Խորհրդային ամբողջատիրություն․ հայ բռնադատվածներ (փաստեր). Հեղինակ՝ Տիգրան Զոլյան, խորհրդատու ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո  բոլշևիկյան  կառավարությունը մտադիր էր խորհրդայնացնել Կովկասի պետությունները, ներառյալ` Հայաստանը։

Նաև այդ պատճառով բոլշևիկները հանեցին թուրքական սահմանից ռուսական մեծաթիվ  բանակը, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու և Հայաստանը թուլացնելու նպատակով, և այդպիսով Թուրքիայի սահմանին մնացել էր,

ոչ թե 500000-անոց ռուսական բանակ, այլ 20000-անոց Հայկական բանակ գեներալ Նազարաբեկյանի հրամանատարությամբ, որին հետագայում միացավ Անդրանիկ Օզանյանի 12000-անոց բանակը։Բոլշևիկյան կառավարությունը  արեց այդ ամենը համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանը պետք է հանի իր զորքերը, Արևմտյան Հայաստանի տարածքներից։Այդպիսով չորորդ հոդվածը ցույց էր տալիս նրանց մտադրությունը։Նաև  1921 թվականի մարտի  16-ին կնքվեց ևս մեկ պայմանագիր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև, որտեղ նրանք չեղյալ հայտարարեցին բոլոր համաձայնությունները Կովկասի վերաբերյալ և որոշեցին նոր սահմաններ, սակայն այդ պայմանագիրը ամբողջովին անօրինական էր, առաջինը` Մուստաֆա Քեմալը չէր կարող ներկայացնել Թուրքիան, քանի որ այն միջազգային իրավունքի տեսակետից դեռ գտնվում էր սուլթանի իշխանության տակ։Երկրորդը, խորհրդային կառավարությունները իրենց օրենքներով իրավունք չունեին որոշել այն երկրների սահմանները, որոնք ճանաչել են։Խորհրդային Ռուսաստանը սկսում է տրամադրել զենք և մեծ գումար թուրքական նոր կառավարությանը։

Սակայն երկրում վատ դրությունից հետո Հայաստանը կարողացավ ոտքի կանգնել և դառնալ Անտանտի դաշնակիցը,նաև ԱՄՆ-ն պետք է ստանար մանդատ 20 տարով Հայաստանի վրա,տրամադրելով Հայաստանին  Արևմտյան Հայաստանի մի մասը։

Այդ սկսեց անհանգստացնել Ռուսասատանին։ Խորհրդային կառավարությունները որոշում են գործել իրենց ուժերով։

Բոլշևիկները սկսում են կազմակերպել ցույցեր Երևանում և Գյումրիում, կառավարական զորքերը սկսեցին կազմակերպել ձերբակալումներ, Հայկական բոլշեվիկների մի մասը փախչում են Ադրբեջան,մյուս մասը թաքնվում է Հայաստանում։ Հայկական բանակը չդիմադրեց Կարմիր բանակին և 1921 թվականի դեկտեմբերի երկուսին կառավարությունը անցնում է բոլշևիկներին։

1921 թվականին սպաների և գեներալների բռնադատումներով խորհրդային կառավարությունը փորձում էր նվազեցնել հնարավոր ապստամբների թիվը, քանի որ 11- րդ կարմիր բանակը  ուղարկվել էր խորհրդայնացնելու մենշևիկյան Վրաստանը։Քանի որ, եթե անխուսափելի ապստամբությունը ավելի հաջող լիներ, ապա կարմիր բանակը կամ մեծ կորուստներ կկրեր կամ կպարտվեր Հայաստանում և մոտ տարածաշրջաններում։Խորհրդային կառավարությունը խուսափում էր դրանից, քանի որ բոլշևիկյան Ռուսաստանը պատերազմում էր Սպիտակ շարժման, Լեհաստանի, Ֆինլյանդիայի հետ, ոչ այդքան վաղուց էր ոչ շահավետ պայմաններով հաշտություն կնքել կենտրոնական պետությունների հետ և կորցրել մեծ թվով տարածքներ  և հայտնվեց ճգնաժամի մեջ։Եվ որպեսզի Հայաստանը չպատճառի մեծ վնաս բոլշեվիկները պետք է կամ զգալիորեն թուլացնեին Հայստանը, կամ ֆիզիկապես ոչնչացնեին։

Նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից  հետո Խորհրդային Միության իշխանությունները, միևնույն է բռնադատում էին հայերին, նաև պատերազմների  ժամանակ  հայերին մոբիլիզացնում էին մեծ քանակով և ուղարկում ճակատամարտների  առավել վտանգավոր  շրջաններ։Այդ ամենը, նաև բռնադատումները և աքսորները Հայաստանից և ուրիշ հայաշատ բնակավայրերից  եղել էին հայերին միավորվելու հնարավորությունից զրկելու նպատակով։Սակայն ոչ միայն Հայաստանն է արժանացել նման ճակատագրի Խորհրդայնացումից հետո։

Բռնադատումներ

1921

3000 ից ավելի սպաներ և գեներալներ  սպանվեցին և հալածվեցին Երևանում։

Ադրբեջանում և Վրաստանում ձերբակալվեցին և ուղարկվեցին բանտ  219 հայ։

50-ից ավելի բանտարկյալների սպանեցին։

1921-1930

1400-հայ զինվորներ(նաև գեներալներ) և ազգային գործիչներ ձերբակալվեցին

1930-ին հազարավոր գյուղացիներ ընտանիքներով աքսորվեցին։

1930-1940

Բռնադատվեցին մոտ 25000 հայ։

Ձերբակալվեցին  605 դաշնակներ։

1937-ին 854 ուսուցիչ ազատվեց աշխատանքից։

Ձերբակալվեցին 164 հոգևորական, մեծ մասը գնդակահարվեց։

1937-ին- ձերբակալվեց մոտ  25000 մարդ, որոնց 50%-ը գնդակահարվեց։

Բռնադատվեցին 14900 մարդ որոնցից 4639-ը գնդակահարվեցին։

Ձերբակալվեց 225 զիվորական ,որոնցից 54 սպա։

Բռնադատվեցին կոմունիստական կուսակցուցյան  բոլոր նախկին առաջին քարտուղարները։

Ձերբակալվեցին տասնյակ հայտնի  գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ և զինվորականներ։

1938-525 մարդ բռնադատվեցին։

1940-1950

ՀԽՍՀ-ից 13 հզ. հայ բռնադատվեց և աքսորվեց: Հազարավոր հայեր աքսորվեցին նաև Վրաստանից, Ադրբեջանից և այլ հանրապետություններից:

1943-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեցին  հայազգի գեներալ Վ․ Տամրուչինը և Մարշալ Ս․ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

1944-ին Ղրիմից աքսորվեցին 20000 հայ։

1945-աքսորվեց 5500 հայ արևմտյան ուկրանինայից։

1948-1949-աքսորվեց  մոտ 40000 հայ։

1949-ին ավելի քան 14000 հազար հայ  (5300 ընտանիք)  աքսորվեց Ալթայ ։

Անդրկովկասի Հանրապետություններից աքսորվեց 3620 ընտանիք 1949թ.-ին:

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒՑՅՈՒՆ

Այս տվյալներից ելնելով  կարող ենք եզրակացուցյան գալ, որ Խորհրդային իշխանությունները մտադիր էին ֆիզիկապես ոչնչացնել Հայերին, կամ զգալի թույլացնել նրանց, որպեսզի նրանք չկարողանայն ազդել քաղաքականության վրա։Ուսումնասիրությունները շարունակվում են։

աղբյուրներ

http://hayenq.webnode.ru/

http://www.anunner.com/repository-articles/armenian-people-history/50._%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86%D4%B8_1917_%D4%B9%D5%8E%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%BB_%D5%93%D4%B5%D5%8F%D5%90%D5%8E%D4%B1%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D6%87_%D5%80%D5%88%D4%BF%D5%8F%D4%B5%D5%84%D4%B2%D4%B5%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D5%80%D4%B5%D5%82%D4%B1%D5%93%D5%88%D4%BD%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB_%D4%BA%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%87%D5%90%D5%8B%D4%B1%D5%86%D5%88%D5%92%D5%84

http://armenpress.am/arm/news/789279/hayastani-azgayin-arkhivum-gaxtni-pastatxter-chkan.html

http://istmat.info/

http://www.epress.am/2011/09/24/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB-%D5%8C%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%B4.html

http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1341

http://armyansky.narod.ru/index/0-95

http://septemberi21.blogspot.com/2007/12/blog-post_06.html

http://www.golosarmenii.am/article/?id=9224/poslednij-predel

http://nashasreda.ru/fevralskoe-vosstanie-1921-goda-v-armenii/

https://vk.com/topic-56185621_28882803

https://vk.com/topic-56185621_28882803

http://noev-kovcheg.ru/mag/2014-12/4594.html

http://yerkramas.do.am/publ/3-1-0-5

http://russia-armenia.info/node/7478

http://www.noev-kovcheg.ru/mag/2010-01/1923.html

http://blognews.am/rus/news/60173/okolo-14-tiysyach-grazhdan-armenii-biyli-soslaniy-v-

http://www.kavkaz-uzel.ru/articles/126319/

http://enoqyan-laura.blogspot.com/ Continue reading

Միթե՞ նախագծային գործունեությունը ֆորմալ կրթության գործիք է (բանավեճի սադրանք)

Ես այսօր մի կողմ եմ դնում Համեստություն,  Զսպվածություն, Սուբօրդինացիա սկզբունքները և որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համահիմնադիր արձանագրում եմ. «Այն, ինչ մեր կրթօջախում շատերն անվանում են նախագիծ, պարզագույն շեղում է ստեղծական աշխատանքից, իսկ իրական նախագծային գործունեությունը չի կարող լինել ֆորմալ կրթության գործիք»:

Քանի որ բարոյական և մանկավարժական պատասխանատվություն եմ կրում վերոբերյալ հայտարարության համար, ներքոշարադրյալ հարցերին պատասխանելով կհիմնավորեմ իմ միանշանակ մոտեցումը:

  1. Ի՞նչ է ֆորմալ կրթությունը իրավական և գիտական տեսակետներից;
  2. Ի՞նչ սահմանումներ ունի նախագծային գործունեությունը;
  3. Ինչպիսի՞ն է կրթահամալիրային իրականությունը նախագծային գործունեության ոլորտում;
  4. Ինչու՞ է իմ եզրակացությունը միանշանակ:

Այժմ պատասխանները

Պատասխան 1

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-1.8-րդ կետերով.

1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական եւ մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների)  կողմից եւ հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման եւ դիպլոմավորման.

Օրենքում ձևակերպվածին  հավելող, նաև հակասող գիտական սահմանումներից`

  1. Տվյալ հասարակությունում ընդունված` քաղաքացու նորմատիվ կանոնին, հասարակությունում տարածված սոցիալական դերերի կատարման ուղղված նորմատիվ պահանջներին համապատասխանող գիտելիքների ծավալ, որոշակի հմտություններ և գործողություններ ուսուցանելը պարտադրող պետական համակարգ;
  2. Ուսուցման կազմակերպում, որն ապահովում է հինգ հիմնական պահանջների կատարումը` 2.1. ուսուցման համար նախատեսված հաստատություններ; 2.2. հատուկ պատրաստված անձնակազմ; 2.3. արդյունքում պետականորեն ճանաչված փաստաթղթի ստացում; 2.4. համակարգվածություն; 2.5. սովորողների նպատակասլաց գործունեություն;
  3. Սովորողի ընդունակությունների զարգացման ուղղված ինստիտուցիոնալ կրթություն……………

Առայժմ բավարարվենք այսքանով:

Պատասխան 2

Սույն գրվածքն ընթերցողի ժամանակը և ուղեղի ծալքերը խնայելու նպատակով բերեմ լոկ երկու սահմանում`

  1. Նախագծային գործունեությունը երկարաժամկետ, դասավանդվող տարբեր առարկաները ամբողջացնող, աշակերտակենտրոն, կենսական հիմնախնդիրների հետ կապված ուսուցում է;
  2. Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:

Պատասխան 3

Եկեք թերթենք կրթահամալիրի օրացույցի էջերը: Միանագամից շրջանցենք այն տողերը, որտեղ բացակայում է կրթական երկխոսության ամենակարևոր կողմը` սովորողը: Հոգու և մտքի տուրք մատուցելով հայոց մեծերին` Կոմիտաս, Հովհաննես Թումանյան և այլք, իրականացնում ենք անհրաժեշտ դաստիարակչական աշխատանք: Սակայն նրանց նվիրված օրերի նախապատրաստությունն ու անցկացումն այնքան կապ ունեն նախագծային գործունեության հետ, ինչքան տողերիս հեղինակը` Տիգրան Մեծի անտիոքյան դրամին պատկերված գիսաստղի հետ: Ստուգատեսների մի մասն էլ, օր.` «Ես կարողանում եմ», սոսկ ստուգման, համաձայն եմ, որ ավելի արդյունավետ, ձևեր են: Այն ստուգատեսներն էլ, օր. Էկոլոգիական, որոնք ամփոփում են որոշակի նախագծերի արդյունքներ, ընդգրկում են սովորողների ոչ մեծ խմբերի և ոչ ֆորմալ, տեղ-տեղ ինֆորմալ, կրթության արգասիք են:

Պատասխան 4

Եթե նույնիսկ անտեսենք հանրապետության կրթական օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հռչակագրած նպատակների ու կրթական արդի գործընթացի անհամատեղելիությունը (իսկ մենք այդ իրականությունից չենք կարող փախչել, կարող ենք լոկ հակադրվել, այն էլ երկու հինգերորդ շարասյան գոյության պայմաններում), եթե նույնիսկ վարդագույն ակնոցով նայենք մեր կրթահամալիրի առօրյային, ստիպված ենք ընդունել, որ նախագծային գործունեությունն այն ծանրաձողն է, որին նույնիսկ չի մոտենում սովորողների մեծ մասը: Հետևաբար, ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է «Նախագծային գործունեությունը ֆորմալ կրթության գործիք է» դատողությունը:

Ինչպես ասել է Սև Իմաստասերը. «Երբ հեծյալն իջնում է նժույգից, փոխվում է ոչ միայն նրա տեսանկյունը»: Իսկ Անանուն Իմաստասերը հավելել է. «Աստծու և ձիու տեսանկյունների գումարը, եթե նույնիսկ ձին տեսանկյուն չի ունենում, միշտ էլ մեծ է 360 աստիճանից»:

13-14.09.2015                         ©                        Աշոտ Տիգրանյան

Հ.Գ. Տեքստում առկա տրամաբանական անհարթությունները հեղինակի դիտավորության արդյունք են: Ինչուի պատասխանը երկրորդ տողի փակագծերի ներսում է:

Օգտագործված ռեսուրսներ

http://dpir.mskh.am/hy/node/1015

http://nuru.ru/socio/065.htm

http://voluntary.ru/dictionary/695/word/formalnoe-obrazovanie

http://murzim.ru/nauka/pedagogika/26456-formalnoe-neformalnoe-i-drugie-formy-nepreryvnogo-obrazovaniya.html

http://glossary.uis.unesco.org/glossary/en/term/2026/ru

http://hrm.ru/db/hrm/Informal_learning/glossary.html

https://sites.google.com/site/projektitegevus/proektnoe-obucenie

http://justvlasenko.ru/proektnoe-obuchenie

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=5007

http://www.mkuzak.am/?page_id=62

http://e-koncept.ru/teleconf/64336.html

Ժիրայր Ավետիսյան, Սիմոն որդի Սիմոնի, հեքիաթ-վեպ, գիրք 1-4

2015 – 2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Դասարանական առաջադրանքներ

ԱՌԱՋԻՆ– ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը`01-07.09

  1. Սահմանել «Աշխարհամարտ»  հասկացությունը;
  2. Թվարկել առաջին աշխարհամարտի գլխավոր, երկրորդական և երրորդական պատճառները;
  3. Թվարկել պատերազմող կողմերի հայտարարված և չհայտարարված նպատակները;
  4. Մանրամասն նկարագրել առաջին աշխարհամարտի առիթը;
  5. Ապացուցել, որ միայն Սերբիան էր մղում արդարացի պատերազմ:
  6. Ապացուցել, որ առաջին աշխարհամարտն անխուսափելի էր:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 116-117

Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 150-154

http://www.dasaran.am/apps/wiki/view/id/12156

http://www.slideshare.net/JannaSar/ss-30996084

https://www.youtube.com/watch?v=HJzetUZCwYE

ԵՐՐՈՐԴ– ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 08-14.09

  1. Թվարկել առաջին աշխարհամարտի փուլերը;
  2. Կազմել և ներկայացնել առաջին աշխարհամարտի ժամանակագրությունը;
  3. Թվարկել առաջին աշխարհամարտի ժամանակ կիրառված

ռազմական նորույթները;

  1. Ներկայացնել թվական տվյալներ առաջին աշխարհամարտին հայերի մասնակցության մասին;
  2. Նկարագրել որևէ ճակատամարտ, որտեղ հայերը էական դեր են խաղացել;
  3. Թվարկել առաջին աշխարհամարտի մասնակից հայ զորահրամանատարներին:

    Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 117-125

Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 154-160

http://www.hayzinvor.am/26796.html

http://www.aztagdaily.com/archives/30154

https://www.youtube.com/watch?v=_qmHD0PATlE

https://www.youtube.com/watch?v=IITDZwK6Zvc

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 15-21.09

  1. Սահմանել «Ցեղասպանություն»  հասկացությունը;
  2. Թվարկել հայոց ցեղասպանության պատճառները, մեղավորներին և փուլերը;
  3. Նկարագրել հայոց ցեղասպանության ընթացքը;
  4. Ապացուցել, որ ցեղասպանությունն անխուսափելի չէր:

   Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 126-132    http://genocide.am/article/armenian_genocide_as_an_international_crime.html?armenian

https://www.youtube.com/watch?v=eSvmND9I94k

https://www.youtube.com/watch?v=58yTywTD2FE

https://www.youtube.com/watch?v=aauyNceeWxk

ՅՈԹԵՐՈՐԴ– ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 22-28.09

  1. Թվարկել ինքնապաշտպանության օջախները և հրամանատարներին;
  2. Նկարագրել որևէ ինքնապաշտպանական կռիվ;
  3. Կազմել և ներկայացնել ինքնապաշտպանության ու Նեմեսիսի ժամանակագրությունը;
  4. Ապացուցել, որ ,,Նեմեսիս,, գործողությունն ահաբեկչական գործունեություն չէ:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 133-137  http://masters.armeniansgenocide.am/content_images/file/Yndunelutyun/12_.pdf

http://akunq.net/am/?p=38833

https://www.youtube.com/watch?v=FRN2C7hsCUE

ԻՆՆԵՐՈՐԴ — ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 30 – 05.10

  1. Թվարկել առաջին աշխարհամարտի անմիջական հետևանքներն ըստ կարևորության սանդղակի;
  2. Թվարկել առաջին աշխարհամարտի երեք գլխավոր հանցագործներին /պատասխանը հիմնավորել/;
  3. Սահմանել առաջին աշխարհամարտին առնչվող հինգ հասկացություն;
  4. Նկարագրել ռազմաճակատի և թիկունքի մեկ օրը:

Աղբյուրներ` համաշխարհային պատմություն, 8 – րդ դասարան, էջ 157 –160

https://www.youtube.com/watch?v=EF1eP68V0tc

https://www.youtube.com/watch?v=HU5H80Kz8Uk

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 06 – 12.10

  1. Թվարկել հայոց առաջին հանրապետության ստեղծման պատճառներն ըստ կարևորության սանդղակի;
  2. Սահմանել առաջին հանրապետությանն առնչվող յոթ հասկացություն;
  3. Ապացուցել, որ առաջին հանրապետության կործանումն անխուսափելի չէր;
  4. Նկարագրել 1918-1920թթ.-ի Երևանի մեկ օրը;
  5. Կազմել առաջին հանրապետության ժամանակագրությունը:

Աղբյուրներ` հայոց պատմություն, 9 – րդ դասարան, էջ 6 – 40

https://www.youtube.com/watch?v=lG5ebJl0cqI

http://www.asparez.am/news-hy/hanrapetutyanhrchakum_merprkutyunne-hy/

http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=14400

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13 – 18.10

 

  1. Սահմանել ,,Բռնապետություն,, և ,,Ամբողջատիրություն,, հասկացությունները;
  2. Թվարկել Եվրոպայում ամբողջատիրական վարչակարգերի առաջացման պատճառները;
  3. Համեմատել ֆաշիզմը և նացիոնալ-սոցիալիզմը;
  4. Ապացուցել, որ ԱՄՆ-ը 20-րդ դարի 20-30-ական թվականներին ամբողջատիրական պետություն էր;
  5. Սահմանել ,,Արևելք,, և ,,Արևմուտք,, հասկացություները 20-րդ դարի միջաշխարհամարտային ժամանակաշրջանի համատեքստում;
  6. Թվարկել Արևելքի տեխնոլոգիական լճացման պատճառները:

Աղբյուրներ` համաշխարհային պատմություն, 9 – րդ դասարան, էջ 29 – 34, 41 – 50

https://www.youtube.com/watch?v=azakEOQ_K1A

http://www.idmedina.ru/books/materials/turkology/1/turk_izmailov.htm

http://miuki.info/2011/08/yaponiya-mezhdu-pervoj-i-vtoroj-mirovymi-vojnami/

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը`  26-30.10 

Ստուգողական աշխատանք` առաջինից տասնչորսերորդ դասերի թեմաներով:

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-06.11

  1. Սահմանել ,,Սոցիալ-տնտեսական զարգացում,, հասկացությունը;
  2. Թվարկել Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական նվաճումները 20-30-ական թվականներին;
  3. Ապացուցել, որ 20-30-ական թվականներին Խորհրդային Հայաստանում իրականացվում էր ազգի և անհատի բարոյազրկման գործընթաց:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9 – րդ դասարան, էջ 42-48, 61-72 էջեր

https://www.youtube.com/watch?v=xksZvrmtzPk

http://www.istorya.ru/referat/7587/1.php

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.11

  1. Թվարկել Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդրի պատճառները;
  2. Նկարագրել Սյունիքի ինքնապաշտպանությունը;
  3. Բնութագրել Խորհրդային Միության ազգային քաղաքականությունը:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9 – րդ դասարան, էջ 51-60 էջեր

http://www.1in.am/48472.html

http://www.aniarc.am/2015/10/13/treaty-of-kars-armenian-text/

https://www.youtube.com/watch?v=lzvDNKQ4X_Q

https://www.youtube.com/watch?v=5QhP_H6TZMQ

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.11

  1. Թվարկել համաշխարհային մշակույթի նվաճումները 20-րդ դարի 20-30-ական թվականներին;
  2. Բնութագրել որևէ մշակութային գործչի ստեղծագործությունները;
  3. Ապացուցել, որ միջաշխարհամարտային ժամանակահատվածում համաշխարհային մշակույթը ծաղկում է ապրել:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9 – րդ դասարան, էջ 51-55

http://www.countries.ru/library/twenty/general.htm

https://www.youtube.com/watch?v=lExK2NI1V30

http://ukrmap.su/ru-wh10/1284.html

https://www.youtube.com/watch?v=GfcK7hZpQF0

https://www.youtube.com/watch?v=DwRAvINE4XU

  ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.11

  1. Թվարկել հայկական մշակույթի նվաճումները 20-րդ դարի 20-30-ական թվականներին;
  2. Համեմատել 20-րդ դարի 20-30-ական թվականների հայկական և համաշխարհային կինոարվեստը;
  3. Սահմանել 20-րդ դարի 20-30-ական թվականների հայկական մշակույթին առնչվող 10 հասկացություն;
  4. Ապացուցել, որ միջաշխարհամարտային ժամանակահատվածում հայ գրականությունը մնացել է որպես համաշխարհային գրականության բաղկացուցիչ մասը;
  5. Ապացուցել, որ հայկական մշակույթի զարգացումն արգելակված էր բռնապետությամբ:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9 – րդ դասարան, էջ 83-94 էջեր

https://www.youtube.com/watch?v=TN8I8ACyc_E

https://www.youtube.com/watch?v=X42vm9V-E94

https://www.youtube.com/watch?v=0s3nXUEYS_A

https://www.youtube.com/watch?v=Riq_-IiClug

Ծաղկած փշալարեր

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ  — ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 30.11- 04.12

  1. Թվարկել երկրորդ աշխարհամարտի պատճառները;
  2. Վերլուծել հակամարտող խմբավորումների նպատակները;
  3. Կազմել ռազմա-քաղաքական դաշինքների ռեսուրսների համեմատւթյան աղյուսակը:

Աղբյուրները` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 58 – 63

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Աշխարհամարտերի պատճառները

https://www.youtube.com/watch?v=GbaLtmehGRo

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ  — ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 07- 11.12

  1. Թվարկել երկրորդ աշխարհամարտի փուլերը (պատասխանը հիմնավորել);
  2. Կազմել երկրորդ աշխարհամարտի ժամանակագրությունը, ընդգծելով երեք կարևորագույնները;
  3. Նկարագրել որևէ վճռորոշ ճակատամարտ;
  4. Բնութագրել այդ ժամանակաշրջանում առանցքային դեր խաղացած որևէ անհատի:

Աղբյուրները` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 64 – 73

http://historykratko.com/osnovnye-etapy-vtoroy-mirovoy-voyny

https://www.youtube.com/watch?v=zmTGKE8u3DI

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ  — ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 14- 18.12

  1. Թվարկել հայկական դիվիզիաները և նրանց անցած մարտական ուղին;
  2. Պատմել 21-րդ դարում բացահայտված հայ հերոսի մասին;
  3. Գնահատել հայ ժողովրդի դերը երկրորդ աշխարհամարտում:

Աղբյուրները` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 77 – 82

http://www.findarmenia.com/arm/history/28/640/641

https://www.youtube.com/watch?v=uHdUXeZo-ck

http://www.aysor.am/am/news/2012/12/24/hayk-hovakimyan/529591

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ  — ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 21- 25.12

  1. Թվարկել երկրորդ աշխարհամատի անմիջական և հետաձգված հետևանքները;
  2. Համեմատել առաջին և երկրորդ աշխարհամարտերի արդյունքները;
  3. Ապացուցել, որ պատերազմի այդպիսի ավարտը կանխորոշված էր:

http://armsociology.com/?p=331

https://www.youtube.com/watch?v=C5JBdHIlNks

http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1603243

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 01 – 05.02.2016

  1. Սահմանել «Սառը պատերազմ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել «Սառը պատերազմ»- ի նպատակները և հիմնական իրադարձությունները;
  3. Ապացուցել, որ «Սառը պատերազմ»- ը համաշխարհային պատերազմ է:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 80-84

http://www.diplomat.am/publ/conflicts/informacion_paterazmner/20-1-0-93

https://www.youtube.com/watch?v=vKipSOHxspc

 

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 08 – 12.02

  1. Սահմանել «Սառը պատերազմի մշակույթ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել «Սառը պատերազմ»- ի ժամանակաշրջանի կարևոր գիտական հայտնագործությունները և գրականության ու արվեստի նշանավոր ստեղծագործությունները;
  3. Ապացուցել, որ «Սառը պատերազմ»- ը նպաստեց մշակույթի զարգացմանը:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 153-162

http://protown.ru/information/hide/3731.html

http://akadem-nauki.ru/nauchno-texnicheskaya-revolyuciya-2-polovina-20-nachalo-21-stoletiya/

http://knowhistory.ru/833-razvitie-kultury-vo-vtoroy-polovine-xx-nachale-xxi-veka.html

 

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 15 – 19.02

  1. Սահմանել «Երրորդ աշխարհ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել «Երրորդ աշխարհ»-ի պետությունների ընդհանրությունները և առանձնահատկությունների գլխավոր պատճառները;
  3. Ապացուցել, որ «Երրորդ աշխարհ»- ը միջազգային հարաբերությունների երրորդ կողմ չէր:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 107-110

Երրորդ աշխարհի ձևավորում

http://historial.ru/Events/24-Strany-tretego-mira.html

http://pan-sapunov.livejournal.com/29608.html

http://dic.academic.ru/dic.nsf/politology/4285/%D0%A2%D0%A0%D0%95%D0%A2%D0%98%D0%99

 

ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 22 – 26.02

  1. Սահմանել «Ազգային զարթոնք» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել Խորհրդային Հայաստանի տնտեսական հաջողությունները և դրանցից ծագող մարտահրավերները 1945-1991թվականներին;
  3. Ապացուցել, որ 20-րդ դարի 60-ական թվականների ազգային զարթոնքն անխուսափելի էր:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 107-115

https://www.youtube.com/watch?v=Szh7ctLD_Ds

http://imyerevan.com/hy/society/view/2263

http://yerkirmedia.am/?lan=hy&act=prog&id=12 (գաղտնի թղթապանակ № 105)

 

 

 

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ Կատարման ժամկետը` 29.02-04.03

  1. Սահմանել «Հայկական մշակույթ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական մշակույթի ձեռքբերումները և անհաջողությունները;
  3. Պատմել 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական մշակույթի որևէ գործչի մասին (Ձեր ընտրությամբ):

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 130-139

 20-րդ դարի հայ մշակույթ

Պարույր Սևակ

Մինասի առեղծվածը

 

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ Կատարման ժամկետը` 09-12.03

  1. Սահմանել «Հայկական սփյուռք» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել հայկական սփյուռքի ձեռքբերումները և անհաջողությունները, դրանց պատճառները;
  3. Պատմել հայկական սփյուռքի որևէ գործչի մասին (Ձեր

ընտրությամբ):

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 98-106,

169-173

Հայկական սփյուռք

Հայկական սփյուռք.մարտահրավերներ և հնարավորություներ

ՀՀ ազգային հերոս. Ալեք Մանուկյան

 

ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ Կատարման ժամկետը` 14-18.03

  1. Սահմանել «Համաշխարհայնացում» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել համաշխարհայնացման պատճառները և պատմական փուլերը;
  3. Պատմել հակագլոբալիստական պայքարի ներկա փուլի մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, էջ 95-101, 148-150

Համաշխարհայնացում

Ի՞նչ է համաշխարհայնացումը

Հակահամաշխարհայնացում

 

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ Կատարման ժամկետը` 21-25.03

  1. Սահմանել « Հայկական ազատագրական պայքարի նոր փուլ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել հայկական ազատագրական պայքարի նոր փուլի նախադրյալմերը, ռեսուրսները և նվիրյալներին;
  3. Պատմել հայկական ազատագրական պայքարի նոր փուլի առաջին ենթափուլի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 116-125

1988-1994թթ. Արցախի պատմություն. մաս առաջին

Մոնթե Մելքոնյան. «Սա մեր վերջին պայքարը չի»

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 29.03-02.04

  1. Սահմանել «Երրորդ հանրապետություն» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել Երրորդ հանրապետության հիմնախնդիրները և նրանց լուծման ուղիները;
  3. Կազմել Երրորդ հանրապետության ժամանակագրությունը իրադարձությունների վարկանիշային հերթականությամբ:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 144-161

Հայաստանի անկախության հռչակագիրը

Երրորդ հանրապետության վարչապետերը

Հայ ազատագրական պայքարը, հանուն Հայաստանի անկախության, ընդդեմ ռուս-թուրքական դավադիր դաշինքի

 

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 04.04-27.05

  1. Նախաքննական կրկնություն