Կիսամյակային հաշվետվություն

Սկզբում առարկայական ծրագրերն էին` «Պատմություն»(6-րդ դասարան), «Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում»(6-րդ դասարան), «Պատմություն»(7-9-րդ դասարաններ), «Պատմություն»(10-րդ դասարան), «Հայոց պատմություն»(10-12-րդ դասարաններ), «Պատմություն»(12-րդ դասարան), որոնցից մեկի` «Հայոց պատմություն»(10-12-րդ դասարաններ), հեղինակը Վահրամ Թոքմաջյանն է, իսկ մնացածինը` տողերիս հեղինակը: Ծրագրերն առաջին կիսամյակի մասով կատարվել են, քանզի կարճաժամկետ բացակայությունը` երեք օր առողջական պատճառով, փոխհատուցվել է աշխատանքային օրերի ընթացքում այդ բացը լրացնելով:

Հետո, բնականաբար, սովորողի ուսումնական գործունեության կազմակերպումն է: Իմ ղեկավարած դասացուցակային դասն ունի երկդասյա կառուցվածք (տես հեղինակի «Պարտադիր հանրակրթություն. երկու տեսանկյուն» մանկավարժական հոդվածը, գրված սովորողների համահեղինակությամբ): Սովորողների մտային, հոգևոր և բարոյական կարողությունների զարգացման ու հմտությունների վերափոխման նպատակով դասարանական աշխատանքներին հավելվել են կամավոր սկզբունքով կատարվող տնային առաջադրանքները, ինչպես նաև` հետազոտական աշխատանքները, թարգմանչական և նախագծային գործունեությունը:

Իմ կրթական գործունեության մյուս բաղադրիչները և կատարած աշխատանքի մանրամասնություններն արձանագրված են ամսական հաշվետվություններում` սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, և ինքնակրթությանս ուղղություններն արտացոլող Օրագրի էջերում:

Առաջարկություներս երկուսն են` 1. Ուսումնական պլաններում ներառել «Տրամաբանություն»(7-11-րդ դասարաններ) և «Հռետորական արվեստ»(7-10-րդ դասարաններ) դասընթացները; 2. Իմ պարտադիր աշխատանքային 33 ժամը բաժանել երեք հավասարաժամկետ բաղկացուցիչների` դասացուցակային դասեր, նախագծային գործունեություն և մենթորություն: 8-1, 8-2 դասարաններում և 10-րդ դասարանցիների իմ խմբում դասարանական երկրորդ դասաժամը կարող է վարել Գառնիկ Սահակյանը:

28.12.2016                                   Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s