«Պատմության վերակառուցում» նախագիծ.
«Այլընտրանքային պատմություն» նախագիծ.
Կատարման ժամկետը` 25-27.01.2016
Աղբյուրներ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%A4%D5%A5%D6%80%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6, http://www.history-names.ru/n/niderlandskaya_revoluciya.shtml, https://www.youtube.com/watch?v=caVVO8Qa4IQ, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 141-142
Կատարման ժամկետը` 25-27.01.2016
Աղբյուրներ` http://blognews.am/arm/news/28690/aristotel-mets-usucchi-dasery.html, https://www.youtube.com/watch?v=oGWnuNAKGuk, http://www.litopedia.org/index.php?title=%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D5%84%D5%A5%D5%AE%D5%B6_%D5%B8%D6%82_%D5%B4%D5%B8%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A8_(%D4%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80_%D4%BD%D5%A1%D5%AC%D5%A1%D6%83%D5%B5%D5%A1%D5%B6), http://www.hayary.org/wph/?p=2596
Կատարման ժամկետը` 22.01 — 25.01.2016
Հիմնավորում
Արդի ժամանակաշրջանում անցյալի իրականության հետազոտման գործնական եղանակներից է պատմական վերակառուցումը` այս կամ այն պատմական փուլում որևէ տարածաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև գործընթացների, իրադարձությունների, տեխնոլոգիաների վերաստեղծումը գրավոր, հնագիտական, ազգագրական և այլ աղբյուրների օգտագործմամբ:
Պատմական վերակառուցումն իր առջև դնում է գիտական նպատակներ և օգտագործում է դերային խաղի մեթոդն ու գիտական փորձարարությունը ուսումնասիրվող հարցի ավելի խորը շերտերը ներթափանցելու համար:
Պատմական վերակառուցման իրականացումը հետաքրքիր կլինի դեռահասներին և պատանիներին, կնպաստի նրանց պատմական մտածողության զարգացմանը և հայրենիքի անցյալի ու ներկայի գործնական իմացությանը, ինչպես նաև պատմության ուսուցման գործնականացմանը, գիտական փորձարարության մեթոդի ներառմանը հասարակական գիտությունների դասավանդման համակարգում, մասնակիցների հետազոտական և ստեղծագործական ներուժի ծավալմանը, համագործակցային կարողությունների զարգացմանը:
Մասնակիցներ
Կրթահամալիրի և համագործակցող կրթական հաստատությունների դասավանդողներ և 6-11 դասարանների սովորողներ:
Աշխատանքի ձևերը
Ակնկալվող արդյունքը
Հիմնավորում
Հայոց պատմության 20-րդ դարի երկու մեծագույն ողբերգություններից մեկը` խորհրդային բռնատիրության պետական ահաբեկչությունը, որը 20 – 40 — ական թվականներին ուներ ցեղասպանական դրսևորումներ, կրթական (նաև` ընդհանրապես քաղաքացիական) ոլորտում մնացել է ստվերում: Այնինչ նրա սոցիալական, հոգեբանական, բարոյական հետևանքներն այսօր էլ իրենց զգացնել են տալիս: Բացի դրանից ամբողջատիրության էության և մեխանիզմների իմացությունը, հակաամբողջատիրական մտածողությունն ու ամբողջատիրական նույնիսկ փոքր դրսևորումների դեմ պայքարելու պատրաստակամությունը, նրա վերադարձի կանխման գրավականներից են Այս նախագծի առաջին քայլերը, որոնք իրականացվել են ամբողջատիրությունն ուսումնասիրող գիտնականների հետ համագործակցելով, վկայում են, որ այդ ուսումնասիրությունները բացահայտում են մեր ոչ հեռավոր անցյալի` իմացության արժանի հերոսական դրվագներ: Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը, բռնադատվածների ժառանգների և ականատեսների հետ հարցազրույցները, հակախորհրդային պայքարի վայրերով անցկացվող գիտարշավները կամրապնդեն սովորողների քաղաքացիական դիրքորոշումը հանուն ժողովրդավար և իրավական պետության:
Մասնակիցներ
Կրթահամալիրի և համագործակցող կրթական հաստատությունների դասավանդողներ և 6-11 դասարանների սովորողներ, ինչպես նաև այդ հիմնախնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ և հասարակական կազմակերպություններ:
Աշխատանքի ձևերը
Ակնկալվող արդյունքը
Գիտական աշխարհի համար կատարյալ ցնցում էր իմաստասիրության հայտնի պրոֆեսոր Էնտոնի Ֆլյուի ելույթը: Նա երկար տարիներ գիտական աթեիզմի հիմնասյուներից մեկն էր: Տասնամյակներ շարունակ Ֆլյուն հրատարակում էր գրքեր և կարդում դասախոսություններ, որոնք հիմքում այն դրույթն էր, որ հավատը Բարձրյալի նկատմամբ անհիմն է:
Սակայն սկսած 2004 թվականից (Էնտոնի Ֆլյուն մահացավ 2010 թվականին, 87 տարեկան հասակում) գիտական մի շարք հատնագործություններ ստիպեցին աթեիզմի մեծ պաշտպանին փոխել իր հայացքները: Ֆլյուն հրապարակավ հայտարարեց, որ սխալվում էր, իսկ Տիեզերքը չէր կարող առաջանալ ինքնուրույնաբար, այն, ակնհայտորեն, ստեղծված է Նրա կողմից, ում հզորությունը մենք չենք կարող պատկերացնել:
Ֆլյուի խոսքով, ավելի վաղ ինքը, ինչպես և մյուս աթեիստները, համոզված էր, որ ինչ-որ ժամանակ, հեռավոր անցյալում անեկնդան մատերիայից անմիջական կերպով հայտնվեց առաջին կենդանի մատերիան: «Այսօր անհնար է պատկերացնել կյանքի առաջացման և վերարտադրության առաջին օրգանիզմի հայտնման աթեիստական տեսության համակարգը».- ասում էր Ֆլյուն: Ըստ նրա, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի մասին ժամանակակից տվյալներն անհերքելիորեն վկայում են, որ նա չէր կարող առաջանալ ինքն իրեն, այլ ինչ-որ մեկի մշակում է: Գենետիկական կոդը և ինֆորմացիայի բառացիորեն հանրագիտարանային ծավալները, որոնք մոլեկուլն իրենում պահպանում է, հերքում են կույր համընկման հնարավորությունը:
Բրիտանացի ֆիզիկոս Մարտին Ջոն Ռիսը, ով 2011 թվականին դարձավ Տեմպլտոնյան մրցանակի (այս մրցանակը տրվում է հոգևոր կյանքի հետազոտությունների հաջողությունների կամ հայտնագործությունների համար.- Ծ.Թ.)դափնեկիր, գտնում է, որ Տիեզերքը շատ բարդ երևույթ է: Ավելի քան 500 գիտական աշխատանքներ հրապարակած Ռիսը 1,4 մլն.դոլար ստացավ այն բանի համար, որ ապացուցեց Արարչի գոյությունը, չնայած ինքն աթեիստ է, ավելացնում է «Корреспондент» հրատարակությունը:
«Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, տեսական և կիրառական ֆիզիկայի Միջազգային ինստիտուտի տնօրեն Անատոլի Ակիմովի հայտարարության համաձայն Աստծո գոյությունն ապացուցված է գիտական մեթոդներով». – հաղորդում է ИНТЕРФАКС-ը:
«Աստված կա, և մենք կարող ենք դիտել Նրա կամքի դրսևորումները: Սա շատ գիտնականների կարծիքն է, նրանք ոչ թե պարզապես հավատում են Արարչին, այլ հենվում են ինչ-որ գիտելիքների վրա»,- հայտարարեց նա «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում:
Ընդ որում գիտնականը նշեց, որ անցյալ դարերում էլ շատ ֆիզիկոս գիտնականներ հավատում էին Աստծուն: Ավելին, մինչև Իսահակ Նյուտոնի ժամանակները գիտության և կրոնի միջև տարանջատում գոյություն չուներ: Գիտությամբ զբաղվում էին հոգևորականները, քանի որ նրանք էին ամենաուսյալ մարդիկ: Ինքը` Նյուտոնը, ուներ աստվածաբանական կրթություն և հաճախ կրկնում էր. «Մեխանիկայի օրենքները ես դուրս եմ բերում Աստծու օրենքներից:»
Երբ գիտնականները հայտնագործեցին մանրադիտակը և սկսեցին ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում բջջի ներսում, քրոմոսոմների կրկնապատկման և բաժանման գործընթացները նրանց մոտ առաջացրեցին զարմացուցիչ հակազդեցություն. «Ինչպե՞ս կարող է դա լինել, եթե այդ ամենը Բարձրյալը չկանխատեսեր»: «Իրոք որ,- ավելացրեց Ա. Ակիմովը,- եթե ենթադրենք, որ մարդը Երկրի վրա հայտնվել է էվոլյուցիայի արդյունքում, ապա հաշվի առնելով մուտացիայի հաճախականությունը և կենսաքիմիական գործընթացների արագությունը, նախնական բջիջներից մարդու ստեղծման համար կպահանջվեր անհամեմատ ավելի շատ ժամանակ, քան Տիեզերքի տարիքն է»:
«Բացի դրանից, — շարունակեց նա,- կատարվեցին հաշվարկներ, որոնք ցույց տվեցին, որ քվանտային տարրերի քանակը ռադիոդիտարկվող Տիեզերքի ծավալում չի կաչող 10155-ին քիչ լինել, և նա չի կարող չունենալ գերբանականություն»:
«Եթե այդ ամբողջը միասնական համակարգ է, ապա դիտարկելով այն որպես համակարգիչ, հարցնենք` իսկ ի՞նչ չի կարող տարրերի այդպիսի քանակով հաշվողական համակարգը: Դրանք չէ որ անսահմանափակ հնարավորություններ են, անհամաչափելի անգամ ավելի, քան ամենաժամանակակից համակարգչինը»- ընդգծեց գիտնականը:
Նրա կարծիքով այն, ինչ տարբեր իմաստասերներ անվանել են Համաշխարհային Բանականություն, Բացարձակ, դա հենց այն գերհզոր համակարգն է, որը մենք նույնացնում ենք Բարձրյալի ներունակ կարողությունների հետ:
Աղբյուրը` http://www.fakt777.ru/2013/07/blog-post_29.html
Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգանյանը