Եռանկյան ակտիվ կողմը

Մրջյուններն անիմաստ էին համարում մարդկանց ետուառաջը, ճոճվելը և, օ´ սարսափ, ջրի մեջ ժամանակավորապես բնակվելը: Մարդիկ անտարբեր էին մրջյունների աշխատանքային և կենցաղային գործունեության նկատմամբ:

Ճնճղուկին հետաքրքրում էին և´ մարդիկ, և´ մրջյունները: Առաջիններից պետք էր խուսափել, երկրորդներին՝ կտցահարել:

Մոռացված խաղալիքի մոռացված դասը

Երեխայի համար նոր խաղալիք գնեցին: Շատ ուրախացավ: Ամբողջ օրն այդ խաղալիքով խաղաց: Երբ երեխան գնաց քնելու, նոր խաղալիքին մի կերպ տեղավորեցին խաղալիքների պահարանում: Նոր խաղալիքը նույնիսկ նեղացավ այդպիսի վերաբերմունքից:

Հաջորդ օրը երեխան նոր խաղալիքով խաղաց օրվա մի մասը: Երրորդ օրը նոր խաղալիքը նրան շատ քիչ հետաքրքրեց: Չորրորդ օրվանից խաղալիքը մնաց պահարանում:

Մեր  Մոլորակը բաղկացած է պահարաններից և լեռներից:

Հալվող պաղպաղակի երկընտրանքը

Հալվում էր պաղպաղակը և կշռադատում. «Ո՞ր  ճակատագիրն է ավելի ռոմանտիկ՝ դառնալ կաթնաջուր, թե՝ կերակուր»: Նրա մտորումները կոպտորեն ընդհատեցին: Արահետով անցնող բնապահպանը հալվող պաղպաղակը խցկեց իր աղբատոպրակը: Պաղպաղակի հագուստն աններդաշնակ էր բնությանը:

Ժանգոտած կողպեքի ճշմարտությունը

Ժանգոտած կողպեքը մտորում էր. «Վաղուց բանալուս հետ չեմ հանդիպել: Երևի մոլորվել է կամ ուրիշ կողպեք գտել, ու մոռացել է, որ յուրաքանչյուր բացվող դուռ կյանքի նոր հնարավորություն է»:

Մեր ժանգոտած կողպեքը փակում է փակված գերեզմանատան դարպասը:

Պետք չէ նկատել Արևը

Ասֆալտը կատաղությունից տաքացել էր և ծավալվել: Նա պարտվել էր Արևին: Ռևանշի համար դաշնակիցներին էին պետք: Ասֆալտը երկար որոնեց: Մարդն անզոր էր: Բույսերին տանել չէր կարողանում: Կենդանիներ համարյա չէր ճանաչում: Ամպերը քաղաքավարի մերժեցին: Քամին երկիմաստ սուլեց: Լուսինը ծիծաղից կլորացավ:

Եվ որոշեց ասֆալտը, որ լավագույն ռևանշը Արևին չնկատելն է: Միևնույն է՝ պարտված ասֆալտը չի դադարում ասֆալտ լինելուց:

Ավատատիրություն. աշխարհ և Հայաստան (7-2 դասարանի առարկայական ծրագիր)

Իրավիճակի նկարագրություն՝

 Ներառական սովորողներ Տիգրան Բրուտյանը և Գագիկ Ոսկանյանը (լսողական խնդիրներ ունեն) վեցերորդ դասարանում ապահովել են առարկայական ծրագրի յուրացումը (Տիգրանը 5 գնահատանիշով, Գագիկը՝ 7): Նոր ուսումնական տարում ևս նրանք կկարողանան միջին մակարդակով յուրացնել առարկայական ծրագիրը:

Մնացած սովորողները բաժանվում են երկու խմբի:

Հետազոտական-ստեղծագործական մոտեցում ցուցաբերած սովորողները կազմում են առաջին խումբը, չնայած էականորեն տարբերվում են արդյունքի հասնելու նրանց ուղիները: Այդ խմբում են Առուստամյան Արշակը (աշխատամոլություն), Բրուտյան Հրաչյան (բնածին շնորհ), Հովակիմյան Վիգենը (միջինից բարձր ուսումնական ներուժ և աշխատասիրություն), Մանուչարյան Վահանը (միջինից բարձր ուսումնական ներուժ և աշխատասիրություն), Սաֆարյան Գայանեն (աշխատասիրություն): Երկրորդ խմբում են այն սովորողները՝ Ալոյան Դավիթ, Արշակյան Հայկ, Բաբայան Վռամ, Բոյաջյան Սիմոն, Գրիգորյան Գրիգոր Գրիգորյան Նարեկ, Թաթոյան Վաչե Կարապետյան Էլեն, Համբարձումյան Գայանե, Հովհաննիսյան Գևորգ, Հովսեփյան Անահիտ, Ղալամքարյան Լևոն, Ղալամքարյան Հրաչ, Մովսիսյան Ռուբեն, Նահապետյան Էրիկա, Պապիկյան Մուշեղ, Պողոսյան Ջանո, ովքեր բավարարվել են դրական գնահատանիշի միջինից ցածր շեմով:

 

Նպատակներ`

  1. Անցյալին անդրադառնալը դարձնել ներկան բացատրելու միջոց;
  2. Առաջին խմբի նախագծային կամ հետազոտական գործունեությունը դարձնել ամենօրյա;
  3. Հասնել երկրորդ խմբի սովորողների մի մասի ներառմանն առաջին խմբի գործունեության ոլորտ:

Խնդիրներ`

  1. Առաջին խմբի սովորողների հետազոտական և ստեղծագործական գործունեության դրդապատճառների բազմազանեցում;
  2. Առաջին խմբի սովորողների հետազոտական և ստեղծագործական կարողությունների զարգացում;
  3. Երկրորդ խմբի սովորողների ուսումնական կարողությունների՝ տեքստի վերարտադրություն, նկարագրություն, համեմատություն, սահմանում, թվարկում, փաստարկում, ձևավորում;
  4. Սովորողների բանավոր և գրավոր խոսքի ներդաշնակ զարգացման համար պայմանների ապահովում;
  5. Բովանդակության և մոտեցման այլընտրանքի մշտական ապահովում;
  6. Գնահատման արդարացիություն` «սովորողի առաջընթացի գնահատում» մեթոդի հիման վրա;
  7. Ինքնակրթության կարևորում;
  8. Փոխուսուցման կարողությունների ձևավորում;
  9. Խմբային ստեղծագործական աշխատանք իրականացնելու կարողությունների զարգացում:

 

Առարկայի բովանդակությունը`

  1. Ավատատիրության ձևավորումը և հաստատումն աշխարհում և Հայաստանում – 4 ժամ
  2. Ավատատիրությունը և քրիստոնեական եկեղեցին աշխարհում և Հայաստանում– 4 ժամ
  3. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության քրիստոնեական շրջանը. ավատատիրությունը և պայքարըն անկախության պահպանման համար – 4 ժամ
  4. Վարդանանց և Վահանանց պատերազմներ. համեմատական բնութագիր և արդյունքներ– 4 ժամ
  5. Եվրոպայի վաղ միջնադարը. Բյուզանդական կայսրությունը և նրա հարևանները – 4 ժամ
  6. Հայաստանը կայսրությունների դեմ պայքարում – 4 ժամ
  7. Հայկական մշակույթի Ոսկեդարը և դրա հետևանքները – 4 ժամ
  8. Բագրատունյաց Հայաստանի գոյամարտը. ավատատիրությունն ընդդեմ պետության – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Եվրոպայի զարգացած միջնադարը. քաղաքակրթությունների բախում և քրիստենեկան եկեղեցու պառակտում – 4 ժամ
  11. Քոչվորները և հայկական քաղաքակրթությունը. հազարամյա անկման առաջին փուլը – 4 ժամ
  12. Կիլիկյան Հայաստան. հայկական խաչմերուկի հերթական վերելքն ու անկումը – 4 ժամ
  13. Հայկական մշակույթը X-XIV դարերում. նետահարված թռիչք – 4 ժամ
  14. Եվրոպական միջնադարի մայրամուտը. կայսրությունից դեպի կայսրություն – 4 ժամ
  15. Արևելքի երկրները միջնադարում. Ավատատիրական օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
  16. Նոր Եվրոպան և հնացող Հայաստանը. եվրոպական դրամատիրության սաղմնավորումը և հայկական քաղաքակրթության շարունակվող անկման երկրորդ փուլը– 4 ժամ
  17. Ամփոփիչ քննարկումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

 

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 բալ), բանավոր (2-8 բալ)
  2. Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 բալ), բանավոր (3-9 բալ)
  3. Նախագծային աշխատանք – 3-7 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 4-8 բալ
  5. Պատմության վերակառուցում – 6-8 բալ

Ամսվա վերջում բոլոր բալերի գումարը բաժանվում է 4-ի: Արդյունքը նշանակվում է որպես ամսական գնահատական: Եթե արդյունքը գերազանցում է 10 գնահատանիշը, սովորողն իրավունք ունի հավելյալ բալերն օգտագործել այլ ամսվա գնահատանիշը փոխելու նպատակով կամ առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (մեկ ամսվա ընթացքում 13-ից ավելի բալ հավաքելու դեպքում):

 

Օգտակարության վնասի մասին (առակախնդիր)

Բոբիկ և կոշկածածկ ոտքերը վիճեցին հողի հետ շփվելու օգտակարության մասին: Համաձայնության չեկան և դիմեցին դատարան: Դատավարական եռյակը կազմեցին ծառը, մեքենայի անիվը և թրթուրը:

Հարց՝ ի՞նչ վճռեց դատավարական եռյակը և ինչու՞ այդ վճիռը չբողոքարկվեց:

Ավատատիրություն. առանցքային հասկացություններ, օրինաչափություններ, առանձնահատկություններ, իրադարձություններ, անհատներ (առարկայական ծրագիր 7-1 դասարանի համար)

Իրավիճակի նկարագրություն՝

 

Դասարանի սովորողները կոգնիտիվ և կրեատիվ որակների հաշվառմամբ, ինչպես նաև 2017-2018 ուստարում իրականացրած ուսումնական գործունեության արդյունքում բաժանվում են երեք խմբի: Առաջին խումբ՝ Արզումանյան Ալինա, Գոմցյան Կարինե, Հարությունյան Հարություն, Ջանիկյան Արթենի, Փաշինյան Շուշան, Խադիշյան Կարեն, Օհանջանյան Մոնիկա: Երկրորդ խումբ՝ Այվազյան Տիգրան, Ավետիսյան Սևակ, Բաղդասարյան Նորա, Զաքարյան Արտյոմ, Թադևոսյան Սամվել, Մկրտչյան Մառա, Մուրադյան Գոռ, Սահակյան Սաթենիկ: Երրորդ խումբ՝ Ասլանյան Անի, Մնացականյան Էրիկ, Պամպեքեան Թիլա, Ստեփանյան Գարեգին, Տեր-Պետրոսյան Վահան:

Ներառական սովորող Տեր-Թորոսյան Գևորգը ուղեկցող մասնագետի, ավագ եղբոր և իմ օգնությամբ մշտապես գտնվել է կրթական գործընթացի հունում ու հասել է լավ արդյունքի: Նոր ուսումնական տարում էլ այդ աշխատանքը կշարունակվի:

Անցումը մի խմբիբ մյուսը, հատկապես՝ երկրորդից առաջին, իմ մանկավարժական գործունեության նպատակներից մեկն է:

Ծրագրային նպատակները, խնդիրները ձևակերպված են սովորողների երեք խմբերի իրողության հաշվառմամբ: Բնականաբար, առաջադրանքների համակարգը ևս իր հիմքում ունենալու է այդ փաստը, բայց ոչ որպես քարացած իրականություն:

 

Նպատակներ՝

 

  1. Ամրակայել սովորողների հետաքրքրությունն իրականության (անցյալի և ներկայի) նկատմամբ;
  2. Առաջին խմբի սովորղները կարողանան միարժեք սահմանել հասկացությունները և օրինաչափություները, տարբերակել և վերլուծել առանձնահատկությունների տեսակները, մեկնաբանել իրադարձությունները, գնահատել անհատների դերի պատմության մեջ (ընդհանրապես և կոնկրետ պատմական դեմքի);
  3. Երկրորդ խմբի սովորողները կարողանան հասկանալ հասկացությունները և օրինաչափությունները, շարադրել իրադարձությունների ընթացքն ու անհատների դերը դրանում;
  4. Երրորդ խմբի սովորողները կարողանան համառոտ ներկայացնել (գրավոր և բանավոր) ուսւոմնասիրվող թեման:

 

Խնդիրներ`

  1. Առաջին խմբի սովորողների հետազոտական կարողությունների զարգացում;
  2. Առաջին խմբի սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացում;
  3. Երկրորդ խմբի սովորողների ուսումնական կարողությունների զարգացում;
  4. Երրորդ խմբի սովորողների բանավոր և գրավոր խոսքի սղմերի հասունացում;
  5. Բովանդակության և մոտեցման այլընտրանքի մշտական ապահովում;
  6. Գնահատման արդարացիություն` «սովորողի առաջընթացի գնահատում» մեթոդի հիման վրա;
  7. Սովորողների իմացական գործունեության համակարգում ինքնակրթության գործոնի ներառում;
  8. Փոխուսուցման կարողությունների ձևավորում:

 

Առարկայի բովանդակությունը`

 

  1. Ավատատիրություն և քրիստոնեություն. գաղափարախոսական հակադրություն և սոցիալական դաշինք – 4 ժամ
  2. Քրիստոնյա Արշակունիների կառավարումը. հանճարներ, տականքներ և ձախողման գործոններ – 4 ժամ
  3. Վարդանանք և Վահանանք. իրականություն ու պատմական դասեր – 4 ժամ
  4. Բյուզանդական կայսրությունը և իր հարևանները. կայսրությունների կյանքի օրինաչափություններն ու բյուզանդական առանձնահատկությունները – 4 ժամ
  5. Հայաստանը VI-IX դարերում. հայերը և հարևանները; անկախության վերականգնման գործոնները – 4 ժամ
  6. Հայկական մշակույթը Ոսկեդարից դեպի Վերածնունդ – 4 ժամ
  7. Բագրատունյաց Հայաստան. ավատատիրական օրինաչափությունների հայկական առանձնահատկությունները և նորից անհատի դերի մասին – 4 ժամ
  8. Եվրոպական զարգացած միջնադարը. խաչակիրներ, հերետիկոսներ, քրիստոնեական եկեղեցու պառակտումը և գիտության կապանքները – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Քոչվորները և Հայաստանը. քաղաքակրթական փոխազդեցություն – 4 ժամ
  11. Կիլիկյան Հայստանի ֆենոմենը – 4 ժամ
  12. Հայկական ձախողված Վերածնունդը և X-XIV դարերի մշակութային իրականությունը – 4 ժամ
  13. Միջնադարի եվրոպական մայրամուտը – 4 ժամ
  14. Միջնադարյան Արևելք. Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ – 4 ժամ
  15. Հայաստանը ուշ միջնադարում. հազարամյակներին համարժեք համապարփակ անկում (պատճառներ և դասեր) – 4 ժամ
  16. Նոր Եվրոպա. Վերածնունդ, Ռեֆորմացիա և կապիտալի նախնական կուտակում – 4 ժամ
  17. Ամփոփիչ քննարկումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

 

Գնահատում (ամսական, 10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 բալ), բանավոր (2-8 բալ)
  2. Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 բալ), բանավոր (3-9 բալ)
  3. Նախագծային աշխատանք – 3-7 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 4-8 բալ
  5. Ստեղծագործական աշխատանք – 4-6 բալ

Եթե սովորողը գերազանցում է 10 բալի սահմանը, ապա նա իրավունք ունի իր դասընկերոջը փոխանցել 1-2 բալ (փոխուսուցման պայմանով), հավելելել 1-2 բալ այլ ամսվա գնահատման նիշի վրա, ստանալ գիտահանրամատչելի ամսագիր (1 բալը՝ 1 համար), առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (1 բալը՝ 1 օր):

 

Հետազոտական և ստեղծագործական աշխատանքների թեմաներ՝

«Ավատատիրություն. օրինաչափություններ և առանձնահատկություններ», «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում. իրականություն և առասպելներ», «Քրիստոսի պատգամները և միջնադարյան քրիստոնեական եկեղեցին», «Արշակ II և Պապ արքաները համաշխարհային պատմության համատեքստում», «Վարդանանց և Վահանանց պատերազմների համեմատական բնութագիրը», «Բյուզանդական կայսրություն», «Հայերը և Կայսրությունները VI-IX դարերում», «Հայոց գիրը»,            «Մեսրոպ Մաշտոց», «Մաշտոցի աշակերտները», «Բագրատունիներ. տաղանդներ և թերամիտներ», «Խաչակրաց արշավանքներ», «Հերետիկոսներ»,                «Միջնադարի նշանավոր անհատները», «Թյուրքական տարրի արմատաձգումը Հայկական լեռաշխարհում», «Հայ-մոնղոլական հարաբերությունները միջնադարում», «Հայկական պետականությունը Կիլիկիայում», «Հայկական Վերածնունդ», «Հարյուրամյա պատերազմ», «Միջնադարյան Արևելք», «Եվրոպական Վերածնունդ», «Աշխարհագրական հայտնագործություններ. եվրոպական գաղութատիրության սկզբնավորումը», «Ռեֆորմացիա»

Սովորողներն իրավունք ունեն ձևակերպել համապատասխան ենթաթեմաները և աշխատել այդ սահմաններում:

Առարկայական ծրագիր 9-2 դասարանի համար «Անցյալի ու ներկայի դասերը ներկայի և ապագայի համար» (Հայաստանը և աշխարհը 1914-2019 թվականներին)

Իրավիճակի նկարագրություն՝

 

Հիմք ընդունելով ստորև շարադրված նպատակները և դրանց իրականացման ճանապարհին անհրաժեշտ լուծելիք խնդիրները, ինչպես նաև իրատեսորեն գնահատելով կրթական հաստատության և իմ անհատական դերը քաղաքացու ձևավորման գործում, հաշվի առնելով դասարանի սովորողների 2018 թվականի մայիսին արձանագրած արդյունքները՝ կարողությունների և հմտությունների դրսևորման տեսանկյունից, սովորողների երկու՝ ընդգծված տարբերվող խմբերի գոյությունը փաստ է:

Սովորողների առաջին խումբը՝ Արզումանյան Տիգրան, Բարխուդարյան Գոռ, Բարսեղյան Արամ, Երիցյան Էդուարդ, Տեր-Թորոսյան Դավիթ, ունի կայունացող արժեքային համակարգ և բանավոր խոսքի առաջին աստիճանի հմտություն (առաջին աստիճանը հանրակրթական մակարդակի հմտություն է), իսկ երկրորդ խմբի սովորողների՝ Աբգարյան Էլեն, Ադամյան Վանիկ, Առաքելյան Գոռ, Գևորգյան Աստղիկ, Գույումճյան Էտուար, Իսախանյան Աննա, Կարապետյան Ազատ, Համբարձումյան Արթուր, Հովսեփյան Մարկ, Պամպեքեան Հարոլդ, Մադաթյան Թագուհի, Խաչատրյան Նարինե, բանավոր խոսքի ուսումնական կարողությունը կամ ձևավորված չէ, կամ չի հասել հմտության մակարդակի (Աբգարյան Էլեն, Ադամյան Վանիկ, Իսախանյան Աննա, Կարապետյան Ազատ):

Երկրորդ խմբի սովորողների արժեքային համակարգը հեղհեղուկ է կամ գտնվում է լատենտային վիճակում:    Ներառական սովորող Զաքարյան Լյուդվիգն ունի ուղեկցող մասնագետ, ով նրա հետ աշխատում է անհատական ծրագրով:

 

Դասավանդման նպատակները՝

  1. ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ` կայուն արժեքային համակարգով, իրատես, սկզբունքային անհատի կայացում;
  2. Ավարտական քննության հաջող (յուրաքանչյուր սովորողի կարողությունների և հմտությունների համարժեք դրսևորում) հանձնում:

 

Դասավանդման խնդիրները՝

 

  1. Սովորողների կամքի և նպատակասլացության ամրակայում;
  2. Մտային առանցքային կարողությունների` սահմանելու, համեմատելու, նկարագրելու, վերլուծելու, հետազոտելու, ապացուցելու, զարգացում (երկրորդ խմբի սովորողների մոտ) և հմտությունների գործնական կիրառում (առաջին խմբի սովորողների մոտ);
  3. Սովորողի բանավոր և գրավոր խոսքի զարգացում;
  4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն:

 

Մանկավարժական մոտեցումները՝

 

  1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
  2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
  3. Նախագծային ուսուցում;
  4. Բանավեճի և սադրանքի մեթոդների ամենդասյա կիրառում;
  5. Թվային միջոցները լոկ աշխատանքային գործիք;
  6. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողների կարողությունների զարգացման ու հմտությունների ամրակայման խթան;
  7. Քննության գերարժևորման կամ թերարժևորման բացառում:

Ուսումնական միջավայրը՝


  1. Ֆիզիկական միջավայր (դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ);
    2. Վիրտուալ միջավայր (կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ):

 

Ուսուցման կազմակերպումը՝

 

  1. Ուսումնական նյութի մեկնաբանություն;
  2. Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք
  3. Դաս-քննարկում;
  4. Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
  5. Ինտերակտիվ դաս;
  6. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
  7. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  8. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  9. Արտակրթահամալիրային մասնագետի դաս:

 

Առարկայի բովանդակությունը՝

 

  1. Առաջին աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  2. Ցեղասպանություն և ինքնապաշտպանության. պատճառներ, ընթացք, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  3. Հայոց առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը. մեկնաբանությունների բախում, դասեր և պատմական զուգահեռներ – 4 ժամ
  4. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, դասեր – 4 ժամ
  5. Ամբողջատիրություն. ակունքները, հիմնարար գաղափարները, դրսևորման առանձնահատկությունները, հարատև վտանգը, այդ երևույթի դեմ պայքարի ուղղությունները – 4 ժամ
  6. Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ – 4 ժամ
  7. Երկրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  8. Երրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և նոր հանրապետության պատմության հիմնական շրջափուլերը և դրվագները. դասեր և տեսլական – 4 ժամ
  11. Մարդկային արդի քաղաքակրթությունը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ – 4 ժամ
  12. Հայկական հեղափոխության ֆենոմենը – 4 ժամ
  13. Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում – 4 ժամ
  14. Հայկական սփյուռք. ծավալման ընթացքը, հիմնախնդիրները, հեռանկարները և դասերը – 4 ժամ
  15. Նախաքննական կրկնության ամփոփում – 8 ժամ

 

Նախաքննական կրկնությունը կազմակերպվում է նոր թեմաների ուսումնասիրմանը զուգահեռ, սկսած հոկտեմբեր ամսից:

 

 Գնահատում՝

 

  • Դասարանական առաջադրանքների բանավոր կատարում – 1-4 միավոր
  • Դասարանական առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  • Տնային առաջադրանքների բանավոր կատարում – 1-3 միավոր
  • Տնային առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  • Թարգմանական աշխատանք – 1-2 միավոր (1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  • Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր (կարևորվում են բովանդակությունը, առաջին հերթին` սեփական կարծիքի դրսևորումները, օգտագործված աղբյուրների քանակը և որակը, օգտագործված օտար լեզուների քանակը և կիրառման մակարդակը)
  • Նախագծային աշխատանք – 4-8 միավոր
  • Նախաքննական առաջադրանքների կատարում – 1-5 միավոր
  • Ամսվա վերջում հավաքած միավորների քանակը բաժանվում Է 4-ի վրա և ստացված արդյունքը նշանակվում է որպես տվյալ ամսվա գնահատական:

Ո՞վ գնաց օլիմպիադա (Առակախնդիր)

Համագայլային օլիմպիադայի մասնակիցներին ընտրելու համար տեղի էին ունենում ներոհմակային մրցումներ: Շախմատի առաջնությունում հաղթողի հավակնորդներին էին Կարմիր Գայլը, Գորշ Գայլը և Սպիտակ Գայլը: Կարմիր Գայլը և Գորշ Գայլը միավորվեցին Սպիտակ Գայլի դեմ և միմյանց սովորեցնում էին, թե ինչպես հաղթեն նրան:

Բայց օլիմպիադա գնալու էր ոհմակից մեկը: Համոզված, որ Սպիտակ Գայլի հարցը լուծել են, երկու գայլերն սկսեցին մրցաշարի մասնակիցներին միմյանցից գաղտնի տեղեկացնել մյուսի՝ համեմատաբար թույլ կողմերի մասին: Արդյունքում Սպիտակ Գայլը ոչ ոքի խաղաց Գորշ Գայլի և Կարմիր Գայլի հետ ու հաղթեց մյուս բոլոր մասնակիցներին: Իսկ Գորշ Գայլը և Կարմիր Գայլը մեկական պարտություն կրեցին ու երկուական անգամ չկարողացան կոտրել մրցակիցների դիմադրությունը:

Հարց՝ ո՞վ գնաց օլիմպիադա: