2015 – 2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՏՆԱՅԻՆ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները;
  2. Ապացուցել, որ հայկական ավատատիրությունը ինքնատիպ է;
  3. Բագրատունիների արքայատոհմի օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր ունի պատմության մեջ;
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Բագրատունյաց Հայաստանի բանակը», «Հայկական վերածնունդ», « Հայկական ավատատիրության արևելյան բաղկացուցիչը» թեմաներից որևէ մեկով:
  5. Ապացուցել, որ մշակույթի զարգացումն ուղիղ համեմատական է պետության հզորությանը:
  6. Վերլուծել հայ — բյուզանդական հարաբերություններին նվիրված որևէ գրական ստեղծագործություն:

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Ապացուցել, որ Բագրատունիների Հայաստանը հայկական պետականության պատմության կարևոր փուլ է:
  2. Ապացուցել, որ քոչվորների արշավանքները Հայաստան քաղաքակրթական բախման դրսևորումներ են;
  3. Թվարկել հայերի՝ քոչվորներից յուրացրած դրականն ու բացասականը կյանքի բոլոր ոլորտներում /պատասխանը հիմնավորել/:
  4. Կատարել հետազոտական աշխատանք ,,Կիլիկիայի իրավական համակարգը,, թեմայով:

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Թվարկել խաչակրաց արշավանքների ձեռքբերումները և ողբերգությունները /պատասխանը հիմնավորել/;
  2. Ապացուցել, որ խաչակիրների և իսլամական Արևելքի քաղաքակրթական բախման հետևանքները վերացված չեն;
  3. Կատարել հետազոտական աշխատանք «Միջնադարի լույսն ու ստվերը» կամ «Գրիգոր Տաթևացի»թեմայով;
  4. Ծանոթանալ Ֆրիկի ստեղծագործությանը և ներկայացնել միջին դպրոցի ենթակայքում հոդվածի կամ աուդիոձայնագրության /Բանաստեղծությունների կատարման/ ձևով;
  5. Ուսումնասիրել Ժաննա դ’Արկի կյանքն ու գործը:

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆ ԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Համեմատել աշխարհագրական մեծ հայտնագործությունների և խաչակրաց արշավանքների քաղաքակրթական հետևանքները;
  2. Ապացուցել, որ եվրոպական վերածնունդը արևմտյան քրիստոնեության վերջի սկիզբն է;
  3. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների Վերածնունդները;
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Հայ – ռուսական հարաբերությունները միջնադարում» կամ «Հայ – եվրոպական հարաբերությունները միջնադարում» թեմայով:

Առցանց ուսուցում

Ութերորդ դասարան

  1. Կազմել քառամակարդակ` հեշտ, միջին, դժվար, դժվարագույն, առաջադրանքներ (քանակը չի սահմանափակվում) «Ռեֆորմացիա» թեմայից և տեղադրել բլոգում;
  2. Մյուս ութերորդ դասարանցիների բլոգներից ընտրել մեկական առաջադրանք յուրաքանչյուր մակարդակից, կատարել և կատարած աշխատանքն ուղարկել ուսուցչին մինչև հունվարի 24-ը, ժամը 18:00;
  3. Աղբյուրներ` http://www.crossnews.am/2014/09/05/ays-oreh-patmuthyan-mej-shveycarakan-reformacia-ev-henrix-loretti/, http://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2003686, Ժան Կալվին, https://www.youtube.com/watch?v=C3T8ggHXENw, https://www.youtube.com/watch?v=h4K9lluawG0, այլ աղբյուրներ սովորողի ընտրությամբ:

 

Ծանոթություն. սույն առաջադրանքի կատարումը էական (նվազագույնը` 50%) նշանակություն ունի 2016 թվականի հունվարը գնահատելիս:

Առցանց ուսուցում. պարտադիր առաջադրանք – 2 (8-րդ դասարան)

Կատարման ժամկետը` 25-27.01.2016

  1. Թվարկել նիդերլանդական հեղափոխության պատճառները;
  2. Բնութագրել նիդերլանդական հեղափոխության որևէ գործչի;
  3. Համառոտ շարադրել /10-15 նախադասությամբ/ լեգենդը Թիլ Ուլենշպիգելի մասին;
  4. Ապացուցել, որ նիդերլանդական հեղափոխության հաղթանակն անխուսափելի էր:

Աղբյուրներ` Նիդերլանդական հեղափոխություն, http://www.history-names.ru/n/niderlandskaya_revoluciya.shtml, https://www.youtube.com/watch?v=caVVO8Qa4IQ, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 141-142

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Համեմատել նիդերլանդական, անգլիական, ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունները;
  2. Կատարել հետազոտական աշխատանք «Հեղափոխություն. աղետ, թե՞ որակական թռիչք» թեմայով;
  3. Վերակառուցել 16-17-րդ դարերի հայոց պատմության որևէ իրադարձություն:

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Համեմատել 18-19-րդ դարերի նշանավոր երեք գործիչների;
  2. Կատարել հետազոտական աշխատանք «Թերագնահատված ժամանակաշրջան. 1722-1730թթ. հայկական պետությունը» թեմայով;
  3. Ապացուցել, որ ազգային պետությունների առաջացումն անխուսափելի էր:

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ-ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ապրիլ

  1. Կատարել հետազոտական աշխատանք «Նոր ժամանակների մշակույթի գլուխգործոցները» թեմայով;
  2. Համեմատել հայ ժողովրդի վիճակը 18-րդ և 19-րդ դարերում;
  3. Սահմանել նոր ժամանակների 10 գլխավոր հասկացությունները:

ՎԱԹՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ-ՅՈԹԱՆԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մայիս

  1. Կատարել հետազոտական աշխատանք «Հայ ժողովուրդը ցեղասպանությունից ցեղասպանություն տանող ճանապարհին» թեմայով;
  2. Համեմատել Օսմանյան և Ռուսական կայսրությունները 1878-1914 թվականներին;
  3. Ապացուցել, որ 19-րդ դարն ավարտվում է 1914 թվականին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s