- Արարչագործության պսակը մարդու խիղճն է գոտեպնդված կամքով: (Ա. Տիգրանյան)
- Բոլոր հայեցողական դատողությունները իրավունքի, ազատության, անհատի մասին անկախ մարդուց, նրանից դուրս և նույնիսկ` վեր, դատողություններ են առանց միասնության, անհրաժեշտության, էության, հիմքի, իրականության: Մարդն ազատության, անձնավորության, իրավունքի գոյն է……(Լ. Ֆոյերբախ)
- Անհատի անօտարելի իրավունքների յուրաքանչյուր հռչակագիր կարող է դառնալ հետագա քաղաքական զարգացման արգելակ, եթե նրա բովանդակությունը համարվի մեկընդմիշտ հաստատված: (Մ. Կովալևսկի)
- Ազատության օգտին աղաղակում է յուրաքանչյուր իրավունք, բայց ամեն ինչ իր չափն ունի: (Լատինական ասույթ)
- Այն ազատությունը, որը դիպչում է ուրիշի իրավունքներին, բռանակալություն է: (Ռ. դը Կամպոամոր)
- Բնական արդարությունը գերադասելի է իրավունքի խստությունից: (Լատինական ասույթ)
- Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը` օրենքին: (Թ. Ֆուլլեր)
- Մարդու իրական արժեքը որոշվում է նրանով, թե որքանով է նա ազատագրվել եսամոլությունից և ինչպիսի միջոցներով է դրան հասել: (Ա. Այնշտայն)
- Մի´ պահանջիր մարդկության իրավունքներ, թե չէ առաջինը օգնության կկանչես օրենքը: (Ֆ. Դոստոևսկի)
- Անհեթեթ և վտանգավոր է այն կենսակարգը, որի օրոք ժողովրդին անմատչելի է իր իրավունքի իմացությունը: (Ի. Իլյին)
- Անօտարելի գերագույն իշխանություն, հավասարություն օրենքի առջև և իրավունքներում, քաղաքացիական ու քաղաքական, հասարարակական ազատություն. ահա´ յուրաքանչյուր իրական ժողովրդավարության երեք հիմնական դրույթները: (Է. Լիտտրե)
- Սովորույթը տանում է իր հետևից նրան, ով ցանկանում է, օրենքն իր հետևից քարշ է տալիս նրան, ով չի ցանկանում: (Լատինական ասույթ)
- Այնպես, ինչպես մի մարդ հաճույք է ստանում իր հողի նկատմամբ հոգատարությունից, մյուսը` իր ձիու նկատմամբ հոգատարությունից, այնպես էլ ես ամեն օր հաճույք եմ վայելում այն բանից, որ ավելի լավն եմ դառնում: (Սոկրատես)
- Անօգուտ օրենքներն ուժազրկում են անհրաժեշտ օրենքները: (Շ. Մոնտեսքյու)
- Իրավաբանական իրավունքն այն թույլտվությունն է, գործողության այն հնարավորությունը, որը բխում է բնական անհրաժեշտությունից, հոգեբանության և սոցիոլոգիայի օրենքներով: (Լ. Տիխոմիրով)
- Իրավական ազատությունն իր հիմնական էությամբ հոգևոր, ներքին ազատություն է: (Ի. Իլյին)
- Իրավական պետությունը պետական կեցության բարձրագույն ձևն է, որը ստեղծել է մարդկությունը որպես գործնական փաստ; (Բ. Կիստյակովսկի)
- Հարգանքի իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց: (Վ. Սուխոմլինսկի)
- Ազատությունը ոչ միայն արտաքին սահմանափակումների բացակայություն է, այլև ներքին սահմանափակումների առկայություն: Հակառակ դեպքում դա արդեն հանցիշխանություն է: (Ի. Շեվելև)
- Ազատությունն ազնիվ մարդու դպրոց է, անազա տությունը` հանցագործի դպրոց: (Ի. Շեվելև)
- Ազատությունը չի տրվում ոչ մի գնահատականի: (Լատինական ասույթ)