Դասավանդման նպատակներ՝
- Սովորողների կողմից իրականության միասնականության և պատմական ժամանակաշրջանների ոչ գծային հերթագայության գաղափարների յուրացում;
- Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների իմացություն:
Դասավանդման խնդիրներ՝
- Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, հասկացություններ սահմանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների զարգացում ու հմտությունների ձևավորում;
- Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում;
- Մտային գործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում;
- Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;
- Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում;
- Սովորողի նախաձեռնողականության խթանում;
- Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում:
Մանկավարժական մոտեցումներ`
1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
3. Նախագծային ուսուցում;
4. Թվային միջոցներն աշխատանքային գործիք;
5. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողի կարողությունների զարգացման և հմտությունների ձևավորման ամենօրյա խթան:
Միջավայր`
1. Ֆիզիկական միջավայր /դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ; նեթբուք, նոթբուք, պլանշետ և այլ գաջետներ/;
2. Վիրտուալ միջավայր /կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ/:
Ուսուցման կազմակերպումը`
- Ուսումնական նյութի մեկնաբանություն;
- Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք
- Դաս-քննարկում;
- Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
- Ինտերակտիվ դաս;
- Տարատարիք սովորողների համատեղ դաս;
- Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
- Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
- Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
- Արտակրթահամալիրային մասնագետի դաս;
- Պատմական վերակառուցման դաս;
- Դաս-շնորհանդես;
- Արշավային դաս:
Կապն այլ դասընթացների հետ
Գիտության պատմությունը «Պատմություն» առարկայի բաղկացուցիչն է և դասավանդվելու է մյուս առարկաների ու դասընթացների մասնագետների հետ միասին:
Առարկայի բովանդակությունը`
- Ավատատիրություն– 8 ժամ
- Ավատատիրության ձևավորումը և դրսևորման առանձնահատկությունները – 2 ժամ
- Եվրոպայի վաղ միջնադարը – 4 ժամ
- Քրիստոնեությունն ավատատիրության նեցուկ – 2 ժամ
- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը – 6 ժամ
- Արշակունյաց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը– 4 ժամ
- Անհատի դերը պատմության մեջ Արշակունի արքաների օրինակով— 2 ժամ
- Վարդանանց և Վահանանց պատերազմները– 4 ժամ
- Հայաստանը VI – IX դարերում– 8 ժամ
- Հայաստանը մինչև արաբական արշավանքները – 2 ժամ
- Հայաստանն արաբական տիրապետության ժամանակաշրջանում – 4 ժամ
- Հայկական պետության վերականգնման նախադրյալները– 2 ժամ
- Հայկական մշակույթը V – IX դարերում – 4 ժամ
- Իսլամի առաջացումը և տարածումը: Արաբական խալիֆայություն — 2 ժամ
- Ձմեռային ճամբար
- Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը– 4 ժամ
- Հայաստանը և քոչվորները – 2 ժամ
- Քոչվորական կայսրություններ – 2 ժամ
- Հեռավոր Արևելքի միջնադարը – 2 ժամ
- Կիլիկիայի հայկական թագավորությունը – 4 ժամ
- Խաչակրաց արշավանքները – 2 ժամ
- Եվրոպական միջնադարի մայրամուտը – 2 ժամ
- Հայկական մշակույթը X – XIV դարերում – 4 ժամ
- Աշխարհագրական մեծ հայտնագործություններ – 2 ժամ
- Եվրոպական վերածնունդ – 2 ժամ
- Ռեֆորմացիա – 2 ժամ
- Եվրոպան նոր ժամանակների շեմին – 2 ժամ
- Հայաստանը ուշ միջնադարում – 4 ժամ
- Ամառային ճամբար
Գնահատում
Գնահատումն իրականացվում է 10 բալանոց համակարգով ամիսը մեկ անգամ, հետևյալ բանաձևով` (ԴՄ + Տ + ՀԱ + Թ): 4 = ամսական գնահատական, որտեղ ԴՄ-ն ամսվա դասարանական աշխատանքների (գնահատվում են յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ դասի ավարտին) միջին գնահատականն է; Տ-ն` տնային առաջադրանքների գնահատականը (դրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին); ՀԱ-ն` հետազոտական աշխատանքների գնահատումը; Թ-ն` թարգմանությունների գնահատումը: