Հունիսյան հաշվետվություն (2017թ.)

  1. Ճամբարային հաշվետվություն;
  2. IX դասարանցիների երկու ավարտական քննությունների` մաթեմատիկա և բնագիտություն, պատասխանատու կազմակերպչի պարտականությունների կատարում;
  3. IX դասարանցիների` «Պատմություն» առարկայից ավարտական քննության հանձնաժողովի անդամի պարտականությունների կատարում;
  4. Հրապարակեցի ամառային առաջադրանքները, ամառային նախագծերը և հունիսյան անհատական աշխատանքային պլանի փոփոխությունը;
  5. Բլոգում «2017-2018» բաժնի բացում լրամշակված ծրագրերով` «Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ դասարան), «Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում» (6-րդ դասարան), «Պատմություն» առարկայի ծրագիր (7-րդ դասարան), 8-րդ դասարանի «Պատմություն» առարկայի ծրագիրը և հատուկ ծրագրով կոնկրետ դասարանի համար` «Հայկական լեռնաշխարհ և աշխարհ (նախապատմական ժամանակներից մինչև մ.թ.ա. 4-րդ դար)». 6-րդ դասարան, ինչպես նաև շարունակման արժանի երկու երկարաժամկետ նախագծերով` «Այլընտրանքային պատմություն» և «Միասնական Տիեզերք» և լրամշակված «Հետազոտական արշավային ճամբար» նախագծով;
  6. Կազմեցի պատմությունից հունիսյան ֆլեշմոբի առաջադրանքները;
  7. Աշխատանք Լիլիթ Մադոյանի ջոկատի հետ;
  8. Իրականացվեց «Դեպի Իզմիր» նախագիծը (հրապարակել եմ նաև նախագծի թուրքերեն տարբերակը);
  9. «Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակներում հրապարակվեցին Լևոն Վաթյանի (10 դասարան).«Կիլիկյան Հայաստանի հասարակությունը», Հարություն Ասատրյանի (8-րդ դասարան). «Հայկական հարց», Աստղիկ Կիրակոսյանի (10-րդ դասարան). «XVII դար», Մոնիկա Բաբայանի (7-րդ դասարան). «Թոնդրակեցիներ», Գիսանե դը Վարթավանի (10-րդ դասարան). «Սոցիալական հոգեբանություն» հեղինակային և Տիգրան Արզումանյանի (7-րդ դասարան). «Պուտորանի սարահարթը», Մերի Թոռունյանի (6-րդ դասարան). «Արտեֆակտեր, որոնք հնագետներին փակուղի մտցրեցին», «Ողջ մոլորակը հորինվա՞ծ է», «Գտնված առսպելական Արծաթե քաղաքի անհավանական գաղտնիքը» թարգմանական աշխատանքները;
  10. Մանկավարժական ճամբարում քննարկման ներկայացրեցի իմ մոտեցումները նախագծային ուսուցմանը և նրա կազմակերպման կարգին;
  11. Միջին դպրոցի գիտակների խմբով իրականացրեցինք «Ինչուիկների ամառային հանդիպումներ» կարճաժամկետ ենթանախագիծը: Բայց այս ենթանախագիծը կրտսերների հետ համագործակցության լոկ սկիզբն է;
  12. Հրապարակեցի «Գիտախոս» մրցույթի եզրափակիչում իմ զեկուցման կորեերեն տարբերակը;
  13. Ինքնակրթության պատառիկներ:

 

30.06.2017            ©                     Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s