2017 – 2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

04-08.09.2017

Նախագծային շաբաթ

  1. նախագծերի քննարկում
  2. Նախագծերի աշխատանքային խմբերի համալրում

 

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

       Կատարման ժամկետը` 11-15.09

  1. Թվարկեք պատմական սկզբնաղբյուրները;
  2. Պատմեք հնագիտության մասին;
  3. Համաձա՞յն եք այն տեսակետին, թե գրավոր սկզբնաղբյուրներն առավել կարևոր են (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ ազգագրագետի և նախնադարյան ցեղի մարդկանց հանդիպման երկրորդ օրվա մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 3-4

Հնագիտություն

Պատմական սկզբնաղբյուրներ

 

           ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

       Կատարման ժամկետը` 19-20, 22-23.09

  1. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;
  2. Պատմեք Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին;
  3. Համաձա՞յն եք «Հայրենիք» հասկացության դասագրքային սահմանման հետ (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Մասիս սարը բարձրանալու նախօրյակի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 6-16

Գարեգին Նժդեհը` Հայրենիքի մասին

 

            ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

         Կատարման ժամկետը` 25-29.09

  1. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի նախնադարյան հուշարձանները;
  2. Պատմեք Հայկական լեռնաշխարհի տարածքում նախնադարյան հասարակության զարգացման մասին;
  3. Համաձա՞յն եք, որ նոր քարի դարում տեղի է ունեցել հեղափոխություն (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ նախնադարյան գյուտարարի դժվար օրերի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 17-24

Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 5-13

Ուսումնական մուլտֆիլմ «Նախնադարյան մարդը»

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-06.10

  1. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան բնակչության ձեռքբերումները;
  2. Պատմեք պետության առաջացման մասին;
  3. Համաձա՞յն եք, որ մետաղամշակության զարգացումն ունեցավ նաև բացասական հետևանքներ (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ առաջին դարբնի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 25-28

Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 14-17

Վ/Ֆ «Մեծամոր»

 

      ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.10

  1. Թվարկեք հայերի մասին պատմող գրավոր աղբյուրները և ավանդազրույցները;
  2. Պատմեք հայերի ծագման մասին;
  3. Համաձա՞յն եք, որ դրախտը գտնվում է Հայկական լեռնաշխարհում (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Անմահության Երկրի Ձեր հասակակցի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 29-33

Հայերը` քաղաքակրթության ակունքներւմ

Հայերենը` առաջին գիտության լեզու

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.10

  1. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները, նշելով նրանց գոյության դարերը;
  2. Պատմեք Արատտայի մասին;
  3. Համաձա՞յն եք, որ Արատտան Հայասայից հզոր էր (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Արատտայի Ձեր հասակակցի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 34-37

Ու/Ֆ «Արատտա»

Ձայն Արարատի 10 Հայասա` հայոց հնագույն պետություն

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.10

  1. Թվարկեք Եգիպտոսում, Շումերում և Աքքադում պետությունների առաջացման պատճառները;
  2. Պատմեք Շումերական պետությունների մասին;
  3. Համաձա՞յն եք, որ փարավոնի իշխանությունն անսահմանափակ էր (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Հին Եգիպտոսի Ձեր հասակակցի մասին:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 21-26

Ուսումնական մուլտֆիլմ «Հին Եգիպտոս»

Վ/Ֆ «Հին կայսրությունների գաղտնիքները. առաջին քաղաքակրթությունները»

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 06-10.11

  1. Թվարկեք փյունիկացիների ձեռքբերումները;
  2. Պատմեք Խեթական տերության մասին;
  3. Համաձա՞յն եք, որ եգիպտա-խեթական «Հավերժական բարեկամության» պայմանագիրն իրավահավասար է (պատասխանը հիմնավորեք);
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ տյուրոսցի Ձեր հասակակցի մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 33-36

Խեթական պետություն

Վ/Ֆ «Փյունիկիա» (մաս I, մաս II)

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.11

  1. Թվարկեք հնդկական և չինական քաղաքակրթությունների ձեռքբերումները;
  2. Պատմեք արիացիների մասին;
  3. Համեմատեք Աշոկայի և Ցին Շի Հուանդիի գործունեությունները;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ արիացի Ձեր հասակակցի մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 37-40

Երբ հայ պատմաբանները պատմաանբաններ են, հայերը կարող են եկվոր էլ լինել ու …

Գ/Ֆ «Կայսրը և մարդասպանը»

 

 ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

  1. Թվարկեք ճապոնական և կորեական քաղաքակրթությունների ձեռքբերումները;
  2. Պատմեք Վաղ Ճապոնիայի կամ հին Կորեայի հիմնական իրադարձությունների մասին;
  3. Կազմել Ճապոնիայի հին պատմության ժամանակագրությունը կամ թվարկել կորեական առասպելաբանության 3 գլխավոր կերպարներին;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ ճապոնացի կամ կորեացի Ձեր հասակակցի մասին:

 

Աղբյուրներ`

Ճապոնիայի պատմություն

Կորեա

Ճապոնիայի հին պատմությունը (իրադարձություններ)

Կորեական առասպելաբանություն

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 27.11-01.12

  1. Թվարկեք Վանի թագավորության հզորացման պատճառները;
  2. Պատմեք Վանի թագավորության հիմնադրման մասին;
  3. Համեմատեք Իշպուինի, Մենուա և Արգիշտի I արքաների գործունեությունները;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Տուշպա (Վան) քաղաքի հիմնադրման մասին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 42-51

Ուսումնական ֆիլմ. «Վանի թագավորությունը. Բիայնիլի, Ուրարտու, Արարատ»

Իշպուինի

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 Կատարման ժամկետը` 04-08.12

  1. Թվարկեք Վանի թագավորության անկման պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք չորս ծովերի տերության մասին;
  3. Համեմատեք Արգիշտի I, Սարդուրի II և Ռուսա II արքաների գործունեությունները;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Էրեբունիում ապրող հասակակցի մասին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 51-59

Սարդուրի 2-րդ: Չորս ծովերի տերությունը

Ռուսա 2-րդ

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Թվարկեք Արարատյան թագավորության և Ասորեստանի հարաբերությունների դրական և բացասական կողմերը;
  2. Պատմեք Աքեմենյան Իրանի մասին;
  3. Համեմատեք Բաբելոն, Ասորեստան և Աքեմենյան Իրան պետությունները;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ մ.թ.ա. III դարում Պերսեպոլիսում ապրած Ձեր հասակակցի մասին:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 26-32, 41-44

Աքեմենյան Պարսկաստան

Ուսումնական ֆիլմ. «Բաբելոնի աշտարակ»

 

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18-25.12

  1. Թվարկեք գիտության առաջացման պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք Հին Արևելքի գրի և գրականության մասին;
  3. Համեմատեք աշխարհաստեղծման առասպելները;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Հին Արևելքի դպրոցականի մասին:

 

Աղբյուրները` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-57

Հին Արևելքի գիրը

Դաստիարակությունը և ուսուցումը Հին Արևելքի քաղաքակրթություններում

 

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 29.01-02.02.2018

  1. Թվարկեք Տրոյական պատերազմի հերոսներին;
  2. Պատմեք արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին;
  3. Համեմատեք կրետե-միկենյան, հոմերոսյան և արխաիկ դարաշրջանները;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ հոմերոսյան դարաշրջանի Ձեր հասակակցի մասին:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 61-71

Եվրոպական առաջին քաղաքակրթության ներկայացուցիչները Հայկական լեռնաշխարհից էին

Մուլտֆիլմ «Տրոյայի կործանումը և Ոդիսևսի արկածները»

 

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 05-09.02

  1. Թվարկեք հին Սպարտայում և հին Աթենքում կիրառված պետական կառավարման ձևերը;
  2. Պատմեք հին Սպարտայի և հին Աթենքի մասին
  3. Համեմատեք Լիկուրգոսին և Սոլոնին ու նրանց բարեփոխումները;
  4. Գրեք հեքիաթ կամ ֆենտեզի` վերնագրված «Իմ զրույցը սպարտացի հասակակցի հետ»:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 72-77

Լիկուրգոս

Սոլոն

 

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 12-16.02

  1. Պատմեք հույն-պարսկական պատերազմների մասին;
  2. Բնութագրեք Պերիկլեսին;
  3. Վերլուծեք Թեմիստոկլեսի տեսակետը, որը շարադրված է 6-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» դասագրքի էջ 83-ում;
  4. Համեմատեք ժողովրդավարությունը և ամբոխավարությունը:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 78-83

Ի՞նչ է ամբոխավարությունը

Հույն-պարսկական պատերազմները

 

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.02

  1. Պատմեք դասական դարաշրջանի հունական մշակույթի մասին;
  2. Համեմատեք հին Հունաստանի և հին Արևելքի կրթության բովանդակությունները;
  3. Թվարկեք օլիմպիական խաղերի առաջացման պատճառները;
  4. Գրեք ֆենտեզի «Ես և օլիմպիական աստվածները» թեմայով:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 84-88

Անտիկ օլիմպիական խաղեր

Հին Հունաստանի աստվածները

 

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 26.02-02.03

  1. Պատմեք մ. թ. ա. VII-IV դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Բնութագրեք Տիգրան Երվանդյանին;
  3. Թվարկեք համահայկական երկրորդ թագավորության ձևավորման պատճառները;
  4. Վերլուծեք Բեհիսթունյան արձանագրությունը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 60-67

Տիգրան և Աժդահակ

Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունը

 

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 05-07.03

  1. Պատմեք մ. թ. ա. IV-II դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Սահմանեք մ. թ. ա. VII-II դարերի Հայաստանին առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք;
  3. Թվարկեք Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները;
  4. Գրեք պատմվածք կամ ֆենտեզի մ. թ. ա. IV դարում Մեծ Հայքում ապրած Ձեր հասակակցի մեկ օրվա մասին:

 

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 68-75

Մեր պատմության դասերը. Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

Ձայն Արարատի-41 Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը

 

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 12-17.03

  1. Պատմեք Ալեքսանդր Մակեդոնացու գործունեության և հելլենիստական աշխարհի մասին;
  2. Բնութագրեք Ալեքսանդր Մակեդոնացուն;
  3. Թվարկեք Ալեքսանդրի աշխարհակալության տրոհման պատճառները;
  4. Համեմատեք Ալեքսանդրի աշխարհակալության տրոհման արդյունքում ստեղծված պետությունները:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 91-102

Ալեքսանդր Մակեդոնացի

Հելլենիստական դարաշրջան

 

ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.03

  1. Պատմեք Արտաշես Ա-ի գործունեության մասին;
  2. Բնութագրեք Արտաշես Մեծին;
  3. Թվարկեք Արտաշեսյան Հայքի հզորացման պատճառները;
  4. Համեմատեք Ալեքսանդր Մակեդոնացուն և Արտաշես Աշխարհակալին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 76-84

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը: Արտաշես Ա

Արտաշես Ա-ի բարենորոգումները

 

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 03-07.04

  1. Պատմեք Տիգրան II-ի գործունեության մինչհռոմեական շրջանի մասին;
  2. Կազմեք Տիգրան Մեծի նվաճումների ժամանակագրությունը;
  3. Թվարկեք Տիգրան Մեծի կայսրության ստեղծման պատճառները;
  4. Համեմատեք Ալեքսանդր Մակեդոնացուն և Տիգրան Մեծին ու նրանց նվաճումների ընթացքը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 85-97

Տիգրան Մեծ արքա

Ու/Ֆ «Տիգրան Մեծ»

 

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.04

  1. Պատմեք Տիգրան II-ի հզորագույն և հայրենապաշտական ժամանակաշրջանների մասին;
  2. Բնութագրեք Տիգրան Մեծին;
  3. Թվարկեք Տիգրան Մեծի աշխարհակալության կործանման պատճառները;
  4. Համեմատեք Արտաշես Բարեպաշտին և Տիգրան Մեծին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 98-104

Հայ-հռոմեական պատերազմը

Տիգրան II Մեծ

 

ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.04

  1. Պատմեք Արտաշեսյան Հայաստանի վերջին գահակալների մասին;
  2. Շարադրեք Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի համեմատական բնութագրերը;
  3. Թվարկեք Մեծ Հայքում Արտաշեսյան թագավորության կործանման պատճառները;
  4. Սահմանեք Արտաշեսյան Հայաստանի պատմության 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 105-112

Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության: Արտավազդ Բ 

Նաիրի Զարյան. «Արտավազդ և Կլեոպատրա»

 

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.04

  1. Պատմեք Հին Հռոմի թագավորական և հանրապետական ժամանակաշրջանների մասին (մինչև հանրապետական կարգերի ճգնաժամը);
  2. Թվարկեք Հին Հռոմի հզորացման պատճառները;
  3. Համեմատեք պունիկյան և հայ-հռոմեական պատերազմները;
  4. Սահմանեք Հին Հռոմի հանրապետական ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 105-119

 «Հռոմի համառոտ պատմությունը. վաղ հանրապետություն» (տեսանյութ)

Գ/Ֆ «Հաննիբալ»

 

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-05.05

  1. Պատմեք Հին Հռոմում հանրապետական կարգի ճգնաժամի և կայսրության ժամանակաշրջանի մասին;
  2. Թվարկեք Հռոմեական կայսրության անկման պատճառները;
  3. Համեմատեք Հին աշխարհի կայսրությունները;
  4. Սահմանեք Հին Հռոմի կայսերական ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբոյւրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ120-134

Հուլիոս Կեսար

Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս. Հայրենիքի Հայր

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 07-11.05

  1. Պատմեք հռոմեական մշակույթի մասին;
  2. Թվարկեք քրիստոնեության առաջացման և տարածման պատճառներն ու անմիջական հետևանքները;
  3. Համեմատեք Հին աշխարհի կրոնները;
  4. Սահմանեք հռոմեական մշակույթին առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 135 -145

Քրիստոնեություն

Հին Հռոմի մշակույթը

 

ՀԻՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 14-18.05

  1. Պատմեք հայոց թագավորության անցումային շրջանի և Տրդատ Առաջինի գահակալման մասին;
  2. Թվարկեք հայկական պետության վերականգնման նախադրյալները;
  3. Համեմատեք առաջին դարի հայ-պարթևական և հայ-հռոմեական հարաբերությունները;
  4. Բնութագրեք Աբգար V-ին:

 

Աղբյուրներ՝Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-122

Տրդատ Ա Արշակունի. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով

Աբգար Ե

 

ՀԻՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 21-25.05

  1. Պատմեք I-III դարերի հայկական իրականության մասին;
  2. Թվարկեք «Ժամանակ անիշխանության» պատճառները և հետևանքները;
  3. Շարադրեք Տրդատ Ա և Տրդատ Գ արքաների համեմատական բնութագիրը;
  4. Սահմանեք I-III դարերի հայոց պատմության հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ123-130

Տրդատ Գ

Գրիգոր Լուսավորիչ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s