Աթեիստ, ով ապացուցեց Աստծո գոյությունը

Untitled

Գիտական աշխարհի համար կատարյալ ցնցում էր իմաստասիրության հայտնի պրոֆեսոր Էնտոնի Ֆլյուի ելույթը: Նա երկար տարիներ գիտական աթեիզմի հիմնասյուներից մեկն էր: Տասնամյակներ շարունակ Ֆլյուն հրատարակում էր գրքեր և կարդում դասախոսություններ, որոնք հիմքում այն դրույթն էր, որ հավատը Բարձրյալի նկատմամբ անհիմն է:

Սակայն սկսած 2004 թվականից (Էնտոնի Ֆլյուն մահացավ 2010 թվականին, 87 տարեկան հասակում) գիտական մի շարք հատնագործություններ ստիպեցին աթեիզմի մեծ պաշտպանին փոխել իր հայացքները: Ֆլյուն հրապարակավ հայտարարեց, որ սխալվում էր, իսկ Տիեզերքը չէր կարող առաջանալ ինքնուրույնաբար, այն, ակնհայտորեն, ստեղծված է Նրա կողմից, ում հզորությունը մենք չենք կարող պատկերացնել:

Ֆլյուի խոսքով, ավելի վաղ ինքը, ինչպես և մյուս աթեիստները, համոզված էր, որ ինչ-որ ժամանակ, հեռավոր անցյալում անեկնդան մատերիայից անմիջական կերպով հայտնվեց առաջին կենդանի մատերիան: «Այսօր անհնար է պատկերացնել կյանքի առաջացման և վերարտադրության առաջին օրգանիզմի հայտնման աթեիստական տեսության համակարգը».- ասում էր Ֆլյուն: Ըստ նրա, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի մասին ժամանակակից տվյալներն անհերքելիորեն վկայում են, որ նա չէր կարող առաջանալ ինքն իրեն, այլ ինչ-որ մեկի մշակում է: Գենետիկական կոդը և ինֆորմացիայի բառացիորեն հանրագիտարանային ծավալները, որոնք մոլեկուլն  իրենում պահպանում է, հերքում են կույր համընկման հնարավորությունը:

Բրիտանացի ֆիզիկոս Մարտին Ջոն Ռիսը, ով 2011 թվականին դարձավ Տեմպլտոնյան մրցանակի (այս մրցանակը տրվում է հոգևոր կյանքի հետազոտությունների հաջողությունների կամ հայտնագործությունների համար.- Ծ.Թ.)դափնեկիր, գտնում է, որ Տիեզերքը շատ բարդ երևույթ է: Ավելի քան 500 գիտական աշխատանքներ հրապարակած Ռիսը 1,4 մլն.դոլար ստացավ այն բանի համար, որ ապացուցեց Արարչի գոյությունը, չնայած ինքն աթեիստ է, ավելացնում է «Корреспондент» հրատարակությունը:

«Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, տեսական և կիրառական ֆիզիկայի Միջազգային ինստիտուտի տնօրեն Անատոլի Ակիմովի հայտարարության համաձայն Աստծո գոյությունն ապացուցված է գիտական մեթոդներով». – հաղորդում է ИНТЕРФАКС-ը:

«Աստված կա, և մենք կարող ենք դիտել Նրա կամքի դրսևորումները: Սա շատ գիտնականների կարծիքն է, նրանք ոչ թե պարզապես հավատում են Արարչին, այլ հենվում են ինչ-որ գիտելիքների վրա»,- հայտարարեց նա «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում:

Ընդ որում գիտնականը նշեց, որ անցյալ դարերում էլ շատ ֆիզիկոս գիտնականներ հավատում էին Աստծուն: Ավելին, մինչև Իսահակ Նյուտոնի ժամանակները գիտության և կրոնի միջև տարանջատում գոյություն չուներ: Գիտությամբ զբաղվում էին հոգևորականները, քանի որ նրանք էին ամենաուսյալ մարդիկ: Ինքը` Նյուտոնը, ուներ աստվածաբանական կրթություն և հաճախ կրկնում էր. «Մեխանիկայի օրենքները ես դուրս եմ բերում Աստծու օրենքներից:»

Երբ գիտնականները հայտնագործեցին մանրադիտակը և սկսեցին ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում բջջի ներսում, քրոմոսոմների կրկնապատկման և բաժանման գործընթացները նրանց մոտ առաջացրեցին զարմացուցիչ հակազդեցություն. «Ինչպե՞ս կարող է դա լինել, եթե այդ ամենը Բարձրյալը չկանխատեսեր»: «Իրոք որ,- ավելացրեց Ա. Ակիմովը,- եթե ենթադրենք, որ մարդը Երկրի վրա հայտնվել է էվոլյուցիայի արդյունքում, ապա հաշվի առնելով մուտացիայի հաճախականությունը և կենսաքիմիական գործընթացների արագությունը, նախնական բջիջներից մարդու ստեղծման համար կպահանջվեր անհամեմատ ավելի շատ ժամանակ, քան Տիեզերքի տարիքն է»:

 

«Բացի դրանից, — շարունակեց նա,- կատարվեցին հաշվարկներ, որոնք ցույց տվեցին, որ քվանտային տարրերի քանակը ռադիոդիտարկվող Տիեզերքի ծավալում չի կաչող 10155-ին քիչ լինել, և նա չի կարող չունենալ գերբանականություն»:

«Եթե այդ ամբողջը միասնական համակարգ է, ապա դիտարկելով այն որպես համակարգիչ, հարցնենք` իսկ ի՞նչ չի կարող տարրերի այդպիսի քանակով հաշվողական համակարգը: Դրանք չէ որ անսահմանափակ հնարավորություններ են, անհամաչափելի անգամ ավելի, քան ամենաժամանակակից համակարգչինը»- ընդգծեց գիտնականը:

Նրա կարծիքով այն, ինչ տարբեր իմաստասերներ անվանել են Համաշխարհային Բանականություն, Բացարձակ, դա հենց այն գերհզոր համակարգն է, որը մենք նույնացնում ենք Բարձրյալի ներունակ կարողությունների հետ:

Աղբյուրը` http://www.fakt777.ru/2013/07/blog-post_29.html

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգանյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s