Նպատակը` կրթահամալիրի հիմնական դպրոցների հինգերորդ դասարանցիների համար կազմակերպել ինտելեկտուալ խաղ-մրցույթներ միջին դպրոցի գիտակների թիմի` Արամ Բարսեղյան, Արամ Պետրոսյան, Հայկ Մկրտչյան, Նարեկ Արշակյան, Գոռ Բարխուդարյան, Տիգրան Արզումանյան, Դավիթ Տեր-Թորոսյան, ուժերով:
Խնդիրներ` 1. Սովորողների` և´ կազմակերպիչների, և´ խաղացողների համագործակցային կարողությունների զարգացում; 2. Մտավոր կարողությունների աճին նպաստող խաղերի ներառում կրտսեր դպրոցականների ուսումնական կենցաղ; 3. Ավագների մոտ կրտսերների նկատմամբ գործուն հոգատարություն դրսևորելու պատրաստակամության և պատրաստականության ձևավորում:
Քայլերի հերթականությունը` 1. Հարցաշարերի կազմում; 2. Յուրաքանչյուր դպրոցի ներքին առաջնության անցկացում; 3. Հարցաշարերի բովանդակության փոփոխություն անցկացված խաղերի արդյունքները հաշվի առնելով; 4. Եզրափակիչ խաղի անցկացում բոլոր հիմնական դպրոցների հաղթող թիմերի մասնակցությամբ:
Շահառուներ` Խաղ-մրցույթների կազմակերպիչներ և խաղացողներ, նրանց ծնողներ և դասավանդողներ:
Ակնկալվող արդյունքներ` 1. Հիմնական դպրոցների գիտակների կայուն թիմերի ստեղծում; 2. Միջին դպրոցի գիտակների թիմի խաղային մակարդակի բարձրացում: