1879 թվականի այս օրը (պաշտոնական կենսագրության համաձայն) ծնվել է «ժողովուրդների հայր» և դահիճ, հայ ժողովրդի ոխերիմ բարեկամ Իոսիֆ Ստալինը (անուն—ազգանունը մեծատառով է գրված հայոց լեզվի քերականական կանոնները հարգելով): Իր ծննդյան օրվա առթիվ խոսքը տանք հանճարեղ չարագործին:
- Առողջ անվստահությունը լավ հիմք է համատեղ աշխատանքի համար:
- Կադրերն են որոշում ամեն ինչ:
- Երբ ես մահանամ, իմ գերեզմանն աղբով կծածկեն, բայց ժամանակի քամին անխղճաբար ցրիվ կտա այն:
- Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցվի:
- Գուցե, այդպես էլ պետք է, որ հին ընկերներն այդպես թեթև և այդպես հասարակ գերեզման իջնեն:
- Իմ կյանքն անխիղճ է, ինչպես գազան:
- Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևոր է, թե ինչպես են հաշվել:
- Մեկ մահը ողբերգություն է, միլիոնավոր մահերը` վիճակագրություն:
- Միայն վախով հնարավոր չէ պահել իշխանությունը: Սուտը ոչ պակաս կարևոր է:
- Պետության մահացումը կիրականանա ոչ թե պետական իշխանության թուլացման, այլ նրա առավելագույն ուժեղացման ճանապարհով:
- Հաղթողներին կարելի է և պետք է դատել:
- Գողի որդին կարող է միայն գող դառնալ:
- Չեկիստը միայն երկու ճանապարհ ունի` առաջքաշում ամ բանտ:
- Պետք է աշխատել, այլ ոչ թե հանրահավաք անել:
- Սադրանքը հակահեղափոխության փորձված միջոցն է;
- Մեր նպատակն է մշտապես ավելացնել խորհրդային հանրապետությունների թիվը:
- Չի կարող լինել երկու կարգապահություն. մեկը` բանվորների, մյուսը` պաշտոնյաների համար: Կարգապահությունը պետք է մեկը լինի:
- Այն, ինչ ճիշտ է մի պատմական իրավիճակում, կարող է սխալ լինել այլ պատմական իրավիճակում:
- Կասկած չկա, որ կարելի է կազմակերպել այն, ինչ ունես, չի կարելի կազմակերպել իշխանությունը, եթե նրա ուրիշներն են տիրում:
- Ժողովրդավարությունը մի ինչ-որ բան չէ տրված բոլոր ժամանակների և պայմանների համար, քանի որ լինում են պահեր, երբ այն կիրարկելու հնարավորություն և իմաստ չկա:
- Յուրաքանչյուր սխալ անուն — ազգանուն ունի:
- Ես միշտ մտածել եմ, թե ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, բայց, ահա, ընկեր Ռուզվելտն ինձ մատչելի բացատրեց, որ ժողովրդավարությունն ամերիկյան ժողովրդի իշխանությունն է:
ներկայացրեց Աշոտ Տիգրանյանը