ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 05-09.09.2016
- Թվարկել և հիմնավորել պատմության փուլաբաժանումները;
- Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ եղել են նախապատմական քաղաքակրթություններ` Ատլանտիդա, Հիպերբորեա, Լեմուրիա, Հիտիդա և այլք;
- Առաջարկել պատմության փուլաբաժանման նոր հիմք:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 5-6
Պատմության պարբերացում (փուլաբաժանում)
Հին կործանված քաղաքակրթություններ
եՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-16.09.2016
- Նկարագրել Հայկական լեռնաշխարհը;
- Հիմնավորել Հայկական լեռաշխարհում նախնադարյան իրականության բոլոր փուլերի առկայությունը:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 6-19
Հայկական լեռնաշխարհ (բնաաշխարհագրական քարտեզ)
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 19-24.09.2016
- Ապացուցել, որ հնդեվրոպական նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է;
- Պատմել հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցները;
- Կատարել հետազոտական աշխատանք «Հնագույն գրավոր աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» թեմայով:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 20-25
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը
Հայոց ծագումնաբանության խնդրականը
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 26-30.09.2016
- Համեմատել հայկական, եգիպտական և շումերական քաղաքակրթությունները;
- Պատմել հայկական վաղ պետական կազմավորումներից որևէ մեկի մասին;
- Կատարել հետազոտական աշխատանք «Ժայռապատկերներ» թեմայով:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 26-32
Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 7-9
Արատտա` հայոց հնագույն պետականություն
Աքքադը և Ուրի երրորդ արքայատոհմը
Հայասա` հայոց հնագույն պետություն
Եգիպտոս` հին քաղաքակրթության գաղտնիքները
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.10.2016
- Համեմատել Արևելյան Միջերկրականի, հին եգիպտական քաղաքակրթությունները, ինչպես նաև հնդկական և չինական քաղաքակրթությունների սկզբնավորման փուլը;
- Պատմել Իսրայել պետության մասին;
- Ապացուցել, որ Էխնաթոնի բարեփոխումն ուներ արտաեգիպտական արմատներ և դատապարտված էր ձախողման:
Աղբյուրներ`Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 10-15
Իսրայելական թագավորությունը (մ.թ.ա. XI դար — 722)
Հին Եգիպտոս. Եգիպտական քաղաքակրթության ստեղծման պատմությունը
Հին Եգիպտոս. ինչպես կործանվեց եգիպտական քաղաքակրթությունը
Չինական քաղաքակրթություն. բոլոր սկզբերի սկիզբը
Հարապպիի քաղաքակրթությունը և Մոհենջո Դարոն
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.10.2016
- Համեմատել Միջագետքի պետություններն իրենց զարգացման տարբեր փուլերում;
- Պատմել Խեթական պետության մասին;
- Ապացուցել, որ Աքեմենյան տերությունն աշխարհակալություն էր:
Աղբյուրներ`Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 16-23
Համաշխարհային ասորեստանյան տերությունը
Ասորեստանցիներ` պատերազմի վարպետներ
Բաբելոնյան թագավորությունը Համմուրապիի օրոք
Խեթական քաղաքակրթության հզոր կայսրության պատմությունը
Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Պարսկաստան
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.10.2016
- Համեմատել Արարատյան թագավորության և Երվանդական Հայաստանի տնտեսությունը, պետական կարգը և բանակը;
- Պատմել Արարատյան թագավորության ռազմա-քաղաքական պատմությունը;
- Ապացուցել, որ Արարատյան թագավորությունը հայկական պետություն է:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 33-53
Վանի թագավորությունը` Բիայնիլի, Ուրարտու, Արարատ
Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը
Երվանդունի հայկազունիների հայկական թագավորություն
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 31.10-04.11
- Թվարկել հունական քաղաքակրթության փուլերը;
- Համեմատել հունական պոլիսներն իրենց զարգացման տարբեր փուլերում;
- Պատմել հոմերոսյան դարաշրջանի մասին;
- Ապացուցել, որ հույն –պարսկական պատերազմներն էական դեր են խաղացել հույն էթնոսի ձևավորման գործում:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 24-32
Կրետե-միկենյան քաղաքակրթություն
Աթենք և Սպարտա. համեմատական բնութագիր
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 07-11.11
- Թվարկել Հռոմի մղած պատերազմները;
- Համեմատել Հռոմը և Աթենքը;
- Պատմել եռապետությունների գործունեության մասին;
- Ապացուցել, որ բացարձակ իշխանությունն անխուսափելի է դարձնում այլասերվածությունը:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 32-40
Հռոմեական հանրապետության կառուցվածքը
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 14-18.11
- Թվարկել հռոմեական նվաճումների հետևանքները
- Համեմատել Հռոմեական կայսրության տարբեր փուլերը
- Պատմել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մասին;
- Ապացուցել, որ հելլենականությունը համաշխարհայնացման տարբերակ է:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 54-63
Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը
Ինչպես էին ստեղծվում կայսրությունները. Հռոմ
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.11
- Թվարկել Արտաշեսյան արքայատոհմի բոլոր արքաներին իրենց կառավարման տարեթվերով;
- Համեմատել հայ-պարթևական և հայ-հռոմեական հարաբերությունները;
- Պատմել Տիգրան Բ-ի արտաքին քաղաքականության մասին;
- Ապացուցել, որ Արտաշես Բարեպաշտն է Արտաշեսյան մեծագույն արքան:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 54-74
Արտաշես Առաջին. երևելի և փառապանծ գործիչ
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 28.11-02.12
- Թվարկել Հնդկաստանի և Չինաստանի ձեռբերումները հին աշխարհի մայրամուտին;
- Համեմատել Չանդրագուպտային և Ցին Շի Հուանդիին;
- Պատմել Հան հարստության գործունեության մասին;
- Ապացուցել, որ արևելյան քաղաքակրթությունների ապագա լճացման հիմքը դրվում էր հին աշխարհի վերջում:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 63-67
Մարդ-լեգենդ, ով փոխեց Չինաստանի ամբողջ պատմությունը
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 05-09.12
- Թվարկել հին աշխարհի հասարակությունը կազմող խմբերը;
- Համեմատել գրի և գրականության տեսակները;
- Պատմել հին աշխարհի գիտության մասին;
- Ապացուցել, որ կրոնն ու արվեստը փոխկախված համակարգեր են:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 41-53
Չեսմիր Լոուկոտկայի «Գրի զարգացումը» գրքի առաջաբանը
Հին աշխարհի հասարակությունների սոցիալական կառուցվածքը
Հասարակության մասին պատկերացումները հին աշխարհում
Մարդկության պատմության 10 ամենահին և ամենակարևոր գրային համակարգերը
Առասպելը, տեխնոլոգիան ու գիտությունը հին աշխարհում և այսօր
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 12-16.12
- Թվարկել մ.թ.ա. IX – մ.թ.ա. III դարերի մշակույթի զարգացման պայմանները;
- Համեմատել Արարատյան և Հայկազունների թագավորությունների նյութական մշակույթը;
- Պատմել Վանի թագավորության կրոնի մասին;
- Ապացուցել, որ թիվ 1 աղբյուրում առկա են բովանդակային վրիպումներ:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 85-94
Վանի թագավորությունը (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)
Հավատ, կրոն, աղանդ` շփոթություն, կեղծիք և իրականություն
Ղևոնդ Ալիշան. «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց»
Ուրարտուի քաղաքակրթության «հայտնագործումը»
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 19-23.12
- Թվարկել հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները հելլենականության դարաշրջանում;
- Համեմատել մեր նախնիների դավանած կրոնները մ.թ.ա. VI և մ.թ.ա. II դարերում;
- Պատմել հայկական տոմարի մասին;
- Ապացուցել, որ հայկական արժեհամակարգն ազգային էր:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 94-108
Հելլենիստական մշակույթը Հայաստանում
Հայկական ինքնությունն ու եվրոպական արժեհամակարգը
Անդրկովկասը և հարակից երկրները հունականության ժամանակաշրջանում
ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30.01- 03.02.2017
- Թվարկել Մեծ Հայքում Արշակունիների գահակալման ներքին և արտաքին պատճառները;
- Համեմատել Արշակունյաց Հայաստանի նախաքրիստոնեական շրջանի արքաների գահակալման արդյունքները;
- Պատմել Արշակունյաց Հայաստանի նախաքրիստոնեական շրջանի տնտեսության մասին;
- Ապացուցել, որ Տրդատ II-ն արշավելով Պարսկաստան ռազմավարական սխալ թույլ տվեց:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 78-84
Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում
Ձայն Արարատի-31, Հայոց Արշակունի արքաներ
Պետական կարգն Արշակունիների օրոք
ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06-10.02.2017
- Թվարկել ավատատիրական Հայաստանի գործակալությունները և նրանց գործառույթները;
- Համեմատել ավատատիրական հողատիրության ձևերը;
- Պատմել Հայաստանում քրիստոնեության ընդունման և տարածման գործընթացի մասին;
- Ապացուցել, որ քրիստոնեության հաղթարշավը Հայաստանում անխուսափելի էր:
Աղբյուրներ` Հայոց պատմություն,10-րդ դասարան, էջ 111-119
Ավատատիրության ձևավորումը և հաստատումը Հայաստանում
Ավատատիրական աստիճանակարգությունը
Տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները
Ավատատիրական կարգերի առանձնահատկությունները Հայաստանում
Հայաստանում քրիստոնեության ընդունման հոգևոր նախադրյալները
Փ/Ֆ «Քրիստոնեության հաստատումը Հայաստանում»
Փ/Ֆ «Քրիստոնեության ընդունում»
Ձայն Արարատի-33 Քրիստոնեության իրական արմատները
Ցեղասպանությունն ընդամենը հետևանք է…
ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-17.02.2017
- Թվարկել Արշակունյաց պետության կործանման գլխավոր, երկրորդական և երրորդական պատճառները;
- Համեմատել Տրդատ III, Արշակ II, Պապ և Վարազդատ արքաներին;
- Պատմել Արշակունյաց Հայաստանի մղած պատերազմների մասին;
- Ապացուցել, որ Պապ թագավորը հանճար էր:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 119-130
Արշակ Բ. դրամատիկ ու ողբերգական մի կյանք
Ֆիլմ-օպերա «Արշակ II»
Ուսումնական ֆիլմ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»
Ձայն Արարատի – 32 Պապ թագավոր
ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 20-24.02.2017
- Նկարագրել ժողովուրդների մեծ գաղթի ընթացքը;
- Համեմատել անտիկ աշխարհի և վաղ միջանադարի մարդկանց աշխարհընկալումները;
- Պատմել եվրոպական վաղ միջնադարի հիմնական իրադարձությունների մասին;
- Ապացուցել, որ միջնադարյան քաղաքակրթության ձևավորման ուղիները երկուսն էին:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան էջ 68-84
Ավատատիրություն. սահմանումներ տարբեր գաղափարախոսական տեսանկյուններից
Արևմտյան Եվրոպայի ավատատիրության ընդհանուր բնութագիրը և առանձնահատկությունները
Ժողովուրդների մեծ գաղթը. պատմության մեծագույն առեղծված
Փ/Ֆ «Ֆրանսիայի արքաները: Կառլոս Մեծ»
Գ/Ֆ «Կառլոս Մեծ»
ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 27.02-03.03.2017
- Համեմատել Վարդանանց և Վահանանց պատերազմները;
- Նկարագրել V դարում հայերի մղած ճակատամարտերը;
- Ապացուցել, որ Վասակ Սյունին դավաճան է:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 131-138
Մամիկոնյաններ (կենսագրական ակնարկ)
Սպարապետ Վարդան Մամիկոնյանի հորդորն իր զորագնդին` Ավարայրի ճակատամարտ մեկնելու առաջ
Վարդանանց պատմությունը Եղիշեի և Փարպեցու հակընդդեմ մեկնությամբ
Արշակ Բանուչյան. «Եղիշեի «Վարդանանց պատերազմի» հնագույն պատառիկի նոր վերծանությունը»
Եղիշե. «Վարդանի և հայոց պատերազմի մասին»
Ղազար Փարպեցի. «Հայոց պատմություն»
Թովմա Արծրունի. «Պատմություն Տանն Արծրունյաց»
Վահանանց պատերազմի մարտավարությունը
Ձայն Արարատի 62 Մարզպանական Հայաստանը. Վասակ Սյունի, Վարդան Մամիկոնյան
Ձայն Արարատի – 64 Վարդանանց պատերազմ
ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06-10.03.2017
- Համեմատել Հայաստանի վիճակը 6-րդ և 7-րդ դարերում;
- Թվարկել բյուզանդական քաղաքականության հետևանքները Հայաստանի և հայերի համար;
- Պատմել 7-րդ դարում հայ-արաբական հարաբերությունների բնույթի և կարևորագույն իրադարձությունների մասին;
- Համեմատել 8-9-րդ դարերի հակաարաբական ապստամբությունները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 146-159
Վաչագան Բարեպաշտի Սահմանադրությունը
Արցախահայության հակաարաբական ապստամբությունները
Սովորենք պատմությունից` Թեոդորոս Ռշտունի
Արմինիայի ապստամբություն (850-855)
ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-17.03.2017
- Համեմատել Բագրատունի արքաներին;
- Թվարկել Բագրատունյաց Հայաստանի ստեղծման և կործանման պատճառներն ու հետևանքները;
- Պատմել Հայաստանի անկախության վերականգնման և ամրապնդման ընթացքի մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 160-167, 172-176
Բագրատունիների թագավորությունը
Արման Եղիազարյան. «Աշոտ Երկաթ. թագավոր Հայոց»
Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը
Վ/Ֆ «Բագրատունիների թագավորությունը Հայաստանում»
Ձայն Արարատի – 38 Հայոց Բագրատունիների Թագավորություն
Իշխանության ներկայացուցչությունը Բագրատունյաց դարաշրջանում
Իշխանության սրբազնացումը Հայաստանում Բագրատունիների դարաշրջանում
Բագրատունիների դարաշրջանի հայկական
պետությունները և Բյուզանդիան IX-XI դարերում
ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 20-24.03.2017
- Պատմել խաչակրաց արշավանքների մասին;
- Համեմատել միջնադարյան և անտիկ քաղաքները;
- Սահմանել դասային միապետության 7 հիմնական հասկացությունները;
- Թվարկել վաղ Վերածննդի առաջացման հիմնական գործոնները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն,10-րդ դասարան, էջ 85-96
Վերածնունդ կամ Ռենեսանս. ընդհանուր բնութագիր
Վ/Ֆ «1212 թվականի մանկական խաչակրաց արշավանքը»
Վ/Ֆ «Խաչակրաց արշավանքների պատմությունը»
Վ/Ֆ «Վաղ Վերածննդի արվեստի պատմություն»
ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.04.2017
- Համեմատել հինդու, չինական և ճապոնական քաղաքակրթությունները;
- Պատմել միջնադարյան Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի մշակույթի մասին;
- Թվարկել հինդուիզմի, կոնֆուցիականության և սինտոիզմի առանձնահատկությունները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 107-115
Քաղաքակրթության տեսությունը աշխարհաքաղաքական հայեցակարգերում
Հրաշքների երկիր, որ կոչվում է Հնդկաստան
Վ/ֆ «Կոնֆուցիոս»
Վ/Ֆ «Հինդուիզմ: Դրախտ Երկրի վրա»
Վ/Ֆ «Ինչ գիտեին հները. Ճապոնիա»
Վ/Ֆ «Սյոգուն Տոկուգավա. մարդ, որը ենթակեցրեց
Գ/Ֆ «Կոնֆուցիոս»
ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.04.2017
- Համեմատել իսլամական, քոչվորական և հնդկացիական քաղաքակրթությունները;
- Պատմել իսլամի առաջացման և տարածման մասին;
- Թվարկել հնդկացիական պետությունների կործանման պատճառները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 116-125
Կենտրոնական Ամերիկայի հնագույն քաղաքակրթությունները
Ինկերի կայսրության մեծագույն գաղտնիքը
Մայաների, ացտեկների և ինկերի մշակույթը
Ինչով են տարբերվում մայաները, ացտեկները և ինկերը
Վ/Ֆ «Իսլամը մեծ քաղաքակրթություն է»
Վ/Ֆ «Արևելքի մեքենաները. Իսլամի ոսկեդարը»
Վ/Ֆ «Իսլամական քաղաքակրթության գագաթները»
Վ/Ֆ «Արևի մարդիկ. մայաներ, ացտեկներ, ինկեր»
Գ/Ֆ «Կոնկիստադորներ»
ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.04.2017
- Պատմել օտար նվաճողների դեմ XI-XIV դարերում հայ ժողովրդի մղած պայքարի մասին;
- Համեմատել թյուրք-սելջուկների և մոնղոլների քաղաքականությունը Հայաստանում;
- Ապացուցել, որ հայկական պետականությունը գոյատևել է նաև սելջուկյան և մոնղոլական դարաշրջաններւմ:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 176-182
Մոնղոլական նվաճումները և Հայաստանը
Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում
Զաքարյանների իշխանապետությունը
Ձայն Արարատի – 42 Սելջուկ թուրքերի արշավանքները Հայաստան
Ձայն Արարատի — 47 Զաքարյանների իշխանապետություն, մոնղոլների տիրապետությունը Հայաստանում
ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25-28.04.2017
- Թվարկել Կիլիկիայում հայկական պետության առաջացման ու կործանման պատճառները և հետևանքները;
- Կազմել Կիլիկյան Հայաստանի ժամանակագրությունը;
- Տալ Կիլիկյան Հայաստանի իշխանների և թագավորների (առնվազն` երեքի) համեմատական բնութագիրը;
- Պատմել Կիլիկյան Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների և պետական կարգի մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 183-197
Կիլիկիայի հայկական պետության առաջացումը
Կիլիկիայի հայկական թագավորություն
Սովորենք պատմությունից. Մլեհ Ռուբինյան
Թեմա (Շողակաթ). Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից
Անծանոթ Հայաստան. Ծովահայեր` Կիլիկիա
Վ/Ֆ «Կիլիկյան Հայաստանի ֆենոմենը» (մաս 1-3,5)
Կիլիկյան Հայաստանը և խաչակրաց արշավանքները
ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՎԵՑԵՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 02-06.05.2017
- Թվարկել աշխարհագրական մեծ հայտնագործությունների պատճառները և հետևանքները;
- Պատմել ռեֆորմացիայի պատճառների, ընթացքի, գործող անձանց, ուժերի և հետևանքների մասին;
- Վերլուծել արևմտաեվրոպական մշակույթի XVI դարի և XVII դարի առաջին կեսի որևէ ստեղծագործություն;
- Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ Եվրոպայում նոր ժամանակների շեմին տեղի է ունեցել գիտական հեղափոխություն:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան, էջ 126-134
Աշխարհագրական մեծ հայտնագործություններ
Աշխարհագրական մեծ հայտնագործություններ (թեստ)
Ռեֆորմացիան և Վերածննդի փիլիսոփայական միտքը
Փ/Ֆ «Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը»
Փ/Ֆ «Ռեֆորմացիայի Օրվա պատմությունը»
Փ/Ֆ «Ռեֆորմացիայի ժառանգները» (մաս I, մաս II)
Փ/Ֆ «Թագավորական ռեֆորմացիան Անգլիայում»
Փ/Ֆ «Նիդերլանդական հեղափոխություն»
Փ/Ֆ «Նիկոլո Մաքիավելիի ճշմարտացի պատմությունը»
Գ/Ֆ «Մարտին Լյութեր»
ՀԻՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-12.05.2017
- Թվարկել օտարի տիրապետության հետևանքները կորուստների և վերականգնումի ժամանակաշրջանում;
- Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ ամենայն հայոց կաթողիկոսության վերահաստատումն Էջմիածնում հայոց պատմության կարևոր իրադարձություններից է;
- Պատմել XVI-XVII դարերի թուրք-պարսկական պատերազմներում հայերի վիճակի մասին;
- Վերլուծել ազատագրական պայքարի նոր փուլի գործոնները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 10-րդ դասարան, էջ 198-206
Օսմանյան կայսրության և Սեֆյան տերության առաջացումն ու հզորացումը
Հայրապետական աթոռի վերահաստատումը Ս.Էջմիածնում
Մայր աթոռի վերահաստատումը Էջմիածնում և կաթողիկոսության գործունեությունը XV դարում
Սմբատ Արծրունին` հայոց թագավոր
Հայոց պետականության վերականգնման առաջին քաղաքական փորձը և դրա ձախողման դրդապատճառները
Հայաստանի առաջին բաժանումը Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև
Թուրք-պարսկական 16-17-րդ դարերի պատերազմները և Հայաստանի բաժանումը
Հայաստանը XVII դարի թուրք-պարսկական պատերազմների շրջանում
ՀԻՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-20.05.2017
- Սահմանել «Արդյունաբերական քաղաքակրթություն» հասկացությունը և վերջինիցս ածանցյալ 7 հասկացություն;
- Նկարագրել XVII դարի աշխարհի քաղաքական քարտեզը;
- Պատմել արդյունաբերական քաղաքակրթության առաջացման եվրոպական ուղու առանձնահատկությունների մասին;
- Բնութագրել արդյունաբերական հասարակությունը;
- Թվարկել լուսավորական շարժման գլխավոր գաղափարները (պատասխանը հիմնավորել);
- Համեմատել հասարակական-քաղաքական ուսմունքները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, էջ 135-146
Լուսավորականությունը որպես պատմա-մշակութային երևույթ
Արդյունաբերական քաղաքակրթություն
Լուսավորականություն (պատմափուլ)
Տեսանյութ. «Արդյունաբերական հեղափոխությունն Անգլիայում XVIII դարում. քաղաքակրթության 30 սյուժեները»
Տեսանյութ. «Սոցիալիզմն ընդդեմ Կապիտալիզմի: պարզ և հասկանալի»
Տեսանյութ. «Մարքսի «Կապիտալը» 5 րոպեում»
ՎԱԹՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.05.2017
Անհատական և խմբային բանավոր ու գրավոր ամփոփում