Առարկայական ծրագիր 9-2 դասարանի համար «Անցյալի ու ներկայի դասերը ներկայի և ապագայի համար» (Հայաստանը և աշխարհը 1914-2019 թվականներին)

Իրավիճակի նկարագրություն՝

 

Հիմք ընդունելով ստորև շարադրված նպատակները և դրանց իրականացման ճանապարհին անհրաժեշտ լուծելիք խնդիրները, ինչպես նաև իրատեսորեն գնահատելով կրթական հաստատության և իմ անհատական դերը քաղաքացու ձևավորման գործում, հաշվի առնելով դասարանի սովորողների 2018 թվականի մայիսին արձանագրած արդյունքները՝ կարողությունների և հմտությունների դրսևորման տեսանկյունից, սովորողների երկու՝ ընդգծված տարբերվող խմբերի գոյությունը փաստ է:

Սովորողների առաջին խումբը՝ Արզումանյան Տիգրան, Բարխուդարյան Գոռ, Բարսեղյան Արամ, Երիցյան Էդուարդ, Տեր-Թորոսյան Դավիթ, ունի կայունացող արժեքային համակարգ և բանավոր խոսքի առաջին աստիճանի հմտություն (առաջին աստիճանը հանրակրթական մակարդակի հմտություն է), իսկ երկրորդ խմբի սովորողների՝ Աբգարյան Էլեն, Ադամյան Վանիկ, Առաքելյան Գոռ, Գևորգյան Աստղիկ, Գույումճյան Էտուար, Իսախանյան Աննա, Կարապետյան Ազատ, Համբարձումյան Արթուր, Հովսեփյան Մարկ, Պամպեքեան Հարոլդ, Մադաթյան Թագուհի, Խաչատրյան Նարինե, բանավոր խոսքի ուսումնական կարողությունը կամ ձևավորված չէ, կամ չի հասել հմտության մակարդակի (Աբգարյան Էլեն, Ադամյան Վանիկ, Իսախանյան Աննա, Կարապետյան Ազատ):

Երկրորդ խմբի սովորողների արժեքային համակարգը հեղհեղուկ է կամ գտնվում է լատենտային վիճակում:    Ներառական սովորող Զաքարյան Լյուդվիգն ունի ուղեկցող մասնագետ, ով նրա հետ աշխատում է անհատական ծրագրով:

 

Դասավանդման նպատակները՝

  1. ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ` կայուն արժեքային համակարգով, իրատես, սկզբունքային անհատի կայացում;
  2. Ավարտական քննության հաջող (յուրաքանչյուր սովորողի կարողությունների և հմտությունների համարժեք դրսևորում) հանձնում:

 

Դասավանդման խնդիրները՝

 

  1. Սովորողների կամքի և նպատակասլացության ամրակայում;
  2. Մտային առանցքային կարողությունների` սահմանելու, համեմատելու, նկարագրելու, վերլուծելու, հետազոտելու, ապացուցելու, զարգացում (երկրորդ խմբի սովորողների մոտ) և հմտությունների գործնական կիրառում (առաջին խմբի սովորողների մոտ);
  3. Սովորողի բանավոր և գրավոր խոսքի զարգացում;
  4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն:

 

Մանկավարժական մոտեցումները՝

 

  1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
  2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
  3. Նախագծային ուսուցում;
  4. Բանավեճի և սադրանքի մեթոդների ամենդասյա կիրառում;
  5. Թվային միջոցները լոկ աշխատանքային գործիք;
  6. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողների կարողությունների զարգացման ու հմտությունների ամրակայման խթան;
  7. Քննության գերարժևորման կամ թերարժևորման բացառում:

Ուսումնական միջավայրը՝


  1. Ֆիզիկական միջավայր (դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ);
    2. Վիրտուալ միջավայր (կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ):

 

Ուսուցման կազմակերպումը՝

 

  1. Ուսումնական նյութի մեկնաբանություն;
  2. Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք
  3. Դաս-քննարկում;
  4. Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
  5. Ինտերակտիվ դաս;
  6. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
  7. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  8. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  9. Արտակրթահամալիրային մասնագետի դաս:

 

Առարկայի բովանդակությունը՝

 

  1. Առաջին աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  2. Ցեղասպանություն և ինքնապաշտպանության. պատճառներ, ընթացք, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  3. Հայոց առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը. մեկնաբանությունների բախում, դասեր և պատմական զուգահեռներ – 4 ժամ
  4. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, դասեր – 4 ժամ
  5. Ամբողջատիրություն. ակունքները, հիմնարար գաղափարները, դրսևորման առանձնահատկությունները, հարատև վտանգը, այդ երևույթի դեմ պայքարի ուղղությունները – 4 ժամ
  6. Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ – 4 ժամ
  7. Երկրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  8. Երրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և նոր հանրապետության պատմության հիմնական շրջափուլերը և դրվագները. դասեր և տեսլական – 4 ժամ
  11. Մարդկային արդի քաղաքակրթությունը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ – 4 ժամ
  12. Հայկական հեղափոխության ֆենոմենը – 4 ժամ
  13. Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում – 4 ժամ
  14. Հայկական սփյուռք. ծավալման ընթացքը, հիմնախնդիրները, հեռանկարները և դասերը – 4 ժամ
  15. Նախաքննական կրկնության ամփոփում – 8 ժամ

 

Նախաքննական կրկնությունը կազմակերպվում է նոր թեմաների ուսումնասիրմանը զուգահեռ, սկսած հոկտեմբեր ամսից:

 

 Գնահատում՝

 

  • Դասարանական առաջադրանքների բանավոր կատարում – 1-4 միավոր
  • Դասարանական առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  • Տնային առաջադրանքների բանավոր կատարում – 1-3 միավոր
  • Տնային առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  • Թարգմանական աշխատանք – 1-2 միավոր (1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  • Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր (կարևորվում են բովանդակությունը, առաջին հերթին` սեփական կարծիքի դրսևորումները, օգտագործված աղբյուրների քանակը և որակը, օգտագործված օտար լեզուների քանակը և կիրառման մակարդակը)
  • Նախագծային աշխատանք – 4-8 միավոր
  • Նախաքննական առաջադրանքների կատարում – 1-5 միավոր
  • Ամսվա վերջում հավաքած միավորների քանակը բաժանվում Է 4-ի վրա և ստացված արդյունքը նշանակվում է որպես տվյալ ամսվա գնահատական:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s