ՆԱԽԱԳԻԾ

Բացահայտում (ուսումնահետազոտական նախագիծ)

  1. Նպատակները՝
    • Սովորողների նախասիրությունների և հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում;
    • Ընդունելության համակարգում սովորողների ճանաչման մեխանիզմների համալրում:
  1. Խնդիրները՝
    • Աշխատանքային խմբի ձևավորում;
    • Թեստերի ընտրություն;
    • Թեստերի արդյունավետության պարզում ;
    • Աշխատանքային խմբի անդամների ուսուցում;
    • Կրթության կատարելագործման գործիքների համալրում;
    • Սովորողների անհագստացնող խնդիրների վերհանում;
    • Թեստավորման անանունության ապահովում:
  1. Նախագծի իրականացման քայլերը և ժամանակացույցը՝
    • Թեստերի ընտրություն, թարգմանություն և հրապարակում (22.12.2014-11.01.2015)
    • Հարցման նախապատրաստություն (12.01.-17.01.2015)
    • Ուսումնասիրության անցկացում (19.01-23.01.2015)
    • Ուսումնասիրության արդյունքների վերլուծություն (24.01-24.02.2015)
    • Հոդվածաշարի հրապարակում (2015 թվականի մարտ):
  1. Շահառուներ՝
    • Կրթահամալիրի խորհուրդ և մասնաժողով;
    • Դասավանդողներ;
    • Սովորողներ;
    • Սովորողների ծնողներ;
    • Քաղաքացիական հասարակության մանկավարժությամբ շահագրգիռ անդամներ:

22.12.2014        ©                   Հարություն Ղազարյան, Աշոտ Տիգրանյան

Ստորև բերված թեստի միջոցով պարզեք Ձեր շփվելու կարողությունները (հաղորդակցման ունակություններ): Դրա համար արագ և ճշգրիտ պատասխանեք բոլոր հարցերին: Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):

  1. Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները;
  2. Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը;
  3. Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ;
  4. Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա;
  5. Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով;
  6. Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին;
  7. Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ;
  8. Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում;
  9. Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ;
  10. Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ;
  11. Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին;
  12. Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա;
  13. Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի;
  14. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ;
  15. Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ;
  16. Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը;
  17. Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում;
  18. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց;
  19. Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք;
  20. Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ:

Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ

Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:

  1. Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց;
  2. Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին;
  3. Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա;
  4. Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում;
  5. Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում;
  6. Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ;
  7. Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ;
  8. Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել;
  9. Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող;
  10. Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ;

Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ

Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:

Գործոնների ցանկը`

  1. Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը;
  2. Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում.
  3. Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ;
  4. Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը;
  5. Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը;
  6. Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ;
  7. Ուրիշներին օգնելու ցանկությունը;
  8. Գրավում է անհատական աշխատանքը;
  9. Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը;
  10. Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին;
  11. Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները;
  12. Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը;
  13. Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը;
  14. Գրավում է ձեռներեցությունը;
  15. Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը;
  16. ԲԻզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը;
  17. Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը;
  18. Գրավում են աշխատանքային պայմանները;
  19. Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;
  20. Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի;
  21. ԶԼՄ-ների ազդեցությունը;
  22. Մարդկանց օգնելու ցանկությունը;
  23. Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ;
  24. Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը:

Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը

Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս

  1. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»;
  2. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»;
  3. Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին;
  4. Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով;
  5. Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին;
  6. Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;
  7. Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին;
  8. Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների;
  9. Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին;
  10. Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները;
  11. Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն;
  12. Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին;
  13. Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով;
  14. Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին;
  15. Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին;
  16. Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;.
  17. Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին;
  18. Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին;
  19. Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին;
  20. Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին;
  21. Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն;
  22. Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին;
  23. Հետաքրքվելօգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով;
  24. Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում;
  25. Կարդալ քննադատական հոդվածներ;
  26. Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ;
  27. Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը;
  28. Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը;
  29. Ծանոթանալ ռազմական տեխնիկային;
  30. Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների;
  31. Իրականացնել ֆիզիկական փորձեր;
  32. Մաթեմատիկական խնդիրներ լուծել;
  33. Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն;
  34. Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն;
  35. Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ;
  36. Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին;
  37. Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;
  38. Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;
  39. Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը;
  40. Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ;
  41. Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում;
  42. Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել;
  43. Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն;
  44. Մասնակցել ռազմականացված արշավների;
  45. Խաղալ սպորտային խաղեր;
  46. Հաճախել ֆիզիկայի խմբակ;
  47. Հաճախել մաթեմատիկայի խմբակ;
  48. Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ;
  49. Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները;
  50. Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ);
  51. Հաճախել կենսաբանության խմբակ;
  52. Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;
  53. Կազմել երկրաբանական քարտեզներ;
  54. Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների;
  55. Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել;
  56. Հաճախել դրամատիկական խմբակ;
  57. Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են;
  58. Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն);
  59. Մասնակցել ռազմական խաղերի և արշավների;
  60. Մասնակցել սպորտային մրցույթների;
  61. Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;.
  62. Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների;
  63. Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները;
  64. Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա;
  65. Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;
  66. Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;
  67. Հոգ տանել հիվանդի մասին;
  68. Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն;
  69. Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ;
  70. Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ;
  71. Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել.
  72. Պարապել կրտսեր սովորողների հետ;
  73. Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ;
  74. Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ;
  75. Զբաղվել սպորտային խմբակում;
  76. Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից;
  77. Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ;
  78. Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին;
  79. Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ;
  80. Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ;
  81. Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից;
  82. Հաճախել սանիտարների խմբակ;
  83. Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների;
  84. Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների;
  85. Սցենարներ գրել գրական երեկույթների համար;
  86. Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ;
  87. Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.
  88. Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով;
  89. Ուսումնասիրել ռազմագիտությունը;
  90. Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում:
  1. Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…

Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;

Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;

Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:

  1. Սպորտի մեջ կցանկանայի լինել…

Ա. Հայտնի խաղացող;

Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;

Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:

  1. Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…

Ա. Ունեն անհատական մոտեցում;

Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;

Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:

  1. Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…

Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.

Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;

Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:

  1. Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…

Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;

Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;

Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:

  1. Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…

Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;

Բ. Կօգնեն դժվար պահին;

Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:

  1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;

Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:

  1. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ:

  1. Երբ ես փոքր էի, սիրում էի…

Ա. Երբ ինձ գովում էին;

Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;

Գ. Ուսման մեջ առաջընթացը:

  1. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;

Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:

  1. Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…

Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;

Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.

Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:

  1. Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:

  1. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

  1. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;

Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;

  1. Ես սիրում եմ, երբ…

Ա. Ինձ գնահատում են;

Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;

Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:

  1. Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…

Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;

Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;

Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:

  1. Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…

Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;

Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;

Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:

  1. Չկա ոչինչ ավելի վատ, քան…

Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;

Բ. Ընկերների կորուստը;

Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:

  1. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.

  1. Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…

Ա.Ձգտում են անձնական հաջողության;

Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;

Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:

  1. Ես չեմ տանում…

Ա. Վեճերը և գժտությունները;

Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;

Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:

  1. Ես կուզենայի…

Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;

Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;

Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:

  1. Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…

Ա.Պահանջկոտ է;

Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;

Գ. Հեղինակություն ունի:

  1. Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…

Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;

Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.

Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:

  1. Ես կցանկանայի գիրք կարդալ…

Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;

Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;

Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»

  1. Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…

Ա.Մենակատար;

Բ. Խմբավար;

Գ. Երգահան:

  1. Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…

Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;

Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;

Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;

  1. Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…

Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;

Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;

Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:

  1. Ինձ համար կարևոր է իմանալ…

Ա. Ինչպես հասնել նպատակին;

Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;

Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:

  1. Մարդը պետք է աշխատի այնպես, որ…

Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;

Բ. Ուրիշները ուրախ լինեն;

Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը:

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» նախագիծ. առաջին վերլուծություն

<<Բացահայտում>> նախագիծ․ թեստերի վերլուծություն

«Բացահայտում» նախագիծ. վերլուծություն

Մխիթար Սեբաստացու դասերը

Նպատակը կատարմամբ է գեղեցիկ:
Մխիթար Սեբաստացի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր երիտասարդական տարիքի գագաթնակետը: Իսկ որքանո՞վ ենք մենք որպես համայնք և որպես անհատներ, ՍԵԲԱՍՏԱՑԻ: Սեբաստացի` Մխիթարյան դասերը յուրացնելու և գործնականում կիրառելու տեսանկյունից:
ԴԱՍ ԱՌԱՋԻՆ. Մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո: Այս նպատակը դրվել է կրթահամալիրի հիմքում: Իրականացումը վայրիվերումներ է ունեցել: Այսօր այն դեռ չվիճարկվող նպատակ է: Եվ ինչքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ,առավել դժվար է մտքերի, այս դեպքում` մանկավարժական սկզբունքների, միասնության ապահովումը:
ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ. Արիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում: Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել: Արիություն ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության: Բայց այսօր մի՞շտ ենք խրախուսում մեր սաների մտքի և գործի արիությունը: Կասկածում եմ: Իսկ իրատեսությունը, ցավոք, արդեն լքել է կրթահամալիրյան արժեհամակարգի առաջին եռյակը:
ԴԱՍ ԵՐՐՈՐԴ. Մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները: Այստեղ է, որ կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանը աննահանջ հետևում է աբբահոր պատգամներին: Թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է յուրացրել այս դասը, թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև:
ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ. Պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը, այն զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ: Այս ոլորտում մեր հաջողություններն ակնառու չեն;
ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումը; Այս ուղղություններով ընթացքն արդյունավետ էր, սակայն առարկայական և ենթակայական գործոններն այն կասեցրեցին:
ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. «…. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»(Մխիթար Սեբաստացի): Գուցե՞ այս դասը հնացած է, չգիտեմ: Բայց հարկ համարեցի հիշեցնել:
ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. Միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց; Դեռ այդպես չէ:
ԴԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ. Սովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք: Այս հարցում կրթահամալիրում առկա են տարակարծություններ: Կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու այս դասը ևս գործնական քննարկման առարկա կդառնա տեսանելի ապագայում:
ԴԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ. Սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: Եթե դադարենք ձայնակցել վատատեսներին, այդ թվում` շատ ծնողների, ու գանգատվել, թե երեխաները չեն կարդում, և որպես առաջին քայլերից մեկը մեր կարդացածը խորհուրդ տանք նրանց և խրախուսենք, նաև կարդանք նրանց առաջարկածը, ապա կտեսնենք, որ երբեմն մեր ընթերցասիրությունն է կաղում:
Հ.Գ. «Վիճիր քեզանից գիտունի հետ: Մի տխրիր պարտվելու մտքից, քանի որ կշահես իմաստության ճակատամարտը:
Վիճիր քեզ հավասարի հետ, կպարտվես դու, կամ նա, բայց կշահեք իմաստության ճակատամարտը և՛ դու, և՛ նա:
Վիճիր քեզանից քիչ իմացողի հետ, չէ՞ որ օգտակար կարող ես լինել նրան՝ զրուցակցիդ:
Բայց երբեք չվիճես տգետի հետ, չէ՞ որ ոչ մեկդ չեք շահի, ախր..» (Մխիթար Սեբաստացի)

10.11.2014 © Աշոտ Տիգրանյան

Անգեղակոթ – Մինսկ երթուղով

Պատմությունը դաժան, բայց համբերատար ուսուցիչ է: Նա պատժում է և հետո հանձնարարում կրկնել ու յուրացնել դասը:
Հայ էթնոսը Քրիստոսի ծննդից հետո վերածվել է բազմատարեցի աշակերտի՝ մազոխիստական հակումներով:
Մեր խոսքը չծանրաբեռնելու համար անցկացնենք լոկ մի զուգահեռ:
1699 թվականի ապրիլի 9-ին Սյունիքի Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու նախաձեռնությամբ սկսվեց հայոց ազատագրությանը միտված հերթական գաղտնի խորհրդակցությունը, որի մասնակիցները խնդրագրեր ուղարկեցին Եվրոպա և Ռուսաստան: Արդյունքը՝ զրոյական /լավատեսական մոտեցման դեպքում/: Գաղտնի ժողովի գնահատականները տատանվում են մեծ միջակայքում: Լեո. «Խոջայականկապիտալ».«Միամիտ, կարելի է ասել՝ նախնադարյան գյուղապետերի մի հավաքույթ էր Անգեղակոթի գերագույն խորհրդակցական ժողովը: Իսրայել Օրու համար նշամակություն չուներ, որ այդ ժողովը տեղի էր ունենում Ղարաբաղի Լեռնաստանի մի կորած անկյունում: Նշանակություն ունեցողը նրա համար այն էր, որ կարող է ներկայացնել այդ մարդկանց Եվրոպային իբրև մի կազմակերպություն, որը բարբառում է այս լեզվով. «Մենք, Մեծ Հայաստանի գլխավորներս և ատենակալներս»: Ահա, սնապարծության և մեծամտության ի´նչ խոյանքներ կարող էր տալ մի խեղճ ու աղքատ լեռնային գյուղ մի ռոմանտիկ քաղաքագետի, որի երազն էր մի թագավորական թագ, այն էլ իր ցնորապաշտ գլխին »: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայք, հեղինակ Պ. Հովհաննիսյան. «Դարձյալ տիրապետող էր այն միտումը, թե հայերը միայն սեփական ուժերով անկարող են իրականացնել պատմական այդ գերխնդիրր, ուստի պետք է ապավինեն Հռոմի պապի միջամտությանն ու Արևմուտքի որևէ հզոր թագավորի օգնությանը:…………. Կուրֆյուրստին հղված դիմումնագրում հայոց մելիքները հստակորեն մատնանշում էին հակապարսկական ապագա ռազմական գործողություններում իրենց անելիքներն ու դերը: Նրանք հավաստում էին, որ մինչև եվրոպական զորքերի ժամանումը Հայաստան հայերը ստեղծելու են ռազմական ջոկատներ և նախապատրաստվելու են զինված ապստամբության: Սա չափազանց կարևոր հանգամանք էր: Առաջին անգամ փորձ է արվում հաղթահարելու սեփական ուժերի նկատմամբ ավանդական անվստահության բարդույթը և կրավորական ու անզոր կեցվածքից անցնելու առավել գործուն դիրքորոշման: Սույն հանգամանքը որակապես փոխելու էր հայ ազատագրական շարժման հետագա ընթացքը:»
Ձեզ մոտ վերոշարադրյալը որոշակի ասոցիացիաներ չի՞ առաջացնում:
Արդեն 21-րդ դարում Հայոց երրորդ հանրապետության գործող նախագահը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարում է. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը` միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու եվրասիական տնտեսական միությանձևավորման գործընթացում: 20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գորընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: …..Այժմ ՀԱՊԿ մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում (որն իր սնանկությունը ցույց տվեց անցած ամառ – Ա.Տ.), անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից…………Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ»:
Ընդամենը Պֆալցի կուրֆյուստին փոխարինել է Եվրոմիությունը, իսկ Պյոտրյան Ռուսաստանին` Պուտինյան Ռուսաստանը:
Նոր Լեոի գնահատականն ավելի սպանիչ է լինելու, քանզի մեզ ավելի դաժան է պատժելու պատմությունն իր դասերից բացակայողներին:

« Բռնադատվածներ » նախագիծ

«Բռնադատված հոգեւորականներ» ենթանախագիծ

Ենթանախագծի խորհրդատուներ` Վահե սարկավագ ՀովհաննիսյանԱշոտ ՏիգրանյանՎահե Ղարիբյան (12-րդ դասարան)

Ենթանախագծի պատասխանատու`
Լեւոն Տոնոյան (9-րդ դասարան)

Նպատակ` Խորհրդային բռնապետության տարիներին իշխանությունների կողմից հաստատված բազում հակաեկեղեցական սկզբնադրույթների, օրենսդրական գործույթների, հայ առաքելական եկեղեցու սպասավորների գործունեությունը սահմանափակելու եւ նրանց կյանքի հերոսական ու ողբերգական էջերի բացահայտում:

Խնդիրներ`
1.Սովորողների սոցիալականացում;
2.Արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու հմտությունների ձեւավորում;
3.Համագործակցությունշահագրգիռ մասնագետներիհետ;
4.Դաշտային նյութի հավաքում (հանդիպում-հարցազրույցներ բռնադատվածների ժառանգների հետ, գիտարշավներ բռնադատվածների գործունեության վայրերով):

Քայլեր`
1.Նոր աշխատանքային խմբի ձեւավորում,
2.Փորձի հաղորդում;
3.Ամիսը մեկ անգամ կատարած աշխատանքի արդյունքների քննարկում;
4.Երեք ամիսը մեկ անգամ հոդվածի հրապարակում:

Շահառուներ` մասնագիտական համայնք, քաղաքացիական հասարակություն:

Մեթոդական հոդված

Էմպաթիան և նախնադարյան դպրոցը
Մինչ համառոտ անդրադարձը էմպաթիային և նրա կրթական կարողականությանը տողերիս հեղինակը հարկ է համարում հրապարակել մի քանի հիմնադրույթներ, որոնք հավանաբար կհանդիպեն տեսական հակադարձման:
Եվ այսպես: Homo sapiensi-ի մեգաքաղաքակրթության պարույրաձև զարգացումը թևակոխել է իր երրորդ՝ երեք իրականությունների (բնություն, երկրորդ բնություն՝ մարդածին ֆիզիկական, վիրտուալ)հակադրամիասնության, փուլը: Գիտեռլիքի գերակայությունը պատմական, մշակութաբանական և կրթական անախրոնիզմ է: Այլընտրանքն հետևյալն է՝ կամ անընդհատ բազմացող և բարձագույն աստիճանի հմտության հասնող կարողություններով էթնոսոցիալական էակ, կամ լուսացքային արարած:
Ի՞նչ է էմպաթիան: Հույն իմաստասեր, դիալեկտիկայի հայր Սոկրատես. «Հասկանալ, որ ուրիշը՝ դա դու ես»: Ավստրիացի նշանավոր հոգեբա Ալֆրեդ Ադլեր. «Էմպաթիան առաջանում է մարդկային մի էակի՝ մյուսի հետ խոսակցության ժամանակ: Անհնար է հասկանալ զրուցակցին՝ առանց նրա հետ նույնանալու: Երբ մենք փորձում ենք պարզել, թե որտեղից է առաջանում բոլորովին այլ մարդու նման գործելու և զգալու ունակությունը, հայտնաբերում ենք, որ նման հատկությունը բացատրվում է ընդհանրության բնածին զգացմունքի առկայությամբ: Հասկանալի է, որ դա տիեզերական զգացողություն է, մեր կապի արտացոլումըողջ աշխարհակառուցվածքի հետ, դա մարդկային ցեղի պատկանելության անքակտելիությունն է»: Հուզական ինտելեկտի տեսության հիմնադիր Դէնիել Գոուլման. «Մարդկան հետ շփվելիս հաջողության հասնելու համար Ձեր էմպաթիայի օգտակար գործողության գործակիցը՝ EQ-ն, պակաս կարևոր չէ, քան Ձեր ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը՝ IQ-ն»: Ընդ որում կարևոր է էմպաթիան տարբերել կարեկցանքից և բարյացակամությունից: Ես համոզված եմ, որ էմպաթիան ապրումակցում է ոչ միայն անհատի հետ հարաբերություններում, այլև իրականության բոլոր գործող բաղադրիչների՝ սոցիալական խմբի, էթնիկական միավորի, մարդկության, այլ արարածների հետ առկա և հեռակա առնչակցություններում:
Հետևաբար էմպաթիայի մեթոդի (բնականաբար՝ էմպաթիան նաև կարողություն է) կիրառումը նպաստում է սովորողի մի խումբ կարողությունների՝ իրականության երեք ժամանակային փուլերը՝ անցյալ, ներկա, ապագա, և նրանց ոչ վեկտորալ կապը հասկանալու, հաղորդակցվելու և համագործակցելու, այդ թվում՝ միջքաղաքակրթական և միջմշակութային ոլորտներում, երևակայությամբ իրականության մութ ծալքերը լուսավորելու, իրականության իր անկյունը փոխելու, ձևավորմանը և հմտացմանը:
Հասկանալի է, որ էմպաթիան որպես դասավանդման մեթոդ առաջին հերթին կարող է կիրառվել հասարակագիտական առարկաների և գրականության ուսումնական պարապմունքների ժամանակ:
Այսպես օրինակ, էմպաթիան կարևորագույն բաղադրիչն է պատմական վերակառուցման՝ այս կամ այն պատմական փուլում որևէ տարածաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև գործընթացների, իրադարձությունների, տեխնոլոգիաների վերաստեղծման գրավոր, հնագիտական, ազգագրական և այլ աղբյուրների օգտագործմամբ:
Իսկ ի՞նչ կապ ունի նասխնադարյան դպրոցը: Անմիջական: Վեցերորդ դասարանում սովորողների սցենարով և բեմադրմամբ իրականացված մանրապատումը նրանց համար հասկանալի դարձրեց հեռավոր ժամանակների իր հասակակցին ու նրան շրջապատող իրականությունը: Իսկ առանց էմպաթիայի այդ հաջողությունն անհնար կլիներ:

2014 թվական, սեպտեմբեր © Աշոտ Տիգրանյան

7-9 դասարանի “Պատմություն” առարկայի ծրագիր

Պատմություն

/7-9-րդ դասարաններ/

Դասավանդման նպատակներ՝

1. ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ;

2. Սովորողների կողմից  իրականության միասնականության և պատմական ժամանակաշրջանների ոչ գծային հերթագայության գաղափարների յուրացում;

3. Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների և պատմական դեր խաղացած էթնոսների յուրահատկությունների իմացություն;

4. Նախապատրաստություն ավարտական քննություններին:

Դասավանդման ընթացքում լուծվելիք խնդիրներ՝

1. Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, հասկացություններ սահմանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների ու հմտությունների ձևավորում և զարգացում;

2. Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում;

3.  Մտային գործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում;

4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;

5. Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում;

6. Սովորողի նախաձեռնողականության և հասարակական ակտիվության խթանում;

7. Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում:

Առանցքային առանձնահատկություններ՝

1. Անցյալի ուսումնասիրություն օրինաչափությունների հենքի վրա;

2. Միակողմանիության բացառում;

3. Առարկայի ուսումնասիրության հետազոտական ուղղվածություն:

Մանկավարժական մոտեցումներ
/ 7-9-րդ դասարաններ/
1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
3. Նախագծային ուսուցում;
4. Թվային միջոցներն աշխատանքային գործիք;
5. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողի կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման ամենօրյա խթան:

Միջավայր
/ 7-9-րդ դասարաններ /
1. Ֆիզիկական միջավայր /դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ; նեթբուք, նոթբուք, պլանշետ և այլ գաջետներ/;
2. Վիրտուալ միջավայր /կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ/:

Ուսուցման կազմակերպումը
/ 7-9-րդ դասարաններ /
1. Դաս-քննարկում;
2.  Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
3. Ինտերակտիվ դաս;
4. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
5. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
6. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
7. Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
8. Արտակրթահամալիրային մասնագետի դաս;
9. Պատմական վերակառուցման դաս;
10. Դաս-շնորհանդես;
11. Արշավային դաս:

Կապն ուրիշ դասընթացների հետ
/ 7-9-րդ դասարաններ/
Գիտության պատմությունը ,,Պատմություն,, առարկայի բաղկացուցիչն է և դասավանդվելու է մյուս առարկաների ու դասընթացների մասնագետների հետ միասին:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(7- րդ դասարան)

1. Մարդկության առաջին քայլերը – 9 ժամ

1.1. Մարդու առաջացումը – 1

1.2. Մարդու առաջին զբաղմունքները եւ գործիքները – 1

1.3. Առաջին դպրոցները եւ քննությունները – 2

1.4. Գիտության եւ արվեստի հիմնարկեքը – 2

1.5. Հասարակական կյանքի կազմակերպումը – 1

1.6. Առաջին ոսկեդարի ավարտը – 1

1.7. Ամփոփում – 1

2. Հնագույն քաղաքակրթություններ – 15 ժամ

2.1. Արիական քաղաքակրթություն – 3

2.2. Արատտան արիական քաղաքակրթության բարձրակետ — 1

2.3. Սեմական քաղաքակրթություն – 2

2.4. Եգիպտական քաղաքակրթություն – 1

2.5. Շումերական քաղաքակրթություն – 1

2.6. Չինական քաղաքակրթություն – 2

2.7. Հայկյան Հայաստան — 3

2.8. Գիրը քաղաքակրթության անկյունաքար – 1

2.9. Ամփոփում – 1

3. Հունական քաղաքակրթությունը արդի Արեւմուտքի օրորոց եւ հայկական վերջին աշխարհակալությունը – 17 ժամ

3.1. Կրետե- միկենյան մշակույթ – 1

3.2. Հոմերոսյան Հունաստան եւ Ծովի ժողովուրդներ – 1

3.3. Վանի (Արարատյան) թագավորություն — 2

3.4. Աթենք եւ Սպարտա. հակադրամիասնություն – 2

3.5. Հունական մշակույթ – 2

3.6. Անհատի դերը պատմության մեջ. Արիստոտել եւ Ալեքսանդր Մակեդոնացի – 2

3.7. Հելլենականություն – 1

3.8. Հայկական հելենականությունը եւ դրա հետեւանքները – 3

3.9. Աշխարհակալություններ. համեմատական բնութագիր — 2

3.10. Ամփոփում – 1

4. Հին Հռոմ. աշխարհակալության անփառունակ ավարտի ապացույց եւ հին Հայաստան. արմատներից հրաժարվելու ճանապարհին– 14 ժամ

4.1. Արքայական Հռոմից հանրապետական Հռոմ – 1

4.2. Սոցիալ-էթնիկական պայքար. պատրիկ-պլեբեյան պայքարից մինչեւ Սպարտակի ապստամբությունը – 2

4.3. Հռոմ եւ Կարթագեն, Հռոմ եւ Հայաստան. քաղաքակրթությունների պայքարի զուգահեռներ – 3

4.4. Անհատի դերը պատմության մեջ. Կեսար եւ Բրուտոս – 1

4.5. Հռոմեական կայսրություն – 2

4.6. Հռոմեական մշակույթ – 2

4.7. Հայկական մշակույթը հեթանոսական շրջանի վերջին փուլում — 2

4.8. Ամփոփում – 1

5. Համաշխարհային կրոնների դարաշրջանը – 14 ժամ

5.1. Քրիստոնեական հեղաշրջումը Հայաստանում – 1

5.2. Պետության կործանում եւ մշակույթի ծաղկում. պարադոքս, թե՞ հայկական առանձնահատկություն – 1

5.3. Ժողովուրդների մեծ գաղթը որպես էթնիկական հեղափոխություն — 1

5.4. Քրիստոնեական եկեղեցին Եվրոպայում – 1

5.5. Հռոմեական կայսրության փլատակների վրա – 1

5.6. Հունա-հայկական Բյուզանդիան. քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ -2

5.7. Գերմանական ազգի հռոմեական սրբազան կայսրություն — 1

5.8. Անհատի դերը պատմության մեջ վաղ միջնադարում – 1

5.9. Իսլամի առաջացումը եւ ծավալումը – 2

5.10. Իսլամը եւ հայերը – 1

5.11. Արաբական խալիֆաթը եւ Հայաստանը – 1

5.12. Ամփոփում – 1

6. Նոր մտածողության շեմին – 2 ժամ

7. Դասընթացի կրկնություն – 2 ժամ

Պատմություն (8 — րդ դասարան)

1. Միջնադարը ծաղկման ժամանակաշրջանում – 18 ժամ

1.1. Ավատատիրական հասարակության օրինաչափությունները եւ առանձնահատկությունները-1

1.2. Բագրատունյաց Հայաստան. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ավատատիրական առանձնահատկությունները-3

1.3. Հայկական վերածնունդ — 2

1.4. Հայ-բյուզանդական հարաբերությունները ետանկախական շրջանում – 1

1.5. Ավատատիրական Արեւելք – 2

1.6. Քոչվորական կայսրություններ – 1

1.7. Հայաստանը եւ քոչվորները – 2

1.8. Կիլիկյան Հայաստան. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ավատատիրական առանձնահատկությունները-3

1.9. Խաչակրաց արշավանքները քաղաքակրթությունների բախման դրսեւորում – 2

1.10. Ամփոփում – 1

2. Միջնադարի մայրամուտը – 14 ժամ

2.1. Հայկական քաղաքակրթության մայրամուտը. կյանքը հայաբնակ տարածքներում 14-17 դդ.-ում-2

2.2. Հարյուրամյա պատերազմ – 1

2.3. Բյուզանդիայի անկումը եւ դրա քաղաքակրթական հետեւանքները – 2

2.4. Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը եւ դրա քաղաքակրթական հետևանքները-2

2.5. Աշխարհագրական մեծ հայտնագործությունները եւ դրանց քաղաքակրթական հետևանքները-2

2.6. Եվրոպական վերածնունդ. քրիստոնեության վերջի սկիզբը – 2

2.7. Ռեֆորմացիան եւ նրա հայկական արմատները – 2

2.8. Ամփոփում – 1

3. Նոր ժամանակներ. հեղափոխությունների փուլը – 12 ժամ

3.1. Հեղափոխությունների սոցիալ-տնտեսական նախադրյալները – 1

3.2. Նիդեռլանդական հեղափոխություն – 1

3.3. Անգլիական հեղափոխություն – 2

3.4. Ամերիկյան հեղափոխություն – 2

3.5. Ֆրանսիական հեղափոխություն – 2

3.6. Հայկական ազատագրական շարժման նոր փուլը. նախադրյալներ, էթնիկական եւ աշխարհաքաղաքական իրողություններ, նվիրյալներ – 2

3.7. Դավիթ Բեկի անկախական շարժումը եւ ձախողման ներքին ու արտաքին պատճառները-1

3.8. Ամփոփում – 1

4. Աշխարհը 19-րդ դարում – 17 ժամ

4.1. Նապոլեոնյան պատերազմներ – 1

4.2. Միապետների դաշինքն ընդդեմ ժողովուրդների ու դրա հետեւանքները – 1

4.3. Ֆրանսիական հեղափոխությունների շարքը – 2

4.4. Ազգային պետությունների ձեւավորումը – 2

4.5. ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը եւ դրա անմիջական ու ոչ անմիջական հետևանքները-2

4.6. Ֆրանս- պրուսական պատերազմը. աշխարհաքաղաքական շրջադարձ – 1

4.7. Համաշխարհային մշակույթ – 2

4.8. 19-րդ դարի հայ իրականությունը – 5

4.9. Ամփոփում – 1

5. Աշխարհը դեպի աշխարհամարտ տանող մայրուղում – 9 ժամ

5.1. Հակամարտ դաշինքների ձեւավորումը – 2

5.2. Ռուսական առաջին հեղափոխությունը եւ նրա հետեւանքները – 2

5.3. Հայ ժողովուրդը ցեղասպանությունից ցեղասպանություն տանող ճանապարհին-2

5.4. 19-րդ դարն ավարտվում է 1914 թվականին – 2

5.5. Ամփոփում – 1

6. Դասընթացի կրկնություն – 3 ժամ

Պատմություն (9 — րդ դասարան)

1. Առաջին աշխարհամարտ – 9 ժամ

1.1. Աշխարհամարտ. օրինաչափություն, թե՞ նպատակադրված սադրանք – 1

1.2. Պատերազմող խմբավորումների նպատակները եւ ռեսուրսները – 1

1.3. Պատերազմի ընթացքը – 1

1.4. Հայերի մասնակցությունն առաջին աշխարհամարտին – 1

1.5. Հայոց Ցեղասպանություն. պատճառներ, ընթացք, հետեւանքներ – 2

1.6. Ինքնապաշտպանություն եւ Նեմեսիս – 1

1.7. Առաջին աշխարհամարտի անմիջական հետեւանքները — 1

1.8. Ամփոփում – 1

2. Աշխարհը եւ հայերը երկու աշխարհամարտերի միջակայքում – 13 ժամ

2.1. Հայոց առաջին հանրապետությունը եւ նրա դասերը – 2

2.2. Կործանված կայսրությունների փլատակների վրա – 1

2.3. Գերմանիան, Իտալիան եւ Խորհրդային Միությունը բռնապետության ճիրաններում. համեմատական վերլուծություն – 1

2.4. Արթնացող Արեւելքը եւ հիվանդ Արեւմուտքը – 1

2.5. Իսպանիա. պարտված ժողովուրդ – 1

2.6. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական նվաճումները եւ բարոյազրկումը – 2

2.7. Համաշխարհային մշակույթը – 2

2.8. Հայկական մշակույթը – 2

2.9. Ամփոփում – 1

3. Երկրորդ աշխարհամարտ – 7 ժամ

3.1. Արժեքային համակարգերի բախում, թե՞ նոր նպատակադրված սադրանք – 1

3.2. Պատերազմող խմբավորումների նպատակները եւ ռեսուրսները – 1

3.3. Պատերազմի ընթացքը – 2

3.4. Հայերը եւ երկրորդ աշխարհամարտը – 1

3.5. Երկրորդ աշխարհամարտի անմիջական հետեւանքները – 1

3.6. Ամփոփում – 1

4. Երրորդ աշխարհամարտ (Սառը պատերազմ) – 12 ժամ

4.1. Սառը պատերազմի քաղաքակրթական, գաղափարախոսական, տնտեսական եւ քողարկված նպատակները – 1

4.2. Սառը պատերազմի հիմնական իրադարձությունները – 1

4.3. Մշակույթը սառը պատերազմի տարիներին – 2

4.4. Երրորդ աշխարհի պետությունների ընդհանրությունները եւ առանձնահատկություները – 2

4.5. ՀԽՍՀ- ն ազգային զարթոնքի ճանապարհին – 1

4.6. ՀԽՍՀ- ի տնտեսական հաջողությունները եւ հիմնախնդիրները – 1

4.7. Հայկական մշակույթ – 2

4.8. Հայկական սփյուռք – 1

4.9. Ամփոփում – 1

5. Չորրորդ աշխարհամարտ (գլոբալացում եւ հակագլոբալիզմ)- 10 ժամ

5.1. Գլոբալացման նախադրյալները – 1

5.2. ԽՍՀՄ կործանման պատճառները եւ ընթացքը – 1

5.3. Հայկական ազատագրական պայքարի նոր փուլը. նախադրյալներ, ռեսուրսներ, ընթացք, առաջին ենթափուլի ամփոփում – 2

5.4. Երրորդ հանրապետություն. համալիր ակնարկ – 2

5.5. Աշխարհը 21-րդ դարում. ներկա եւ ապագայի մարտահրավերներ – 2

5.6. Տեղեկատվական հասարակություն, թե՞ նոր մարդատեսակի քաղաքակրթություն – 1

5.7. Ամփոփում – 1

6. Ավարտական քննության նախապատրաստություն – 18 ժամ

Ընտրությամբ “Պատմություն” առարկայի ծրագիր

Պատմություն

Բովանդակություն

Անցյալը 21-րդ դարի պատուհանից

1. Հնագույն քաղաքակրթություններ – 14 Ժամ
1.1. Լեմուրիա – 2
1.2. Հիպերբորեա — 2
1.3. Ատլանտիդա — 4
1.4. Այլ քաղաքակրթություններ — 6

2. Մարդու առաջացումը – 15 ժամ
2.1. Առասպելներ մարդու առաջացման մասին — 4
2.2. Կրոնները մարդու առաջացման մասին – 5
2.3. Գիտությունը մարդու առաջացման մասին — 6

3. Մարդկանց ընդհանրություն – 22 ժամ
3.1. Մարդկանց առաջին բնակավայրերը – 4
3.2. Մշակույթը եւ հարաբերությունները միջանձնային եւ խմբային հարաբերությունները — 4
3.3. Տոհմը եւ ցեղը որպես մարդկային կայուն խմբեր — 2
3.4. Մոռացված գիտելիքները — 10

4. Հայերի ծագումնաբանությունը -10 ժամ
4.1. Մարդու առաջին քայլերը հայկական լեռնաշխարհում — 4
4.2. Հայկական քաղաքակրթության առաջացումը — 6

5. Կրոններ – 16 ժամ
5.1. Կրոնի առաջացումը եւ առաջին ձեւը — 2
5.2. Ազգային կրոններ — 6
5.3. Համաշխարհային կրոններ — 8

6. Պետություն – 12 ժամ

6.1. Պետության առաջացում — 2
6.2. Պետության փոփոխությունը պատմության ընթացքում — 4
6.3. Պետությունների հարաբերությունները — 2
6.4. Մեր հասակակիցը տարբեր պետություններում — 4

7. Հայտնագործություններ –30 ժամ
7.1. Գիտություն -12
7.2. Տեխնոլոգիաներ — 10
7.3. Կենցաղ — 8

8. Հայերը եւ աշխարհը – 28 ժամ
8.1.Հայերի ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ — 3
8,2, Հայերի ներդրումը համաշխարհային քաղաքականության մեջ — 3
8,3, Հայերի ներդրումը համաշխարհային ռազմական գործի մեջ – 3
8,4, Հայեր ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ – 5
8,5, Այլ էթնոսների հետ հայերի հարաբերության սկզբունքները -2
8,6, Հայերի թշնամիներն ու դաշնակիցները. պատճառներ եւ հետեւանքներ -8
8,7, Հայերը եւ համաշխարհային քաղաքակրթությունը 21-րդ դարում — 4

Ամբողջ տարում ՝ 147 ժամ

10-րդ դասարան, ընտրությամբ գործունեություն
Նպատակներ՝
1. Պատմության այլընտրանքային էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի ստեղծում։
2. Սովորողների մասնագիտական կողմնորոշման ամրակայում:
Խնդիրներ՝
1. Սովորողների տեխնոլոգիական, հետազոտական, ճարտասանական և համագործակցային հմտությունների զարգացում։
2. Օտար լեզուների գործնական կիրառում։
3. Մշտական կապ գործող գիտնականների հետ:

Առանձնահատկություններ՝
1. Անմիջական և չափելի արդյունք
2. Ինտերակտիվ գործընթաց
3. Գիտության նորույթների օգտագործում

10-րդ դասարան
1. Իրականության միասնականության սկզբունքը պարտադրում է մյուս դասընթացների տեղեկատվական և մտային հոսքի ամենդասյա օգտագործում
2. Հետազոտական գործունեության ընթացքում մյուս դասընթացների մեթոդների, գործիքների և մեխանիզմների օգտագործում:

Մանկավարժական մոտեցումներ
10-րդ դասարան
1. Գիտականություն;
2. Ամենօրյա հետազոտական աշխատանք;
3. Օտար լեզուն` աշխատանքային գործիք;
4. Սովորողի սոցիալականացում;
5. Ինտերակտիվությունը որպես մեթոդաբանություն և կրթական իրականության մթնոլորտ:

Միջավայր
10-րդ դասարան
1. Ֆիզիկական միջավայր /դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ; նեթբուք, նոթբուք, պլանշետ և այլ գաջետներ/
2. Վիրտուալ միջավայր /կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ/:

Ուսուցման կազմակերպումը
10-րդ դասարան
1. Դաս-քննարկում;
2. Դաս-դասախոսություն /միայն 10-րդ դասարանում/
3. Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
4. Ինտերակտիվ դաս;
5. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
6. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
7. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
8. Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
9. Արտակրթահամալիրային մասնագետի դաս;
10. Պատմական վերակառուցման դաս;
11. Դաս-շնորհանդես;
12. Արշավային դաս:

Հեղինակներ ՝
Աշոտ Տիգրանյան
Էրիկ Ոսկանյան
Ֆրեդ Սահակյան
Էրիկ Սահակյան
Զավեն Համբարձումյան
Նարե Ղալամքարյան

2014 թվականի հունիսի երկուսից քսանմեկի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվություն

1. Շարունակել եմ իմ աշխատանքը 4-րդ դասարանցիների հետ: Հիշեցման կարգով` նախագիծը նպատակ ունի պարզել սովորողների առանցքային կարողությունների և հմտությունների ներկա մակարդակն ու մշակել այն հնարավորինս արագ բարձրացնելու արդյունավետ մեխանիզմներ;
2. Մասնակցել եմ թարգմանչական ստուգատեսի քննարկումներին: Օգնել եմ իմ աշակերտներին պատշաճորեն ներկայացնելու իրենց աշխատանքները;
3. Սովորողի համար կյանքի յուրաքանչյուր ակնթարթ ինքնակրթության տարր է, իսկ իմ երեք ուժեղ կողմերից մեկը սովորելու անհագ ծարավն ու անկոտրում կամքն է;
4. Եղել եմ 9-րդ դասարանի ավարտական քննությունների կազմակերպչական խմբի անդամ;
5. Երկու աշխատանքային օր նվիրել եմ նախաքննական խորհրդատվությանը, որովհետև այդպիսին էր սովորողների ցանկությունը;
6. Սովորողների հետ վերսկսել եմ աշխատանքը 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի մեր հեղինակած ծրագրի կատարելագործման և համապատասխան  էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի ստեղծման նպատակով;
7. Վերլուծել եմ ռադիո Վեմ-ում իմ մասնակցությամբ հեռարձակված հաղորդումների արդյունքները և պատրաստվում եմ նոր հաղորդումների, որոնց շուրջ կան նախնական համաձայնություններ;
8. Մեկնարկել է ,,Ամբողջատիրություն,, նախագիծը և ավարտվել են ,, Բռնադատվածներ,, նախագծի արխիվային հերթական փուլի նախապատրաստական աշխատանքները;
9.  Շարունակել եմ գործընկերներիս տրամադրվող տեղեկատվական աջակցության ամենօրյա աշխատանքս:
Իմ ծավալած գործունեության որոշ ուղղություններ, օր. կետ 4, հարկ է, որ գնահատեն համապատասխան ղեկավարները, այլ ուղղություններ, օր.կետ 9, գործընկերներս, իսկ սովորողների հետ չդադարող համագործակցության գործընթացը` սովորողները: Վերջնական արդյունքի գնահատման մենատերը Դուք եք:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ այս ամառն ուսումնական է աշակերտներիս նախաձեռնությամբ:

20.06.2014