Մեր գործընկերը կլինեն նաև ֆիզիկոս ուսանողները

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ եռյակի հետ հանդիպումը հետաքրքիր և արդյունավետ էր ոչ միայն այն պատճառով, որ իմ զրուցակիցներից երկուսը նաև դասավանդում են հանրակրթական հաստատություններում: Նրանց և մեր առաջարկություններից երեքը` բնագիտական ճամբար, հանրամատչելի թեմաներով պարապմունքներ սովորողների հետ, ֆիզիկայի հետաքրքրաշարժ դրսևորումներին նվիրված բլոգի վարում, նույնական էին: Մեր նոր գործընկերները պատրաստակամ են աշխատել սովորողների հետ խնդիրների լուծման ոլորտում: Մեր համագործակցության մյուս ուղղությունները` ուսանողական խորհրդատվություն ֆիզիկայից հետազոտական աշխատանք կատարող սովորողին, համատեղ նախագծերի իրականացում, կրթահամալիր — ուսանողների ծննդավայրերի դպրոցներ կապի հաստատում, ևս քննարկվեցին: Մոտ օրերս ֆիզիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ կայցելեն կրթահամալիր: Հուսով եմ, որ ֆիզիկայով հետաքրքրվող սովորողներն այս հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն:

13.02.2017                                           Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s