- Իրավունքի և բարոյականության հակամարտությունից ծնվում է քաոսը, որի սիրելի զավակը համաշխարհայնացումն է: (Ա. Տիգրանյան)
- Ինչքան ավելի շատ է ապահովվում անվտանգության սրբազան և անխախտ իրավունքը, ինչքան ավելի հուսալի է քաղաքացիների ազատության երաշխիքը պետության կողմից, այնքան պատիժն ավելի արդարացի է: (Չ. Բեկկարիա)
- Որպիսի հնարավոր լինի ազատություն ունենալը, նրան նույնպես պետք է սահմանափակել: (Է. Բյորկ)
- Որպիսի երկիրը կարողանա ապրել, պետք է ապրեն իրավունքները: (Ա. Միցկևիչ)
- Միայն զայրույթն ու վախն են ստիպում կիրառել բռնություն: (Ֆ. Բեկոն)
- Ազատությունը բարու և չարի միջև ընտրություն կատարելու իրավունքը չէ, այլ բարին չարից պաշտպանելու իրավունքը: (Ի. Շեվելև)
- Մի օրենքի համաձայնեցումը մյուսի հետ նրանց մեկնաբանության լավագույն մեթոդն է: (Լատինական ասույթ)
- Ամենաբանականն այն ժողովուրդն է, որում քաղաքացիները ավելի շատ վախենում են պարսավանքից, քան օրենքից: (Կլեոբուլոս)
- Օրենքների իմացությունը կայանում է ոչ թե նրանում, որ հիշենք նրանց բառերը, այլ նրանում, որ հասկանանք նրանց իմաստը: (Լատինական ասույթ)
- Անիրավությունն էլ կարող է լինել օրինակարգված: (Ս. Լեց)
- Իրավունք ունենալ չի նշանակում իրավացի լինել: (Ա. Ֆյուրստենբերգ)
- Ճշմարիտ օրենքները ամուր հենվում են մարդկային էությանը: Ով գործում է նրանց հակառակ, նա կրում է իր վրա դրա հետևանքները: (Ա. Էյնզիդել)
- Օրենք իմանալը քիչ է, պետք է նաև կարողանալ հմտորեն այն օգտագործել: (Վ. Արդաշև)
- Օրենքների բազմաթվությունը վկայում է ոչ բարքերի օգտին, իսկ դատավարությունների բազմաթվությունը` ոչ օրենքների օգտին: (Պ. Բուաստ)
- Իմաստուն օրենսդիրը սկսում է ոչ թե օրենքների հրապարակումից, այլ տվյալ հասարակության համար նրանց պիտանիության ուսումնասիրությունից: (Ժ.-Ժ. Ռուսսո)
- Չկա մարդ, ով բարձր կամ ցածր է կանգնած օրենքից: Եվ մենք մարդուց չպետք է թույլտվություն խնդրենք այն բանի համար, որ նրանից պահանջենք ենթարկվել օրենքին: Օրենքին ենթարկվելը պահանջվում է ըստ իրավունքի, այլ ոչ թե մուրվում որպես ողորմություն: (Թ. Ռուզվելտ)
- Մտածելակերպն անպատժելի է: (Ուլպիանոս)
- Մարդու իրավունքները ոչ միայն վարորդական իրավունքներ են, այլև հետիոտների իրավունքներ: (Կ. Կուշներ)
- Դատավորների պարտքն է արդարադատություն իրականացնել, իսկ նրանց արհեստը` ձգձգել այն. շատ դատավորներ գիտեն իրենց պարտքը և շարունակում են զբաղվել իրենց արհեստով: (Ժ. Լաբրյուեր)
- Օրենքների դաժանությունն արգելակում է նրանց կիրարկումը: ( Շ. Մոնտեսքյու)
- Օրենքը սեփականության իրավունքն է հենված իշխանությանը` որտեղ չկա իշխանություն, այնտեղ օրենքն էլ է մեռնում: (Ա. Ռիվարոլ)