Հունվարյան հաշվետվություն

Ուսումնական երկրորդ շրջանի ընթացքում սկսել և շարունակում եմ «Հիշարժան անձնավորություններ» կենսագրական շարքը, ինչպես նաև`

  1. «Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակում իմ խորհրդատվությամբ թարգմանվեց «300 սպարտացիներ» ֆիլմերի համեմատությունը» վերլուծականի երկրորդ մասը և մի հատված («ԱՄՆ. կայսրությո՞ւն, թե՞ առաջնորդ») Հենրի Քիսինջերի «Պե՞տք է, արդյոք, Ամերիկային արտաքին քաղաքականություն» գրքից
  2. Իմ բլոգն ունեցավ իր 40.000-երորդ այցելու-օգտատերը (նաև` «Իմ ուսումնական բլոգը. փաստեր և եզրակացություններ» հրապարակումը)
  3. Հրապարակվեց առաջին վերլուծականը ԱԳԸ բլոգի մասին;
  4. ԱԳԸ բլոգը հարստացավ Արսեն Խաչատրյանի և Վաչագան Խաչատրյանի պարբերաբար լրացվող «Հայկական ազգային պարեր» տեսաշարով;
  5. Ճամբարի ընթացքում իմ ջոկատը` գիտակների թիմը (սովորողների հաշվետվությունները), իր գործունեության (սովորողների 17 հրապարակումները) առանցք էր դարձրել հինգերորդ դասարանցիների համար ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը համաձայն «Կրտսեր ընկեր» նախագծի;
  6. Գիտագործնական հավաքի ընթացքում (այդ մասին «Ուսանելի հավաք»և «Գիտագործնական հավաքի առաջին օրը» հրապարակումները) սովորողները և ես ներկայացրեցինք «Այլընտրանքային պատմություն» նախագծի (նաև` «Այլընտրանքային պատմություն» նախագիծ. փաստեր և եզրակացություններ» հրապարակումը) ընթացքը և ԱԳԸ բլոգի նպատակները, խնդիրներն ու հեռանկարները (նաև` «Գնում ենք դեպի գիտություն» հրապարակումը);
  7. Հրապարակեցի ստուգատեսային շաբաթվա տնային առաջադրանքները, որի պատասխաններից միջին դպրոցի ենթակայքում տեղադրվել են հետևյալ աշխատանքները` Վոլեյբոլի պատմությունը, Օդերևութաբանության և կլիմայագիտության պատմությունը, Աստղագիտություն, Դահուկային սպորտ, Տեխնիկայի պատմություն, Չմուշկի պատմությունից, Բասկետբոլ, Ֆուտբոլի պատմությունից
  8. Դիջիթեք-2017-ին ներկայացված երեք հայտերի` «Ինտելեկտուալ խաղ. հարցեր և պատասխաններ», «ԱԳԸ բլոգը», «Իմ բլոգը», համահեղինակ եմ;
  9. Ձևակերպել և ներկայացրել եմ առաջարկ իմ անհատական պլանի բովանդակության ու առաջարկություններ դասավանդողի անհատական պլանի բովանդակության շուրջ;
  10. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանի և ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանի հետ հանդիպումների արդյունքում կյանքի կոչվեց ՈՒԳԸ-ԱԳԸ համագործակցության գաղափարը: Այն կոնկրետ տեսք ստացավ ԵՊՀ ՈՒԳԸ խորհրդի անդամների և փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Ազիզյանի հետ հանդիպումների ընթացքում:

 

31.01.2017               ©                      Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s