Նոյեմբերյան ամփոփագիր

  1. Տնային առաջադրանքների կատարման արդյունավետության բարձրացում (կատարողների քանակի ավելացելէ մոտ 12%-ով և կատարված աշխատանքի մակարդակի բարձրացման մեկ օրինակ արդեն Ձեզ հայտնի Սերգեյ Բոյախչյանի աշխատանքներից` բեմադրել սեմական քաղաքակրթության որևէ ենթաքաղաքակրթության մեկ օրը, բեմադրել մի հատված շումերական էպոսից:
  2. «Բռնադատվածներ» նախագծի շարունակում մեկ հոդվածի հրապարակմամբ և մասնակիցների թվի ավելացում` Տիգրան Զոլյանին (9-րդ դասարան) միացել է Հարություն Ղազարյանը (8-րդ դասարան);
  3.  «Այլընտրանքային պատմություն» նախագծի շարունակում`

Մարդկության պատմության առեղծվածներից

Իրերի պատմություն- 1 (ներարկիչ)

Հայոց առաջին հանրապետության ֆինանսական գաղտնիքը (վարկած)

Հիպերբորեա. մաս երրորդ

Այզեկ Ազիմով. Մարդ և խաղ. Անդրադարձ CS:GO-ին

Թամար թագուհու գերեզմանը

Մորգենթաու. հայ ժողովրդի բարեկամ, թե՞ միջազգային սադրիչ

Միայն փաստեր

Անհայտ քաղաքակրթության Արևի Դարպասները

Ասսասիններ. մաս առաջին

Առասպել ասպատակման մասին կամ զրպարտված մոնղոլներ

Հիպերբորեա. մաս երկրորդ (հունական աղբյուրները վկայում են)

Հիպերբորեա. մաս առաջին

Միայն փաստեր-2

Ասսասիններ.մաս երկրորդ /խաղային տարբերակ/

Վհուկաորսը փրկեց Եվրոպան բորոտությունից և ֆեմինիզմից

Ճապոնական մշակույթ- 1

Թամերլան /Լենկ Թեմուր/

Հայ-ֆրանսիական հարաբերությունները/ օգտագործված է նաև ֆրանսերեն աղբյուր

Հիպերբորեա. մաս չորրորդ

Ինչ է թաքցնում երկրի ընդերքը

4. Մասնակցություն պատմության ֆլեշմոբի խնդիրների կազմմանը որպես ֆլեշմոբի պատասխանատու;

5. Առողջության ներկա մակարդակի պահպանման խոստումը կատարված է;

6. Ինքնակրթության շարունակում (ընթերցել եմ` Գուրգեն Մահարի. «Չարենց-Նամե», Երևան, Բուկինիստ, 2012, 268 էջ; Ծերենց. «Երկեր», Երևան, «Լույս» հրատարակչություն, 1983, 591 էջ; Ռաֆայէլ Համբարձումեան. «Գարեգին Նժդեհ (Համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն)», Մամիկոնեից տարօնականների ուխտ, Ստեփանակերտ, 2008, 230 էջ; Սուրեն Զոլյան. «ԱՄՆ նախագահները հայոց ցեղասպանության մասին (խուսանավող դիսկուրսի իմաստա-գործաբանական վերլուծություն)», Երևան, ԼԻՄՈՒՇ հրատարակչություն, 2015, 172 էջ; Մայքլ Կրեմո. «Մարդու ապաբնաշրջումը» (ռուսերեն` Деволюция человека: Ведическая альтернатива теории Дарвина);  «Загадки истории» և «Тайны двадцатого века»պարբերականների (ամիսը` 4-5 համար) նոյեմբերյան բոլոր համարները, անկնդրել եմ «Անտիպ պատմություն», «Շարունակական ոճիր», «Ազատամարտ» հաղորդաշարերի («Արարատ» ՀԸ) նոյեմբերյան բոլոր հաղորդումները,

Советские репрессии. Фильм “Обыкновенный Большевизм”

1937 г. “Дети террора” Исторические хроники,

Расстрелять, как бешеных собак! И.Сталин.Тайны века

վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև գիտահանրամատչելի «Համաշխարհային մշակույթի գանձերը», «Սև անցքեր, սպիտակ բծեր», «Գիտություն առանց սահմանների» հաղորդաշարերի («Культура») և «Երկիր: Առեղծվածների տարածք», «Գաղտնի նյութեր» վավերագրական սերիալների («Мир») բոլոր թողարկումները; և

«300 спартанцев: Расцвет империи (2014)»

Царство небесное

գեղարվեստական ֆիլմերը:

30.11.2015               ©                        Աշոտ Տիգրանյան

Հավելում`

1.«Դեկտեմբերի 2» կարճաժամկետ նախագիծ`

 Մոտենում է դեկտեմբերի 2-ը

Նորից դեկտեմբերի 2-ի մասին

1920 թվականի դեկտեմբերի 2-ի ողբերգությունը պետք է դաս լինի

2. «Երրորդ մաս» նախագծի վերականգնում` «3-րդ մաս». Գարեգին Նժդեհի փողոց

3. «Ստեղծագործությունների վերլուծություններ» անհատական նախագծեր` Միշել Մոնտեն, «Փորձեր» և Ֆրանսուա Ռաբլե, «Գարգանտյուա և Պանտագրյուել»

Գարեգին Նժդեհի խոսքը Հայաստանի անկախության 25 ամյակի առթիվ

 

 

 

 

Հայկական ֆենոմեն. Ազգայնականը կիսում է ազատականի մտորումները

Հոդվածները կարող եք կարդալ այս հղումներով. «Զգույշ, երազախաբ չլինեք», «Ձյաձ Գալուստ, 100 դրամ կտա՞ս տուն գնամ կամ Գալուստի խոստովանությունը», «Քուչի եղոն ու ծյապիկ գիտաշխատողը»:

«Այլընտրանքային պատմություն» նախագիծ. Մորգենթաու. Հայ ժողովրդի բարեկամ, թե՞ միջազգային սադրիչ

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության մտավորականների Խորհրդում անցկացվեց Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, հայտնի մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանի «Վիլսոնյան Հայաստան. դատապարտված նախագծի գաղտնիքները» գրքի քննարկումը: Այն լույս է ընծայել LAP LAMBERT Academic Publishing հրատարակչությունը, անգլերեն լեզվով, Գերմանիայում, այս տարվա սեպտեմբերին: Հրատարակչությունը նշում է, որ մի քանի մաթեմատիկական գրքերի հեղինակ Ռ. Համբարձումյանը ձեռք է զարկել պատմական թեմատիկային, կոնկրետ` Վիլսոնյան Հայաստանին, 1913-1921 թթ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագծին` ստեղծել Հայկական անկախ պետություն Օսմանյան կայսրության տարածքում: Այդ նախագծի և նրա ձախողման պատմությունը ներունակ է հետաքրքրել յուրաքանչյուր հայի, նա հագեցած է գաղտնիքներով և հաճախ աղավաղվում է: Ի՞նչը ստիպեց ակադեմիկոս Ռ. Համբարձումյանին դիմել պատմությանը:

  • …Մի անգամ վիճակվեց մասնակցել «կլոր սեղան»-ի ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտում: Ես հաղորդում էի անում 1914 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի սկզբի միջադեպում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի դերի մասին: Հիմնվելով Մորգենթաուի Ambassador Morgenthau’s Story հայտնի գրքի տեքստի վերլուծության վրա, ես ցույց էի տալիս Սև ծովի առափնյա ռուսաստանյան քաղաքների վրա գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերի հարձակումից հետո Մորգենթաուի բռնած, ըստ էության հրահրիչ կեցվածքը: Ի պատասխան, ներկա գտնվող «փորձագետներից» մեկից ես լսեցի, որ այդ բոլորն անկարևոր է, քանի որ տվյալ միջադեպում ագրեսորը Ռուսաստանն էր: Դրան «կլոր սեղան»-ի մասնակիցներից ոչ մեկը չառարկեց. նրանք բոլորը «անտեղյակ էին»: Ես այնքան էի ապշել այդ տխմարությունից, որ ինքս ինձ խոսք տվեցի գտնել և հրապարակել հարցին վերաբերող պատմական փաստեր: Մի քանի տարիների ընթացքում այդ ուղղությամբ կատարած իմ աշխատանքն էլ հանգեցրեց գրքի հայտնվելուն: Նա ներառում է «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերի հետ կապված միջադեպի քննությունը, քանի որ հենց նրանից է սկսվում Վիլսոնյան Հայաստանի պատմությունը:
  • Ձեր անհատական հետազոտությունների արդյունքում հաստատվեց արդյո՞ք դեսպան Մորգենթաուի բացասական դերն այն վճռող միջադեպում, որը քննարկվել է «կլոր սեղան»-ի ժամանակ:
  • Այո, հաստատվեց: Ավելին, պարզվեց, որ Մորգենթաուն մասնակցել է 1914 թվականի օգոստոսին գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» գծանավերի Սև ծով փոխադրման նախնական պլանավորմանը: 1914 թվականի մայիսին, այսինքն` դեռ պատերազմը սկսվելու առաջ, նա նախագահել է Թուրքական Պաղեստինում տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը, որտեղ մասնակից երկրների միջև համաձայնեցվել են այդ հակառուսաստանյան գործողության մարտավարական հարցերը: Հանդիպմանը Գերմանիան ներկայացնում էր ապագա արտգործնախարար Արթուր Ցիմերմանը, Բրիտանիան` ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան լորդ Բրայսը, իսկ Թուրքիան` երիտթուրքերի առաջնորդներից Ջեմալ փաշան: Սև ծովում «Գեբեն»-ի դերի մասին Ուինստոն Չերչիլը պատերազմից հետո ասաց, որ նախկինում աշխարհում ոչ մի նավ չառաջացրեց այդքան «կոտորածներ, աղետներ և ավերածություններ»: Դա հայոց ցեղասպանության ուղղակի մատնանշում է:
  • Մինչև Ձեզ փորձել է արդյո՞ք ինչոր մեկը դիմակազերծ անել դեսպան Մորգենթաուին:
  • Հիթ Վ.Լոուրին իր «Դեսպան Մորգենթաուի հուշերի գաղտնիքները» գրքում (1990, Ստամբուլ, Isis Press) առաջինը հանգեց Մորգենթաուի բարոյական նկարագրի (չափազանց մեծ անսկզբունքայնություն) վերաբերյալ սենսացիոն եզրակացությունների: Սակայն լինելով հայերի ցեղասպանության ժխտող, Լոուրին հետևում է այս բանաձևին` Մորգենթաուն սկանդալային անձ է, հետևաբար հայոց ցեղասպանությունը նրա սնամտությունն է (մաթեմատիկայում այդպիսի տրամաբանությունը հաճախ անվանվում է Պրոկրուստյան):Իմ գիրքն առաջարկում է այլ բանաձև` Մորգենթաուն սկանդալային անձ է և դա համապատասխանում է նրա «ծառայությունների ցուցակին»: Դեսպանի պատասխանատու պաշտոնում Մորգենթաուն ծառայում էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության սկզբունքին: Ընդգծենք, որ նախագահ Վիլսոնի դիրքորոշումը Թուրքիայի հարցում ուղղակի հակադիրն էր` Օսմանյան կայսրության լիակատար տարաքծքային մասնատում, մասնավորապես` նրա տարածքում հայկական ազգային պետության ստեղծում («Վիլսոնյան Հայաստան»):
  • Մորգենթաուի սադրանքների ուրիշ ի՞նչ օրինակներ է պարունակում Ձեր գիրքը:
  • Եվս մի մասշտաբային օրինակ է այսպես կոչված «Ջիբրալթարյան միջադեպը» (նրա մասին իր գրքում գրել է Յաիր Այրոնը): 1917 թվականի ամռանը Մորգենթաուն Վուդրո Վիլսոնից ցուցում է ստանում ստիպել երիտթուրքերին կնքել անջատ հաշտոթյուն: Այդ պահին Ռուսաստանը օկուպացրել էր Արևմտյան Հայաստանը, իսկ ՊԱղեստինը շարունակվում էր գտնվել թուրքական օկուպացիոն գոտում: Անջատ հաշտության կնքման դեպքում այդ դրությունը, հավանաբար, կամրակայվեր: Սակայն Մորգենթաուն տապալում է Վիլսոնի հրահանգը և պատերազմը Թուրքիայի հետ շարունակվում է: Նույն այդ ժամանակ Ռուսաստանում իշխանության եկած Տրոցկին Արևմտյան Հայաստանը ետ է հանձնում թուրքերին (Բրեստի հաշտություն): Ճիշտն ասած, Տրոցկին գործում էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանման տեսակետից, այսինքն` օժանդակում էր Մորգենթաուին ընդդեմ Վիլսոնի: Թուրքերը Արևմտյան Հայաստանի ստացման փոխարեն Անգլիային են հանձնում Պաղեստինը, այսինքն` օժանդակում են Բալֆուրի Հռչակագրին:
  • Արդյո՞ք Մորգենթաուի քողազերծումը կորուստ չէ հայամետ կողմի համար հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:
  • Գրքի հրատարակության արդյունքում հայկական կողմը, հավանաբար, վերջնականապես կորցնում է դեսպան Մորգենթաուին որպես հայերի պաշտպան, բայց դրա փոխարեն ձեռք է բերում նախագահ Վիլսոնին: Շախմատի տերմինաբանությամբ մենք այսպիսով փոխում ենք զինվորը թագուհով:

 

Զրույց վարեց Վիլ Պողոսյանը

                                              Новое Время, 21.11.2015

Ապագային միտված համաձայնություն (Նոյեմբերի 9-ի քննարկման տեսական արդյունքները)

Կրթությունը բազմամակարդակ համագործակցություն է: Բազմամակարդակ ասելով նկատի ունենք և´ հորիզոնական կապերը (սովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող, դասավանդող-սովորողների խումբ, նաև տարատարիք, և այսպես շարունակ), և´ բովանդակային մոտեցումները (ակադեմիական, այլընտրանքային, ինտեգրված և այլն):

Վերոշարադրյալից բխում է կրթական տեխնոլոգիաների բազմազանեցման գործընթացի շարունակականության ապահովումը հաշվի առնելով համագործակցող սուբյեկտների ներուժը, հետաքրքրությունների ոլորտի խորացման և ընդարձակման հրամայականը, ինչպես նաև անհատի սոցիալականացման հասարակական կարևորությունը:

Հերթական առաջարկությունը, որն առարկության չի հանդիպել, դասարանային դասի արդեն փորձարկված երկդասյա կառուցվածքը (առաջին դասին թեմայի բացատրություն,սովորողների առաջադրած հարցերի պարզաբանում և դասարանական առաջադրանքների կատարման մեկնարկ, երկրորդ դասին` դասարանական առաջադրանքների կատարման ավարտ և թվանշանային գնահատում 6 բալանոց համակարգով), տնային առաջադրանքների կատարման մեկամսյա ժամկետը, նախագծային գործունեության խրախուսվող և ծավալվող իրողությունը, կրթահամալիրի տնօրենի կողմից ուսուցչի օգնականի գաղափարի վերակենդանացումը, միանշանակ կերպով հանգեցնում է դասի կազմակերպման նոր մեխանիզմի: Առաջարկում եմ դասարանային դասի երկդասյա կառուցվածքի առաջին դասն անցկացնել բոլոր զուգահեռ դասարաններում միաժամանակ, իսկ երկրորդ դասն իրականացնել առարկայական խորհրդատվության տեսքով, պարտադիր համարելով դասարանական առաջադրանքի կատարումը սովորողի շաբաթական ծանրաբեռնվածության շրջանակներում:

Նախագծային գործունեությունը կրթական գործունեության բարձրագույն աստիճանը չէ և կարող է զարգանալ երեք ուղղություններով միաժամանակ: Առաջին` ստուգատեսային ուսուցման, մասնավորապես նրա կարևոր բաղկացուցչի` վարպետության դասերի, հիման վրա նոր հարթակի` աշակերտական գիտական ընկերության, ձևավորում: Վերջինս օժտված սովորողների և գիտության տարբեր ոլորտներում գործող մասնագետների հանդիպումները կվերածի համագործակցության, որի օգտակարությունը սովորողների համար անժխտելի է: Երկրորդ` ինտեգրված դասընթացների, օր. գիտությունների պատմություն, կայուն ներառում հանրակրթության միջին և ավագ աստիճաններում: Երրորդ` հարևան պետությունների և էթնոսների տեսական ու գործնական ուսումնասիրություն, որն արդեն կարող է անցնել համակարգված փուլ:

Հարկ է ընդգծել, որ կրթահամալիրում անցկացվող բազմաբնույթ ստուգատեսները ներկա փուլում կարևորվում են որպես մանկավարժական մեթոդների հարթակ:

Օտար լեզվի գործնական կիրառումը կրթական հիմնախնդիր է: Վերջինիս լուծման ուղիներից մեկն այլ առարկաների առաջադրանքներում, ուսումնահետազոտական աշխատանքներում և նախագծային գործունեության ընթացքում օտար լեզուներով աղբյուրների (գրավոր և բանավոր խոսքի) պարտադիր օգտագործումն է: Առաջարկում եմ խրախուսել, նաև` ֆինանսապես, այն դասավանդողներին և սովորողներին, ովքեր պարբերաբար օգտագործում են օտար լեզուն/լեզուներն իրենց կրթական գործունեության ընթացքում: Պարբերաբար նշանակում է`

1.Ամենօրյա ինքնակրթություն նաև օտար լեզվով;

  1. Պարտադիր կատարման առաջադրանքների նաև օտարալեզու աղբյուրների հանձնարարում և դրանց օգտագործում;
  2. Ուսումնահետազոտական աշխատանքներում և նախագծերում նվազագույնը մեկ օտար լեզվով աղբյուրի օգտագործում համապատասխան մեջբերումներով ու հղումներով;
  3. Շնորհանդեսների և նախագծերի հրապարակային պաշտպանության ժամանակ օտար լեզվի օգտագործում ըստ անհրաժեշտության;

Իսկ ավարտին ամենակարևորի մասին: Եթե բոլոր դասավանդողներն իրենց չհամարեն նաև մայրենիի ուսուցիչներ, հայերենի սեփականումը սովորողների կողմից թերի կլինի: Հետևողականությունը հայերենի իմացության հարցում պետք է ընկալվի որպես հարգանք ազգի էության կարևորագույն դրսևորման նկատմամբ:

Անանուն Իմաստասերն ասել է.«Մայրամուտից առաջ արևի պայծառացումը նոր արևածագի երաշխիք է»:

15.11.2015  0:43                 ©       Աշոտ Տիգրանյան

Այլընտրանքային պատմություն. Թամերլան /Լենկ Թեմուր/

8-րդ դասարանցիների աշխատանքային խումբ

Թարգմանիչներ` Ալեքս Մանուկյան և Գևորգ Հովհաննիսյան

Մոնտաժը Հարութ Չրաղյանի և Ալեքս Մանուկյանի

Տեքստը կարդաց Գևորգ Հովհաննիսյանը

Խորհրդատու ուսուցիչ` Աշոտ Տիգրանյան