Անցնող շաբաթը պարզապես հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ հատկացնել ինքնակրթությանը (չնայած, եթե խորանանք, դասացուցակային դասն էլ ուսուցչի համար ինքնակրթության հարթակ է) և նախագծային-հետազոտական գործունեությանը, որոնք սերտորեն փոխներթափանցված են:
Կարևորում եմ նաև այն իրողությունը, որ մասնակցեցի բակային տարածքի բարելավման աշխատանքներին և սովորողների օգնությամբ բարձրացրեցի ինձ վստահված ուսումնական տարածքի հիգիենիկ մակարդակը:
Հայաստանի ազգային գրադարանում սկսեցի ուսումնասիրել («Բռնադատվածներ» նախագծի շրջանակներում մեզ հետ համագործակցող պատմաբան, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի առաջարկությամբ) Վահան Նավասարդյանի «Բոլշեւիզմը եւ դաշնակցութիւնը», (1949թ., Գահիրե) աշխատությունը, որից հարկ եմ համարում բերել երեք մեջբերում`
- Բոլշեւիզմը մեր դէմ մղած իր պայքարին մէջ մեզ պարտութեան մատնելու միայն երկու ճամբայ ունէր.-
Ան կա´մ պէտք է ապացուցանէր սնանկութիւնը մեր գաղափարներու և կենսունակութիւնը իր դաւանած վարդապետութեան.
Եւ կամ, մեզ անկարող հռչակելով մեր արդար գաղափարներու իրացումին մէջ, մեզմէ առնելով, զանոնք ինք պետք է գործադրէր: (էջ 15)
- Երկրի մէջ իշխող տրամադրութեան մասին յստակ գաղափար կուտար այն խմբագրականը, որ «ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՎՏԱՆԳԸ» խորագրին տակ իր 1920 Յունիս 26ի թիւով (№100) լոյս կընծայէր կովկասահայ ռամկավարներու` Հայ Ժողովրդական Կուսակցութեան օրգանը` «Ժողովուրդ».
Պաշտօնաթերթը կը յայտարարէր.
«Հիւսիսային վտանգը շարունակում է կախուած մնալ մեր Հանրապետութեան գլխին:…»
«Եւ այսօր, թող զարմանալի չթուի, հիւսիսային վտանգը այնչափ խոշոր է, որ նրա առաջ նսեմանում են մերձ ի մահ Թուրքիայի սպառնալիքները:…(էջ 170-171)
- Մեծերու կողմէ ընծայած աջակցութիւնը այսօր` չի նախաճշդեր Թուրքիոյ բռնելիք դիրքը վաղը: (էջ 533)
Միաժամանակ ընթերցում եմ մեզ հետ համագործակցելու պատրաստակամ, հայ-թուրքական հարաբերությունների և Արցախյան հակամարտության հարցերով փորձագետ, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի» համակարգող Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. կանաչ և սև» փաստառատ գիրքը (ի դեպ, նվեր եմ ստացել աշակերտիցս իմ ծննդյան օրվա առթիվ):
Նաև ընթերցեցի և ավարտեցի պատմական գիտությունների դոկտոր Վ. Ի. Ռուտենբուրգի ռուսալեզու աշխատությունը (Титаны Возрождения) Վերածննդի ժամանակաշրջանի մասին: Դիտեցի նույն թեմային վերաբերող հետևյալ ֆիլմերը`
Да Винчи. Утерянное сокровище.
Леонардо да Винчи и тайна иллюминатов
Леонардо Да Винчи. Теневая Сторона Выдающегося Человека.
Леонардо да Винчи (Биография и творчество)
BBC. Леонардо Да Винчи. Я хочу сделать чудо (2 of 2) Rus
Леонардо да Винчи человек загадка
Совершенно секретно. Наше время. Тайны Леонардо
Как Создавались Империи. Мир Да Винчи
Լրացուցիչ կրթության շրջանակներում աշխատել եմ 7-րդ դասարանի սովորող Հարություն Ասատրյանի հետ: Ահա արդյունքը`
Արատտան և Հայոց ժամանակակից պետության համեմատում
Շարունակել ենք «Այլընտրանքային պատմություն» նախագիծը` «Այլընտրանքային պատմություն» նախագիծ. Հնագետները շարունակում են վիճել
Հրապարակեցի երկու փոքրածավալ, բայց արդիական հոդված`
Կրկին նախագծային գործունեության մասին կամ երկու փոփոխություն և մեկ հավելում
Հարստացրեցի իմ բլոգի «Ուսումնական ֆիլմեր» էջը`
Եվ քանի որ երազում եմ հռետորական արվեստի դասավանդման մասին, գիտելիքներս թարմացնելու, հարստացնելու և հմտություններս բազմապատկելու նպատակով ուսումնասիրեցի Ուինստոն Չերչիլի, Լլոյդ Ջորջի, Ջոն Քենեդու, Հո Շի Մինի, Իոսիֆ Ստալինի, Ադոլֆ Հիտլերի, Վլադիմիր Լենինի հռետորական առանձնահատկությունները`
Речь Гитлера на съезде НСДАП 1934
Величайший оратор всех времен и народов в Нюрнберге
Становление Гитлера как оратора. Отрывки с фильма “Восхождение Дьявола”
Выступление Иосифа Сталина 5 декабря 1936 года
Смерть Ленина и взрывная речь Сталина о Ленине
Величайшие ораторы 20-го столетия — 04. Хо Ши Мин
Величайшие ораторы 20-го столетия — 02. Дэвид Ллойд Джордж
Величайшие ораторы 20-го столетия — 05. Джон Фицджеральд Кеннеди
Величайшие ораторы 20-го столетия — 03. Адольф Гитлер
Величайшие ораторы 20-го столетия — 01. Уинстон Черчилль
24.10.2015 © Աշոտ Տիգրանյան