Պատգամում է Գարեգին Նժդեհը

Ես ճշմարտութիւններ գիտեմ, որոնցից մէկն ասում է` ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան` նայի՛ր նրա երիտասարդութեան:

Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերեալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն:

Ոչի՛նչ է ունեցել աշխարհը, որ իր որոշ թշնամիները չունենար:Անստւեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարւել եւ ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք:

Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն — ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից:

Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են,զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը` պարտականութեանցփոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղար-կում են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններիցամենագերագոյնի — հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհա-քաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի պարտականութեանց:

 

Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան:Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար:Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերա-կանգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:

 

Ինքնապաշտպանութիւն — դա միակն է արւեստներից, որի թերութիւն-ները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:

 

Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:

Բարոյական դեմոկրատիան, մարդկային արարածի անկատարելութեան պատճառով, կը մնայ երազ, ինչպէս երազ մնաց ճշմարիտ քրիստոնէութիւնը: Իսկ թուաբանական դեմոկրատիայի ղեկավարները,թուղթի վրայ, տեսականօրէն, ենթարկուելով հանրութեան կամքին, գործնականում պառակտելով եւ աղաւաղելով ազգի ոգին — նրան ծառայեցնում են իրենց անձնական եւ խմբակցական շահերին: Մարդկայինբանականութեան ու բարոյականի կողմից ժխտուած այդ անիշխանացուցիչ ու ապականարար վարչաձեւի, ինչպէս եւ իր հոգեւոր ծնող լիբերալիզմի գերեզմանի փորձ էր եւրոպական պատերազմը, իսկ թաղումը` այսօր, երկու տասնամեակ յետոյ, կատարում է նոր պատերազմը:

 

Պատերազմող կողմերի հետապնդած նպատակներո՛վ է բնորոշւում նրանց յաղթանակի բարոյական մեծութիւնն ու արժէքը:

 

Մարդկային անհատների պէս` ժողովուրդներն էլ ունեն իրենց բարոյականը:

 

Ամբողջ քսան տարի կրկնեցինք ու կրկնեցինք, թէ ո՛վ գիտակցաբար կամ անգիտակցօրէն  հոկտեմբերեան բունտը համարում է յեղափոխութիւն, դա հայհոյում, անարգում է պատմութեան ծանօթ բոլոր յեղափոխութիւնները:Դա ամէն ինչ էր — պարտուածների բունտ, աստուածամարտութիւնհոգեւոր վայրենացում, դարձ դէպի հեթանոսութիւն, պետական բանդիտիզմ, զանգուածային աւազակութիւն — բայց ո՛չ եւ յեղափոխութիւն` քաղաքական ու սոցիալական իմաստով:

 

Մեր դարուն, մասնաւորապէս մեր օրերուն, ոչինչ այնքան չէ տկարացնում ազգերի պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ` ինչ-որ արտաքին ոյժեր:

 

…Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած` վերստին սերտել պատմութեան դասերը — ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը:

 

Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ենք բախտի հետ: Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է:

Կուլտուրական մարդը — դա ներքին կյանքի մարդն է ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը — նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից):

 

Գիտությունը հաստատում է, որ քաղաքականության մեջ բացարձակը բացարձակորեն հարաբերական է: Իդեոլոգները սխալվում են կարծելով, թե ազատությունը կարող է իմաստություն ծնել, ընդհ[անուր] իմաստությունն է ծնում ազատությունը:

 

Ազգովին դժբախտ է հայը, որովհետեւ իր մտաւորականութեան մի մասը դեռ չի հասկանում, որ օրւայ ցեղախռով ազգերի կեանքում էականը քաղաքական վարչաձեւը չէ, այլ անհատի եւ զանգւածների վերածնունդը, հոգեփոխութիւնը:

 

Կրօնների պէս հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

 

Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ` յաղթական հայրենիք չի ունենայ:

 

Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:

 

Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:

 

Մտքի անշարժութիւն, քարացում — երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:

Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական:Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը` դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:

 

Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք: Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ  կ՚ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը:

Նոր տարվա սնահավատություններից

Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցկացնես: Միթե՞:

Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետների անցկացրած վերջին հարցման համաձայն մեր ժամանակակիցների 64%-ը սնահավատ է, իսկ Նոր տարվա հետ այս կամ այն կերպ կապված սնահավատություններին  գերի է 73%-ը: Ավելին: Գիտության տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց 80%-ը կարծում է, որ Նոր տարվան վերաբերող ժողովրդական նախանշաններում ռացիոնալ իմաստ կա, իսկ 88%-ն ամեն տարի դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը մտքում ցանկություն է պահում: Ընդ որում, նրանց ավելի քան 50%-ը հայտարարում է, որ այդ ցանկություններն իրականացել են:Untitled

 

Այժմ գիտնականներին հանգիստ թողնենք և գնանք հին Եգիպտոս (տրանսպորտային միջոցի ընտրությունն անհատականացված է): Մուտ աստվածուհու տաճարի քարասալիկների սրբազան գրերով վկայված է, որ պատերազմի և կիզիչ արևի աստվածուհի Սեհմետը մի օր որոշեց կործանել մարդկությունը, օգտագործելով հիվանդություններ տարածելու իր մոգական շնորհը: Բայց արևի աստված Ռան հարբեցրեց նրան այն աստիճան, որ Սեհմետը նույնիսկ ուշքի գալուց հետո էլ չհիշեց իր չարագուշակ պլանների մասին: Արդյունքում հին եգիպտացիները նոր տարվա առաջին օրը նշում էին որպես մարդկության փրկության օր և ի պատիվ Ռա աստծու ու նրա խորամանկության հարբում էին գիտակցությունը կորցնելու աստիճան:Եվ գերերջանիկ էր համարվում նա, ով հեռացող տարվա վերջին գիշերը հաջողեցնում էր հարբել այն աստիճան, որ հետո երազում տեսնի Ռայի և Սեհմետի խնջույքը: Հատշեպսուտ փարավոնուհու կառավարման տարիներին (մ.թ.ա. 15-րդ դարի սկիզբ) Նոր տարվա առաջին օրվա հարբած նշումը սահուն կերպով վերածվում էր տարվա առաջին ամիսն ընդգրկող խրախճատոնի: Հասկանալի է, որ արևի աստծու երկրպագուները հայկական կոնյակով կամ ուկրաինական օղիով չէին տոնում մարդկության փրկությունը: Չեխերից և գերմանացիներից (բայց ոչ հայերից) հազարամյակները առաջ եգիպտացիները պատրաստում էին թունդ գարեջուր և նրանով էլ շնորհակալություն հայտնում Ռային: Բայց դա դեռ բոլորը չէր: Հատշեպսուտի ժամանակաշրջանի եգիպտացիների սեղանի պարտադիր սննդատեսակներից էր օլիվյե աղցանի նախնաան տարբերակը: Մանր կտրտած մի քանի տեսակի միսը խորհրդանշում էր մարդկանց և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ճակատագիրը, եթե իրականություն դառնային Սեհմետ աստվածուհու աշխարհակործան ծրագրերը: Իսկ աղցանի կանաչեղենը Ռա աստծո հաղթանակի խորհրդանիշն է: Աստված, առանց որի չեն կարող ապրել բույսերը:

Իսկ հիմա թոթափենք մեր վրայից անցյալի ոգելից փոշին և վերադառնանք մեր օրերը: Այժմ էլ Սիբիրի, Տուվայի, Բուրյաթիայի շատ գյուղերում կա այսպիսի հավատալիք-սնահավատություն` ողջ տարին կախված  նրանից, թե ով հունվարի մեկին առաջինը կմտնի ձեր խրճիթ: Եթե առաջին այցելուն հարոստ և բարի մարդ է, այդպիսին էլ կլինի տարին, իսկ եթե տան շեմին առաջինը հայտնվի տեղական հարբեցողը, ապա ապագա 365 օրերից ոչ մեկում երջանկություն չի սպասվում:

Հետաքրքիր է, որ նոր տարվա առաջին հյուրի հետ կապված նմանատիպ սնահավատություն տարածված է տարբեր երկրների շատ ժոովուրդների մոտ: Օրինակ, ԱՄՆ — ի հարավային նահանգներում հավատում են, որ եթե ամուսնական զույգի հունվարի մեկի առաջին հյուրը տղամարդ լինի, ապա ողջ տարին ընտանիքը պետք է ղեկավարի տղամարդը, իսկ եթե կին` հակառակը:

Վերադառնանք անցյալ: 8-րդ դարի շոտլանդական տարեգրություններում հիշատակված է հետևյալ սնահավատությունը` նոր տարի հաջող կլինի, եթե անցնող տարվա վերջին գիշերվա առաջին հյուրը լինի «մուգ գույնի դեմքով տղամարդ, ով նվեր է բերում դրամներ, ածուխ օջախի համար կամ հասարակ կարկանդակներ»: Այս սնահավատությունը ռեալ պատմական հիմք ունի և ավելի շուտ կարելի է անվանել չիրականացած երազանք:  Այն ծնվել է վիկինգների արշավանքների ժամանակ: Նոր տարվա նախօրյակին Օդինի ճերմակադեմ որդիներն ավերում էին շոտլանդական բնակավայրերը վերցնելով և´ դրամ, և´ ածուխ, և´ տոնական կարկանդակներ:  Ճիշտ է,  վիկինգները Նոր տարվա թալանի «հարգելի պատճառներ» ունեին: Իրենք Յոլ տոնը նշում էին դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և այդ մարաթոնի արդյունքում նրանց պաշարները նվազում էին ու մեղք չէր համարվում այն լրացնել պաշարապահ շոտլանդացիների հաշվին:

Չգիտեմ, զարմանալի է, թե ոչ, բայց 4-6-րդ դարերի եվրոպացի ավազակները սնահավատությամբ զիջում էին ժամանակակից գիտնականներին: Բանը նրանում է, որ Եվրոպայի այն տարիների բնակիչները լրջորեն հավատում էին` Նոր տարվա գիշերն անպայման պետք է բաց թողնեն իրենց կացարանների դռները, որպեսզի հին տարի իր հոգսերի հետ միասին արագորեն հեռանա: Հին տարի, իհարկե, հեռանում էր, իսկ նրան փոխարինում էին ավազակները…(այստեղ լռում ենք, որովհետև չենք ցանկանում մռայլ երանգներ հաղոդել տարվա առաջին օրվան, կամ, գուցե, սնահավատ ենք): Այս նողկալի «ավանդույթը» համաճարակի բնույթ ստացավ, որովհետև  Նոր տարվա նախօրյակին «տարերային, ժամանակավոր հանցագործներ» էին դառնում նար նրանք, ովքեր տարվա մյուս օրերին աստվածավախ էին: Այս իրողությունն այնքան զայրացրեց եվրոպական հոգևորականությանը, որ 567 թվականին հրավիրեցին եկեղեցական ժողով և Նոր տարվա նշումը հայտարարեցին աստվածանարգ արարողություն: Նրանք իրենց հոտին հրահանգեցին հունվարի 1-ը նշել որպես «Տիրոջ Թլպատման տոն»: Այս տոնը Եվրոպայում չարմատակալեց: Եթե անեղծ քրիստոնյաները հոգևոր առաջնորդողների կարգադրագրերի համաձայն սկսեցին Նոր տարվա առաջին օրը ձոնել անցյալ սխալների մասին մտորումներին, ապա ասպետների մեծամասնությունը թաղվեցին մեղսավոր ավազակային «ավանդույթներում»: Ի դեպ, Նոր տարվա նախօրյակի նրանց գործունեությունից է ծագել Հին Աշխարհի ապշեցուցիչ, զուգորդություններ առաջացնող առածը. «Չսպասված հյուրը տաճարականից վատ է»:

Բնականաբար, անհնար է գրել բոլոր սնահավատությունների, նրանց ակունքների, արդյունքների, ինչպես նաև ժամանակային և տարածական փոփոխությունների մասին:

Եթե այս տեքստի ընթերցողների թիվը գերազանցի օգտագործված բառերի թվին, ապա ստիպված կլինենք շարունակել թեման:

Իսկ առայժմ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:

 

«Тайны xx века» և «Загадки истории» պարբերականների 2015 թվականի վերջին համարների նյութերի օգտագործմամբ շարադրեց Աշոտ Տիգրանյանը

Չարագործներն էլ ծննդյան օր ունեն

1879 թվականի այս օրը (պաշտոնական կենսագրության համաձայն) ծնվել է «ժողովուրդների հայր» և դահիճ, հայ ժողովրդի ոխերիմ բարեկամ Իոսիֆ Ստալինը (անունազգանունը մեծատառով է գրված հայոց լեզվի քերականական կանոնները հարգելով): Իր ծննդյան օրվա առթիվ խոսքը տանք հանճարեղ չարագործին:

  1. Առողջ անվստահությունը լավ հիմք է համատեղ աշխատանքի համար:
  2. Կադրերն են որոշում ամեն ինչ:
  3. Երբ ես մահանամ, իմ գերեզմանն աղբով կծածկեն, բայց ժամանակի քամին անխղճաբար ցրիվ կտա այն:
  4. Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցվի:
  5. Գուցե, այդպես էլ պետք է, որ հին ընկերներն այդպես թեթև և այդպես հասարակ գերեզման իջնեն:
  6. Իմ կյանքն անխիղճ է, ինչպես գազան:
  7. Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևոր է, թե ինչպես են հաշվել:
  8. Մեկ մահը ողբերգություն է, միլիոնավոր մահերը` վիճակագրություն:
  9. Միայն վախով հնարավոր չէ պահել իշխանությունը: Սուտը ոչ պակաս կարևոր է:
  10. Պետության մահացումը կիրականանա ոչ թե պետական իշխանության թուլացման, այլ նրա առավելագույն ուժեղացման ճանապարհով:
  11. Հաղթողներին կարելի է և պետք է դատել:
  12. Գողի որդին կարող է միայն գող դառնալ:
  13. Չեկիստը միայն երկու ճանապարհ ունի` առաջքաշում ամ բանտ:
  14. Պետք է աշխատել, այլ ոչ թե հանրահավաք անել:
  15. Սադրանքը հակահեղափոխության փորձված միջոցն է;
  16. Մեր նպատակն է մշտապես ավելացնել խորհրդային հանրապետությունների թիվը:
  17. Չի կարող լինել երկու կարգապահություն. մեկը` բանվորների, մյուսը` պաշտոնյաների համար: Կարգապահությունը պետք է մեկը լինի:
  18. Այն, ինչ ճիշտ է մի պատմական իրավիճակում, կարող է սխալ լինել այլ պատմական իրավիճակում:
  19. Կասկած չկա, որ կարելի է կազմակերպել այն, ինչ ունես, չի կարելի կազմակերպել իշխանությունը, եթե նրա ուրիշներն են տիրում:
  20. Ժողովրդավարությունը մի ինչ-որ բան չէ տրված բոլոր ժամանակների և պայմանների համար, քանի որ լինում են պահեր, երբ այն կիրարկելու հնարավորություն և իմաստ չկա:
  21. Յուրաքանչյուր սխալ անուն — ազգանուն ունի:
  22. Ես միշտ մտածել եմ, թե ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, բայց, ահա, ընկեր Ռուզվելտն ինձ մատչելի բացատրեց, որ ժողովրդավարությունն ամերիկյան ժողովրդի իշխանությունն է:

ներկայացրեց Աշոտ Տիգրանյանը