Ես ճշմարտութիւններ գիտեմ, որոնցից մէկն ասում է` ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան` նայի՛ր նրա երիտասարդութեան:
Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերեալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն:
Ոչի՛նչ է ունեցել աշխարհը, որ իր որոշ թշնամիները չունենար:Անստւեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարւել եւ ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք:
Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն — ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից:
Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են,զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը` պարտականութեանցփոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղար-կում են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններիցամենագերագոյնի — հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհա-քաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի պարտականութեանց:
Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան:Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար:Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերա-կանգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:
Ինքնապաշտպանութիւն — դա միակն է արւեստներից, որի թերութիւն-ները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:
Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:
Բարոյական դեմոկրատիան, մարդկային արարածի անկատարելութեան պատճառով, կը մնայ երազ, ինչպէս երազ մնաց ճշմարիտ քրիստոնէութիւնը: Իսկ թուաբանական դեմոկրատիայի ղեկավարները,թուղթի վրայ, տեսականօրէն, ենթարկուելով հանրութեան կամքին, գործնականում պառակտելով եւ աղաւաղելով ազգի ոգին — նրան ծառայեցնում են իրենց անձնական եւ խմբակցական շահերին: Մարդկայինբանականութեան ու բարոյականի կողմից ժխտուած այդ անիշխանացուցիչ ու ապականարար վարչաձեւի, ինչպէս եւ իր հոգեւոր ծնող լիբերալիզմի գերեզմանի փորձ էր եւրոպական պատերազմը, իսկ թաղումը` այսօր, երկու տասնամեակ յետոյ, կատարում է նոր պատերազմը:
Պատերազմող կողմերի հետապնդած նպատակներո՛վ է բնորոշւում նրանց յաղթանակի բարոյական մեծութիւնն ու արժէքը:
Մարդկային անհատների պէս` ժողովուրդներն էլ ունեն իրենց բարոյականը:
Ամբողջ քսան տարի կրկնեցինք ու կրկնեցինք, թէ ո՛վ գիտակցաբար կամ անգիտակցօրէն հոկտեմբերեան բունտը համարում է յեղափոխութիւն, դա հայհոյում, անարգում է պատմութեան ծանօթ բոլոր յեղափոխութիւնները:Դա ամէն ինչ էր — պարտուածների բունտ, աստուածամարտութիւնհոգեւոր վայրենացում, դարձ դէպի հեթանոսութիւն, պետական բանդիտիզմ, զանգուածային աւազակութիւն — բայց ո՛չ եւ յեղափոխութիւն` քաղաքական ու սոցիալական իմաստով:
Մեր դարուն, մասնաւորապէս մեր օրերուն, ոչինչ այնքան չէ տկարացնում ազգերի պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ` ինչ-որ արտաքին ոյժեր:
…Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած` վերստին սերտել պատմութեան դասերը — ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը:
Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ենք բախտի հետ: Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է:
Կուլտուրական մարդը — դա ներքին կյանքի մարդն է ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը — նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից):
Գիտությունը հաստատում է, որ քաղաքականության մեջ բացարձակը բացարձակորեն հարաբերական է: Իդեոլոգները սխալվում են կարծելով, թե ազատությունը կարող է իմաստություն ծնել, ընդհ[անուր] իմաստությունն է ծնում ազատությունը:
Ազգովին դժբախտ է հայը, որովհետեւ իր մտաւորականութեան մի մասը դեռ չի հասկանում, որ օրւայ ցեղախռով ազգերի կեանքում էականը քաղաքական վարչաձեւը չէ, այլ անհատի եւ զանգւածների վերածնունդը, հոգեփոխութիւնը:
Կրօնների պէս հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ` յաղթական հայրենիք չի ունենայ:
Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:
Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:
Մտքի անշարժութիւն, քարացում — երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:
Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական:Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը` դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:
Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք: Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՚ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը: