Ճամբարային հաշվետվություն

 Իմ ճամբարային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ դեռ մայիսի 22-ին հրապարակած հունիսյան անհատական աշխատանքային պլանով, չանտեսելով իրավիճակից բխող մարտավարական փոփոխությունների անհրաժեշտությունը: Արդյունքում`

  1. Համալրվել և կայացել է մեր գիտակների թիմը;
  2. «Պատմության ներածություն» նախագիծը հասել է իր նպատակին և ունեցել է նաև չնախատեսված հետևանք` մեկ դասարանի համար բացառիկ առարկայական ծրագիր ստեղծելու գաղափար;
  3. «Դեպի Իզմիր» նախագիծը իրականացման փուլում է (կայացել է 5 պարապմունք-քննարկում), զուգակցվում է «ՈՒԳԸ-ԱԳԸ. կրթական կամուրջներ» նախագծի հետ: «Պատմության ներածություն» և «Դեպի Իզմիր» նախագծերը համատեղ ունեցել են չնախատեսված հետևանք` «Ասիա» ակումբի ստեղծման գաղափարը;
  4. Շարունակվել են «Այլընտրանքային պատմություն» նախագծի հրապարակումները (10 հրապարակում, որից 4-ը` հեղինակային);
  5. «Ինչուիկների ամառային հանդիպումներ» ենթանախագծով տեղի է ունեցել 13 հանդիպում արևելյան, արևմտյան և հյուսիսային դպրոցներում, ինչպես նաև մայր դպրոցում, անցկացվել են երեխաների հիշողությունը և կենտրոնացվածությունը զարգացնող խաղեր, ներկայացվել են երեխաների առաջարկությամբ ստեղծված 3 պրեզենտացիաներ` «Դինոզավրեր», «Ձկներ», «Դե, սպասիր», իսկ 4-5-րդ դասարանցիների համար` «Ճապոնիա, Կորեա, Չինաստան» նյութը, որին հաջորդել է նույն թեմայով գիտակների խաղ արևելյան և արևմտյան դպրոցների թիմերի միջև;
  6. Իմ ջոկատի սովորողները լրացրել են հունիսի 12-16-ի փառատոների մասնակցության 17 հայտ (Արամ Բարսեղյան` 2 հայտ թարգմանականին, Սամվել Բալախչյան` 2 հայտ թարգմանականին, մեկը` արտ-միջավայրին, Արշիլ խաչատրյանը և Մերի Շահբազյանը` մեկական հայտեր թարգմանականին, Հայ Մկրտչյանը` 3 հայտ թարգմանականին և Արամ Պետրոսյանը` 4 հայտ թարգմանականին և 3 հայտ կինո-ֆոտոին);
  7. Ճամբարականների ամփոփումները` Արամ Բարսեղյան, Հայկ Մկրտչյան, Արշիլ Խաչատրյան, Արամ Պետրոսյան;
  8. Ինձ վստահված ջոկատի արդեն մեկնարկը բարձր է գնահատվել:

 

11.06.2017                      ©                   Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s