Հիմնավորում
Արդի ժամանակաշրջանում անցյալի իրականության հետազոտման գործնական եղանակներից է պատմական վերակառուցումը` այս կամ այն պատմական փուլում որևէ տարածաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև գործընթացների, իրադարձությունների, տեխնոլոգիաների վերաստեղծումը գրավոր, հնագիտական, ազգագրական և այլ աղբյուրների օգտագործմամբ:
Պատմական վերակառուցումն իր առջև դնում է գիտական նպատակներ և օգտագործում է դերային խաղի մեթոդն ու գիտական փորձարարությունը ուսումնասիրվող հարցի ավելի խորը շերտերը ներթափանցելու համար:
Պատմական վերակառուցման իրականացումը հետաքրքիր կլինի դեռահասներին և պատանիներին, կնպաստի նրանց պատմական մտածողության զարգացմանը և հայրենիքի անցյալի ու ներկայի գործնական իմացությանը, ինչպես նաև պատմության ուսուցման գործնականացմանը, գիտական փորձարարության մեթոդի ներառմանը հասարակական գիտությունների դասավանդման համակարգում, մասնակիցների հետազոտական և ստեղծագործական ներուժի ծավալմանը, համագործակցային կարողությունների զարգացմանը:
Մասնակիցներ
Կրթահամալիրի և համագործակցող կրթական հաստատությունների դասավանդողներ և 6-11 դասարանների սովորողներ:
Աշխատանքի ձևերը
- Վերակառուցվելիք իրադարձությանը վերաբերվող տպագիր և էլեկտրոնային աղբյուրների, գրական և արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրում
- Համապատասխան տեղանքի մանրակրկիտ հետազոտում
- Գործընկերների հետ միասին վերակառուց վելիք իրադարձությանը նվիրված քննարկում (սկզբում` առցանց, իսկ որպես ամփոփում` ֆիզիկական միջավայրում)
- Վերակառուցվելիք իրադարձության սցենարի մասնագիտական փորձաքննություն
Ակնկալվող արդյունքը
- Պատմական վերակառուցման սցենարի ստեղծում
- Ուսումնական ֆիլմի նկարահանում