Մեր կրթահամալիրում իրականացվող կրթական գործունեության հիմնական նպատակներից մեկի սովորողների խոսքի` և´ գրավոր, և´ բանավոր, զարգացումն է: Հատկապես, որ խոսքն անհատի սոցիալականացման գլխավոր գործիքն է:
Ուրախությամբ արձանագրում եմ, որ բազմաբնույթ մեթոդական հնարքների հետևողական կիրառման արդյունքում սովորողների գրավոր խոսքը լավ մակարդակ է ապահովում: Բնականաբար, այս ուղղությամբ առաջընթացի տեղ միշտ կա ու կա: Սակայն սովորողների մեծ մասի բանավոր խոսքը կաղում է, չնայած այդ հիմնախնդրի լուծման կարևորմանը և մեծաքանակ գործիքակազմի, օր.` ընդհանուր պարապմունք, հասակակիցներ (և ոչ միայն) հետ շփումների լայն հնարավորությունների ստեղծում կամ դպրոցական ռադիոների աշխատանքների խրախուսում, օգտագործմանը: Ավելին: Երբ սովորողին հնարավորություն է տրվում ընտրություն կատարել բանավոր և գրավոր պատասխանների միջև, բացարձակ մեծամասնությունը գերադասում է գրավոր պատասխանը:
Ելնելով վերոշարադրյալից առաջարկում եմ 3-7-րդ դասարաններում կատարել բազմակողմանի ուսումնասիրություն` հիմնախնդրի արմատներն ու նպաստող գործոնները բացահայտելու և այն, իմա` հիմնախնդիրը, լուծելու ուղիները ձևակերպելու նպատակով:
Պատրաստ եմ մասնակցել առաջարկվող ուսումնասիրությանը:
31.10.2016 Հարգանքով` Աշոտ Տիգրանյան