Փետրվարյան հաշվետվություն

Հիվանդությունների համատեղ գրոհն իմ գործունեության ընթացքը զգալիորեն դանդաղեցրեց և հանգեցրեց պլանների իրականացման էական ժամանակային շեղումների:

Այնուամենայնիվ, ժամն է հաշվետվության:

  1. Յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ կեսին հրապարակվել են հաջորդող յոթնօրյակի դասարանական առաջադրանքները, ինչպես նաև` այդ և տնային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի հղումները, օր.` ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 27.02-03.03.2017

  1. Թվարկել Տիգրան Մեծի կայսրության ստեղծման պատճառները;
  2. Պատմել հայկական երկրորդ աշխարհակալության ստեղծման մասին;
  3. Համեմատել հայկական առաջին և երկրորդ աշխարհակալությունները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 85-97

Արտակ Մովսիսյան. «Տիգրան Մեծ. թագավորներից մեծագույնը»

Առաջին աշխարհակալությունը

Հայկ Խաչատրյան. «Տիգրան Մեծ» (պատմավեպ)

Փ/Ֆ «Տիգրան Մեծ»

Հայաստանի կայսր Տիգրան Մեծ

Տեսախաղ. «Տիգրան Մեծն ընդդեմ Սելևկյանների»

Անտոնիո Վիվալդի. «Տիգրան» (օպերա)

  1. Շարունակել եմ «Հիշարժան անձնավորություններ»շարքը, որն ուսումնական նյութերի հարուստ բազա է բազմաբնույթ հետազոտական աշխատանքներ կատարող սովորողների, ինչպես նաև` սովորողների և դասավանդողների ինքնակրթության համար;
  2. «Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակներում հրապարակվել է «Ամերիկային նետված մարտահրավեր» հեղինակային թարգմանությունը;
  3. Միջին դպրոցի գիտակների թիմի հետ կազմակերպել ենք թիմային մրցաշար (ազդ, վիճակահանություն, ամփոփում)
  4. Իրականացնելով «ՈՒԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ» երկարաժամկետ նախագիծը`
  5. Տրվեց «Ների´ր, աբբահայր» նախագծի մեկնարկը;
  6. Հանրակրթական Դիջիթեքի-2017-ի «Ուսումնական բլոգը` դասագիրք-տետր» անվանակարգում ես և իններորդցի Հարությունը Ղազարյանն առաջինն էինք;
  7. Կազմակերպեցի 10-րդ դասարանի սովորողներ Գոհար Հովհաննիսյանի և Անտուան Մելքոնյանի հանդիպումը հոգեբան ուսանողների խմբի հետ: Արդյունքում` ուսանողի խորհրդատվությամբ սովորողի հյետազոտական աշխատանքի իրականացում և ուսումնական օր ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում;
  8. Հանդիպում «Մրցունակ կրթություն» հասարակական կազմակերպւթյան հիմնադիր նախագահ Արտյոմ Պետրոսյանի հետ (քննարկված թեմաները` մասնակցություն միջազգային լեզվաբանական-տրամաբանական մրցույթի հանրապետական փուլին; սեղանի խաղերի ուսուցում կրթահամալիրի սաներին; հասարակագիտական բնույթի խաղերի ուսուցման և ստեղծման նախագծերը հասարակագիտական նախագծերի ստուգատեսում): Առաջին արդյունքը` սեղանի խաղերի ուսուցում միջին դպրոցի սովորողների 18 հոգիանոց խմբի (փետրվարի 18);
  9. Ընտրեցի և թարգմանեցի առաջադրանքներ փետրվարյան ֆլեշմոբի համար;
  10. Զարգացրեցի իմ մոտեցումն ընդհանուր պարապմունքին;
  11. Ընտրեցի և իմ բլոգում տեղադրեցի 78 ուսումնական հաղորդում;

Այս ամսվա առաջնահերթությունները երեքն են`

  1. Արդյունավետ մեկնարկ իններորդցիների նախաքննական նախապատրաստությանը;
  2. Համագործակցության հաստատում ԵՊՀ ևս չորս (նվազագույնը) ֆակուլտետների ՈՒԳԸ-ների հետ;
  3. «Հետազոտական արշավային ճամբար» նախագծի դաշտային փուլի գործնական նախապատրաստություն:

 

01.03.2017                       ©                         Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s