- Շատերի համար ստրկության շղթաները գերադասելի են պատասխանատվության երկսայրի սրից: (Ա. Տիգրանյան)
- Յուրաքանչյուր մարդ, ով ուրիշներին գերազանցում է մտածողական ընդունակությամբ և բարոյական որակներով, իր կամքից կան ցանկություններից անկախ պատասխանատու է նրանց համար: (Ժ. Վեռն)
- Ցանկացած տեսակի արտոնությունները ազատության և արդարության գերեզմաններն են: (Ի. Զեյմե)
- Մարդու յուրաքանչյուր իրավունք նրա ծառայելու իրավունքն է և սահմանված է, որովհետև ազատության պաշտպանված ոլորտի առկայությունն անհրաժեշտ է օբյեկտիվ արդարության կենսագործման համար: (Ս. Ֆրանկ)
- Ավելի լավ է վտանգներով լեցուն ազատությունը, քան խաղաղ ստրկությունը: (Լատինական ասույթ)
- Իրավունքի գիտակցությունը զարգացնում է պարտքի գիտակցությունը: (Վ. Հյուգո)
- Արդարացի գովասանքը պետք է երեխաներին, ինչպես արևային ճաճանչը` ծաղիկներին: (Կ. Բոուվի)
- Մեծագույն իրավունքը անիրավացի լինելու իրավունքն է: (Գ. Վեյնսբերգ)
- Իրավունքը ձևականացված մարդասիրությունն է: (Ա. Կրուգլով)
- Իրավունքն ի շահ ազատության, թույլ է տալիս մարդկանց լինել չար, չմիջամտելով բարու և չարի միջև նրանց ազատ ընտրությանը; նա միայն ի շահ համընդհանուր բարօրության խանգարում է չար մարդուն դառնալ չարագործ: (Բ. Սոլովյով)
- Օրենքները և կարգերը պետք է ներդաշնակ լինեն մարդկային հոգու առաջընթացի հետ: (Թ. Ջեֆերսոն)
- Հավասարությունը և ազատությունը մարդկային միաբանության բնական ու անփոփոխ հիմքերն են, հետևաբար` յուրաքանչյուր օրենքի և կառավարման յուրաքանչյուր արդար համակարգի անհրաժեշտ ու հիմնական սկզբունքը: (Կ. Վոլնեյ)
- Հեղափոխական ազատությունը, քաղաքական ազատությունը, քաղաքացիական և իրավական ազատությունը չեն սպառում և չեն արտահայտում ազատության բուն էությունը, այլ սոսկ նրա հնարավորության պայման են, սոսկ նրա ձեռքբերման ու պաշտպանության ուղի: (Բ. Վիշեսլավցև)
- Արտահայտվելու ազատությունը նշանակում է ոչ միայն այն, որ դուք լսված լինելու իրավունք ունեք: Բացի դրանից, դուք իրավունք ունեք լսելու այն, ինչ ասում են ուրիշները: (Ռ. Դալ)
- Ոգու ազատությունը ամենից առավել և արժանապատվորեն արտահայտվում է խոսքի ազատությունում: Այդ իսկ պատճառով խոսքի ազատությունը, ահա, մարդու անօտարելի իրավունքը: (Կ. Ակսակով)
- Ազատությունը և առողջությունը մի ընդհանուր բան ունեն` նրանց իսկությամբ գնահատում ես միայն այն ժամանակ, երբ չեն հերիքում: (Ա. Բեկ)
- Բարքերի բարեփոխումը հարկ է սկսել օրենքների բարեփոխումից: (Կ. Հելվեցիուս)
- Ազատությունը չի պարփակվում կառավարման ոչ մի ձևում, նա գտնվում է ազատ մարդու սրտում: (Ժ.-Ժ. Ռուսսո)
- Ազատությունը պարզ հավասարություն չէ, այլ հավասարություն պատշաճի կատարման մեջ: (Վ. Սոլովյով)
- Ազատության ձգտումն ավելի արժեքավոր է, քան նրան վստահորեն տիրելը: (Գ. Լեսինգ)
- Մարդուն որպես հոգևոր արարածի անհնար է ապրել երկրի վրա իրավունքից դուրս, քանզի նա է կանխորոշում անհատական ոգու սոցիալական արմատները և աջակցում նրանց: (Ի. Իլյին)