2017 – 2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

04-08.09.2017

Նախագծային շաբաթ

  1. նախագծերի քննարկում
  2. Նախագծերի աշխատանքային խմբերի համալրում

 

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

            Կատարման ժամկետը` 11-15.09

  1. Նկարագրել Հայաստանի անկախության վերականգնման ընթացքը Բագրատունիների ղեկավարությամբ;
  2. Պատմել անկախության պահպանման և ամրապնդման համար Սմբատ I-ի և Աշոտ Երկաթի մղած պայքարի մասին;
  3. Համեմատել Աշոտ Ողորմած և Գագիկ I արքաներին ու նրանց գործունեությունը;
  4. Բացատրել Բագրատունյաց Հայաստանի անկայունության պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-91

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

Աշոտ Գ Ողորմած

 

ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-20, 22-23.09

  1. Նկարագրել Անիի թագավորության կործանման ընթացքը;
  2. Պատմել Բագրատունյաց թագավորության տնտեսության մասին;
  3. Համեմատել Արշակունյաց և Բագրատունյաց թագավորությունների պետական կարգը;
  4. Բացատրել Գագիկ Բ-ի պարտության պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 92-101

Գագիկ Բ

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 25-29.09

  1. Նկարագրել Կիլիկիայում հայկական պետության ստեղծման և ամրապնդման ընթացքը;
  2. Պատմել թյուրք-սելջուկների դեմ մղված պայքարի մասին,
  3. Համեմատել Մեծ Հայքում և Կիլիկիայում մղված ազատագրական պայքարները;
  4. Բացատրել Զաքարյանների իշխանապետության առաձնահատկությունները:

Աղբյուրները` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-109, 114-123

Թուրքի բնութագիրը

Ձայն Արարատի – 42 Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

       Կատարման ժամկետը` 02-06.10

  1. Թվարկեք X-XIV դարերի հայկական մշակույթի նվաճումները (պատասխանը հիմնավորեք);
  2. Բացատրեք հայկական միջնադարյան պատմագրության զարգացման ընթացքը;
  3. Պատմեք միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի մասին;
  4. Նկարագրեք X-XIV դարերի հայկական արվեստը:

Աղբյուրները` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-143

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն

 

   ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ 

Կատարման ժամկետը` 09-13.10

  1. Պատմեք XV դարի Հայաստանի մասին;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ուշ միջնադարի հայկական իշխանությունները պետականության բեկորներ էին;
  3. Բացատրեք Հայաստանի ազատագրության համար պայքարի առանձնահատկությունները ուշ միջնադարում;
  4. Նկարագրեք հայերի շահաբասյան բռնագաղթը:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 146-157

Հայաստանը ուշ միջնադարում

Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը…

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  Կատարման ժամկետը` 16-20.10

  1. Պատմեք ուշ միջնադարի հայկական մշակույթի մասին;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում մշակույթի առաջընթացի գործում;
  3. Բացատրեք հայոց ուշ միջնադարի գիտության առանձնահատկությունները
  4. Վերլուծեք հայկական ուշ միջնադարի որևէ մշակութային գործչի գործունեությունը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 158-163

Մեր մեծերը. Առաքել Դավրիժեցի

Մեր մեծերը. Հակոբ Մեղապարտ

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.10

  1. Սահմանեք «Արդյունաբերական հասարակություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հեղափոխությունն առաջընթացի ուղի է;
  3. Համեմատեք արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը;
  4. Թվարկեք հասարակության առաջընթացի չափանիշները (պատասխանը հիմնավորեք):

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 3-4

Արդյունաբերական հասարակություն

Նոր ժամանակը պատմության մեջ

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 06-10.11

  1. Սահմանեք արդյունաբերական հասարակության 3 կարևորագույն հասկացությունները (հասկացությունների ընտրությունը հիմնավորեք):
  2. Պատմեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում տնտեսության մեջ կատարված արմատական տեղաշարժերի մասին:
  3. Համեմատեք Հայաստանի և եվրոպական երկրների տնտեսությունները արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում:
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Անգլիան արդյունաբերական հեղաշրջման ավարտին դարձել էր աշխարհի ամենազարգացած երկիրը:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 6-10

Արդյունաբերական հեղափոխություն

Անգլիան իր արդյունաբերական գերիշխանության տարիներին

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.11

  1. Սահմանեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլի հիմնական հասկացությունները;
  2. Պատմեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում հասարակական կյանքում կատարված փոփոխությունների մասին;
  3. Համեմատեք միջնադարյան և նոր ժամանակների քաղաքները;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 11-15

Նոր ժամանակների քաղաքները Եվրոպայում

Աշխատանքի էությունը և դերը հասարակության մեջ

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

            Կատարաման ժամկետը` 20-24.11

  1. Սահմանեք լուսավորության դարաշրջանի կարևորագույն հասկացությունները;
  2. Պատմեք լուսավորական շարժման գաղափարախոսության մասին;
  3. Համեմատեք լուսավորական շարժման գործիչների և լուսավորյալ արքաների նպատակները;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ լուսավորական շարժումը համամարդկային երևույթ չէ:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 16-19

Լուսավորության դարաշրջանի հիմնական գաղափարները

Լուսավորության դարաշրջան

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 27.11-01.12

  1. Սահմանեք հեղափոխությունների դարաշրջանի 3 կարևորագույն հասկացությունները;
  2. Պատմեք Նիդեռլանդական հեղափոխության պատճառների, ընթացքի և հետևանքների մասին;
  3. Համեմատեք Նիդեռլանդական հեղափոխության ժամանակաշրջանի պետական և քաղաքական գործիչներին;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Նիդեռլանդական հեղափոխությունը բուրժուական հեղափոխություն է:

Աղբյուրներ`

Հեղափոխություն

«Հեղափոխություն» հասկացության 15 սահմանումներ

Ուսումնական ֆիլմ. «Նիդեռլանդական հեղափոխություն»

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 04-08.12

  1. Թվարկեք անգլիական հեղափոխության պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք անգլիական հեղափոխության ընթացքի մասին;
  3. Համեմատեք Չարլզ I-ին և Օլիվեր Կրոմվելին;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անգլիական հեղափոխությունն անավարտ հեղափոխություն է:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 20-22

Հեղափոխություն երևույթը պատմության հղացքում

Անգլիական հեղափոխություն

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Թվարկեք ամերիկյան հեղափոխությունների պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք ԱՄՆ-ի Սահմանադրության մասին;
  3. Համեմատեք Ջորջ Վաշինգտոնին և Աբրահամ Լինքոլնին;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ամերիկյան երկրորդ հեղափոխությունն առաջին հեղափոխության անմիջական շարունակությունն է:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 23-25, 96-97

ԱՄՆ-ի Սահմանադրությունը

Վ/Ս «ԱՄՆ-ի պատմությունը»

 

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18-22.12

  1. Թվարկեք ֆրանսիական Մեծ հեղափոխության պատճառները, փուլերը և հետևանքները;
  2. Պատմեք ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքի մասին;
  3. Համեմատեք ֆրանսիական Մեծ հեղափոխության գործիչներին;
  4. Վերլուծեք «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 26-31

«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր»-ը

Գ/Ֆ «Դանտոն»

 

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 29.01.02.02.2018

  1. Կազմեք XVIII դարի առաջին կեսի հայկական ազատագրական շարժման ժամանակագրությունը;
  2. Պատմեք XVIII դարի առաջին կեսին Սյունիքում և Արցախում մղված ազատագրական զինված պայքարի հիմնական իրադարձությունների մասին;
  3. Համեմատեք Դավիթ Բեկին և Մխիթար Սպարապետին ու նրանց ռազմաքաղաքական քայլերը;
  4. Վերլուծեք ռուսական քաղաքականությունը Անդրկովկասում XVIII դարի առաջին կեսին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 12-20

Հայորդիներ. Դավիթ Բեկ

Եսայի Հասան-Ջալալյան

 

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 05-09.02

  1. Կազմեք հայոց պատմության XIX դարի I կեսի հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը:
  2. Պատմեք արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին;
  3. Համեմատեք Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածների բնակչության վիճակը XIX դարի I կեսին;
  4. Վերլուծեք Ռուսական կայսրության հայկական քաղաքականությունը XIX դարի I կեսին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 29-42

1836 թվականի եկեղեցական կանոնադրությունը («Պոլոժենիե»)

Արևմտյան Հայաստանը XIX դարի I կեսին

 

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 12-16.02

  1. Կազմեք նապոլեոնյան դարաշրջանի ժամանակագրությունը;
  2. Պատմեք նապոլեոնյան դարաշրջանի հիմնական իրադարձությունների մասին;
  3. Համեմատեք Նապոլեոն Բոնապարտին և Ալեքսանդր Մակեդոնացուն;
  4. Վերլուծեք Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 32-37

Այսպես խոսեց… Նապոլեոնը

Նապոլեոն Բոնապարտ

 

 

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.02

  1. Կազմեք XIX դարի Եվրոպայի ժամանակագրությունը;
  2. Պատմեք XIX դարի Եվրոպայի վայրիվերումների մասին;
  3. Համեմատեք նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ բարենորոգումները զարգացման նախընտրելի ուղի են:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 38-47

Հեղափոխություն երևույթը պատմության հղացքում

Փ/Ֆ «XIX դար. ազգային պետականություն»

 

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 26.02-02.03

  1. Սահմանեք «Ավանդական հասարակություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություններ;
  2. Կազմեք Օսմանյան Թուրքիայի և շահական Իրանի նոր ժամանակների ժամանակագրությունը;
  3. Պատմեք նոր ժամանակներում ավանդական հասարակության վիճակի մասին Օսմանյան Թուրքիայի և շահական Իրանի օրինակով;
  4. Համեմատեք նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 48-53

Նադիր շահ

Օսմանյան կայսրության ժամանակագրությունը

 

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ –ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 05-07.03

  1. Թվարկեք ավանդական հասարակության դրական և բացասական կողմերը;
  2. Կազմեք Հնդկաստանի և Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը;
  3. Պատմեք նոր ժամանակներում ավանդական հասարակության վիճակի մասին Հնդկաստանի և Չինաստանի օրինակով;
  4. Համեմատեք նոր ժամանակների Հնդկաստանը և Չինաստանը:

 

Աղբյուրներ՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 54-59

Չինաստանը և հայերը

Անկախության առաջին պատերազմը Հնդկաստանում

 

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 12-17.03

  1. Պատմեք XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին;
  2. Համեմատեք Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները;
  3. Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները;
  4. Սահմանեք XIX դարի II կեսի հայկական իրականության երեք կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 55-64

Արևմտյան Հայաստանի նահանգները

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

 

ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.03

  1. Պատմեք հայ ազգային-հասարակական շարժումների մասին;
  2. Համեմատեք հասարակական-քաղաքական հոսանքների գաղափարները;
  3. Վերլուծեք արևմտահայերի ազգային սահմանադրության բովանդակությունը;
  4. Շարադրեք Ձեր կարծիքը հասարակական-քաղաքական հոսանքների և Զեյթունի 1862 թ.-ի իրադարձությունների մասին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 65-72

Մեր մեծերը. Ծերենց

Րաֆֆի

 

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 03-07.04

  1. Պատմեք 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի և հայկական հարցի միջազգայնացման մասին;
  2. Սահմանեք «Հայկական հարց» և նրանից ածանցյալ 5 հասկացություն;
  3. Շարադրեք հայկական հարցի լուծման Ձեր տեսակետը;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական հարցի միջազգայնացումն անխուսափելի էր:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 73-79

Հայկական հարցի պատմությունը և ներկա փուլում նրա վերակենդանացման հնարավորությունները

Հայկական հարցը մեկ լուծում ունի (տեսանյութ)

 

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.04

  1. Պատմեք XIX դարի 70-90-ական թվականների հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի մասին;
  2. Համեմատեք հայկական կուսակցությունների և ֆիդայական շարժման առաջացման պատճառները;
  3. Տվեք Ձեր ընտրած կուսակցական գործչի և հայդուկի համեմատական բնութագրերը;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայ ազգային կուսակցություններն արհեստածին էին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 80-96

Քաղաքական կուակցություններ

Հայ ազգային կուսակցությունները

 

ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.04

  1. Պատմեք XX դարասկզբի հայկական ազատագրական շարժման մասին;
  2. Համեմատեք XIX դարավերջի և XX դարասկզբի` հայերին առնչվող միջազգային փաստաթղթերը;
  3. Թվարկեք 1905-1906թթ.-ի հայ-թաթարական կոտորածների դասերը: Պատասխանը հիմնավորեք;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ XX դարասկզբին ֆիդայական շարժումն իրեն սպառել էր:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 97-111

Հայ-թաթարական ընդհարումներ

Հայ-թաթարական կոտորածը 1905-1906 թվականներին

 

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.04

  1. Պատմեք արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի սոցիալ-տնտեսական և գաղափարա-քաղաքական փոփոխությունների մասին;
  2. Համեմատեք արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում տարածված գաղափարախոսությունները;
  3. Թվարկեք արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի հիմնական իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորեք;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ XXI դարում ժողովրդավարությունն իրեն սպառել է:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 81-104

Ժողովրդավարական գաղափարները Նոր ժամանակներում. «ժողովրդավարության» երկակիությունը

Հռոմեական ակումբի հոբելյանական զեկույցը

 

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-05.05

  1. Պատմեք Եվրոպայում ազգային պետությունների առաջացման և բազմազգ տերություններում ազգային հիմնախնդրի մասին;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ կայսրությունների փլուզումն անխուսափելի է;
  3. Համեմատեք ազգային պետությունների ձևավորման գործընթացները Գերմանիայում, Իտալիայում և Բալկաններում;
  4. Սահմանեք Եվրոպայում ազգային զարթոնքին առնչվող 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 105-121

Գերմանիայի միավորումը (1848-1871թթ.)

Ռիսորջիմենտո

 

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 07-11.05

  1. Պատմեք արևելյան հասարակությունների արդիականացման փորձերի մասին;
  2. Վերլուծեք Ճապոնիայի արդիականացման առաձնահատկությունները;
  3. Համեմատեք Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացները;
  4. Շարադրեք Մուցուխիտոյի և Սուն Յաթ Սենի համեմատական բնութագրերը:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 122—133

Մեյձի հեղափոխությունը

Սուն Յաթ Սեն. չին ազգի Հայրը

 

ՀԻՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 14-18.05

  1. Պատմեք Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին;
  2. Թվարկեք Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները;
  3. Վերլուծեք Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները ;
  4. Սահմանեք Նոր ժամանակների մշակույթի 10 հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 67-75, 155-163

Նոր ժամանակների մշակույթը

Գիտության զարգացումը Նոր ժամանակներում

 

ՀԻՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 21-25.05

  1. Պատմեք Նոր ժամանակների հայկական մշակույթի մասին;
  2. Թվարկեք Նոր ժամանակներում հայկական մշակույթի առանցքային գործիչներին: Գործիչների ընտրությունը հիմնավորեք;
  3. Բնութագրեք Խաչատուր Աբովյանին;
  4. Վերլուծեք Նոր ժամանակների հայ գրականության որևէ երկ:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 43-50, 153-168

Նոր շրջանի հայկական դպրոց

Բացահայտում. Խաչատուր Աբովյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s