- Յոթերորդ դասարաններում անցկացվեց պատմության դասավանդման նոր կառուցվածքի (առաջին դաս` զույգ դասարաններում թեմայի բացատրություն և պատասխաններ սովորողների հարցերին, երկրորդ դասը տարրալուծվել է խորհրդատվության անհատականացված ժամերում և առցանց կրթական երկխոսություններում) երկշաբաթյա փորձարկում: Սովորողների բանավոր հարցումը ցույց տվեց, որ դասավանդման կառուցվածքի հարցում նրանք միակարծիք չեն: Կրթահամալիրի տնօրենի, միջին և ավագ դպրոցների ղեկավարների հետ անցկացվում են մանկավարժական քննարկումներ գործող և առաջարկվող մոտեցումների ամենահամապատասխան ինտեգրման նպատակով;
- Հարգարժան Կարինե Մացակյանի հետ քննարկվել է ուսուցչի անհատական լաբորատորիան ակնահաճո և բովանդակությանը համապատասխան ձևավորելու հիմնախնդիրը;
- Մնացածը` իմ օրագրի փետրվարյան էջերում:
01.03.2016 © Աշոտ Տիգրանյան