7-9 դասարանների “Պատմություն” առարկայի ծրագիր

7-9 դասարաններիՊատմությունառարկայի ծրագիր

Դասավանդման նպատակներ՝

  1. ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ;
  2. Սովորողների կողմից իրականության միասնականության և պատմական ժամանակաշրջանների ոչ գծային հերթագայության գաղափարների յուրացում;
  3. Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների և պատմական դեր խաղացած էթնոսների յուրահատկությունների իմացություն:

Դասավանդման ընթացքում լուծվելիք խնդիրներ՝

  1. Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, հասկացություններ սահմանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների ու հմտությունների ձևավորում և զարգացում;
  2. Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում;
  3. Մտայինգործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում;
  4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;
  5. Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում;
  6. Սովորողի նախաձեռնողականության և հասարակական ակտիվության խթանում;
  7. Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում:

Առանցքային առանձնահատկություններ՝

  1. Անցյալի ուսումնասիրություն օրինաչափությունների հենքի վրա;
  2. Միակողմանիության բացառում;
  3. Առարկայի ուսումնասիրության հետազոտական ուղղվածություն:

Մանկավարժական մոտեցումներ
1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
3. Նախագծային ուսուցում;
4. Թվային միջոցներն աշխատանքային գործիք;
5. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողի կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման ամենօրյա խթան:

Միջավայր
1. Ֆիզիկական միջավայր /դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ; նեթբուք, նոթբուք, պլանշետ և այլ գաջետներ/;
2. Վիրտուալ միջավայր /կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ/:

Ուսուցման կազմակերպումը

    1. Ուսումնական նյութի մեկնաբանություն;
    2. Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք
    3. Դաս-քննարկում;
    4. Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
    5. Ինտերակտիվ դաս;
    6. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
    7. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
    8. Դասի վերլուծությունսովորողի կամ սովորողների խմբի հետ;
    9. Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
    10. Արտակրթահամալիրային մասնագետի դաս;
    11. Պատմական վերակառուցման դաս;
    12. Դաս-շնորհանդես;
    13. Արշավային դաս:

Կապն ուրիշ դասընթացների հետ
Գիտության պատմությունը ,,Պատմություն,, առարկայի բաղկացուցիչն է և դասավանդվելու է մյուս առարկաների ու դասընթացների մասնագետների հետ միասին:

Առարկայի բովանդակությունը

Պատմություն (7- րդ դասարան)

  1. Մարդկության առաջին քայլերը – 10 ժամ

1.1. Մարդու առաջացումը – 1

1.2. Մարդու առաջին զբաղմունքները եւ գործիքները – 1

1.3. Առաջին դպրոցները եւ քննությունները – 2

1.4. Գիտության եւ արվեստի հիմնարկեքը – 2

1.5. Հասարակական կյանքի կազմակերպումը – 2

1.6. Առաջին ոսկեդարի ավարտը – 1

1.7. Ամփոփում – 1

  1. Հնագույն քաղաքակրթություններ – 15 ժամ

2.1. Արիական քաղաքակրթություն – 3

2.2. Արատտան արիական քաղաքակրթության բարձրակետ — 1

2.3. Սեմական քաղաքակրթություն – 2

2.4. Եգիպտական քաղաքակրթություն – 1

2.5. Շումերական քաղաքակրթություն – 1

2.6. Չինական քաղաքակրթություն – 2

2.7. Հայկյան Հայաստան — 3

2.8. Գիրը քաղաքակրթության անկյունաքար – 1

2.9. Ամփոփում – 1

  1. Հունական քաղաքակրթությունը արդի Արեւմուտքի օրորոց եւ հայկական վերջին աշխարհակալությունը – 17 ժամ

3.1. Կրետե- միկենյան մշակույթ – 1

3.2. Հոմերոսյան Հունաստան եւ Ծովի ժողովուրդներ – 1

3.3. Վանի (Արարատյան) թագավորություն — 2

3.4. Աթենք եւ Սպարտա. հակադրամիասնություն – 2

3.5. Հունական մշակույթ – 2

3.6. Անհատի դերը պատմության մեջ. Արիստոտել եւ Ալեքսանդր Մակեդոնացի – 2

3.7. Հելլենականություն – 1

3.8. Հայկական հելենականությունը եւ դրա հետեւանքները – 3

3.9. Աշխարհակալություններ. համեմատական բնութագիր — 2

3.10. Ամփոփում – 1

  1. Հին Հռոմ. աշխարհակալության անփառունակ ավարտի ապացույց եւ հին Հայաստան. արմատներից հրաժարվելու ճանապարհին– 14 ժամ

4.1. Արքայական Հռոմից հանրապետական Հռոմ – 1

4.2. Սոցիալ-էթնիկական պայքար. պատրիկ-պլեբեյան պայքարից մինչեւ Սպարտակի ապստամբությունը – 2

4.3. Հռոմ եւ Կարթագեն, Հռոմ եւ Հայաստան. քաղաքակրթությունների պայքարի զուգահեռներ – 3

4.4. Անհատի դերը պատմության մեջ. Կեսար եւ Բրուտոս – 1

4.5. Հռոմեական կայսրություն – 2

4.6. Հռոմեական մշակույթ – 2

4.7. Հայկական մշակույթը հեթանոսական շրջանի վերջին փուլում — 2

4.8. Ամփոփում – 1

  1. Համաշխարհային կրոնների դարաշրջանը – 14 ժամ

5.1. Քրիստոնեական հեղաշրջումը Հայաստանում – 1

5.2. Պետության կործանում եւ մշակույթի ծաղկում. պարադոքս, թե՞ հայկական առանձնահատկություն – 1

5.3. Ժողովուրդների մեծ գաղթը որպես էթնիկական հեղափոխություն — 1

5.4. Քրիստոնեական եկեղեցին Եվրոպայում – 1

5.5. Հռոմեական կայսրության փլատակների վրա – 1

5.6. Հունա-հայկական Բյուզանդիան. քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ -2

5.7. Գերմանական ազգի հռոմեական սրբազան կայսրություն — 1

5.8. Անհատի դերը պատմության մեջ վաղ միջնադարում – 1

5.9. Իսլամի առաջացումը եւ ծավալումը – 2

5.10. Իսլամը եւ հայերը – 1

5.11. Արաբական խալիֆաթը եւ Հայաստանը – 1

5.12. Ամփոփում – 1

  1. Նոր մտածողության շեմին – 2 ժամ
  2. Դասընթացի կրկնություն – 2 ժամ

Պատմություն (8 — րդ դասարան)

  1. Միջնադարը ծաղկման ժամանակաշրջանում – 18 ժամ

1.1. Ավատատիրական հասարակության օրինաչափությունները եւ առանձնահատկությունները-1

1.2. Բագրատունյաց Հայաստան. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ավատատիրական առանձնահատկությունները-3

1.3. Հայկական վերածնունդ — 2

1.4. Հայ-բյուզանդական հարաբերությունները ետանկախական շրջանում – 1

1.5. Ավատատիրական Արեւելք – 2

1.6. Քոչվորական կայսրություններ – 1

1.7. Հայաստանը եւ քոչվորները – 2

1.8. Կիլիկյան Հայաստան. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ավատատիրական առանձնահատկությունները-3

1.9. Խաչակրաց արշավանքները քաղաքակրթությունների բախման դրսեւորում – 2

1.10. Ամփոփում – 1

  1. Միջնադարի մայրամուտը – 14 ժամ

2.1. Հայկական քաղաքակրթության մայրամուտը. կյանքը հայաբնակ տարածքներում 14-17 դդ.-ում-2

2.2. Հարյուրամյա պատերազմ – 1

2.3. Բյուզանդիայի անկումը եւ դրա քաղաքակրթական հետեւանքները – 2

2.4. Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը եւ դրա քաղաքակրթական հետևանքները-2

2.5. Աշխարհագրական մեծ հայտնագործությունները եւ դրանց քաղաքակրթական հետևանքները-2

2.6. Եվրոպական վերածնունդ. քրիստոնեության վերջի սկիզբը – 2

2.7. Ռեֆորմացիան եւ նրա հայկական արմատները – 2

2.8. Ամփոփում – 1

  1. Նոր ժամանակներ. հեղափոխությունների փուլը – 12 ժամ

3.1. Հեղափոխությունների սոցիալ-տնտեսական նախադրյալները – 1

3.2. Նիդեռլանդական հեղափոխություն – 1

3.3. Անգլիական հեղափոխություն – 2

3.4. Ամերիկյան հեղափոխություն – 2

3.5. Ֆրանսիական հեղափոխություն – 2

3.6. Հայկական ազատագրական շարժման նոր փուլը. նախադրյալներ, էթնիկական եւ աշխարհաքաղաքական իրողություններ, նվիրյալներ – 2

3.7. Դավիթ Բեկի անկախական շարժումը եւ ձախողման ներքին ու արտաքին պատճառները-1

3.8. Ամփոփում – 1

  1. Աշխարհը 19-րդ դարում – 17 ժամ

4.1. Նապոլեոնյան պատերազմներ – 1

4.2. Միապետների դաշինքն ընդդեմ ժողովուրդների ու դրա հետեւանքները – 1

4.3. Ֆրանսիական հեղափոխությունների շարքը – 2

4.4. Ազգային պետությունների ձեւավորումը – 2

4.5. ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը եւ դրա անմիջական ու ոչ անմիջական հետևանքները-2

4.6. Ֆրանս- պրուսական պատերազմը. աշխարհաքաղաքական շրջադարձ – 1

4.7. Համաշխարհային մշակույթ – 2

4.8. 19-րդ դարի հայ իրականությունը – 5

4.9. Ամփոփում – 1

  1. Աշխարհը դեպի աշխարհամարտ տանող մայրուղում – 9 ժամ

5.1. Հակամարտ դաշինքների ձեւավորումը – 2

5.2. Ռուսական առաջին հեղափոխությունը եւ նրա հետեւանքները – 2

5.3. Հայ ժողովուրդը ցեղասպանությունից ցեղասպանություն տանող ճանապարհին-2

5.4. 19-րդ դարն ավարտվում է 1914 թվականին – 2

5.5. Ամփոփում – 1

  1. Դասընթացի կրկնություն – 3 ժամ

 

Պատմություն (9 — րդ դասարան)

  1. Առաջին աշխարհամարտ – 9 ժամ

1.1. Աշխարհամարտ. օրինաչափություն, թե՞ նպատակադրված սադրանք – 1

1.2. Պատերազմող խմբավորումների նպատակները եւ ռեսուրսները – 1

1.3. Պատերազմի ընթացքը – 1

1.4. Հայերի մասնակցությունն առաջին աշխարհամարտին – 1

1.5. Հայոց Ցեղասպանություն. պատճառներ, ընթացք, հետեւանքներ – 2

1.6. Ինքնապաշտպանություն եւ Նեմեսիս – 1

1.7. Առաջին աշխարհամարտի անմիջական հետեւանքները — 1

1.8. Ամփոփում – 1

  1. Աշխարհը եւ հայերը երկու աշխարհամարտերի միջակայքում – 13 ժամ

2.1. Հայոց առաջին հանրապետությունը եւ նրա դասերը – 2

2.2. Կործանված կայսրությունների փլատակների վրա – 1

2.3. Գերմանիան, Իտալիան եւ Խորհրդային Միությունը բռնապետության ճիրաններում. համեմատական վերլուծություն – 1

2.4. Արթնացող Արեւելքը եւ հիվանդ Արեւմուտքը – 1

2.5. Իսպանիա. պարտված ժողովուրդ – 1

2.6. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական նվաճումները եւ բարոյազրկումը – 2

2.7. Համաշխարհային մշակույթը – 2

2.8. Հայկական մշակույթը – 2

2.9. Ամփոփում – 1

  1. Երկրորդ աշխարհամարտ – 7 ժամ

3.1. Արժեքային համակարգերի բախում, թե՞ նոր նպատակադրված սադրանք – 1

3.2. Պատերազմող խմբավորումների նպատակները եւ ռեսուրսները – 1

3.3. Պատերազմի ընթացքը – 2

3.4. Հայերը եւ երկրորդ աշխարհամարտը – 1

3.5. Երկրորդ աշխարհամարտի անմիջական հետեւանքները – 1

3.6. Ամփոփում – 1

  1. Երրորդ աշխարհամարտ (Սառը պատերազմ) – 12 ժամ

4.1. Սառը պատերազմի քաղաքակրթական, գաղափարախոսական, տնտեսական եւ քողարկված նպատակները – 1

4.2. Սառը պատերազմի հիմնական իրադարձությունները – 1

4.3. Մշակույթը սառը պատերազմի տարիներին – 2

4.4. Երրորդ աշխարհի պետությունների ընդհանրությունները եւ առանձնահատկություները – 2

4.5. ՀԽՍՀ- ն ազգային զարթոնքի ճանապարհին – 1

4.6. ՀԽՍՀ- ի տնտեսական հաջողությունները եւ հիմնախնդիրները – 1

4.7. Հայկական մշակույթ – 2

4.8. Հայկական սփյուռք – 1

4.9. Ամփոփում – 1

  1. Չորրորդ աշխարհամարտ (գլոբալացում եւ հակագլոբալիզմ)- 10 ժամ

5.1. Գլոբալացման նախադրյալները – 1

5.2. ԽՍՀՄ կործանման պատճառները եւ ընթացքը – 1

5.3. Հայկական ազատագրական պայքարի նոր փուլը. նախադրյալներ, ռեսուրսներ, ընթացք, առաջին ենթափուլի ամփոփում – 2

5.4. Երրորդ հանրապետություն. համալիր ակնարկ – 2

5.5. Աշխարհը 21-րդ դարում. ներկա եւ ապագայի մարտահրավերներ – 2

5.6. Տեղեկատվական հասարակություն, թե՞ նոր մարդատեսակի քաղաքակրթություն – 1

5.7. Ամփոփում – 1

  1. Ավարտական քննության նախապատրաստություն – 18 ժամ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s