2017 – 2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

04-08.09.2017

Նախագծային շաբաթ

  1. նախագծերի քննարկում
  2. Նախագծերի աշխատանքային խմբերի համալրում

 

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

           Կատարման ժամկետը` 11-15.09

  1. Պատմեք ժողովուրդների մեծ գաղթի մասին;
  2. Համեմատեք Հռոմեական կայսրության և Ալեքսանդրի Մակեդոնացու կայսրության կործանման պատճառները;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց Աշխարհաժողովն անցյալի մնացուկ էր;
  4. Թվարկեք միջնադարյան հասարակության դասերը, աստիճանակարգությունը և պետական կառավարման մարմինները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 6-9

Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-9

Վ/Ֆ «Ժողովուրդների մեծ գաղթը»

Վ/Ֆ «Հին Հռոմ. կայսրության ծաղկումը և անկումը»

 

ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

       Կատարման ժամկետը` 19-20, 22-23.09

  1. Պատմեք Պուատիեի ճակատամարտի մասին;
  2. Համեմատեք Հուստինիանոս և Կարլոս Մեծ կայսրերին;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Կարոլինգների օրոք տեղի ունեցավ վերածնունդ;
  4. Թվարկեք Բյուզանդական կայսրության ուժեղ և թույլ կողմերը:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-18, 24-28

Պուատիեի ճակատամարտը

Հուստինիանոս Մեծ

Վ/Ֆ «Առասպելներ և ճշմարտություն Կարլոս Մեծի մասին»

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

              Կատարման ժամկետը` 25-29.09

  1. Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու ընթացքի մասին;
  2. Համեմատեք «Հավատո հանգանակը» և Քրիստոսի լեռան քարոզը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ քրիստոնեական եկեղեցին ավատատիրական կարգերի նեցուկ էր;
  4. Թվարկեք քրիստոնեական եկեղեցու աստիճանակարգությունը Արևմուտքում և Արևելքում:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 10-12

Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 10-14

Հավատո հանգանակ

Քրիստոնեության մուտքը Հայաստան

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-06.10

  1. Պատմեք Արշակավանի մասին;
  2. Վերլուծեք Աշտիշատի ժողովի որոշումները և կանոնները;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պարսկա-հռոմեական հաշտությունը (363 թվականի) «ամոթալի» է;
  4. Թվարկեք Արշակունյաց Հայաստանի հզորացման և անկման պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 13-21

Արշակավան

Աշտիշատի եկեղեցական ժողովներ

 

 ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.10

  1. Պատմեք Ձիրավի ճակատամարտի մասին;
  2. Վերլուծեք Պապ թագավորի գործունեությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում պատմության մեջ;
  4. Թվարկեք հայոց Արշակունի արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 21-28

Ձիրավի ճակատամարտը

Մեր մեծերը. Պապ թագավոր

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.10

  1. Պատմեք Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին;
  2. Վերլուծեք Վասակ Սյունու գործունեությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է;
  4. Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37

Ձայն Արարատի – 64 Վարդանանց պատերազմ

Պատմաբանները Վասակ Սյունու դատաստանի առաջ

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.10

  1. Պատմեք Վահանանց զինված պայքարի ընթացքի մասին;
  2. Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վահանանց պատերազմը անկախության վերականգնման համար մղվող պատերազմ էր;
  4. Թվարկեք Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41

Վահանանց պատերազմի մարտավարությունը

Վահանանց պատերազմը

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 06-10.11

  1. Պատմեք VI դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք Հուստինիանոս Ա-ի քաղաքականությունը Հայաստանի և հայերի նկատմամբ;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ VI դարում Արևելյան Հայաստանի վիճակն ավելի ծանր էր, քան Արևմտյան Հայաստանի;
  4. Թվարկեք օտար տիրապետողների քաղաքականության հիմնական ուղղությունները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 42-46

Հուստինիանոս Ա

Հայ ժողովրդի ազատագրական ճակատամարտերը և ռազմական գործողությունները VI դարում և VII դարի սկզբներին

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.11

  1. Պատմեք VII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք 652 թվականի հայ-արաբական պայմանագիրը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ (VII դարի հայ ռազմա-քաղաքական գործիչների օրինակով);
  4. Թվարկեք արաբների ռազմական հաջողությունների պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 47-51

Վարազ-Տիրոց Բ Բագրատունի

Թեոդորոս Ռշտունու գործունեությունը

 

 ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

  1. Պատմեք VIII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք արաբների հականախարարական քաղաքականությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պավլիկյան շարժումը սոցիալական շարժում է;
  4. Թվարկեք Հերթի աշխարհագրի պատճառները և հետևանքները:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-58

Պավլիկյաններ

Պավլիկյան շարժում

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 27.11-01.12

  1. Պատմեք IX դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Սահմանեք հայոց պատմության VI – IX դարերի իրականությունը բնութագրող 7 հասկացություններ;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հակաարաբական պայքարն արտացոլվել է «Սասնա ծռեր» էպոսում;
  4. Թվարկեք Հայաստանի ինքնավարության վերականգնման պատճառները: Պատասխանը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 58-62

Արմինիայի ապստամբություն (850-855)

Ձայն Արարատի-3 Սասնա ծռերի թաքնագիտությունը

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 04-08.12

  1. Պատմեք Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների կյանքի քիչ հայտնի դրվագների մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական մշակույթին վերաբերող 5 կարևորագույն հասկացությունները;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցը հանճար է;
  4. Համեմատեք V-IX դարերի հայ պատմիչների թողած ժառանգության բովանդակությունը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 63-69

Պարույր Սևակ. «Եվ այր մի` Մաշտոց անուն» (պոեմ)

Մովսես Խորենացի. «Ողբ»

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական իրականության կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;
  4. Վերլուծեք «Խաչքար» երևույթը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74

Անանիա Շիրակացի

Մեր մեծերը. Հովհաննես Օձնեցի

 

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18-22.12

  1. Պատմեք իսլամի առաջացման մասին;
  2. Սահմանեք իսլամի կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Արաբական խալիֆայությունը և Բյուզանդական կայսրությունը;
  4. Թվարկեք արաբական մշակույթի ձեռքբերումները և դրանց պատճառները:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 101-105

Իսլամ. պատմությունը և բնույթը

Վ/Ֆ «Գիտությունը և իսլամը» (մաս I, մաս II)

 

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 29.01-02.02.2018

  1. Պատմեք Հայաստանի անկախության վերականգնման ու ամրապնդման ընթացքի մասին;
  2. Սահմանեք IX-X դարերի հայոց պատմության 5 կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Աշոտ I և Աշոտ II արքաներին ու նրանց ռազմաքաղաքական քայլերը;
  4. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-87

Բագրատունիներ

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

 

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆ ԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 05-09.02

  1. Պատմեք Բագրատունյաց թագավորության տնտեսության և պետական կառավարման համակարգի մասին;
  2. Բնութագրեք Գագիկ I շահնշահին;
  3. Համեմատեք Հովհաննես Դրասխանակերտցի և Պետրոս Գետադարձ կաթողիկոսներին;
  4. Վերլուծեք Անիի թագավորության կործանման պատճառները:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 88-101

Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

Պետրոս Գետադարձ

 

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետ` 12-16.02

  1. Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին;
  2. Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները;
  3. Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-113

Ձայն Արարատի – 47. Զաքարյանների իշխանապետություն: Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում

Մեր մեծերը. Զաքարյաններ

 

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.02

  1. Պատմեք քոչվորական կայսրությունների մասին;
  2. Թվարկեք քոչվորական կայսրությունների ստեղծման պատճառները;
  3. Համեմատեք Մոնղոլական և Օսմանյան կայսրությունները;
  4. Վերլուծեք անհատի դերը քոչվորական կայսրությունների պատմության մեջ:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106-108

Փ/Ֆ «Մոնղոլական կայսրություն»

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

 

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 26.02-02.03

  1. Պատմեք միջնադարյան Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի մասին;
  2. Թվարկեք միջնադարյան Հնդկաստամի, Չինաստանի և Ճապոնիայի մշակութային ձեռքբերումները;
  3. Համեմատեք միջնադարյան Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ միջնադարյան Ճապոնիայի Ձեր հասակակցի մասին:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 109-119

Դաստիարակությունը և ուսուցումը Ճապոնիայում

Չինաստանի մշակույթը և արվեստը

 

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 05-07.03

  1. Պատմեք XI-XIII դարերի հայկական Կիլիկիայի մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատճառները;
  3. Գրեք պատմվածք կամ ֆենտեզի XIII դարում Կիլիկիայի հայկական թագավորությունում ապրող Ձեր հասակակցի մեկ օրվա մասին;
  4. Վերլուծեք Լևոն Մեծագործի գործունեությունը:

 

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 114-122

Կիլիկիայի հայկական պետության առաջացումը

Լևոն Բ Մեծագործ

 

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 12-17.03

  1. Պատմեք XIII-XIV դարերի հայկական Կիլիկիայի մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները;
  3. Վերլուծեք հայ-մոնղոլական հարաբերությունները;
  4. Կազմեք Կիլիկիայի հայկական պետության ժամանակագրությունը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 124-132

Հեթում Ա

Ունիթորություն

 

ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.03

  1. Պատմեք խաչակրաց արշավանքների մասին
  2. Համեմատեք Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների առաջնորդներին;
  3. Կազմեք խաչակրաց արշավանքների ժամանակագրությունը;
  4. Վերլուծեք «Երեխաների խաչակրաց արշավանք» երևույթը:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 51-60

Մանուկների խաչակրաց արշավանքը

Փ/Ֆ «Ռիչարդ և Սալադին»

 

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 03-07.04

  1. Պատմեք միջնադարի մայրամուտի դարաշրջանում հասարակության կերպարանափոխման և ազգային պետությունների առաջացման մասին;
  2. Համեմատեք Ժակերիան և Ուոտ Թայլերի ապստամբությունը;
  3. Սահմանեք ազգային պետությունների առաջացման ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք;
  4. Թվարկեք ազգային պետությունների առաջացման պատճառները:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 72-81

«Ժակերիա» ապստամբությունը

Ուոտ Թայլերի ապստամբությունը

 

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ

Կատարման ժամկետը` 09-13.04

  1. Պատմեք Հարյուրամյա պատերազմի, Բյուզանդիայի անկման և ռուսական կենտրոնացված պետության ստեղծման մասին;
  2. Թվարկեք Օսմանյան կայսրության ստեղծման պատճառները;
  3. Բնութագրեք Իվան IV-ին;
  4. Սահմանեք միջնադարի վայրէջքի ժամանակաշրջանի 10 հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան. Էջ 82-98

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

90 հետաքրքիր փաստ Իվան Ահեղի մասին

 

ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.04

  1. Պատմեք X-XIV դարերի հայկական մշակույթի մասին;
  2. Թվարկեք X-XIV դարերի հայկական մշակույթի ամենանշանավոր գործիչներին: Գործիչների ընտրությունը հիմնավորեք;
  3. Բնութագրեք Գրիգոր Մագիստրոսին;
  4. Համեմատեք V և X-XIV դարերի պատմիչներին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-143

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Վահագն Դավթյան. «Թոնդրակեցիներ» (հատվածներ պոեմից)

 

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ –ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.04

  1. Պատմեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների մասին;
  2. Թվարկեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործություների պատճառները և հետևանքները (պատասխանը հիմնավորեք);
  3. Համեմատեք Քրիստափոր Կոլումբոսին, Ֆերնան Կորտեսին և Պաչակուտի Յուպանկիին իրենց գործունեության ընթացքի ու արդյունքների տեսանկյունից;
  4. Սահմանեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 124-130

Գ/Ֆ «Քրիստափոր Կոլումբոս: Հայտնագործությունների պատմություն»

Փ/Ֆ «Կոնկիստադորներ: Էռնանդո Կորտես»

 

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-05.05

  1. Պատմեք Վերածննդի և Ռեֆորմացիայի մասին;
  2. Թվարկեք Վերածննդի և Ռեֆորմացիայի նախադրյալներն ու հետևանքները;
  3. Համեմատեք հայկական և եվրոպական Վերածնունդները;
  4. Սահմանեք Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-140

Ուսումնական ֆիլմ «Վերածննդի դարաշրջանը»

Ուսումնական ֆիլմ «Ընդհանուր պատկերացում բողոքական Ռեֆորմացիայի մասին: Հակառեֆորմացիա»

 

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 07-11.05

  1. Պատմեք Նիդերլանդական և Առաջին գիտական հեղափոխությունների մասին;
  2. Թվարկեք Երեսնամյա պատերազմի պատճառները և հետևանքները;
  3. Համեմատեք գիտության մակարդակը հին աշխարհում և միջնադարում;
  4. Սահմանեք Առաջին գիտական հեղափոխությանն առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 141—149

XVI դարի նիդերլանդական հեղափոխությունը

Ի՞նչ է «գիտական հեղափոխությունը»

 

ՀԻՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 14-18.05

  1. Պատմեք XV-XVII դարի առաջին կեսի հայոց պատմության հիմնական իրադարձությունների մասին;
  2. Թվարկեք Հայաստանի ազատագրության համար պայքարի աշխուժացման պատճառները;
  3. Համեմատեք Ամասիայի ևԿասրե-Շիրինի հաշտության պայմանագրերը;
  4. Սահմանեք XV-XVII դարի առաջին կեսի հայոց պատմության հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ՝Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 146-157

 Հայաստանի երրորդ բաժանում

Հայաստանի չորրորդ բաժանում

 

ՀԻՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 21-25.05

  1. Պատմեք XV-XVII դարի առաջին կեսի հայկական մշակույթի մասին;
  2. Թվարկեք XV-XVII դարի առաջին կեսի մշակութային նշանավոր գործիչներին: Գործիչների ընտրությունը հիմնավորեք;
  3. Համեմատեք Գլաձորի և Տաթևի համալսարանները;
  4. Սահմանեք XV-XVII դարի առաջին կեսի հայկական մշակույթին առնչվող հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 158-163

Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն

Տաթևի համալսարանը, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s