Նպատակ
Կայուն, երկարաժամկետ, բազմակողմանի և ամենօրյա համագործակցություն իրականացնել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերւթյունների հետ:
Խնդիրներ
- Բավարարել սովորողների գիտական հետաքրքրությունները;
- Զարգացնել և հմտության աստիճանի հասցնել սովորողների համագործակցային, հետազոտական, ստեղծական կարողությունները;
- Նպաստել սովորողների իրատեսական մասնագիտական կողմնորոշմանը;
- Ստեղծել համագործակցության նոր հարթակներ և ուղղություններ:
Բովանդակություն
- Սովորողների հետազոտական աշխատանքների ուսանողական խորհրդատվություն;
- Համատեղ նախագծերի, այդ թվում` ճամբարային, իրականացում;
- Երրորդ կողմի` կրթական գործառույթներ իրականացնող այլ կառույցների հետ, փոխաջակցությամբ համագործակցության հաստատում:
Շահառուներ
6-11-րդ դասարանների սովորողներ, ուսանողներ, երեխաների մտային և սոցիալական կարողությունների զարգացմամբ շահագրգիռ ծնողներ ու հասարակական կառույցներ:
Ակնկալվող արդյունքներ
- Հետազոտական աշխատանքների արդյունքների պարբերական հրապարակումներ;
- Համատեղ նախագծերի գործնական հաշվետվություններ;
- Ճամբարային գործունեության բովանդակության հարստացում:
27.02.2017 © Աշոտ Տիգրանյան