Month: Փետրվարի 2016
Հետազոտական արշավային ճամբար
Նպատակները՝ կատարել հետազոտություններ ներկայիս Սյունիքի մարզի Ողջի գետի ափին գտնվող Բաղաբերդ բերդի տարածքում, փորձելով պարզել 1170 թ.-ի բերդի կործանումից հետո այնտեղ գտնվող մոտ 10.000 ձեռագրերի ճակատագիրը: Հաշվի առնելով այն, որ մասնագետների կարծիքները այդ ձեռագրերի նշանակության, կարևորության և հետագա ճակատագրի մասին նշանակալիորեն տարբերվում են, իսկ դեռևս լուրջ հետազոտություններ այդ խնդրի լուծմանը ուղղված դեռ չեն արվել, մեր հետազոտական արշավային ճամբարը խոստանում է լինել հետաքրքրիր:
Աշխատանքի սկիզբը՝ կապվել Կապանի Երկրագիտական Թանգարանի (այսուհետ ԿԵԹ) հետ, նրանց հետ քննարկել ճամաբարի անցկացվելու կոնկրետ վայրը, հետազոտությունների ուղղությունները և այլն: Մինչև ծրագրավորված ճամբարի սկիզբը ժամանել Կապան, կազմել արշավախմբի երթուղու քարտեզը: Նախապես ապահովել արշավախմբի գործունեության պայմանները և անվտանգությունը: Սկսել տեղացիներից և ԿԵԹ-ի աշխատակիցներից բաղկացած արշավախումբը հավաքագրումը:
Աշխատանքի ընթացքը՝ արշավախմբով տեղակայվել նախապես որոշված կայանում: Պատրաստվել տեղանքի ուսումնասիրությանը: Անցնել որոշված երթուղիով, մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը և նրա մասին և կազմել համապատասխան արձանագրություն նրա հայտնաբերման և ուսումնասիրության ավանդությունները: Գտածոներ հայտնաբվերելու պարագայում ԿԵԹ-ի աշխատակիցների հետ կատարել գտածոյի նախնական ուսումնասիրություն վերաբերյալ: Նման գտածոնների բացակայության պարագայում հավաքել Բերդաշենի և ձեռագրերի մասին բոլոր ավանդությունները և պատրաստել (հնարավոր է անգամ տեղում) համապատասխան հոդված, հետագա խմբերի և հետազոտողների ուսումնասիրությունները հեշտացնելու նպատակով:
Նախահաշիվ՝ սնունդը կազմելու է 14.000 դրամ 1 հոգու համար ողջ ճամբարի ընթացքում: Փոխադրամիջոցը երկու ուղղությամբ 1 հոգու համար 10000 հազար դրամ:
Աշխատանքի նկարագրություն
Համագործակցություն՝ Կապանի երկրագիտական թանգարանի և Սյունիքի մարզի Ծավի միջնակարգ դպրոցի հետ:
Օրվա ռեժիմ՝ վերկացը ժամը 7:00-ին, անձնական հիգիենա 7:00-7:20, մարմնամարզություն 7:20-7:50, նախաճաշ 8:00-8:15, դաշտային աշխատանք 8:30-14:30, ճաշ 15:00-15:45, հանգիստ, 15:45-16:15, դաշտային աշխատանք 16:30-19:00, հանգիստ 19:00-20:00, ընթրիք 20:00-20:30, օրվա ամփոփում 20:30-…., քուն 23:00:
«Ների´ր, աբբահայր» (Ուսումնա-հետազոտական նախագիծ)
Հիմնավորում
Մխիթար Սեբաստացու հայաստանյան գործունեության էջերին, մասնավորապես` նրա դեմ ուղղված կղերական հետադիմության արշավին և դրա հետևանքներին, անդրադարձը սովորաբար պարուրվում է մեղմասացությամբ ու անհաճո էջերի քողածածկմամբ: Անցյալի դասերը լիարժեք են պատմական իրականության լույս ու խավարի համաժամանակյա վերհանմամբ: Հանրակրթության բովանդակության միակողմանիության հետևանքները դժվար հաղթահարելի են:Անհատի դերը էթնոսի կյանքում արժևորվում է նաև Մխիթար Սեբաստացու նպատակասլաց և ապագայամետ գործունեությամբ: Եթե մեր խոսքով ու գործով նեողություն չխնդրենք և չապաշխարենք մեր նախնյաց սխալների ու հանցագործությունների համար, ապա մեծ է դրանք` արդեն մեր քայլերով, կրկնելու վտանգը:
Աշխատանքի ձևերը
- Սկզբնաղբյուրների և այլ համապատասխան տեքստերի ընթերցում ու նրանց տեղեկությունների համադրում հակասությունների պարզաբանմամբ;
- Քննարկումներ հայոց պատմության տվյալ ժամանակաշրջանն ուսումնասիրող մասնագետների հետ (նաև կլոր սեղանների ձևաչափով);
- Հոդվածի շարադրում և հանձնում մասնագիտական փորձաքննության;
- Հոդվածի հրապարակում և անդրադարձ արձագանքներին:
Մասնակիցներ
8-10-րդ դասարանցիների ոչ մեծ (6-8 հոգի) խումբ, պատմական այդ ժամանակաշրջանն ուսումնասիրող մասնագետներ:
Ակնկալվող արդյունք
Ծավալուն գիտահանրամատչելի հոդվածի հրապարակում:
06.02.2016 © Աշոտ Տիգրանյան
Կիսամյակային հաշվետվություն
Իմ կրթական գործունեության դինամիկան ակնհայտորեն արտացոլված է ամսական արդյունքներում, որն էլ ներկայացնում եմ ստորև:
- Սեպտեմբերյան արդյունքներ
- Ինքնակրթության մեկ շաբաթ
- Հոկտեմբերյան արդյունքներ
- Նոյեմբերյան ամփոփագիր
- Օրագիր
- Առցանց ուսուցում.փաստեր
04.02.2016 © Աշոտ Տիգրանյան
Առցանց ուսուցում. փաստեր
7-րդ և 8-րդ դասարանցիների առցանց ուսուցման բանաձևն է` 2 գրավոր առաջադրանք(գրավոր աշխատանք 8-րդ դասարան 1, գրավոր աշխատանք 8-րդ դասարան 2, գրավոր աշխատանք 7-րդ դասարան 1, գրավոր աշխատանք 7-րդ դասարան 2)+ֆլեշմոբ+նախագծային աշխատանք=առցանց ուսուցում: Մասնակիցների ընդհանուր թիվը 7-րդ դասարանում 30 սովորող, 8-րդ դասարանում 31 սովորող:
9-րդ դասարանցիների առցանց ուսուցման բանաձևն է` ամփոփիչ ստուգողական աշխատանք+ֆլեշմոբ+նախագծային աշխատանք=առցանց ուսուցում: Մասնակիցների ընդհանուր թիվը 24 սովորող:
Առցանց ուսուցում
Յոթերորդ դասարան
- Կազմել քառամակարդակ` հեշտ, միջին, դժվար, դժվարագույն, առաջադրանքներ (քանակը չի սահմանափակվում) «Հին Հունաստանի մշակույթը» թեմայից և տեղադրել բլոգում;
- Մյուս յոթերորդ դասարանցիների բլոգներից ընտրել մեկական առաջադրանք յուրաքանչյուր մակարդակից, կատարել և կատարած աշխատանքն ուղարկել ուսուցչին մինչև հունվարի 24-ը, ժամը 18:00;
- Աղբյուրներ` https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5867, https://www.youtube.com/watch?v=QxFSJTN-CKw,
http://www.grandars.ru/college/sociologiya/kultura-drevney-grecii.html, https://www.youtube.com/watch?v=yftSVCfHS_A, https://www.youtube.com/watch?v=v5OwR1ao6g4, այլ աղբյուրներ սովորողի ընտրությամբ:
Ծանոթություն. սույն առաջադրանքի կատարումը էական (նվազագույնը` 50%) նշանակություն ունի 2016 թվականի հունվարը գնահատելիս:
Առցանց ուսուցում
Ութերորդ դասարան
- Կազմել քառամակարդակ` հեշտ, միջին, դժվար, դժվարագույն, առաջադրանքներ (քանակը չի սահմանափակվում) «Ռեֆորմացիա» թեմայից և տեղադրել բլոգում;
- Մյուս ութերորդ դասարանցիների բլոգներից ընտրել մեկական առաջադրանք յուրաքանչյուր մակարդակից, կատարել և կատարած աշխատանքն ուղարկել ուսուցչին մինչև հունվարի 24-ը, ժամը 18:00;
- Աղբյուրներ` http://www.crossnews.am/2014/09/05/ays-oreh-patmuthyan-mej-shveycarakan-reformacia-ev-henrix-loretti/, http://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2003686, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%B6_%D4%BF%D5%A1%D5%AC%D5%BE%D5%AB%D5%B6, https://www.youtube.com/watch?v=C3T8ggHXENw, https://www.youtube.com/watch?v=h4K9lluawG0, այլ աղբյուրներ սովորողի ընտրությամբ: