Դասարանային դասի երկդասյա կառուցվածքը (առաջին դասին թեմայի բացատրություն,սովորողների առաջադրած հարցերի պարզաբանում և դասարանական առաջադրանքների կատարման մեկնարկ, երկրորդ դասին` դասարանական առաջադրանքների կատարման ավարտ և թվանշանային գնահատում 6 բալանոց համակարգով), տնային առաջադրանքների կատարման մեկամսյա ժամկետը, նախագծային և հետազոտական գործունեության կարևորումը գնահատման համակարգում այսօր սովորողների համար դարձել են սովորական և շատերին թվում է, թե միշտ այդպես է եղել:
Այս նախաբանն ընթերցողը կենթադրի, թե շարունակությունը պարտադիր հանրակրթությանը նոր մոտեցման ներդրման ոդիսականի նկարագրությունը կլինի: Սակայն ինչպես ասել է Անանուն Իմաստասերը. «Երբ հաղթահարում ես ապառաժները, կարևորը ոչ թե նրանց, այլ կամքիդ ու ոտքերիդ ամրությունն է»: Այսօր մենք կարևորում ենք կիրառվող համակարգի դրական և բացասական կողմերի վերհանումն ուսումնական գործընթացի երկու կողմերի` ուսուցչի և աշակերտի, տեսանկյունից:
Ուսուցչի տեսանկյուն
Դրական կողմեր
- Սովորողի մոտ ուսումնական պայմանական ռեֆլեքսի ձևավորումը շաբաթվա նույն օրը, նույն ժամին նոր թեմայի հաղորդման և առաջադրանքների կատարման ճանապարհով;
- Դասարանական և տնային առաջադրանքների հստակ մակարդակային տարաբաժանումը;
- Դասարանական առաջադրանքների կատարման գործընթացում դասարանի ողջ համակազմի մասնակցությունը;
- Գնահատման համակարգի պարզությունը, «բավարար»-ի ցածր, հեշտ հաղթահարելի և «գերազանց»-ի բարձր, դժվար հաղթահարելի շեմերը;
- Սովորողի` նյութի ծավալի և մակարդակի ընտրության իրավունքի գործնական կիրառման հնարավորությունը;
- Ստեղծական-հետազոտական ներուժի բացահայտման հնարավորությունը:
Բացասական կողմեր
- Բանավոր և գրավոր խոսքի օգտագործման համամասնության խախտում;
- Խմբային աշխատանքի ժամանակ կեղծիքի հնարավորություն;
- Բացակա և ներկա սովորողների հնարավորությունների տարբերություն;
- Նոր թեմայի բացատրության մակարդակի խոցելիություն սովորողների մտային կարողությունների տարբեր մակարդակների պատճառով:
Աշակերտի տեսանկյուն (Արեգ Գալոյան – 9-րդ դասարան)
Դրական կողմեր
- Սովորողները, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում շատ խորացված սովորել տվյալ առարկան, ստանում են գիտելիքի գոնե մինիմալը;
- Սովորողները սովորում են կատարել ճիշտ խմբային և անհատական աշխատանք;
- Սովորողները սկսում են ճիշտ կիրառել համացանցը;
- Սովորողները սովորում են արագ գտնել պետքական ինֆորմացիան:
Բացասական կողմ
- Ենթագիտակցորեն սովորողի մոտ դասարանական աշխատանքը տպավորվում է որպես ավելի հեշտ տարբերակ, ինչը կարող է հանգեցնել տնային աշխատանքները կատարելուն:
Աշակերտի տեսանկյուն (Հուրի Իսկանյան – 9-րդ դասարան)
Դրական կողմեր
- Բացատրությանն անմիջապես հաջորդող դասարանական աշխատանքը;
- Տնային աշխատանքների կատարման ժամետը;
- Տնային աշխատանքների տարբերակների ընտրության հնարավորությունը:
Բացասական կողմ
- Բարդ թեմաների բացատրության մեկ դասաժամ տևողությունը, որը զգալիորեն նվազենում է դասարանական առաջադրանքներին լիարժեք պատախանելու հնարավորությունը:
Աշակերտի տեսանկյուն (Ալբերտ Ղազարյան – 8-րդ դասարան)
Դրական կողմեր
- Ամսվա վերջում տնային առաջադրանքների գնահատումը, որը հնարավորություն է տալիս ամսվա ընթացքում ուղղել թույլ տրված սխալները;
- Դասի բացատրությանը զգալի ժամանակ դրամադրելը:
Բացասական կողմեր
- Դասարանակն առաջադրանքների կատարման համար երբեմն չի հերիքում ժամանակը;
- Դասի ընթացքում պատմական ֆիլմեր կամ այլ ուսումնական նյութեր չեն ցուցադրվում:
Աշակերտի տեսանկյուն (Հարություն Ղազարյան – 8-րդ դասարան)
Դրական կողմեր
- Թույլ սովորող աշակերտները մի քանի անգամ ավելի լավ են հասկանում շարադրվող նյութը, քանի որ 45 րոպեն բավարարում է դասին մոտենալ ըստ խորացվածության և բարդության տարբեր մակարդակների;
- Հանարավորչություն կա առանձին-առանձին` անհատապես, պատասխանելու աշակերտների բոլոր հարցերին;
- Աշակերտներին հնարավորություն է ընձեռվում տանը մշակելու, համառոտագրելու և սովորելու այն դասը, որը նրանք պետք է պատմեն հաջորդ դասին:
Բացասական կողմ
- Եթե աշակերտը բացակայում է առաջին դասին, ապա նա բաց է թողնում թեմայի բացատրությունը` ուսուցչի կողմից (նույն թերությունը կար նաև դասավանդման նախորդ տարբերակում):
Աշակերտի տեսանկյուն (Սամվել Բալախչյան – 7-րդ դասարան)
Դրական կողմեր
- Սովորում ենք ինքներս գտնել տեղեկություն;
- Առաջին դասի ընթացքում թույլտվություն ունենք գրելու դասարանական աշխատանքը;
- Կարող ենք բոլոր հարցերին պատասխանել բանավոր;
- Ուսուցչի բացատրությունները հետաքրքիր են;
- Իրավունք ունենք երաժշտություն լսել:
Բացասական կողմեր
- Իրավունք չունենք աշխատել զույգերով;
- Տեղեկության համար պետք է համացանց:
Եզրակացություն
Դասի կազմակերպման քննարկված տարբերակը, բացասական կողմերի վերացմանը միտված քայլերի դեպքում, հնարավոր է կիրառել հասարակագիտալկան առարկաների դասավանդման ժամանակ բոլոր, հատկապես` 7-8-րդ, 10-11-րդ դասարաններում:
18-22.04.2016 © Աշոտ Տիգրանյան և ընկերներ