1+20 ասույթ դեկտեմբերի 10-ի մոտիվներով- 9

  1. Օրենքն իրավունքի ապօրինի զավակն է: (Ա. Տիգրանյան)
  2. Երբ պետությունում իշխում է ոչ միայն օրենքը, վերջինիս նկատմամբ սկսում են ավելի քիչ հարգանք տածել: (Կ. Հելվեցիուս)
  3. Օրինականության ծայրահեղ պահպանումից կարող է ստացվել ծայրահեղ անօրինականություն: (Տերենտիոս)

  1. Ով ուրիշների համար օրենքներ է ստեղծում, թող այդ օրենքներն առաջինը կատարի: (Դ. Չոսեր)
  2. Ով տապալում է օրենքները, նա սպառնում է ամենակարգին մարդկանց  խարազանով և պարանով: (Մ. Մոնտեն)
  3. Ավելի հեշտ է ստեղծել օրենքներ, քան հետևել նրանց: (Նապոլեոն Բոնապարտ)
  4. Լավագույն օրենքները ծնվում են սովորույթներից: (Ժ. Ժուբեր)
  5. Մարդիկ հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում, եթե չի վիճարկվում տարբեր լեզուներով խոսելու նրանց իրավունքը: (Վ. Տուրովսկի)
  6. Օրենքը փառահեղ արձան է, որի առջև գլխարկ են հանում, բայց կողքով են անցնում: (Ի. Տեն)
  7. Օրենքը կրթվածության և ուժի միություն է` երկրորդը նման միությունում մտցնում է ժողովուրդը, առաջինը` կաավարությունը: (Ա. Ռիվարոլ)
  8. Օրենքը պետք է համառոտ լինի, որպեսզի այն հեշտությամբ մտապահեն նաև անիրազեկ մարդիկ: (Սենեկա)
  9. Ես հերթով պաշտպանեցի ազատությունը բացարձակ իշխանությունից և կարգ ու կանոնը` հեղափոխական ոգուց,  ըստ էության, մեկը կազմող երկու մեծ գործ, քանզի նրանց բաժանման հետևանքով յուրաքանչյուրը կործանվում է մեկը մյուսի հետևից: (Ֆ. Գիզո)
  10. Անպատժելիությունը հանցագործի համար նույն է, ինչ պատվացույցը (օվացիան)` դերասանի համար: (Է. Սևրուս)
  11. Քաղաքացիական հասարակության անդամն իրավունք ունի դատարան հայց ներկայացնելու և պարտականություն դատարանի առջև կանգնելու ու միայն դատարանով ստանալու վիճարկվող իրավունքը: (Հեգել)
  12. Ազատ լինելու համար պետք է ենթարկվել օրենքներին: (Անտիկ ասույթ)
  13. Ազատ լինելու համար պետք է կարողանալ արդար լինել: (Անհայտ հեղինակ)
  14. Չնայած օրենքները երբեմն քնում են, նրանք երբեք չեն մեռնում: (Լատինական ասույթ)
  15. Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան հասնելու միջոցը` պայքարը: (Ռ. Իերինգ)
  16. Մարդը կարող է կյանքում իմաստ գտնել միայն իրեն հասարակությանը նվիրելով: (Ա. Այնշտայն)
  17. Գոյություն ունի արդարության երկու նախասկիզբ` ոչ մեկին չվնասել և օգուտ բերել հասարակությանը: (Կիկերոն)
  18. Իրավունքի էությունը կայանում է նրանում, որ կաշառակերը, գողը, վաշխառուն, ապօրինի տիրակալը և դրամանենգը չեն կարող լոկ իրենց «անհամաձայնությամբ» անվավերացնել օրենքն ու դարձնել իրենց վարքն իրավաչափ: (Ի. Իլյին)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s