են նաև ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ նշանակում է Արարման Վայր, իսկ ՀԱՅԱՍՏԱՆ նշանակում է Աստվածավայր:
ԵՎ Արի Ցեղը կարելի է անվանել նաև Հայ Ցեղ, որի Արմատը պահպանվում է Արարատ — Հայաստանում, կոչվելով և՛ Հայ, և՛ Արմեն:

ՀԱՅԱՍՏԱՆ — Աստվածավայր:
Լեզվաբանորեն կազմված է` ՀԱՅԳ /աստված/ — ԱՍՏ /խորհրդի հաստատում/ բառերով և ԱՆ /ծնունդ, պահպանում/ արմատով` ՀԱՅ — ԱՍՏ — ԱՆ`Աստվածավայր:…………

ՄԱՆ — Ծնունդի արտահայտություն, մարդ:
Լեզվաբանորեն կազմված է` Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով:
ՄԱՆ — ը մարդ իմաստով գործածվում է շատ Արիական լեզուներում: Ըստ որում, ՄԱՆ — ը եզակի թիվ է ցույց տալիս, իսկ ՄԵՆ — ը` հոգնակի: Հայերենում ՄԱՆ /ՄԵՆ/ — ը գործածվում է որոշ բաղադրություններում.
Օրինակ` մանուկ, Մանուշ, Արման, Արմեն, Մանազկերտ:
Ըստ ավանդության /տես` Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ, Վահագն Աստծո հովանավորությամբ, Արի Մանը իր թափորով պատսպարվում է Մասիսի գագաթին: Ջրհեղեղից հետո Մանը իջնում է Մասիսից և շարունակում է Արի Ցեղի գոյության օրինաչափ ընթացքը: Ըստ երևույթին, հենց Արի Մանը խորհրդանշում է ԱՐՄԵՆ խորհուրդը որպես աստվածամարդ:

ՄԱՐԴ — Սերումի հաստատման արտահայտություն / հոմանիշ է ՄԱՆ — ին/:
Լեզվաբանորեն կազմված է` Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի հաստատում/ բառով:

(Շարունակելի…)

Քննարկում այս թեմայով, տես այստեղ` http://mskh.am/am/27256

Գաղափարապես հարազատ կայքեր

Հայ Արիական Միաբանության կայք

Վահագնականչ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s