2016 – 2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները;
  2. Ապացուցել, որ հայկական ավատատիրությունը ինքնատիպ է;
  3. Բագրատունիների արքայատոհմի օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր ունի պատմության մեջ;
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Բագրատունյաց Հայաստանի բանակը», «Հայկական վերածնունդ», « Հայկական ավատատիրության արևելյան բաղկացուցիչը» թեմաներից որևէ մեկով:
  5. Ապացուցել, որ մշակույթի զարգացումն ուղիղ համեմատական է պետության հզորությանը:
  6. Վերլուծել հայ — բյուզանդական հարաբերություններին նվիրված որևէ գրական ստեղծագործություն:

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Ապացուցել, որ Բագրատունիների Հայաստանը հայկական պետականության պատմության կարևոր փուլ է:
  2. Ապացուցել, որ քոչվորների արշավանքները Հայաստան քաղաքակրթական բախման դրսևորումներ են;
  3. Թվարկել հայերի՝ քոչվորներից յուրացրած դրականն ու բացասականը կյանքի բոլոր ոլորտներում /պատասխանը հիմնավորել/:
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Կիլիկիայի իրավական համակարգը» թեմայով:

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Թվարկել խաչակրաց արշավանքների ձեռքբերումները և ողբերգությունները /պատասխանը հիմնավորել/;
  2. Ապացուցել, որ խաչակիրների և իսլամական Արևելքի քաղաքակրթական բախման հետևանքները վերացված չեն;
  3. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայերը և խաչակիրները», «Հայկական միջնադարի լույսն ու ստվերը», «Հարյուրամյա պատերազմի հերոսները և հակահերոսները», «Բյուզանդական կայսրության դասերը», «Իվան Ահեղը ռուսական պատմության համատեքստում» ;
  4. Ծանոթանալ Ֆրիկի ստեղծագործությանը և ներկայացնել միջին դպրոցի ենթակայքում հոդվածի կամ աուդիոձայնագրության /Բանաստեղծությունների կատարման/ ձևով;
  5. Ապացուցել, որ սոցիալական և մշակութային փոփոխություններն ուղիղ համեմատական չեն:

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Համեմատել աշխարհագրական մեծ հայտնագործությունների և խաչակրաց արշավանքների քաղաքակրթական հետևանքները;
  2. Ապացուցել, որ եվրոպական վերածնունդը արևմտյան քրիստոնեության վերջի սկիզբն է;
  3. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների Վերածնունդները;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայ – ռուսական հարաբերությունները միջնադարում», «Հայ – եվրոպական հարաբերությունները միջնադարում», «Հայկական Վերածնունդ», «Գրիգոր Մագիստրոս», «Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների հերոսները և հակահերոսները», «Վերածնունդը համաշխարհային կինոարվեստում», «Ռեֆորմացիա և Հակառեֆորմացիա», «Մարտին Լյութեր», «Ճիզվիտների օրդեն»:

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Նոր ժամանակների հեղափոխությունների պատճառները և գործոնները», «Պատմական անհատը և հեղափոխությունը», «Անհայտ մնացած անհատը (սովորական մարդը) և հեղափոխությունը», «Նիդերլանդական հեղափոխությունը որպես առաջին բուրժուական հեղափոխություն», «Արդյո՞ք հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «Հեղափոխությունը որպես ազգի ձևավորման խթան»,
  2. Համեմատել անգլիական և ֆրանսիական հեղափոխությունները;
  3. Վերլուծել Նոր ժամանակների հեղափոխական իրադարձությունների և անհատների մասին պատմող որևէ գեղարվեստական ստեղծագործություն:

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Իսրայել Օրի. Աստրախանում ընդհատված ճանապարհի հանգրվանները», «Դավիթ Բեկի գիտա-գեղարվեստական գնահատականը», «Դավիթ Բեկի դասերը», «Նապոլեոն Բոնապարտ. հանճարեղ չարագո՞րծ, թե՞ չհասկացված ազատարար», «XIX դարի ֆրանսիական հեղափոխությունների հերոսները և հակահերոսները», «XIX դարի Ֆրանսիան և XXI դարի Հայաստանը»;
  2. Թվարկել նապոլեոնյան պատերազմների պատճառները, առանձնահատկությունները և հետևանքները (պատասխանը հիմնավորել);
  3. Ապացուցել, որ ֆրանսիական հեղափոխությունների շարքն անխուսափելի էր;
  4. Ապացուցել, որ Գարեգինը Նժդեհը Դավիթ Բեկի գործի շարունակողն էր:

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ապրիլ

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Նոր ժամանակների գիտությունը», «Անհատի դերը պատմության մեջ նոր ժամանակների գործիչների օրինակով», «Ներսես Աշտարակեցի. ի հեճուկս հալածանքների», «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը և պատմական իրականությունը», «Նոր ժամանակների մանկավարժության նորամուծությունները», «Գիտության առաջընթացը նոր ժամանակներում», «Ռուսական գաղութատիրության դրսևորումները Հայաստանում»;
  2. Տալ նոր ժամանակների մշակույթի բաղկացուցիչներից որևէ մեկի բնութագիրը;
  3. Համեմատել նոր ժամանակների և միջնադարի գրականությունները;
  4. Ապացուցել, որ օտարի տիրապետության ցանկացած տարբերակ հանգեցնում է էթնիկական ինքնության կորստի:

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` Մայիս

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Զեյթուն, 1862 թվական. ապստամբությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն», «Հայկական հարց. բովանդակություն և լուծումներ», «Ֆիդայական շարժում», «Աշխարհը դեպի աշխարհամարտ տանող մայրուղում», «Հայ ժողովուրդը ցեղասպանությունից ցեղասպանություն տանող ճանապարհին, թե՞ չընդհատվող ցեղասպանություն», «Քաղաքական պայքարը Թուրքիայում XIX դարի II կեսին և XX դարի սկզբին և հայկական գործոնը»;
  2. Համեմատել հայկական կուսակցությունները գաղափարախություններն ու մարտավարությունները;
  3. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, հայկական հարցի միջազգայնացումը չարիք դարձավ հայ ժողովրդի գլխին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s