2014 թվականի հունիսի երկուսից քսանմեկի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվություն

1. Շարունակել եմ իմ աշխատանքը 4-րդ դասարանցիների հետ: Հիշեցման կարգով` նախագիծը նպատակ ունի պարզել սովորողների առանցքային կարողությունների և հմտությունների ներկա մակարդակն ու մշակել այն հնարավորինս արագ բարձրացնելու արդյունավետ մեխանիզմներ;
2. Մասնակցել եմ թարգմանչական ստուգատեսի քննարկումներին: Օգնել եմ իմ աշակերտներին պատշաճորեն ներկայացնելու իրենց աշխատանքները;
3. Սովորողի համար կյանքի յուրաքանչյուր ակնթարթ ինքնակրթության տարր է, իսկ իմ երեք ուժեղ կողմերից մեկը սովորելու անհագ ծարավն ու անկոտրում կամքն է;
4. Եղել եմ 9-րդ դասարանի ավարտական քննությունների կազմակերպչական խմբի անդամ;
5. Երկու աշխատանքային օր նվիրել եմ նախաքննական խորհրդատվությանը, որովհետև այդպիսին էր սովորողների ցանկությունը;
6. Սովորողների հետ վերսկսել եմ աշխատանքը 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի մեր հեղինակած ծրագրի կատարելագործման և համապատասխան  էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի ստեղծման նպատակով;
7. Վերլուծել եմ ռադիո Վեմ-ում իմ մասնակցությամբ հեռարձակված հաղորդումների արդյունքները և պատրաստվում եմ նոր հաղորդումների, որոնց շուրջ կան նախնական համաձայնություններ;
8. Մեկնարկել է ,,Ամբողջատիրություն,, նախագիծը և ավարտվել են ,, Բռնադատվածներ,, նախագծի արխիվային հերթական փուլի նախապատրաստական աշխատանքները;
9.  Շարունակել եմ գործընկերներիս տրամադրվող տեղեկատվական աջակցության ամենօրյա աշխատանքս:
Իմ ծավալած գործունեության որոշ ուղղություններ, օր. կետ 4, հարկ է, որ գնահատեն համապատասխան ղեկավարները, այլ ուղղություններ, օր.կետ 9, գործընկերներս, իսկ սովորողների հետ չդադարող համագործակցության գործընթացը` սովորողները: Վերջնական արդյունքի գնահատման մենատերը Դուք եք:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ այս ամառն ուսումնական է աշակերտներիս նախաձեռնությամբ:

20.06.2014