Հասարակագիտական ֆլեշմոբի առաջադրանքներ

Հասարակագիտական ֆլեշմոբ

2015թ. հուլիսի 14

Խնդիր 1

Ապացուցեք «Բաղրամյան 1 < Բաղրամյան 2 < Բաղրամյան 3 < Բաղրամյան n»

անհավասարությունը (համեմատվում են տեղի ունեցած, կատարվող և

կանխատեսվող իրադարձությունների խնդիրները, արդյունքները, էությունը,

նշանակությունը): Անհավասարությունը կարող եք ապացուցել բաղկացուցիչների այլ

հարաբերակցությամբ, օրինակ` «Բաղրամյան 1 < Բաղրամյան 2 > Բաղրամյան 3 <

Բաղրամյան n»: Նշեք նաև n-ի թվային արժեքը՝ հիմնավորելով Ձեր տեսակետը:

Խնդիր 2

Գրեք Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանության պատմական

վերակառուցման սցենարը: Ձեր կարծիքով ի՞նչ իմացական և սոցիալ-հոգեբանական

նշանակություն կունենա այդ սցենարի իրականացումը: Հաշվե՛ք սցենարի

բեմադրության ֆինանսական ծախսերը:

Խնդիր 3

Կա տեսակետ, որ 1988-ի փետրվար–մարտի և 2015–ի հունիս– հուլիսի

իրադարձություններն ունեն էական նմանություններ: Ապացուցեք կամ հերքեք այդ

տեսակետը:

Խնդիր 4

Գրեք Բաղրամյանի Շարժման մոտ ապագայի լավատեսական, հոռետեսական և

միջանկյալ սցենարները։ Ցույց տվեք Շարժման ծավալման գործում անհատի դերը:

Խնդիր 5

Կա տեսակետ, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը սպառել է իր ներուժը, և

անհրաժեշտ է կառուցել չորրորդը: Հերքեք կամ հաստատեք այդ տեսակետը:

Հասարակագիտական ֆլեշմոբին մասնակցելու կարգ

  1. Ֆլեշմոբին կարող են մասնակցել անհատապես կամ խմբով / արդյունքները գնահատվում են առանձին-առանձին/;
  2. Ֆլեշմոբի մասնակիցների տարիքը չի սահմանափակվում;
  3. Ֆլեշմոբի տևողությունը չի գերազանցում 5 ժամը;
  4. Մրցանակի` եռօրյա արտաերևանյան ճամբար, կարժանանան երեք ֆլեշմոբի մասնակցած և նվազագույնը մեկում հաղթած մասնակիցները;
  5. Ֆլեշմոբի բոլոր հարցադրումներին պատասխանելը պարտադիր չէ: