Հայոց պատմություն առարկայի 10-12-րդ դասարանների ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

10-12-րդ դասարանների համար (շաբաթական 2 ժամ)

Բացատրագիր և հայեցակարգ

Սույն ավագ դպրոցի  «Հայոց պատմություն» առարկայի X-XI դասարանների ծրագիրը կազմվելէ` հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի «Հայոցպատմություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, առարկայական ծրագրիններկայացվող սկզբունքներն ու պահանջները:

Հանրակրթական ավագ դպրոցի X-XI դասարանների «Հայոցպատմություն» առարկանընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ամբողջականորեն` հնագույնժամանակներից մինչև մեր օրերը: Մեր ժողովրդի անցած պատմական ուղու համակարգված  և հանրամատչելի շարադրանքը` սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրությունունեցող հայկական քաղաքակրթության հետ, նրա առաջացման ու զարգացմանօրինաչափություններին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին,ինչպեսնաև`այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին:

Հայաստանը հին ժամանակներից սկսած եղել է արևմտյան և արևելյան քաղաքակրթություններիշփման, փոխհաղորդակցության և փոխազդեցության կենտրոնում: Շփվելով տարբերմշակույթների հետ,կրելով նրանց որոշակի ազդեցությունը, հայ ժողովուրդը, սակայն,պահպանել ու զարգացրել է իրեն բնորոշ քաղաքակրթություն: Ինքնատիպ մշակույթի շնորհիվհայությունը, հազարամյակներ կտրելով, հասել է մարդկության պատմության նորագույն փուլինև  շարունակում  է  իր պատմական ընթացքը: Այս ընթացքում, վերը նշված հանգամանքներից զատ, հայ էթնոսը ստեղծել է յուրատեսակ մշակույթ, իրեն բնորոշ միկրոհամալիրներով ևուղղություններով: Յուրաքանչյուր քաղաքացու և անհատի կայացման ճանապարհին՝կարևորագույն  խնդիր է նաև յուրացնել ուրույն մշակութային դիմագիծ  և վարքագիծ, որն ամբողջացնում է տեսակի էությունը:

Հայոց պատմության յուրահատուկ գծերից է նաև ազատության և անկախության պահպանմանկամ վերականգնման համար մղված դարավոր պայքարը: Անտարակույս, Հայաստանի` Հայոցհայրենիքի ազատագրության համար պայքարը մեր ժողովրդի պատմության մշտականուղեկիցն  է, նրա գոյության ձևերից մեկը:

Պատմական հարուստ ժառանգության իմացությունն ու յուրացումը ամեն մի հայի, ՀայաստանիՀանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Այդ խնդրի հաջողլուծման գործում մեծ կարևորություն ունի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը` «Հայոց պատմություն» առարկայի լրամշակված ծրագրիև ուսումնականփաթեթների հիման վրա:

Նպատակ և խնդիրներ

Ավագ դպրոցում,  «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է սովորողներիններկայացնել  Պատմություն գիտությունը, դրա տեղը հասարակական գիտությունների շարքում,սովորողների ունեցած իմացական հենքի վրա կառուցելով՝ տալ համապարփակ գիտելիքներ անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ:

Նպատակները և հիմնական խնդիրները

Ա. Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը:

Բ. Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը:

Գ. Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը:

Դ. Ինքնության խնդիրների իմացությունը:

Ե. Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը:

Զ. Ազատել Պատմություն առարկան, սովորողի մոտ ընկալվող թվերի ևանունների բարդույթից:

Է. Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առընչվող առանցքայինդեպքերը ներկայացնել սահուն կերպով, շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում:

Թ. Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով:
12-րդ դասարան

12-րդ դասարանի հիմնական ծրագրային բաղադրիչը ավարտական քննություններին նախապատրաստվելն է:

Ուսուցման միջավայր

Ուսումնական կաբինետ՝ համացանցին միացված համակարգչով, պրոյեկտորով: Համակարգչումհամապատասխան ծրագրերի և ուսումնական փաթեթների առկայություն: Համացանցիուսումնական միջավայրն այս դեպքում դիտարկվում են կրթական կայքերը՝mskh.am, Մեդիագրադարանը, http://festival.1september.ru/ և այլ, դասընթացը դասավանդողների բլոգները:

Ուսուցչին անհրաժեշտ գործիքներն են համակարգիչ (նոթբուք, նեթբուք կամ այլ տեսակի), որնապահովված է ինտերնետով, ուսումնական և մասնագիտական համապատասխանգրականություն (էլեկտրոնային և տպագիր), ձայնագրիչ, ֆոտոխցիկ: Անհրաժեշտհմտություններ՝ առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում, մեդիահմտություններ, որոնց միջոցով կկարողանա անարգել օգտվել տվյալ առարկային վերաբերվող կայքերից և դրանցում առկաանհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրի սովորողին:

Սովորողին անհրաժեշտ գործիքներն են անհատական համակարգիչ(նոթբուք, նեթբուք կամ այլտեսակի)՝ միացված համացանցին, համակարգչում առկա անհրաժեշտ ուսումնական ծրագրերևէլեկտրոնային  դասագրքերի ու օժանդակ գրականության փաթեթ: Տպագիր դասագիրք ուօժանդակ գրականություն:   Համապատասխան երաշխավորված կայքեր:

Անհրաժեշտ ուսումնական նյութերը նշված են վերը, իսկ մնացած հատվածը ներառվում էօգտագործվող գրականության և ֆիլմերի ցանկում։

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

Անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ,ուսումնական փաթեթների ստեղծում և այդ աշխատանքներին օժանդակում (էլեկտրոնային ևտպագիր գրականության), մասնագիտական փորձառություններ, մասնակցություն համապատասխան ակումբային գործունեությանը, մասնակցություն առարկայական ֆլեշմոբերին,  հանձնարարված նյութի ներկայացում:

Նախագծային և հետազոտական աշխատանքներ

Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ

  • Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
  • Ստեղծականություն
  • Վերլուծական միտք
  • Համեմատություն
  • Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
  • Սեփական տեսակետի արծարծում
  • Սեփական խոսքի մշակում

Հետազոտական աշխատանքի նմուշներ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, որպես առաջին խոշորհամաբնակեցման փորձ (10-րդ դասարան)

  1. Համաբնակեցում տերմինի ներկայացում
  2. Մշակութային բախման և փոխառնչակցությունների խնդիրը
  3. Քաղաքակրթական երկխոսության ձևավորում
  4. Հելլենիզմը, որպես տիրապետող համաշխարհային մշակույթ
  5. Առկա փորձի կիրառելիության կամ կիրառվող ձևերն արդի փուլում, նոր տեխնոլոգիաների ևմիջոցների տեսքով:

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (11-րդ դասարան)

  1. Երևույթի դրական կամ բացասական ասպեկտի կիրառում
  2. Ռուս կերպարի ընկալումը հայկական շրջանակներում
  3. Իրական էթնոձուլման վտանգ, թե գոյության պահպանում
  4. Պատմական կենսափորձը, որպես արդի փուլի կողմնորոշման միջոց:

Նախագծային աշխատանքի նմուշներ (նախագծի մշակման ևիրականացման մասին՝հոդվածում)

  1. Վարդանանք, թե կեղծիք:
  2. Լեզուն որպես ինքնության գործոն:
  3. Քրիստոնեություն. տեսակի արտահայտում, թե ինքնության բաղադրիչ:
  4. Հյուսիս, թե արևմուտք: Ինքնուրույն մտածելու պակասը:

Ուսումնական նախագծեր են իրականացվում կրթահամալիրի ուսումնական օրացույցովորոշված և իրենց մեջ հասարակագիտական կամ պատմական բաղադրիչ պարունակողուսումնական տոների, ծեսերի,ստեղծագործական հավաքների փառատոների բովանդակության համապատասխան. հանդիսանում են այս ծրագրի բովանդակային և գործնական մասիբաղկացուցիչը:

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունները կիսամյակի ընթացքում կազմակերպվում են ճկուն ևշարժական գրաֆիկով` առարկայական բովանդակությանը և խնդիրներին համապատասխան:Դրանք իրենց մեջ ներառում են ինչպես հայրենագիտություն, այնպես էլ ուսումնահետազոտական բաղադրիչ (օրինակ` այցելություն հնավայրեր և դաշտայինաշխատանքների ծանոթացում):

Սովորողի ստուգման և գնահատման կարգ

Գնահատումն իրականացվում է կրեդիտային համակարգի կիրառման արդյունքում, սովորողիկուտակած միավորների թվային գումարի միջինի հիման վրա:

Առավելագույն 10 կրեդիտը սովորողները ձեռք են բերում հետևյալսկզբունքով`

Ա.Կիսամյակային լիարժեք հաճախում` 1 կրեդիտ

Բ. Մասնակցություն ֆլեշմոբերին` 1 կրեդիտ, առաջադրանքների մեծ մասին ճիշտ կատարում` 2կրեդիտ:

Գ. Մասնակցություն ուսումնահասարակական նախագծերին` 1 կրեդիտ

Դ. Բանավոր և գրավոր պատասխաններ, ուսումնական նյութերի ևփաթեթների ստեղծում ևներկայացում` 3 կրեդիտ:

Ե. Ուսումնահետազոտական աշխատանքներ` 2 կրեդիտ:

Զ. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին` 1 կրեդիտ:

Ուսումնական գրականության, կայքերի և ֆիլմերի ցանկ

  1. 10-րդ դասարանի «Հայոց Պատմություն», հանրակրթական դասագիրք,Եր., 2009թ.:
  1. 11-րդ դասարանի «Հայոց Պատմություն», հանրակրթական դասագիրք, :Եր., 2009թ.:
  2. 10-րդ դասարանի «Համաշխարհային Պատմություն», հանրակրթականդասագիրք, : Եր., 2009թ.:
  3. 11-րդ դասարանի «Համաշխարհային Պատմություն», հանրակրթականդասագիրք, Եր., 2009թ.:
  4. ՀՀ ԳԱԱ, «Հայոց պատմություն» բազմահատորյակ (հրատարակության սկիզբ` 2008թ.):
  5. Դասական պատմագրության շարք (Խորենացի…Չամչյան)
  6. Բագրատ Ուլուբաբյան, Զրուցարան, հտ. Ա, Բ, Եր.,  1987 թ., 1997թ.:
  7. http://www.academhistory.am/
  8. http://armhistory.ru/publ
  9. http://www.findarmenia.com/arm/history
  10. http://freebooks.do.am/load/23
  11. http://noravank.am/
  12. http://www.armin.am/
  13. Կիլիկիայի Ֆենոմենը (ֆիլմ)
  14. Սարդարապատ դե Ժավյու (Ֆիլմ)
  15. «Արարատ, Հայոց անմահության խորհուրդը»
  16. Ֆիլմաշար նվիրված Հայաստանի անկախության 10-ամյակին(պատմություն,հայրենագիտություն, ազգագրություն, հնագիտություն)

Վահրամ Թոքմաջյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s