Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում (6-րդ դասարան)

Գլխավոր նպատակները`
1.    Սովորողների մոտ կայուն հետաքրքրություն ձևավորել անցյալի նկատմամբ;
2.    Ավարտել սովորողների ստեղծագործական և հետազոտական տարրական կարողությունների ու հմտությունների ձևավորումը:
Հիմնական խնդիրները`
1.    Կազմակերպել բոլոր սովորողների մասնակցությունը ուսումնական նյութերի հավելմանը և յուրացված խաղերի հանրայնացմանը (բակային ու էլեկտրոնային ուսուցմանը);
2.    Ամրակայել սովորողների խմբային աշխատանքի հմտությունները և կարողությունները;
3.    Օտար լեզուների օգտագործումը դարձնել ամենօրյա;
4.    Պատմական աղբյուրների, գեղարվեստական գրականության, արվեստի ստեղծագործությունների և սովորողների երևակայության համադրմամբ պատմական փոքր (ժամանակային և ծավալային իմաստով) վերակառուցումներ;
5.    Սովորողների հետ պարբերաբար քննարկել այլընտրանքային պատմության մոտեցումները;
6.    Նախապատրաստել սովորողներին պատմության գիտական ուսումնասիրությանը:

    Տարեկան ժամաքանակ– 68 ժամ, որից` 21 ժամ տեսական պարապմունք, 47 ժամ նախագծային աշխատանք

Բովանդակություն
Ներածություն– 1ժամ
Ի՞նչ է իրենից ներկայացնում Հին աշխարհի պատմությունը: Ինչու՞ ենք մենք ուսումնասիրում այն: Ուսումնասիրման աղբյուրները՝ նյութական, գրավոր, բանավոր:
Գլուխ1. Տարիների հաշվումը պատմության մեջ– 1 ժամ
Օրացույց, տոմար: Հայկական տոմար: Բուն հայկական թվագրություն: Կրոնական օրացույց:
Գլուխ 2. Մարդու ծագումը– 1 ժամ
Երկրի վրա մարդու ծագման երեք վարկածները՝ կրոնական, գիտական և այլընտրանքային: Գրիգոր Տաթևացին մարդու ծագման մասին:
Գլուխ 3. Հնագույն մարդիկ– 2 ժամ
Հնագույն մարդկանց զբաղմունքները՝ որսորդություն և հավաքչություն: Աշխատանքային գործիքները: Մեծ սառցապատումը: Կրակի գյուտը: Մայրիշխանություն: Տոհմային համայնք: Հարևանային համայնք: Ցեղ: Մարդկության պատմության բաժանումն ըստ աշխատանքային գործիքների: Արվեստի և կրոնի առաջացումը: Հայկական լեռնաշխարհի նախնադարյան հուշարձանների առանձնահատկություները: Ժայռապատկերները և նրանց գիտական մեկնաբանությունները:
Գլուխ 4. Երեխաների կյանքը նախնադարում – 7 ժամ
Մեծերին ընդօրինակելը որպես դաստիարակության հիմնական ձև: Փորձի ձեռքբերումը և փոխանակման ունակությունը: Մեծերին օգնելը որպես կյանքի կարևոր պայման: Նախնադարի վտանգներն ու կյանքի ծանր պայմանները երեխաների համար: Երեխաներին վերաբերվող գտածոներ մեր տարածաշրջանում կատարված պեղումներից: Ժայռապատկերներ, որոնք ենթադրաբար կատարել են երեխաները:
Գլուխ 5. Հին ԵգիպտոսՀայկական լեռնաշխարհի պետական    կազմավորումները– 3ժամ
Հին եգիպտական պետությունը: Հողագործներն ու արհեստավորները: Եգիպտական վերնախավի կյանքը: Փարավոնների ռազմական արշավանքները: Եգիպտա– խեթական և եգիպտա– խուռիական հարաբերությունները:Կուտիական արշավանք:  Եգիպտոսի նվաճումը հիքսոսների կողմից: Բուրգերը: Եգիպտական կրոնը: Արվեստը: Գիրն ու գիտությունը: Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական ազդեցությունը Եգիպտոսի վրա:Շումերական, խեթական և խուռիական աղբյուրներն Արատտայի և Հայասայի մասին: Հայկազունիների արքայատոհմը:
Գլուխ 6. Երեխաների կյանքը Հին Եգիպտոսում և Հայկական լեռնաշխարհում – 7ժամ
Երեխաների կյանքը Հին Եգիպտոսում: Ծանր ֆիզիկական աշխատանքը դաշտերում և արհեստանոցներում: Տղաների ուսումը ձիանոցներում և տաճարներում զինվորի և պետական ծառայողի մասնագիտությամբ: Հարգանքը մեծերի ու ծնողների նկատմամբ: Աղջիկների և տղաների առանձին ուսուցումն ու դաստիարակությունը: Երեխաների կյանքի մասին հիշատակություններ շումերական և խեթական արձանագրություններում:
Գլուխ 7. Հին ՄիջագետքՎանի թագավորությունը– 2 ժամ
Հին Միջագետք: Բաբելոնի թագավորությունը: Համմուրապիի օրենքները: Ծովի ժողովուրդներ: Փյունիկյան ծովագնացները: Աստվածաշնչյան ավանդապատումներ: Դավթի և Սողոմոնի թագավորությունները: Ասորեստան: Պարսկական «արքայից արքաները»: Վանի թագավորությունը (Ուրարտու): Ասորեստանա – ուրարտական հարաբերությունները:
Գլուխ 8. Երեխաների կյանքը Հին Միջագետքում– 6 ժամ
Հին բաբելոնական և ասորական աղբյուրները երեխաների դաստիարակության, կրթության և իրավունքի մասին: Պեղումների ժամանակ հայտնաբերված խաղալիքները և հագուստի մնացորդները: Աղյուսե դասագրքերը և մաթեմատիկական խնդիրները երեխաների համար:Այս երկրների երեխաների կյանքը շատ նման էր նրանց հայ հասակակիցների կյանքին:
Գլուխ 9. Հին Հնդկաստան և Չինաստան, հասարակական քաղաքական կարգը Հին ՀայաստանումՀամահայկական պետությունը  – 3 ժամ
Հին Հնդկաստանի բնությունը և մարդիկ: Կաստայական կարգերը: Կրոնը: Կոնֆուցիի ուսմունքը Չինաստանում: Դաոսականություն: Մարտնչող թագավորությունների շրջանը: Չին առաջին արքան:
Հասարակության շերտավորումը Հին Հայաստանում: Ազատներ և կախյալ գյուղացիներ: Իշխանական սանդուղքը: Պետական կարգը: Բանակը և սպառազինությունը: Պարույր Սկայորդի:
Գլուխ 10. Երեխաների կյանքը Հնդկաստանում և Չինաստանում: Հիշատակություններ մանկական խաղերի մասին                           հայ պատմիչների մոտ– 9 ժամ
Տղաների գերադասությունը հնդկական ընտանիքներում: Աղջիկների նախապատրաստումն ընտանեկան կյանքին: Երեխաների պաշտամունքը Հին Չինաստանում: Ընտանեական դաստիարակությունը: «Փետրավոր գնդակ»,«Քարկտիկ», «Գայլեր և ոչխարներ» խաղերը: Ուսումնառությունը յոթ տարեկանից սկսած: Երեխաների ստրկությունը:Հայ երեխաների ռազմա– մարզական խաղերը:
Գլուխ 11. Հին Հունաստան: Հայաստանն Արտաշիսյան                հարստության օրոք  – 4 ժամ
Հին Հունաստանի բնությունն ու մարդիկ: «Իլիական» և «Ոդիսական» պոեմները: Հունական դեմոկրատիան: Կրոնը, օլիմպիական խաղերը, արվեստը, թատրոնը: Կրթությունն ու գիտությունը: Ալեքսանդր Մակեդոնացի: Հունական գաղութները: Հելլենիզմ:Հելլենիզմի տարածումը Հայաստանում: Արտաշիսյան հարստություն:  Արտաշես Բարի, Տիգրան Մեծ, Արտավազդ II:
Գլուխ 12. Երեխաների կյանքը Հին Հունաստանում– 7 ժամ
Երեխաներ իսպանության պատճառները Հին Հունաստանում: Մինչև յոթ տարեկան երեխաների դաստիարակությունը կանանց կողմից: Տղաների կրթությունն ու դաստիարակությունը: Աղջիկների նախապատրաստումն ընտանեկան կյանքի: Սպորտը հույն երեխաների կյանքում: Հասունության քննությունների հանձնումը: Հոգևոր դաստիարակությունը: Ստրուկների երեխաները: Հունաստանում կրթություն ստացած հայ պատանիներ: Հունական օլիմպիադաների հայ չեմպիոնները:
Գլուխ 13. Հին Հռոմ: Արշակունյաց հարստությունը                                        Հայաստանում– 4 ժամ
Հին Հռոմը: Հռոմեական պետության կառուցվածքը: Կարթագենի հետ մրցակցությունը: Հռոմեական նվաճումները: Ստրկությունը Հին Հռոմում: Սպարտակի ապստամբությունը: Կայսրության հաստատումը Հռոմում: Առաջին քրիստոնյաները և Ներոն կայսրը: Հռոմի նվաճումը գոթերի կողմից: Արևելյան հռոմեական կայսրությունը: Կոստանդին Մեծ: Բյուզանդիան Հուստինիանոս կայսեր օրոք: Հռոմեական արվեստը, կրթությունը, գիտությունը:Հայ– հռոմեական հարաբերությունները: Արշակունյաց հարստությունը: Տրդատ և Ներոն: Հեթանոսական շրջանի հայկական մշակույթը:Քրիստոնեության ընդունումը: Հայաստանի բաժանումները: Մեսրոպ Մաշտոց:
Գլուխ14. Երեխաների կյանքը Հին Հռոմում և Հայաստանում– 9 ժամ
Հայրության ճանաչման ծեսը: Հայրերի իրավունքները երեխաների վրա: Երեխայի ծննդյան և անվանակոչության հետ կապված ընտանեկան տոները: Չար ուժերից երեխաների պաշտպանության ծեսերը: Մանկավարժ ստրուկներ երեխաների համար: Մանկական խաղերը: Հայրը որպես տղայի առաջին դաստիարակ: Դպրոցները Հին Հռոմում: Աղքատ մարդկանց և ստրուկների երեխաների կյանքը:Հիշատակությունները հայկական դպրոցների մասին: Ընտանիքը հայ երեխայի առաջին դպրոց: Դպրության աստված Տիրը: Քրիստոնեական դպրոցներ: Հայ երեխաների կյանքը դպրոցներում և նրանցից դուրս: Հայկական հնագույն խաղեր: Երեխաների մասնակցությունը ծեսերին ու տոներին որպես դաստիարակության միջոց: Ավանդական հայկական տոներն ու ծեսերը: Հայ պատմիչներն ու իմաստասերները որպես մանկավարժներ:
Նախագծերի պաշտպանության նախապատրաստություն – 2 ժամ 
Նախագծային աշխատանքի թեմաները` 
1.    Հին աշխարհ. այլընտրանքային պատմություն
2.    Երեխաների կրթությունը
3.    Երեխաների խաղերը
4.    Երեխաների սոցիալական դերը

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը`
1.    Նախագծային աշխատանք
2.    Դասարանական քննարկում
3.    Ուսումնական ճամփորդություն
4.    Փոխուսուցում
5.    Ձեռք բերած գիտելիքների բանավոր և գրավոր տարածում

  Ուսումնական ճամփորդությունների  ուղղությունները և ժամկետները 
1.    Հայաստանի պատմության թանգարան – սեպտեմբեր
2.    Շենգավիթ հնավայր – սեպտեմբեր
3.    Էրեբունի – հոկտեմբեր
4.    Ռազմա — մարզական խաղեր Կոտայքի մարզում – հոկտեմբեր
5.    Ռազմա — մարզական խաղեր Լոռու մարզում – ապրիլ
6.    Ռազմա — մարզական խաղեր Սյունիքի մարզում – հունիս
7.    Մասնակցություն բոլոր ավանդական տոներին համապատասխան վայրերում

     Գնահատում
Սովորողի ուսումնական գործունեության բոլոր ձևերը գնահատվում են
շաբաթական պարբերականությամբ` յուրաքանչյուրը 10 բալանոց համակարգով:
Վերջնական գնահատականում ուսումնական գործնեության ձևերն ունեն հետևյալ
չափաբաժինները`
1.    Նախագծային աշխատանք– 50 %
2.    Դասարանական քննարկում– 5 %
3.    Ուսումնական ճամփորդություն– 10 %
4.    Փոխուսուցում – 20 %
5.    Ձեռք բերած գիտելիքների բանավոր և գրավոր տարածում – 15 %

Ուսումնական  գրականություն
Հին ժամանակների կենսակերպը

Հին հայկական խաղեր

Երեխաների իրավունքների զարգացման պատմություն
Ժայռապատկերների հեղինակները երեխաներն են
Երեխաները և ծնողները Հին Եգիպտոսում

Նախնադարյան մարդու քարանձավում
Հայաստանի համառոտ պատմությունը հնադարից մինչև մեր օրերը

Երեխաների կյանքը Հին Հունաստանում

Երեխաների դաստիարակությունը Հին Հռոմում

  1. Эрман А. Жизнь в Древнем Египте / Пер. с англ. И.А. Петровской. – М.: ЗАО Центрполиграф, 2008.
  2.  Бадж У. Жители долины Нила / Пер. с англ. А.Б. Давыдовой. – М.: ЗАО Центрполиграф, 2009.
  3.    Д’ Эрвильи Э  Приключения доистопического мальчика
  4. Браниган К. Первобытные люди. / пер. с англ. М. Заславской – М.: Эгмонт Россия Лтд., 2000.
  5.  Всемирная история: У истоков цивилизации. Бронзовый век./А. Н. Бадак, И. Е. Войнич, Н. М. Волчёк и др.- Мн.: Харвест, М.:АСТ.,1999.
  6. Дмитриева Н. А., Виноградова Н. А. Искусство древнего мира. – М.: Дет. лит., 1986.
  7. Древний мир : полная энциклопедия / Ш.Хардман, Ф. Стил, Р. Теймс ; пер. с англ. Озерова. — М.: Эксмо, 2006.
  8. Жилища: Хижины, дома, дворцы / Ф. Макдональд; пер. с англ. Л. С. Векслер; худож. М. Бергин — М.: Росмэн, 1995.
  9. Парсонз А. Индейцы./ пер. с англ. Н. Гладковской. – М.: Эгмонт Россия Лтд., 1999.
  10. Линевский А. М. Листы каменной книги: Повесть — Петрозаводск: Карелия, 1990.
  11. Покровский С. В. Охотники на мамонтов. Посёлок на озере: Повести — Пермь: Кн. изд-во, 1990.
  12. Происхождение вещей. Очерки первобытной культуры/ Под ред. Е. В. Смирницкой. — М.: «ННН», 1995.
  13. Д’Эрвильи, Э. Приключения доисторического мальчика / Э. Д`Эрвильи. — М.: Эксмо, 2005.
  14. Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. 1, Ե., 1963:
  15. Джессика Куни.  Доисторические рисунки в пещерах создавали дети
  16. Մովսես Խորենացի, Ե., «Հայաստան», 1970
  17. ՀՀ հանրագիտարան, Ե.,«Հայաստան», 1974 – 2008  1, 2, 5, 11 հատորներ
  18. ՍտեփանյանԱ.Հայ ազգագրություն, Ե., 2007
  19. Труды: В 5 – ти т. / Ерванд Лалаян; Отв. ред. Д. С. Вардумян; Ереван, изд-во  АН Арм. ССР, 1983 г.

Տեսանյութեր

  1. Հայկական խաղեր. Ժամանակի վկան
  2. Աքլորախաղ
  3. Քարի դարի պատմությունը
  4. Նախնադարյան մարդկանց մոլորակը
  5. Համաշխարհային պատմություն: Նախնադարյան մարդը
  6. Արատտա
  7. Հին Եգիպտոս
  8. Հին Հունաստան
  9. Հին եկվորները
  10. Ռազմական դաստիարակությունը Սպարտայում
  11. Ժամանակի կողմնացույցը
  12. Չինական քաղաքակրթություն
  13. Ինչ գիտեին հին հնդիկները

 

Ձայնագրություն

Հնագույն երաժշտական համալիր մամոնտի ոսկորներից
 

23.07.2013    ©      Հայկազ Մարգարյան, Աշոտ Տիգրանյան

29.08.2016 (լրամշակում)   ©     Աշոտ Տիգրանյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s