ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` սեպտեմբեր
1. Համեմատել մարդու առաջացման վարկածների փաստարկված և վիճելի կողմերը;
2. Բեմադրել նախնադարյան հասակակցի մեկ օրը;
3. Բացատրել հնագիտական հնագույն շերտերում մետաղից պատրաստված գործիքների առկայությունը;
4. Ապացուցել, որ նախնադարի դպրոցը և նրա ուսուցիչները չափազանց կարևոր դեր էին խաղում տոհմի կյանքում;
5. Կատարել հետազոտական աշխատանք «Ժայռապատկերներ», «Քարահունջ», «Առասպելական ոսկեդարի իրական հիմքերը»թեմաներից որևէ մեկով;
6. Գրել պատմվածք կամ հեքիաթ ,,Տոհմից վտարվածը,, վերնագրով:
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` հոկտեմբեր
- Գրել պատմվածք ,, Արիացու օրագրի պատառիկներ,, վերնագրով;
- Համեմատել Արատտան և հայոց ժամանակակից պետությունը;
- Կատարել հետազոտական աշխատանք ,,Արատտա,, թեմայով;
- Թվարկել արիա – սեմական հակամարտության դասերը /պատասխանը հիմնավորել/;
- Բեմադրել սեմական քաղաքակրթության որևէ ենթաքաղաքակրթության մեկ օրը:
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` նոյեմբեր
- Թվարկել եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները /պատասխանը հիմնավորել/;
- Նկարագրել հայ – եգիպտական հարաբերությունները հին աշխարհում;
- Ապացուցել, որ շումերական քաղաքակրթությունն արիականի բաղկացուցիչն է;
- Բեմադրել մի հատված շումերական էպոսից;
- Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայ – չինական հարաբերությունները հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար,, թեմայով;
- Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկյան Հայաստան,, թեմայով;
- Գրել պատմվածք ,,Ես Հայկ Նահապետի զինվորն եմ,, վերնագրով:
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆ ԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` դեկտեմբեր
- Ապացուցել, որ Արարատյան թագավորությունը հայկական պետություն էր;
- Կատարել հետազոտական աշխատանք «Հայկական գիրը» թեմայով;
- Կրետե – միկենյան քաղաքակրթության օրինակով ցույց տալ զարգացած քաղաքակրթությունների խոցելիությունը և պատմական փոփոխությունների ոչ ուղղագիծ բնույթը;
- Կատարել հետազոտական աշխատանք «Մեր թանգարաններն Արարատյան թագավորության մասին» թեմայով;
- Համեմատել «300 սպարտացիներ» ֆիլմերը:
Առցանց ուսուցում
Յոթերորդ դասարան
- Կազմել քառամակարդակ` հեշտ, միջին, դժվար, դժվարագույն, առաջադրանքներ (քանակը չի սահմանափակվում) «Հին Հունաստանի մշակույթը» թեմայից և տեղադրել բլոգում;
- Մյուս յոթերորդ դասարանցիների բլոգներից ընտրել մեկական առաջադրանք յուրաքանչյուր մակարդակից, կատարել և կատարած աշխատանքն ուղարկել ուսուցչին մինչև հունվարի 24-ը, ժամը 18:00;
- Աղբյուրներ`
https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5867, https://www.youtube.com/watch?v=QxFSJTN-CKw,
http://www.grandars.ru/college/sociologiya/kultura-drevney-grecii.html, https://www.youtube.com/watch?v=yftSVCfHS_A, https://www.youtube.com/watch?v=v5OwR1ao6g4, այլ աղբյուրներ սովորողի ընտրությամբ:
Ծանոթություն. սույն առաջադրանքի կատարումը էական (նվազագույնը` 50%) նշանակություն ունի 2016 թվականի հունվարը գնահատելիս:
Առցանց ուսուցում. պարտադիր առաջադրանք – 2
Կատարման ժամկետը` 25-27.01.2016
- Թվարկել Արիստոտելի գրվածքները;
- Բնութագրել Ալեքսանդր Մակեդոնացուն;
- Նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացուվարած որևէ ճակատամարտ;
- Ապացուցել, որ Արիստոտելը լավ ուսուցիչ էր:
Աղբյուրներ`
http://blognews.am/arm/news/28690/aristotel-mets-usucchi-dasery.html, https://www.youtube.com/watch?v=oGWnuNAKGuk,
Ալեքսանդր Մեծն ու մոծակը (Զորայր Խալափյան),
http://www.hayary.org/wph/?p=2596
ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ-ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` փետրվար
- Մանրամասն նկարագրել պունիկյան և հայ – հռոմեական պատերազմները;
- Շարադրել Հաննիբալի և Սպարտակի գործնեության համեմատական վերրլուծությունը;
- Կատարել հետազոտական աշխատանք «Գեղարվեստական ֆիլմերը որպես անցյալի ուսումնասիրման աղբյուր» թեմայով;
- Մանրամասն բնութագրել Տիգրան Մեծին:
ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` մարտ
- Համեմատել Հին աշխարհի հինգ նշանավոր գործիչների;
- Կատարել հետազոտական աշխատանք «Քրիստոնեությունը և Հայաստանը առաջինից չորրորդ դարերում» թեմայով;
- Ապացուցել, որ հայկական մշակույթը հեթանոսության վերջին փուլում չէր զիջում հռոմեական մշակույթին:
ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ-ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` ապրիլ
- Կատարել հետազոտական աշխատանք «Անհատի դերը վաղ միջնադարում» թեմայով;
- Սահմանել վաղ միջնադարի 10 հիմնական հասկացությունները;
- Ապացուցել, որ վաղ միջնադարում իսլամական քաղաքակրթությունը հասել էր բարձր մակարդակի:
ՎԱԹՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ-ՅՈԹԱՆԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` մայիս
- Կատարել հետազոտական աշխատանք «Հայ-արաբական հարաբերությունները միջնադարում» թեմայով;
- Սահմանել Վերածննդի հետ առնչվող 10 կարևոր հասկացություններ;
- Ապացուցել, որ աշխարհագրական մեծ հայտնագործություններն անխուսափելի էին: