- Ազատությունն ու Հայը հոմանիշներ են: (Ա. Տիգրանյան)
- Որտեղ չկա հարգանք մարդու նկատմամբ, այնտեղ հազվադեպ են ծնվում և ապրում իրենց հարգելու ընդունակ մարդիկ: (Մ. Գորկի)
- Որտեղ չկա քաղաքացիական լայն ազատություն, այնտեղ քաղաքական ազատությունը միշտ օդից կախված կլինի: (Բ. Չիչերին)
- Որտեղ իրավունք, այնտեղ նրա պաշտպանության միջոցը: (Լատինական ասույթ)
- Պետությունը ստեղծվում է ոչ միայն ապրելու նպատակով, այլ գերազանցապես այն բանի համար, որ երջանիկ ապրենք: (Արիստոտել)
- Հասարակությունը չի կարող ունենալ մաքուր մթնոլորտ, եթե չունի բավարար իրավական հիմք: (Ա. Սոլժենիցին)
- Անհատի ազատագրումը հասարակության լիակատար կլանումից առաջին հերթին նշանավորվում է նրան որպես իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, իրավունակություն և գործունակություն ունեցող ճանաչելով: (Ի. Պոկրովսկի)
- Արտոնության մերժումը իրավունքների ոտնահարում չէ: (Ֆ, Կուպեր)
- Թող ձեր գործերը, այլ ոչ թե խոսքերը, խոսեն ձեր մասին: (Պլատոն)
- Թող երդվյալները ներեն հանցագործներին, բայց դժբախտություն է, եթե հանցագործներն են սկսում ներել իրենք իրենց: (Ֆ. Դոստոևսկի)
- Ազատությունն առանց իդեալների ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: (Ա. Գրաֆ)
- Ազատությունը հնարավոր է միայն այն երկրում, որտեղ իրավունքը տիրապետում է կրքերի վրա: (Ժ. Լակորդեր)
- Ազատությունը հնարավոր է միայն ժողովրդավարության դեպքում, այսինքն` կամարտահայտությանը մասնակցելու` բոլորի համար մատչելիության դեպքում: (Կ. Յասպերս)
- Մտքի ազատությունը պաշպանում է նա, ով ընդունակ է խորհրդածել: (Ի. Շեվելև)
- Մարդու սրբազան իրավունքները չեն ամփոփվում ժողովրդավարությունում և չեն բխում նրանից: (Ն. Բերդյաև)
- Օրենքների ուժը պետք է հետևի քաղաացուն այնպես, ինչպես ստվերը` մարմնին: (Չ. Բեկկարիա)
- Մարդկային կյանքի իմաստը ուրիշ մարդկանց համար լույսի ու ջերմության աղբյուր լինելն է: Լինել Տիեզերքի գիտակցությունը և մարդկության խիղճը: (Ս. Ռուբինշտեյն)
- Գոյություն ունեն այնքան բազմատեսակ անարդարություններ, որ յուրաքանչյուր դարաշրջան ընտրում է իրենը` այն, ինչի դեմ պայքարում է և այն, ինչը խրախուսում է: (Ռ. Ռոլան)
- Իրավունքի էությունը երկու բարոյական շահերի` անհատական ազատության և ընդհանուրի բարօրության, հավասարակշռությունում է: (Վ. Սոլովյով)
- Տեսականորեն դեպի ազատություն առաջին քայլը մտքի ազատությունն է, երկրորդը` գործողության ազատությունը: Բայց կյանքում հաճախ հակառակն է ստացվում: (Ի. Շեվելև)
- Հանդուրժողականությունը պետությունում ուժերի հավասարակշռության նշան է: (Հելվեցիուս)